Jump to content

Էկվադորյան սենտավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկվադորյան սենտավո
Տեսակտարադրամ և Սենտավո
Երկիր Էկվադոր
Ներդրման ամսաթիվը2000
Կենտրոնական բանկCentral Bank of Ecuador?

Էկվադորյան սենտավո, 2000 թվականին Էկվադորի ազգային սուկրե արժույթի վերացումից և ԱՄՆ դոլարի՝ որպես երկրի հիմնական դրամական միավորի ներդրումից հետո[1], Էկվադորում շարունակում են հատվել միայն սենտավոյի անվանական արժեքով մետաղադրամներ։ Էկվադորյան մետաղադրամների անվանական արժեքը, տրամագիծը և քաշը ամբողջությամբ կրկնում են ԱՄՆ ցենտների անվանական արժեքը, տրամագիծը և քաշը։

Էկվադորյան սենտավոյի մետաղադրամների շարք[2]

Անվանական արժեք Պատկեր Դիմերես Մետաղ Տրամագիծ Քաշ Դրամահատարան[3]
1 սենտավո Գլոբուս Արույր (պղինձ 70%, ցինկ 30 %) 19,05 մմ 2,5 գ Կանադայի Թագավորական դրամահատարան
5 սենտավո Խուան Մոնտալվո Նիկելապատ պողպատ 21,21 մմ 5,0 գ Մեքսիկայի դրամահատարան
10 սենտավո Եվգենիո Էսպեխո Նիկելապատ պողպատ 17,91 մմ 2,268 գ Մեքսիկայի դրամահատարան
25 սենտավո Խոսե Խոակին դե Օլմեդո Նիկելապատ պողպատ 24,26 մմ 5,67 գ Մեքսիկայի դրամահատարան
50 սենտավո Էլոյ Ալֆարո Նիկելապատ պողպատ 30,61 մմ 11,34 գ Մեքսիկայի դրամահատարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Behnke, Alison (2008). Ecuador in Pictures. Twenty-First Century Books. էջ 68. ISBN 978-0822585732.
  2. «Coins of Central and South America - Ecuador: 2000s». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  3. Information on Ecuadorian coin mintages, Stephen Grimsley