Ռահիմ Ստերլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռահիմ Ստերլինգ
անգլ.՝ Raheem Sterling
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռահիմ Շաքիլի Ստերլինգ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1994(1994-12-08)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Քինգստոն, Ճամայկա
Հասակ 172 սմ
Քաշ 69 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 7
Պատանեկան կարիերա
2003-2010 Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս
2010-2012 Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Անգլիա Լիվերպուլ 95 (18)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 63 (13)
Ազգային հավաքական
2009-2010 Անգլիա Անգլիա (մինչև 16) 7 (1)
2010-2011 Անգլիա Անգլիա (մինչև 17) 13 (3)
2012 Անգլիա Անգլիա (մինչև 19) 1 (0)
2012-2013 Անգլիա Անգլիա (մինչև 21) 8 (3)
2012-ներկա Անգլիա Անգլիա 31 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռահիմ Շաքիլի Ստերլինգ (անգլ.՝ Raheem Shaquille Sterling, դեկտեմբերի 8, 1994(1994-12-08)[1][2], Քինգստոն, Ճամայկա[4]), անգլիացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի և վինգերի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերլինգը գնաց «Քուինս Պարկ Ռենջերսի» ակադեմիա դեռևս 10 տարեկանում։ 2009 հոկտեմբերին, երբ նա 14 տարեկան էր, տեղի ունեցավ նրա դեբյուտը թիմի Մ-18 տարեկանների թիմում, բայց այդ խաղում գոլով աչքի ընկավ։

Ռահիմը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ֆուտբոլային Լիգայի գավաթում՝ խաղի պահին նրա 15 ամյակը նոր էր լրացել։ Այդ ժամանակ նա արդեն դաշտ էր դուրս եկել Անգլիայի Մ-16 երիտասարդական կազմում, եղել է «ՔՊՌ»-ի ակադեմիայի կազմի հիմանական խաղացող։

Արդեն 2009 թվականի աշնանը նրանով հետաքրքրվում էին անգլիական թոփ ակումբներ՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ» և ուրիշներ, բայց վերջում նա համալրեց Լիվերպուլի կազմը՝ տեղափոխվելով Կերբի Լիվերպուլի ակադեմիա։ 2010 թվականի փետրվարի 27-ին դրա մասին հայտարարվեց պաշտոնապես։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռահիմ Ստերլինգը «Լիվերպուլում» իր դեբյուը նշեց 2012 թվականի մարտի 24-ին՝ դուրս գալով փոխարնման «Ուիգանի» դեմ տնային խաղում։ Այդ պահին նա 17 տարեկան 107 օրական հասակում, նա դարձավ Լիվերպուլի պատմության առաջին կազմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։

Նա իր առաջին գնդակը խփեց «Բայերի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ՝ օգոստասի 12-ին։ Հոկտեմբերին նա ամրապնդվեց հիմնական կազմում։ ԱՊԼ-ում իր առաջին գնդակը նա խփեց 2012-ի հոկտեմբերի 20-ին «Ռեդինգի» դեմ հանդիպման ժամանակ։ Դրա շնորհիվ «Լիվերպուլը» հաղթեց կարևոր խաղում, իսկ Ստերլինգը դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, Մայքլ Օուենից հետո, ով գնդակ է խփել ԱՊԼ-ում։

2012 թվականի հոկտեմբերի 28-ին նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով մասնակցություն է ունեցել լիվերփուլյան դերբիին։

2012 թվականի դեկտեմբերի 21-ին կնքեց նոր պայմանագիր «Լիվերպուլի» հետ։

2013 թվականի հունվարի 2-ին «Սանդերլենդի» հետ հանդիպման ժամանակ խփեց իր երկրորդ գնդակը ԱՊԼ-ում, որում հաղթեց Լիվերփուլը 3-0 հաշվով։

2014 թվականի փետրվարի 8-ին Էնֆիլդում Ստերլինգը դուբլ ձևակերպեց «Արսենալի» դեմ խաղում, որում «Լիվերպուլը» հաղթեց 5-1 հաշվով։

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերլինգը 2015 թվականի հուլիսի 14-ին 49 մլն ֆունտով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»[5]

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին Ռահիմը իր դեբյուտը նշեց Անգլիայի Մ-16 երիտասարդական կազմում և առաջին խաղում աչքի ընկավ գոլային փոխանցումով։ 2011 թվականին մասնակցություն ունեցավ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։

2012 թվականի հոկտեմբերին նրա դեբյուտը տեղի ունեցավ Անգլիայի երիտասարդական կազմում և կանչվեց հավաքականի առաջին թիմ, անցակցրեց առաջին խաղը Ուկրաինայի դեմ պահեստարանի նստարանին։ Ռահիմ Ստերլինգի դեբյուտը տեղի ունեցավ Անգլիայի հավաքականում՝ 17 տարեկան 341 օրական տարիքում, մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ Շվեդիայի դեմ ընկերական խաղում։ Դարձավ 5 ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը ովքեր խաղացել են հավաքականում։

Վիջակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Ակումբային վիջակագրություն
Club Season Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիվերպուլ 2011–12 Պրեմիեր Լիգա 3 0 0 0 0 0 3 0
2012–13 Պրեմիեր Լիգա 24 2 1 0 1 0 10 0 36 2
2013–14 Պրեմիեր Լիգա 33 9 3 0 2 1 38 10
2014–15 Պրեմիեր Լիգա 35 7 5 1 4 3 8 0 52 11
Ընդհանուր 95 18 9 1 7 4 18 0 129 23
Մանչեսթեր Սիթի 2015–16 Պրեմիեր Լիգա 31 6 2 1 4 1 10 3 47 11
2016–17 Պրեմիեր Լիգա 33 7 5 1 1 0 8 2 47 10
Ընդհանուր 64 13 7 2 5 1 18 5 94 21
Կարիերայի ընդհանուր 159 31 16 3 12 5 36 5 223 44

2017 թվականի հունիսի 10-ի դրությամբ

Միջազգային վիճակագրություն
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Անգլիա 2012 1 0
2014 12 0
2015 7 2
2016 9 0
2017 2 0
Ընդհանուր 31 2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆուտբոլային Լիգայի գավաթ. 2015-16

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խորհրդանշական հավաքական. 2015
  • Լիվերպուլի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2013-14, 2014-15
  • Golden Boy. 2014
  • Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող. օգոստոս 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռահիմ Ստերլինգ» հոդվածին։