Ջովանի Սկիապարելլի
Ջովանի Վիրջինիո Սկիապարելլի (իտալ.՝ Giovanni Virginio Schiaparelli, մարտի 14, 1835[1][2][3][…], Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[4][5] - հուլիսի 4, 1910[1][6][2][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալիացի աստղագետ։
1854 թվականին ավարտել է Թուրինի համալսարանը, հետո աշխատել է Բեռլինում Յոհան Էնկեի ղեկավարության տակ։ 1859 - 1860 թվականներին աշխատել է Պուլկովյան աստղադիտարանում Օտտո Ստրուվեի ղեկավարության տակ, 1862 թվականին դարձել է Բրերա աստղադիտարանի տնօրեն Միլանում։
Սկիապարելլին զբաղվել է կրկնակի աստղերի և Արեգակնային համակարգի մարմինների ուսումնասիրություններով, մասնավորապես, Մարս մոլորակի։ 1861 թվականի ապրիլի 26-ին հայտնաբերել է (69) Հեսպերիա աստերոիդը։ 1866 թվականին առաջին անգամ ապացուցեց, որ Լեոնիդներ և Պերսեիդներ ասուպային հոսքերը կապ ունեն գիսաստղների հետ։
1877 թվականին Սկիապարելլին հայտնաբերեց Մարսի ջրանցքները, ինչպես ինքը անվանեց առաջին հայտնաբերված գծերը մոլորակի վրա։ Հիմնականում այսպիսի անվանման և անգլերեն լեզվի թարգմանության անճշտության պատճառով[11] XIX դարի վերջում - XX դարի սկզբում տարածում գտավ այն կարծիքը որ այս «ջրանցքները» ունեն արհեստական ծագում և Մարսի վրա գոյություն ունի քաղաքակրթություն։
Սկիապարելլին հանդիսանում էր Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի անդամ, 1872 թվականում պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։ Նրա պատվին են անվանվել հարվածային խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, ինչպես նաև (4062) Սկիապարելլի աստերոիդը։
Ջովանի Սկիապարելլին հանդիսանում է հայտնի կուտյուրյե Էլզա Սկիապարելլիի հորեղբայրը։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1873 - Le stelle cadenti (The Falling Stars)
- 1893 - La vita sul pianeta Marte (Life on Mars)
- 1925 - Scritti sulla storia della astronomia antica (Writings on the History of Classical Astronomy) in three volumes. Bologna. Reprint։ Milano, Mimesis, 1997.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Скиапарелли Джованни Вирджинио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/giovanni-schiaparelli
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 316.
- ↑ Տիեզերական սխալները Արխիվացված 2012-09-12 archive.today (անգլ.) // Սմիթսոնյան ամսագիր, 12.2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Սկիապարելլի» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հուլիսի 4 մահեր
- 1910 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Թուրինի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի աստղագետներ
- Աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Իտալացի գիտնականներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ