Jump to content

Ջինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջինիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՃենիս, Ճինիս, Ջենիս, Ջեննես, Ջեննիս, Ջինիզ, Ջիննիս, Ջինսր
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Ջինիս (Աշխարհ)##
Ջինիս (Աշխարհ)

Ջինիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 14 կմ հարավ-արևելք, Ջինիս գետակի ձախ ափին։

1870-ական թվականներին հայ բնակչության մի մասը գաղթել է ու հաստատվել է Ախալքալաքի շրջանի Արակովա, Սաթխա և Ծալկայի շրջանների հայկական Ջինիս գյուղերում։ Մնացած հայությունը թուրքերի կողմից տեղում կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 19 տուն հայ և 50 տուն թուրք, 1878 թվականին՝ համապատասխանաբար 30 տուն և 56 տուն, իսկ 1909 թվականին՝ 65 տուն և 140 տուն բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինիսն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան, որն ուներ 15-20 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 409