Ջաուբաթ Բուրղալ
Քաղաք | ||
---|---|---|
Ջաուբաթ Բուրղալ | ||
արաբ․՝ جوبة برغال | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Լաթակիայի մարզ | |
Մինտակա | ալ-Կարդահայի գավառ | |
Նահիյա | Ջաուբաթ Բուրղալի շրջան | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ջաուբաթ Բուրղալ (արաբ․՝ جوبة برغال), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ալ-Կարդահայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 5 743 բնակչություն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջաուբաթ Բուրղալն գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ 1000 մ բարձրության վրա։ Լեռները ծածկված են անտառներով. ծառերի մեջ գերակշռում է լիբանանյան մայրին։ Մարզկենտրոն Լաթակիա քաղաքից 35 կմ դեպի հարավ է, 10 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ-Կարդահա քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 5 743 մարդ[1]։ Հիմնական մեծամասնությունը մուսուլմաններ են՝ ալավիներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
|