Ջաուբաթ Բուրղալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ջաուբաթ Բուրղալ
արաբ․՝ جوبة برغال‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
Մինտակաալ-Կարդահայի գավառ
ՆահիյաՋաուբաթ Բուրղալի շրջան
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Ջաուբաթ Բուրղալ (Սիրիա)##
Ջաուբաթ Բուրղալ (Սիրիա)

Ջաուբաթ Բուրղալ (արաբ․՝ جوبة برغال‎‎), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ալ-Կարդահայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 5 743 բնակչություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաուբաթ Բուրղալն գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ 1000 մ բարձրության վրա։ Լեռները ծածկված են անտառներով. ծառերի մեջ գերակշռում է լիբանանյան մայրին։ Մարզկենտրոն Լաթակիա քաղաքից 35 կմ դեպի հարավ է, 10 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ-Կարդահա քաղաքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 5 743 մարդ[1]։ Հիմնական մեծամասնությունը մուսուլմաններ են՝ ալավիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004