Ջամալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամալա
Ի ծնե անունուկրաիներեն՝ Сусана Алімівна Джамаладінова
Ծնվել էօգոստոսի 27, 1983(1983-08-27)[1][2] (40 տարեկան)
Օշ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերջազ, սոուլ, Էլեկտրո, փոփ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո[3]
Գործիքներվոկալ
ԼեյբլMoon Records Ukraine, Universal Music Group և Enjoy! Records?
ԿրթությունՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Ուկրաինայի ժողովրդական արտիստ[4] Կիևի պատվավոր քաղաքացի և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
Կայքjamalamusic.com
jamalamusic.com
jamalamusic.com
 Jamala Վիքիպահեստում

Ջամալա (ուկրաիներեն` Джамала, Ղրիմի թաթարերեն՝ Camala, Джамала; իսկական անունը՝ Սուսանա Ջամալադինովա, ուկրաիներեն՝ Сусана Джамаладінова, Ղրիմի թաթարերեն՝ Susana Camaladinova, օգոստոսի 27, 1983(1983-08-27)[1][2], Օշ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), կրիմսկոտատար ուկրաինական օպերային և ջազային երգչուհի (քնարական-դրամատիկական սոպրանո), ջազի, հեղինակային երաժշտության, սոուլի, Էթնիկական երաժշտության, ռիթմ-ն-բլյուզի և էլեկտրոնային երաժշտության կատարող։ Ջամալային լայն ճանաչում բերեց նրա ելույթը «Նոր Ալիք 2009» միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում, որտեղ նա ստացել է գրան-պրի։

2016 թվականի փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Ջամալան կներկայացնի Ուկրաինան Եվրատեսիլ 2016 մրցույթում՝ «1944» երգով։ Ճանաչվել է մրցույթի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օշ կոչվող քաղաքում (ՂՍՍՀ, ԽՍՀՄ)։ Հայրը ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի[5]։ Մոր նախնիները Լեռնային Ղարաբաղից են.[6] Նրա մանկությունն անցել է Ղրիմում, Մալորեչենսկոե գյուղում, Ալուշտոյի մոտ։ Ջամալան սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունը նա արել է 9 տարեկանում, կատարելով ստուդիայում 12 մանկական և ժողովրդական ղրիմաթաթարական երգեր։ Ավարտելով երաժշտական թիվ 1 դաշնամուրի դպրոցը Ալուշտա (քաղաք, Ուկրաինա) քաղաքում, նա ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, իսկ հետո՝ Չայկովսկու անվան Ազգային Երաժշտական Ակադեմիա (Կիևօպերային դասական վոկալի բաժին, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ Լինելով լավագույն շրջանավարտներից, Ջամալան որոշել էր իրեն նվիրել դասական երաժշտությանը և աշխատել որպես մեներգչուհի՝ հռչակավոր Միլանյան Օպերայում, բայց լուրջ տարվածությունը ջազով, սոուլով, էքսպերինեմնտները՝ արևելյան երաժշտությամբ, փոխել են իր պլանները՝ որոշելով ուղղությունը հետագա կարիերայի համար։

Ջամալան տիրապետում է ուկրաիներեն, ռուսերեն, ղրիմա-թաթարերեն և անգլերեն լեզուներին։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրկնելով պատմություն
  • Դա ինձ, Ջամալա (ռադիո նախագիծ)
  • Ծիծաղ
  • Ես Սիրում Եմ Քեզ
  • Սիրտը
  • Կակտուս
  • "Աշնան Քո Աչքերը

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://www.unian.ua/culture/372733-djamala-cholovik-yakiy-ne-e-mojim-fanatom-ne-miy-cholovik.html
  4. https://zakon.rada.gov.ua/laws/show/213/2016#Text
  5. «Джамала: Моя мама христианка-армянка, папа крымский татарин-мусульманин - 25 Февраля 2011 - Видео новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  6. «Հենց ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում՝ միանգամից զգացի, որ ես տանն եմ». Ջամալայի բացառիկ հարցազրույցը, 168.am
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալա» հոդվածին։