Բնակչությունը 243 300 մարդ է (քաղաքի մշտական բնակչության թիվը ըստ 2015 թվականի հունվարի 1-ի տվյլաների), իսկ շրջանների հետ միասին (11 ենթակա գյուղերի հետ միասին) 270 300 մարդ։ Այն իր բնակչությամբ երկրորդ քաղաքն է Ղրղզստանում։ Շատ հաճախ քաղաքը անվանում են «Հարավային մայրաքաղաք»։
Օշը իր բնակչությամբ երկրորդ քաղաքն է Ղրղզստանում՝ Բիշքեքից հետո։ Այն Կենտրոնական Ասիայի խոշոր քաղաքներից մեկն է։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 243 300 մարդ։ Օշը ունի իրեն ենթական 11 գյուղ (Ալմալիկ, Արեկ, Գուլբար Տոլոյկոն, Ջափալակ, Կենեշ, Կերմե Տօօ, Օզգյուր, Օրկե, Պյատիլետկա, Տոլոյկոն, Տեեկե)՝ ընդհանուր առմամբ 27 000 բնակչությամբ։ Տարածքը կազմում է 182 քառ. կմ[2]։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը ուզբեկներ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 547)։