Պոնտե Ռեջինա Մարգերիտա, հայտնի է նաև որպես Մարգարիտա թագուհու կամուրջ (իտալ.՝ Ponte Regina Margherita), կամուրջ Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Ազատության հրապարակը Առնալդո դա Բրեսչիա բուլվարին Կամպո Մարցիո[2] և Պրատի[3] շրջաններում։
Կամուրջը կառուցվել է 1886-1891 թվականներին ճարտարապետ Անջելո Վեսկովալիի գլխավորությամբ։ Վերջինս նաև նախագծել է Ումբերտոյի կամուրջը։ Պոնտե Ռեջինա Մարգերիտա կամուրջը նվիրվել է Ումբերտո I թագավորի կնոջը՝ Մարգերիտա Սավոյային։
Կամրջի հիմքերի կառուցման համար ծախսվել է 1միլիոն 547 հազար լիր, իսկ կամրջի շինարարության համար՝ 1,224 միլիոն լիր։ Կամուրջը կապում է Պրատի շրջանը Պիացցա դել Պոպոլո հրապարակին։ Այն առաջին քարե կամուրջն է, որը կառուցվել է Տիբեր գետի վրա երկար ընդմիջումից հետո, որը տևել է մի քանի դար[4]։ Պոնտե Ռեջինա Մարգերիտա կամուրջը կազմված է երեք կամարից։ Պատված է տրավերտինով։ Երկարությունը 103 մետր է, իսկ լայնությունը՝ շուրջ 21 մետր։
↑Armando Ravaglioli. Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. — Roma: Tascabili Economici Newton, 1997. — С. 52. — ISBN 88-8183-670-X.
↑Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.
↑Claudio Rendina. Enciclopedia di Roma. — Roma: Newton Compton Editori, 2005. — С. 702. — ISBN 88-541-0304-7.
Ravaglioli, Armando (1997). Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. Rome: Tascabili Economici Newton. ISBN 88-8183-670-X.
Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.