Պողպատե ուղի (հուշարձան)
«Պողպատե ուղի» հուշահամալիր | |
---|---|
«Պողպատե ուղի» հուշահամալիրը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1970 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Իմենի Մորոզովա |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
Steel Way (monument) Վիքիպահեստում |
«Պողպատե ուղի» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Стальной путь»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300706) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականին Լենինգրադի շրջափակման ճեղքումը հնարավորություն տվեց քաղաք հասցնել անհրաժեշտ մթերքները և տարհանել բնակիչներին։ Շինարարները սեղմ ժամկետներում` 12 օրում, կառուցեցին առաջին երկաթուղին։ 36-կիլոմետրանոց ուղին միացնում էր Պոլյանա կայարանը և Մորոզովի անվան ավանը։ Կառուցվել էր նաև 1300 մետր երկարությամբ ցցաշեն կամուրջ[2]։
Կառուցվել է 1973 թվականին Պետրոկրեպոստ երկաթուղային կայարանում` Մորոզովի անվան քաղաքատիպ ավանի մոտ։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Ի. Գ. Յավեյնը և քանդակագործ Գ. Դ. Գլիկմանը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բաղկացած է 8 մետր բարձրությամբ ստելայից, որի վրա գտնվում են երկաթուղայինների խորաքանդակներ և հիշատակային գրություն, որը պատմում է 1941-1944 թվականներին Լենինգրադի շրջափակման տարիներին նրանց գործած սխրանքի մասին. «Հերոս երկաթուղայիններին` Լենինգրադի պաշտպանության խստաշունչ տարիներին անձնվեր աշխատանքի և Կյանքի ճանապարհին գործած սխրանքի համար»։ Ստելայի կողքին մշտական կայանատեղում տեղադրված է 1933 թվականի թողարկման ЭМ-721-83 շոգեքարշը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստելան
-
ЭМ-721-83 շոգեքարշը
-
Հիշատակային գրություն շոգեքարշի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятник железнодорожникам, обеспечивавшим перевозку грузов для осажденного Ленинграда по «Дороге жизни»».
- ↑ 2,0 2,1 «Мемориал «Стальной путь»».
- ↑ «Уцелевшие паровозы на железных дорогах СНГ, Прибалтики и Монголии». Паровоз ИС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.