Պավել Կարագեորգիևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կարագեորգիևիչ
սերբ.՝ Павле Карађорђевић, սլովեն.՝ Pavel Karađorđević և սերբախորվաթ․՝ Pavle Karađorđević
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1893(1893-04-27)[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էսեպտեմբերի 14, 1976(1976-09-14)[4][5][1][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
ԳերեզմանOplenac
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Սերբիայի թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Հարավսլավիայի Թագավորություն
ԿրոնՍերբ ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՔրայսթ Չյորչ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և միապետ
ԱմուսինPrincess Olga of Greece and Denmark?
Ծնողներհայր՝ Prince Arsen of Yugoslavia?, մայր՝ Aurora Pavlovna Demidova?
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան Կարագեորգիի Աստղ սրերով շքանշան Սպիտակ արծվի շքանշան Order of St. Sylvester Սպիտակ առյուծի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Knight of the Order of the Most Holy Annunciation Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Թագավորական վիկտորիանական շղթա
ԵրեխաներPrince Nikola of Yugoslavia?, Prince Alexander of Serbia? և Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր
 Prince Paul of Yugoslavia Վիքիպահեստում

Իշխան Պավել Կարագեորգիևիչ (սերբախորվաթ․՝ Pavle Karađorđević, սերբ.՝ Павле Карађорђевић, սլովեն.՝ Pavel Karađorđević, ապրիլի 27, 1893(1893-04-27)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 14, 1976(1976-09-14)[4][5][1][…], Փարիզ[3]), Հարավսլավիայի գահապահը 1934 թվականի հոկտեմբերի 9-ից 1941 թվականի մարտի 27-ը՝ Պետրոս II թագավորի մանկահասակության շրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Կարագեորգիևիչը իշխան Արսեն Կարագեորգիևիչի և Ավրորա Դեմիդովայի միակ որդին էր[6] և Սերբիայի թագավոր Պետրոսի I-ի զարմիկը։ Մոր կողմից նա ֆինլանդացի հայտնի գեղեցկուհի և բարեգործ Ավրորա Շերնվալի ժառանգն էր, որին բանաստեղծություններ էին նվիրել Լերմոնտովը և Բարատինսկին։

1904 թվականին ընտանիքի հետ Ժնևից տեղափոխվել է Սերբիա։ Կրթություն է ստացել Քրայստ-չերչում (Օքսֆորդի համալսարան), որտեղ մոտիկից ծանոթացել է Քենտի դուքս Գեորգին։

1923 թվականին ամուսնացել է Հունաստանի արքայադուստր Օլգայի հետ։ Իր զարմիկ թագավոր Ալեքսանդրի սպանությունից հետո Պավելը դարձել է նրա անչափահաս որդու՝ Պետրոսի գահապահը։

Արտաքին քաղաքականության մեջ, լինելով անգլասեր, խորամանկություն է բանեցրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Նրա օրոք Հարավսլավիան Սպիտակ արտագաղթի կենտրոններից մեկն է եղել։ Ընդ որում, Պավելը ցարական Ռուսաստանին սերբերի պաշտպան չի համարել։ Պավելն ասել է, որ «Ռուսաստանը երբեք չի եղել մեր կողքին», Նիկոլայ II-ը երբեք չի եղել սերբերի կողմից, իսկ 1914 թվականին Սերբիան ընթանում էր «ռուսական քաղաքականության հունով»[7]։

Հենց նրա օրոք՝ 1940 թվականին, վերջապեսդիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Բելգրադի և Մոսկվայի միջև (Հարավսլավիան դարձել է Արևելյան Եվրոպայի վերջին երկիրը, որը ճանաչել է ԽՍՀՄ-ը)։ 1939 թվականին պետական այց է կատարել Գերմանիա։ Պավելը կարծել է, որ Հարավսլավիան պատրաստ չէ պատերազմի։ 1941 թվականի փետրվարի 18-ին Բելգրադում ԱՄՆ դեսպան Ա. Բ. Լեյնը Վաշինգտոն է հաղորդել, որ իր հետ զրույցի ընթացքում Պավելը պնդել է, որ Հարավսլավիան հարձակման դեպքում կդիմադրի ոչ ավելի, քան երկու շաբաթ[8]։

1941 թվականի մարտի 25-ին Թագավորության վարչապետ Դրագիշա Ցվետկովիչը Պավելի հավանությամբ արձանագրություն է ստորագրել Հարավսլավիայի՝ եռակի դաշնագրին միանալու մասին։

Հարավսլավիան համաձայնվել է ստորագրել դաշնագիրը երեք պայմանով՝ իր տարածքում Առանցքի ուժերի ոչ մի զորք և ռազմական բեռների ոչ մի տարանցում, Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ոչ մի ռազմական օգնություն Հարավսլավիայի կողմից Առանցքի ուժերին։ Այնուամենայնիվ, դաշնագրի ստորագրումը երկրում զանգվածային ցույցեր է առաջացրել, իսկ մարտի 27-ի գիշերը՝ հեղաշրջում, որի արդյունքում անչափահաս թագավոր Պետրոսը հռչակվել է թագավոր, իսկ դաշնագիրը լուծարվել է, ինչն առաջացրել է Գերմանիայի կողմից Հարավսլավիայի օկուպացիային։

Գահապահ արքայազնը հեղաշրջման մասին իմացել է մարտի 27-ի առավոտյան Զագրեբում։ Բելգրադի հետ հեռախոսազրույցից հետո նա առաջին հերթին խորհրդակցել է Զագրեբում անգլիացի հյուպատոսի հետ՝ Հունաստան հնարավոր մեկնման շուրջ։ Այս գաղափարը հստակ հերքել է Պավելի՝ որպես Հիտլերի երկրպագու և գերմանացիների հետ դաշինքի անվերապահ աջակցի առասպելը։

Պավելը իրոք մեկնել է նախ Հունաստան (ի դեպ, հարավսլավական ռադիոն երկրի քաղաքացիներին տեղեկացրել է, որ նախկին գահապահը մեկնել է Գերմանիա), ապա Կահիրե, որից հետո բրիտանական զորքերի կողմից տնային կալանքի է ենթարկվել Նայրոբիում (Քենիա), իսկ 1943 թվականին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Յոհանեսբուրգ։ 1945 թվականին Հարավսլավիային՝ Հանրապետություն, իսկ Պավելին ռազմական հանցագործ հռչակելն անհնարին են դարձրել նրա վերադարձը հայրենիք։ 1948 թվականին Պավելը, Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալով, բնակություն է հաստատել Ժնևում, ապա Փարիզում, որտեղ էլ նա մահացել է։ 2011 թվականին հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել Բելգրադի գերագույն դատարանում[9]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Կարագեորգիևիչը Հարբինում գտնվող Վիեննայի նահատակների հիշատակին նվիրված մատուռ-հուշարձանի պատվավոր շինարարների ցանկում է[10]։
  • 1969 թվականին Պավել Կարագեորգիևիչը Սոտսբիի աճուրդում Հռոմեական անշարժ գույքի գլխավոր ընկերությանը վաճառել է Վիլա Պրատոլինոյի ողջ ունեցվածքը՝ բոլոր կալվածքներով, որը նրան կտակել էր իր մորաքույրը՝ Մարիա Դեմիդովան[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119386399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. Ипполитова Г. Аврора Демидова — графиня Ногера. — СПб., 2009.
  7. Животич А. Югославско-советские отношения. 1939—1941 / Перевод с сербского П. Е. Зеновской, М. М. Василькиной. — М.: Политическая энциклопедия, 2019. — С. 198—199.
  8. Костин А. А. Американские оценки вклада Югославии в борьбу с нацистской Германией и её союзниками // Немцы в России: взгляд из провинции. Сборник материалов III Всероссийской научной конференции с международным участием. Киров, 22—23 октября 2015 года. — Киров: Радуга-ПРЕСС, 2015. — С. 180.
  9. Рехабилитован Кнез Павле(սերբ.)
  10. Русская Атлантида. — Челябинск: 2004. № 12. — С. 19—37.
  11. Уральские князья Сан-Донато Արխիվացված 2008-02-25 Wayback Machine.
  12. Международный Демидовский фонд Արխիվացված 2016-03-06 Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ипполитова Г. Аврора Демидова — графиня Ногера. — СПб., 2009.