Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր
Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1936[1][2] (87 տարեկան) |
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | իրավապաշտպան, գրող, ձեռնարկատեր և քաղաքական ակտիվիստ |
Ամուսին | Manuel Ulloa Elias?, Neil Balfour? և Howard Oxenberg? |
Ծնողներ | հայր՝ Պավել Կարագեորգիևիչ[1], մայր՝ Princess Olga of Greece and Denmark?[1] |
Երեխաներ | Քեթրին Օքսենբերգ[1], Christina Oxenberg?[1] և Nicholas Augustus Balfour?[1] |
![]() |
Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստրը (սերբ.՝ Кнегиња Јелисавета Карађорђевић, ապրիլի 7, 1936[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն), Հարավսլավիայի գահապահ` Պավել Կարագեորգևիչի և Հունաստանի և Դանիայի արքայադուստր` Օլգայի միակ դուստրը[3] ամերիկացի դերասանուհի Քեթրին Օկսերբերգի մայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ծնվել է Սպիտակ պալատում[4], Բելգրադում։ Ելիզավետան Հարավսլավիայի իշխան` Պավել Կարագեորգևիչի և Հունաստանի և Դանիայի արքայադուստր` Օլգայի երրորդ երեխան է և միակ դուստրը։ Նրա ավագ եղբայներն են` Հարավսլավիայի արքայազներ` Նիկոլասն ու Ալեքսանդրը։ Նա Իսպանիայի Սոֆիա թագուհու և Ուելսի արքայազն Չարլզի երկրորդ զարմուհին է։
Ամուսնություններ և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականի հունվարի 19-ին արքայադուստրը ամուսնացել է Հովարդ Օքսենբերգի հետ, նրանք երկու դուստր ունեն` Քեթրինն ու Քրիստինան։ 1969 թվականաին Ելիզավետան բաժանվել է առաջին ամուսնուց։ Երկորդ անգամ ամուսնացել է 1969 թվականի սեպտեմբերին` Նիլ Ռոկսբուրգ Բալֆորի հետ, այդ ամուսնությունից ծնվել է որդին` Նիկոլասը։ 1987 թվականին փետրվարի 28-ին ամուսնացել է Մանուել Ուլոա Էլիասի (Manuel Ulloa Elias)` Պերուի նախկին վարչապետի հետ։ Երկրորդ և երրորդ ամուսնությունների արանքում սիրային հարաբերությունների մեջ էր բրիտանացի դերասան Ռիչարդ Բյորտոնի հետ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Ելիզավետան սովորել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, գեղարվեստի պատմություն է ուսումնասիրել Փարիզում։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, սերբերեն լեզուներին։ Սերբիայի քաղաքացի է։ Նախկինում երկու քաղաքացիություն ուներ`Սերբիայի քաղաքացի լինելուց զատ, նաև ԱՄՆ-ի քաղաքացի էր, սակայն 2012 թվականին հրաժարվել է Ամերիկայի քաղաքացիությունից «հուզական պատճառներից» ելնելով[5]։
Քաղաքական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստրը մասնակցել է նախկին Հարավսլավիայի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման գործընթացին։ 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծման ժամանակ ակտիվորեն քննադատել է ՆԱՏՕ-ին ամերիկյան հեռուստաալիքներով։ Չնայած գահաժառանգ Ալեքսանդրի առարկություններին` 2004 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը։ Նա 63 991 հազար ձայն է հավաքել, կամ 2,01%, 15 թեկնածուների շարքում զբաղեցնելով 6-րդ տեղը։ 2001 թվականից ապրում է Բելգրադում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ genealogics.org
- ↑ 1843 Magazine
- ↑ «Princeza Jelisaveta se odrekla američkog državljanstva»։ Blic.rs (sr-SP)։ 2015-11-28։ Վերցված է 2016-12-25