Պավել Կարագեորգիևիչ
Պավել Կարագեորգիևիչ սերբ.՝ Павле Карађорђевић, սլովեն.՝ Pavel Karađorđević և սերբախորվաթ․՝ Pavle Karađorđević | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1893[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1976[4][5][1][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[3] |
Գերեզման | Oplenac |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Սերբիայի թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և Հարավսլավիայի Թագավորություն |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Քրայսթ Չյորչ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և միապետ |
Ամուսին | Princess Olga of Greece and Denmark? |
Ծնողներ | հայր՝ Prince Arsen of Yugoslavia?, մայր՝ Aurora Pavlovna Demidova? |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Prince Nikola of Yugoslavia?, Prince Alexander of Serbia? և Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր |
Prince Paul of Yugoslavia Վիքիպահեստում |
Իշխան Պավել Կարագեորգիևիչ (սերբախորվաթ․՝ Pavle Karađorđević, սերբ.՝ Павле Карађорђевић, սլովեն.՝ Pavel Karađorđević, ապրիլի 27, 1893[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 14, 1976[4][5][1][…], Փարիզ[3]), Հարավսլավիայի գահապահը 1934 թվականի հոկտեմբերի 9-ից 1941 թվականի մարտի 27-ը՝ Պետրոս II թագավորի մանկահասակության շրջանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Կարագեորգիևիչը իշխան Արսեն Կարագեորգիևիչի և Ավրորա Դեմիդովայի միակ որդին էր[6] և Սերբիայի թագավոր Պետրոսի I-ի զարմիկը։ Մոր կողմից նա ֆինլանդացի հայտնի գեղեցկուհի և բարեգործ Ավրորա Շերնվալի ժառանգն էր, որին բանաստեղծություններ էին նվիրել Լերմոնտովը և Բարատինսկին։
1904 թվականին ընտանիքի հետ Ժնևից տեղափոխվել է Սերբիա։ Կրթություն է ստացել Քրայստ-չերչում (Օքսֆորդի համալսարան), որտեղ մոտիկից ծանոթացել է Քենտի դուքս Գեորգին։
1923 թվականին ամուսնացել է Հունաստանի արքայադուստր Օլգայի հետ։ Իր զարմիկ թագավոր Ալեքսանդրի սպանությունից հետո Պավելը դարձել է նրա անչափահաս որդու՝ Պետրոսի գահապահը։
Արտաքին քաղաքականության մեջ, լինելով անգլասեր, խորամանկություն է բանեցրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Նրա օրոք Հարավսլավիան Սպիտակ արտագաղթի կենտրոններից մեկն է եղել։ Ընդ որում, Պավելը ցարական Ռուսաստանին սերբերի պաշտպան չի համարել։ Պավելն ասել է, որ «Ռուսաստանը երբեք չի եղել մեր կողքին», Նիկոլայ II-ը երբեք չի եղել սերբերի կողմից, իսկ 1914 թվականին Սերբիան ընթանում էր «ռուսական քաղաքականության հունով»[7]։
Հենց նրա օրոք՝ 1940 թվականին, վերջապեսդիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Բելգրադի և Մոսկվայի միջև (Հարավսլավիան դարձել է Արևելյան Եվրոպայի վերջին երկիրը, որը ճանաչել է ԽՍՀՄ-ը)։ 1939 թվականին պետական այց է կատարել Գերմանիա։ Պավելը կարծել է, որ Հարավսլավիան պատրաստ չէ պատերազմի։ 1941 թվականի փետրվարի 18-ին Բելգրադում ԱՄՆ դեսպան Ա. Բ. Լեյնը Վաշինգտոն է հաղորդել, որ իր հետ զրույցի ընթացքում Պավելը պնդել է, որ Հարավսլավիան հարձակման դեպքում կդիմադրի ոչ ավելի, քան երկու շաբաթ[8]։
1941 թվականի մարտի 25-ին Թագավորության վարչապետ Դրագիշա Ցվետկովիչը Պավելի հավանությամբ արձանագրություն է ստորագրել Հարավսլավիայի՝ եռակի դաշնագրին միանալու մասին։
Հարավսլավիան համաձայնվել է ստորագրել դաշնագիրը երեք պայմանով՝ իր տարածքում Առանցքի ուժերի ոչ մի զորք և ռազմական բեռների ոչ մի տարանցում, Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ոչ մի ռազմական օգնություն Հարավսլավիայի կողմից Առանցքի ուժերին։ Այնուամենայնիվ, դաշնագրի ստորագրումը երկրում զանգվածային ցույցեր է առաջացրել, իսկ մարտի 27-ի գիշերը՝ հեղաշրջում, որի արդյունքում անչափահաս թագավոր Պետրոսը հռչակվել է թագավոր, իսկ դաշնագիրը լուծարվել է, ինչն առաջացրել է Գերմանիայի կողմից Հարավսլավիայի օկուպացիային։
Գահապահ արքայազնը հեղաշրջման մասին իմացել է մարտի 27-ի առավոտյան Զագրեբում։ Բելգրադի հետ հեռախոսազրույցից հետո նա առաջին հերթին խորհրդակցել է Զագրեբում անգլիացի հյուպատոսի հետ՝ Հունաստան հնարավոր մեկնման շուրջ։ Այս գաղափարը հստակ հերքել է Պավելի՝ որպես Հիտլերի երկրպագու և գերմանացիների հետ դաշինքի անվերապահ աջակցի առասպելը։
Պավելը իրոք մեկնել է նախ Հունաստան (ի դեպ, հարավսլավական ռադիոն երկրի քաղաքացիներին տեղեկացրել է, որ նախկին գահապահը մեկնել է Գերմանիա), ապա Կահիրե, որից հետո բրիտանական զորքերի կողմից տնային կալանքի է ենթարկվել Նայրոբիում (Քենիա), իսկ 1943 թվականին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Յոհանեսբուրգ։ 1945 թվականին Հարավսլավիային՝ Հանրապետություն, իսկ Պավելին ռազմական հանցագործ հռչակելն անհնարին են դարձրել նրա վերադարձը հայրենիք։ 1948 թվականին Պավելը, Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալով, բնակություն է հաստատել Ժնևում, ապա Փարիզում, որտեղ էլ նա մահացել է։ 2011 թվականին հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել Բելգրադի գերագույն դատարանում[9]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Կարագեորգիևիչը Հարբինում գտնվող Վիեննայի նահատակների հիշատակին նվիրված մատուռ-հուշարձանի պատվավոր շինարարների ցանկում է[10]։
- 1969 թվականին Պավել Կարագեորգիևիչը Սոտսբիի աճուրդում Հռոմեական անշարժ գույքի գլխավոր ընկերությանը վաճառել է Վիլա Պրատոլինոյի ողջ ունեցվածքը՝ բոլոր կալվածքներով, որը նրան կտակել էր իր մորաքույրը՝ Մարիա Դեմիդովան[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119386399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Ипполитова Г. Аврора Демидова — графиня Ногера. — СПб., 2009.
- ↑ Животич А. Югославско-советские отношения. 1939—1941 / Перевод с сербского П. Е. Зеновской, М. М. Василькиной. — М.: Политическая энциклопедия, 2019. — С. 198—199.
- ↑ Костин А. А. Американские оценки вклада Югославии в борьбу с нацистской Германией и её союзниками // Немцы в России: взгляд из провинции. Сборник материалов III Всероссийской научной конференции с международным участием. Киров, 22—23 октября 2015 года. — Киров: Радуга-ПРЕСС, 2015. — С. 180.
- ↑ Рехабилитован Кнез Павле(սերբ.)
- ↑ Русская Атлантида. — Челябинск: 2004. № 12. — С. 19—37.
- ↑ Уральские князья Сан-Донато Արխիվացված 2008-02-25 Wayback Machine.
- ↑ Международный Демидовский фонд Արխիվացված 2016-03-06 Wayback Machine.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ипполитова Г. Аврора Демидова — графиня Ногера. — СПб., 2009.