Ավրորա Շերնվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրորա Շերնվալ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1808(1808-08-01)
ԾննդավայրՈւլվիլա, Սատակունա, Ֆինլանդիա[1]
Մահացել էմայիսի 13, 1902(1902-05-13)[2] (93 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեդիա և Ֆինլանդիա
Մայրենի լեզուշվեդերեն
Մասնագիտությունֆրեյլինա
ԱմուսինՊավել Դեմիդով և Անդրեյ Կարամզին
Ծնողներհայր՝ Կառլ Շերնվալ, մայր՝ Eva Gustava von Willebrand?
Պարգևներ և
մրցանակներ
Dame of the Order of Saint Catherine[3] և Թերեզայի շքանշան
ԵրեխաներՊավել Դեմիդով
 Aurora Karamzin Վիքիպահեստում

Բարոնուհի Եվա Ավրորա Շառլոտա Շերնվալ (շվեդ.՝ Eva Aurora Charlotta Stjernvall, 1836 թվականից կրել է Դեմիդովա ազգանունը, 1846 թվականից՝ Կարամզինա, օգոստոսի 1, 1808(1808-08-01), Ուլվիլա, Սատակունա, Ֆինլանդիա[1] - մայիսի 13, 1902(1902-05-13)[2], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա), Ֆինլանդիայի շվեդական Շերնվալ տոհմից աշխարհիկ տիկին, ռուսական ցարական արքունիքի պալատական ազնվական օրիորդ և պալատական տիկին, խոշոր բարեգործ։ Է. Շերնվալի և մեկ այլ հայտնի աշխարհիկ գեղեցկուհու՝ Էմիլի Շերնվալի քույրն է։ Ավրորա Կարամզինայի անունով են կոչված Հելսինկիի երկու փողոցներ[4]՝ Auroragatan/Aurorankatu (Ավրորայի փողոց) և Karamzinsgatan/Karamzininkatu (Կարամզինայի փողոց)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի թեժ շրջանում։ Նրա հայրը բարոն Կառլ Յուհան Շերնվալը (1764-1815), Վիբորգսի նահանգապետն էր, մայրը՝ Եվա Գուստավա ֆոն Վիլլեբրանդը (1784-1844), պատկանել է Շվեդիայից Ֆինլանդիա եկած ազնվական տոհմի։ Ավրորան ընտանիքի երկրորդ երեխան էր, ավագը եղել է Էմիլը (1806-1890), և ևս երկու փոքր քույրեր՝ Էմիլին (1810-1846) և Ալեքսանդրան (1812-1850)։ Այրիանալով 1816 թվականին՝ Ավրորայի մայրը կրկին ամուսնացել է վիբորգցի երևելի սենատոր և իրավաբան Կառլ Յոհան ֆոն Վալլենի հետ։ Յ. Գրոտի խոսքերով՝ նա տիկին էր, որ «նմանները քիչ կան, ոչ այնքան հաճելի արտաքինով, որքան հիանալի վարվեցողությամբ և մանկական սիրալիրությամբ բոլորի հանդեպ»։

Ավրորա Շառլոտան և նրա քույրերն ստացել են լավ կրթություն և առանձնացել են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ։ Դժվար էր որոշել, թե քույրերից որն է ամենալավը։ Էմիլիան, որին Լերմոնտովը համեմատել է սպիտակ շուշանի հետ, ավելի հմայիչ էր թուխ սևահեր Ավրորայից, բայց վերջինիս գեղեցկությունն ավելի ներդաշնակ էր և կանոնավոր[5]։

Ավրորա Շերնվալին 1824 կամ 1825 թվականին իր բանաստեղծությունն է նվիրել Եվգենի Բարատինսկին, որն այդ ժամանակ ծառայություն էր անցնում Ֆինլանդիայում։ Բարատինսկին նաև ֆրանսերեն է թարգմանել բանաստեղծությունը։

Ավրորայի կյանքը հաճախ մթագնել է իր մտերիմների կորստով, ինչի համար նրան անվանում էին «ճակատագրական Ավրորա»։ 1828 թվականին քրոջ ամուսնությունի հետո Ավրորա Կառլովնան շարունակում էր ապրել Ֆինլանդիայում և արդեն պատրաստվում էր ամուսնանալ համերկրացիներից մեկի հետ, սակայն փեսացուն անսպասելիորեն մահացել է։ Դրանից հետո նա մեկնել է Մոսկվա՝ քրոջ մոտ և մի քանի տարի ապրել է նրա ընտանիքում։ Նրա երկրորդ փեսացուն՝ «կապտաչևա դևը» և նրա երիտասարդ օրերի սերը՝ Ալեքսանդր Ալեքսեևիչ Մուխանովը (1802-1834), ևս մահացել է մինչև նշանակված հարսանիքը։

1835 թվականին հանդես է եկել որպես պալատական ազնվական օրիորդ։ Եղել է պետերբուրգյան առաջին գեղեցկուհիներից մեկը, հանդիպել է Պուշկինի, Վյազեմսկու, Ա. Տուրգենևի հետ։ Նրա պատվին կոմս Մ. Վիելգորսկին Վյազեմսկու բառերով գրել է մազուրկա ռոմանս։

Ի վերջո 1836 թվականին Ավրորա Շերնվալը ամուսնացել է հայտնի մեծահարուստ և մեկենաս Պավել Նիկոլաևիչ Դեմիդովի (1798-1840) հետ։ Ավրորան երկու անգամ մերժել էր նրան, սակայն կայսրուհու հորդորներին տեղի տալով՝ համաձայնվել է։ 1840 թվականի մարտի 25-ին Դեմիդովը վախճանվել է՝ թողնելով նրան որդուն՝ Պավելին (1839-1885)՝ Սան Դոնատոյի ապագա իշխանին։ Դեմիդովի մահվան առիթով Վ. Մուխանովը՝ Ավրորայի նախկին փեսացուի եղբայրը, իր օրագրում հետևյալ գրառումն է արել[6].

Ես կարծում եմ, որ նրա կինը, չնայած այն ամենին, որ պատմվում էր նրա ամուսնու խենթությունների մասին, պետք է ընկճված լինի այս իրադարձությունից... Այս կինը կատարելություն է, նա կարծես թե ունի ամեն ինչ երջանկության համար՝ խելացի է, բարի, մաքուր սրտով, գեղեցիկ, հարուստ։ Աստված տա, որ նա այդ բոլոր առավելություններով իրեն արժանի մարդ գտնի և որը նրան երջանիկ կդարձնի. նա լիովին արժանի է դրան, և ես հույս ունեմ, որ նրա տառապանքներից հետո ճակատագիրը չի հապաղի նրան պարգևատրել։

Ժառանգելով Դեմիդովների Նիժնետագիլյան կալվածքը՝ Ավրորան զբաղվել է գործարանների սոցիալական ենթակառուցվածքների կարգավորմամբ՝ օգնությամբ ապահովելով աշխատավորների առավել աղքատացած մասին։ Ա. Կարամզինայի ղեկավարման ընթացքում Նիժնետագիլյան լեռնագործարանային շրջանի Դեմիդովների գործարաններում ստեղծվեցից մանկատուն, որբանոց, ծննդատուն և անկելանոց։ Ավրորան կարիքավորներին բազմիցս դրամական օժանդակություն է ցուցաբերել։ Նրա պատվին է անվանակոչվել 1850 թվականին կառուցված Ավրորայի գործարանը[7][8]։

1846 թվականի հուլիսի 10-ին[9] Ավրորան երկրորդ անգամ է ամուսնացել Անդրեյ Կարամզինի (1814-1854)՝ Նիկոլայ և Եկատերինա Կարամզինների ավագ որդու հետ։ Ամուսինները պսակադրվել են Սիմոնի և Աննայի եկեղեցում։ Վյազեմսկու խոսքերով՝ Կարամզինների ողջ ընտանիքը շատ գոհ էր այդ ամուսնությունից՝ թեպետ հարսը տարիքով մեծ էր փեսացուից, սակայն «նա քնքուշ, բարի կին էր և օրինակելի կին կլիներ»։ Սակայն ողջ հասարակությունը և Ավրորայի հարազատները դեմ էին այդ հարսանիքին և զարմացել էին, թե ինչպես Դեմիդովան կարող էր թողնել արքունիքում իր դիրքը և, լինելով գաղտնի խորհրդական, լինել պորուչիկի հետ։ «Սակայն սերը կհաղթի հակառակ ուժին»[10]։

Ավրորա Շերնվալը որդու հետ

1854 թվականի մայիսի 24-ին Անդրեյ Կարամզինը սպանվել է Դանուբյան բանակում Ղրիմի պատերազմի ժամանակ։ Ամուսնու մահվանը հաջորդել է 1868 թվականին Ավրորայի միակ որդու երիտասարդ կնոջ՝ Մարիա Մեշչերսկայայի մահը, իսկ 1885 թվականին մահացել է որդին՝ Պավել Դեմիդովը՝ հայտնի բարեգործ, ապրել է հիմնականում Փարիզում։

Այրիացած Ավրորան վերադարձել է հայրենիք՝ Ֆինլանդիա, որտեղ մխիթարություն է գտել բարեգործության և հասարակական գործունեության մեջ։ Նա Հելսինկիում Գթության քույրերի ինստիտուտի հիմնադիրն է եղել։ Մեծ ներդրում է ունեցել սոցիալական աշխատանքի մեջ և դարձել Ֆինլանդիայում կանանց կրթության առաջամարտիկ։ Նաև երկար ժամանակ կենտրոնացած է եղել բարեգործական գործունեության վրա։ Նախ անձամբ, իսկ հետո Գթության քույրերի ինստիտուտի ուսանողներից որևէ մեկի օգնությամբ նշանակված օրերին ընդունել է օգնության կարիք ունեցողներին։ Նա օգնել է բազմաթիվ ուսանողների, գրողների և արվեստագետների։ Տոն օրերին նա այցելել է Տրեսքենդայի հանրային դպրոց, որտեղ մասնակցել է ուսանողներին կրթաթոշակների և մրցանակների հանձնմանը։

1898 թվականի հուլիսի 22-ին կայսերական հրամանագրով Ավրորային շնորհվել է պետական ​​տիկնոջ կոչում։

Ավրորա Շերնվալը մահացել է 1902 թվականի մայիսի 13-ին 93 տարեկան հասակում Հելսինկիի իր Հագասունդ (Հակասալմի) վիլլայում և թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը։

Ավրորա Շերնվալի և Պավել Դեմիդովի ծոռը եղել է արքայազն Պավել Կարագեորգիևիչը, որը Հարավսլավիայի գահապահն էր Պետրոս II թագավորի մանկահասակության ընթացքում։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆյոդորով Ե. Ա. (1897-1961), «Քարե գոտի» եռագրություն, 3-րդ գիրք «Քարե լեռների տերը»
  • Ալեքս Ֆինն, «Բարի փերին» պոեմ, 2022 թվական, Stihi.ru կայք

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավրորայի ձեռնոցները» մինի սերիալ, 4 մաս, Ռուսաստան, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. Talvio T. https://svr100.fi/kronologia-artikkelit/ (фин.)Helsinki: Museovirasto, 2000. — P. 30. — ISBN 951-616-066-2
  4. {{{заглавие}}} = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. - Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)
  5. В. А. Соллогуб. Воспоминания, 1993.- С. 444.
  6. Дневник В. А. Муханова // Русский Архив, 1897. Кн. 1.- С.273.
  7. Կաղապար:Книга:Предприниматели Урала XVII — начала XX века: Выпуск 1. Уральские горнозаводчики
  8. Կաղապար:Книга:Металлургические заводы Урала
  9. «ЦГИА СПб. ф.19. оп.124. д.686 л 1168». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «Русская старина — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс». runivers.ru. էջ 206. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա Շերնվալ» հոդվածին։