Ուղիղ գործողություն
Ուղիղ գործողություն, տնտեսական և քաղաքական վարքագծին բնորոշ տերմին, որը քաղաքացիներն ընկալում են որպես իրենց նպատակին հասնելու միջոց՝ օգտագործելով տնտեսական կամ ֆիզիկական ուժ։ Ուղիղ գործողության նպատակը կա՛մ որոշակի պրակտիկային խոչընդոտելն է, ինչպես օրինակ կառավարության ընդունած խնդրահարույց օրենքներին ու կատարած գործողություններին միջամտելը, կա՛մ առկա խնդիրների լուծմանը հասնելը, օրինակ՝ սոցիալական անհավասարության։
Ուղիղ գործողությունները կարող են լինել և՛ բռնի, և՛ ոչ բռնի։ Դրանք կարող են թիրախավորել մարդկանց, խմբերին, հաստատություններին, գործողություններին կամ հանրային ու մասնավոր սեփականությանը, որոնց գործունեությունը երբեմն համարվում է ոչ ընդունելի։ Ոչ բռնի ուղիղ գործողությունները կարող են ներառել քաղաքացիական անհնազանդություն, նստացույցեր, գործադուլներ և հակատնտեսություն։ Բռնի ուղիղ գործողությունները կարող են ներառել քաղաքական բռնություն, հարձակում, հրկիզում, սաբոտաժ և գույքի ոչնչացում։
Այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ընտրական քաղաքականությունը, դիվանագիտությունը, բանակցությունները, չեն համարվում ուղիղ գործողություն, քանի որ մասնակիցներն այդտեղ ընտրվում կամ առաջադրվում են, մինչդեռ ուղիղ գործողություններ կիրառողները գործում են առանց հանրային մանդատի։
Տերմինաբանություն և սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուղիղ գործողություն» տերմինի ծագման մասին ստույգ տեղեկություններ չկան։ Իսպանացի փիլիսոփա Խոսե Օրտեգա ի Գասետը գրել է, որ «ուղիղ գործողություն» տերմինն ու դրա հայեցակարգը ծագել են Ֆրանսիայում[1]։ «Աշխարհի արդյունաբերական աշխատողներ» արհմիությունն առաջին անգամ «ուղիղ գործողություն» տերմինը հիշատակել է 1910 թվականին Չիկագոյի գործադուլի մասին իր հրապարակման մեջ[2]։ Ամերիկացի անարխիստ Վոլտարին դը Քլերը 1912 թվականին գրված իր «Ուղիղ գործողություն» էսսեում բերում է պատմական օրինակներ, ինչպես օրինակ՝ Բոստոնյան թեյախմությունը և Ամերիկյան հակաստրկատիրական շարժումը։ Նա գրում է, որ «ուղիղ գործողությունները պատմության ընթացքում միշտ էլ օգտագործվել են հենց այն մարդկանց կողմից, որոնք հիմա դատապարտում են դրանք»[3]։
Ուիլյամ Մելորը 1920 թվականին լույս տեսած իր «Ուղիղ գործողություն» գրքում, ուղիղ գործողությունը համեմատել է տնտեսական վերահսկողության համար աշխատողի և գործատուի միջև պայքարի հետ։ Մելորը նշում է, որ նրանք, ովքեր ունեն տնտեսական հզորություն, ուղիղ գործողությունն օգտագործում են իրենց ցանկալի արդյունքներին հասնելու համար։ Նա դա համարում էր և՛ սեփականատերերի, և՛ աշխատակիցների գործիք, հենց այդ պատճառով էլ ուղիղ գործողությունների շարքում ներառում է լոկաուտներն ու կարտելները, ինչպես նաև գործադուլներն ու սաբոտաժը[4]։
20-րդ դարի կեսերին ուղիղ գործողությունների սահմաններն ընդլայնվեցին, և տերմինի իմաստը դարձավ առավել հստակ։ Կանադացի անարխիստ Էնն Հանսենը, որն անդամակցում էր «Սքուոմիշական հնգյակ» խմբին, իր «Ուղիղ գործողություն» գրքում գրում է, որ «ուղիղ գործողության հիմնական էությունն այն է, որ մարդիկ պայքարում են իրենց համար՝ հրաժարվելով ապավինել այն անձանց, լինեն նրանք հեղափոխականներ, թե պետական պաշտոնյաներ, որոնք պնդում են, որ ներկայացնում են իրենց իսկական շահերը»[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին հակամիջուկային շարժման որոշ ուժերի կողմից կիրառվել են ուղիղ գործողություններ։ Միացյալ Թագավորությունում թևավոր հրթիռների տեղակայման դեմ հանդես եկող խմբերը կիրառում էին մարտավարության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ամերիկյան ավիաբազաներ ներխուժումն ու գրավումը, ինչպես նաև ճանապարհների փակումը, որը կկանխեր ռազմական շարասյուների տեղաշարժը և կխափաներ նրանց ծրագրերը։
Այս ժամանակահատվածում ուղիղ գործողություններ են ձեռնարկվել նաև ԱՄՆ-ում։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին նման գործողություններ սկսեցին իրականացվել աբորտների դեմ պայքարող խմբերի կողմից, որոնցից էր «Operation Rescue» կազմակերպությունը։
Գլոբալիզացիայի դեմ պայքարող ակտիվիստները 1999 թվականին ուղիղ գործողությունների մարտավարության և նախնական քաղաքականության միջոցով խոչընդոտեցին Սիեթլում կայանալիք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախարարական համաժողովը։ Ակտիվիստները բեկորներ էին տեղադրել ու պառկել ԱՀԿ պատվիրակների և այն շենքի միջև, որտեղ տեղի էր ունենալու հանդիպումը։ Իրենց բողոքի գործողությունների ժամանակ այս ակտիվիստներն աչքի են ընկել նաև գույքի ոչնչացմամբ՝ այդպիսով դեմ արտահայտելով կորպորատիվ մշակույթին[6]։
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի ապրիլի 28-ին «Greenpeace»-ի ակտիվիստները, այդ թվում՝ Ֆիլ Ռեդֆորդը, բարձրացան ԱՄՆ Պետքարտուղարության դիմացի փողոց բերված վերամբարձ կռունկի վրա՝ համաշխարհային առաջնորդներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ[7]։ Կարճ ժամանակ անց նրանք Ռաշմոր լեռի գագաթից՝ ԱՄՆ մյուս պատմական նախագահների քանդակված դեմքերի կողքը, պաստառ կախեցին, որում պատկերված էր նախագահ Օբամայի դեմքը։ Պաստառի վրա գրված էր. «Պատմությունը մեծարում է առաջնորդներին։ Դադարեցրե՛ք գլոբալ տաքացումը»։ Նույն 2009 թվականին, Վաշինգտոնում կայացած «Իշխանափոխություն» (անգլ.՝ Power Shift) համաժողովից հետո, հարյուրավոր մարդիկ արգելափակեցին ածխային այն էլեկտրակայանի դարպասները, որն էլեկտրասնուցում է ԱՄՆ Կոնգրեսի շենքը[8]։
Իրավապաշտպանները ուղիղ գործողություններ են իրականացրել Անվտանգային համագործակցության արևմտյան կիսագնդի ինստիտուտի (նախկին՝ SOA) փակման արշավի ժամանակ[9]։
Միացյալ Նահանգներում ուղիղ գործողություններն ավելի ու ավելի են օգտագործվում հանածո վառելիքի արդյունաբերության, նավթի հորատման, խողովակաշարերի և գազային էլեկտրակայանների նախագծերի դեմ պայքարի համար[10]։
Կիրառողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրական իրավունքը, աշխատանքային պայմանների բարելավումը, քաղաքացիական իրավունքները, աբորտի իրավունքը կամ հակաաբորտը, ջենտրիֆիկացիայի նկատմամբ վերահսկողությունը, շրջակա միջավայրի պահպանությունը խթանող և սոցիալական այլ փոփոխություններին միտված արշավները, պնդում են, որ առնվազն կիրառում են բռնի կամ ոչ բռնի ուղիղ գործողության որոշ տեսակներ[11][12]։ Պատմության ընթացքում ուղիղ գործողություններ կիրառել են Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման, գլոբալ արդարության շարժման, կանանց ընտրական իրավունքի, ԼԳԲՏ և իրավապաշտպան այլ շարժումների ներկայացուցիչներն ու շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող որոշ խմբեր[13][14]։
Անարխիստները կազմակերպվում են գրեթե բացառապես ուղիղ գործողությունների միջոցով, քանի որ նրանք մերժում են կուսակցական քաղաքականությունը և հրաժարվում են գործել հիերարխիկ բյուրոկրատական հաստատություններում։
Մարտավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցարարները կարող են կիրառել ուղղակի գործողության այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են.
- մարմնով արգելափակում,
- թևանցուկ լինելը,
- տեղանքից հեռացնելուն խոչընդոտելը (տեխնիկա, որն օգտագործվում է ցուցարարների կողմից բողոքի ակցիայի անցկացման վայրից նրանց հեռացնելը դժվարացնելու համար)[15],
- թունելավորում[16],
- ծառերին նստելը[17],
- տարածքի զբաղեցում/գրավում,
- նստացույց,
- գործադուլ,
- աշխատավայրի զբաղեցում,
- փողոցների շրջափակում,
- հաքթիվիզմ,
- հակատնտեսություն,
- հարկային դիմադրություն։
Որոշ ցուցարարներ կիրառում են «սև բլոկ» մարտավարությունը՝ կրելով սև հագուստ և դիմակներ՝ իրենց ինքնությունը թաքցնելու նպատակով[18][19]։ «Ende Gelände» շարժման մասնակիցները կրում են միանման սպիտակ կոստյումներ[20]։
«Greenpeace»-ի մարտավարություններից մեկն է պաստառներ տեղադրել ծառերի վրա կամ խորհրդանշական որոշակի վայրերում, ինչպիսիք են գրասենյակները, արձանները, ատոմակայանները[21]։
Ուղիղ գործողության մեթոդներ կիրառող ցուցարարները կարող են նաև ոչնչացնել հանրային կամ մասնավոր սեփականությունն այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսիք են վանդալիզմը, գողությունը, առանց թույլտվության ներխուժումը, սաբոտաժը, ծառերի մեխումը, հրկիզումը, ռմբակոծությունը, էկոտաժը կամ էկոահաբեկչությունը։
Խաղարկային կատակը կամ փրանքը նույնպես կարող է լինել ուղիղ գործողության ոչ բռնի միջոց[22]։ Օրինակ՝ ակտիվիստները կարող են ծաղրի միջոցով արտահայտել իրենց բողոքը[22]։ «The Yes Man»-ը կիրառում է ուղիղ գործողության հենց այս մեթոդը[23][24]։
Ուղիղ գործողության մեթոդներ կիրառող որոշ խմբեր ձևավորում են իրավաբանական թիմեր, որոնք զբաղվում են իրավապահ մարմինների, դատավորների և դատական ատյանների հետ փոխգործակցությամբ[25]։
Բռնի և ոչ բռնի ուղիղ գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնի կամ ոչ բռնի ուղիղ գործողությունների սահմանումները տարբեր են։ Սոցիոլոգ Դիտեր Ռուխտը նշում է՝ միշտ չէ, որ հստակ կարելի է որոշել, թե արդյոք այս կամ այն գործողությունը բռնի է. օրինակ՝ գույքային փոքր վնասը, ընդհանուր առմամբ, չի դիտվում որպես բռնություն, մինչդեռ մարդկանց մարմնական վնասվածքներ պատճառելն ակնհայտ բռնություն է[26]։
Գործողությունները, որոնք ընկնում են այս երկու ծայրահեղությունների միջև, կարող են որակվել ինչպես բռնի, այնպես էլ ոչ բռնի՝ կախված հանգամանքներից։ Ռուխտը հավելում է, որ «բռնության» սահմանումները շատ տարբեր են, և մշակութային առանձնահատկությունները ևս կարող են ազդել այդ սահմանումների վրա։ Ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփը ոչ բռնի ուղիղ գործողությունը սահմանել է որպես «առանց ֆիզիկական բռնության բողոքի, դիմադրության և միջամտության այն մեթոդները, որոնց ժամանակ ոչ բռնի, խաղաղ խմբի անդամներն անում կամ հրաժարվում են անել որոշ բաներ»[27]։ Ամերիկացի անարխիստ Վոլտարին դը Քլերը գրում է, որ ուղիղ գործողության բռնի մեթոդները ֆիզիկական ուժ են գործադրում մարդկանց կամ երբեմն հանրային ու մասնավոր սեփականության դեմ[3]։
Ակտիվիստական որոշ խմբեր, ինչպես օրինակ՝ Երկրագնդի ազատագրման ճակատը և Կենդանիների ազատագրման ճակատը, կիրառում են գույքի ոչնչացման, հրկիզման, սաբոտաժի մեթոդներն ու պնդում, որ իրենց գործողությունները ոչ բռնի են, քանի որ կարծում են՝ բռնությունը վնասի այն տեսակն է, որը հասցվում է կենդանի էակներին[26]։
Ոչ բռնի ուղիղ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև` Անարխո-պացիֆիզմ, Գանդիականություն, և Ոչ բռնի դիմադրություն
Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը, որը կիրառում էր ուղիղ գործողության այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք են բոյկոտը և նստացույցը, կարծում էր, որ ոչ բռնի ուղիղ գործողությունների նպատակն է «ստեղծել այնպիսի ճգնաժամ և այնպիսի լարվածություն առաջացնել», որին անպայման պատասխան կտրվի հակառակ կողմից[28]։
Մահաթմա Գանդիի մեթոդները, որոնք նա անվանել է «սատյագրահա»[29], չեն ենթադրում առճակատում և կարող են բնութագրվել որպես «աջակցությունից զրկում»՝ առանց օրենքների խախտման, բացառությամբ նրանց, որոնք ակնհայտորեն ուղղված են իր դեմ։ Թիրախային օրենքների օրինակներ են Աղի հարկը և Ասիացիների գրանցման մասին օրենքը[30][31][32]։ Նրա նախընտրած գործողությունները հիմնականում խորհրդանշական և խաղաղ էին ու ներառում էին «կառավարության կողմից ղեկավարվող մարմիններին անդամակցությունից, մասնակցությունից կամ դրանց աշխատանքներին ներգրավվելուց ազատումը»[33]։ Գանդիի և քաղաքացիական իրավունքների ամերիկացի ակտիվիստ Ջեյմս Բևելի վրա մեծ ազդեցություն է ունեցել Լև Տոլստոյի՝ 1894 թվականին հրատարակված «Աստծո թագավորությունը ձեր ներսում է» գիրքը։ Վերջինս քարոզում է պասիվ դիմադրություն[34]։
Ուղիղ գործողությունների ոչ բռնի տեսակների թվում են նաև քաղաքացիական դիմադրությունը, ժողովրդական իշխանությունը և դրական գործողությունը[35]։
Բռնի ուղիղ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղիղ գործողությունների բռնի մեթոդները կարող են ներառել խռովությունները, Լինչի դատաստան տեսնելը, ահաբեկչությունը, քաղաքական սպանությունը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, ոստիկանության գործողություններին միջամտելը և զինված ապստամբությունը։
Ապստամբական անարխիզմը, որն անարխիստական գաղափարախոսության ռազմատենչ տարբերակներից է, հիմնականում վերաբերում է պետական իշխանությունների դեմ ուղիղ գործողություններին։ Անարխիստ ապստամբները կարծում են, որ երկրներն իրենց էությամբ վերահսկվում են բարձր խավերի կողմից, և, հետևաբար, դրանք հնարավոր չէ բարեփոխել։ Թեև անարխիստների ճնշող մեծամասնությունը ռազմատենչ չէ և չի մասնակցում զինված գործողությունների, ապստամբները բռնի գործողություններ են իրականացնում պետության և այլ թիրախների դեմ։ Ապստամբ անարխիստների մեծ մասը հիմնականում մերժում է այլ անարխիստների կողմից ստեղծված զանգվածային կազմակերպությունները՝ փոխարենը կոչ անելով ապակենտրոնացված ցանցերի կողմից իրականացնել համակարգված մարտական գործողություններ[36]։ Ապստամբները կոչ են անում ստեղծել անարխիստական զանգվածային միավորումներ՝ պետությունից հողի զավթման միջոցով, ինչպես օրինակ՝ Սապատիստ ապստամբների ինքնավար մունիցիպալիտետներում կամ Ռոժավայում[37]։
Ֆաշիզմը շեշտը դնում է ուղիղ գործողությունների վրա՝ ներառյալ քաղաքական բռնության օրինականացումը՝ որպես իր քաղաքականության առանցքային մաս[38][39]։
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև արմատական ակտիվիզմն արդյունավետ է եղել որպես քաղաքացիական իրավունքների շարժման մի մաս[40], ուժային կամ բռնի էկոլոգիական սաբոտաժը (FVES) կարող է «բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա»։ Այդուհանդերձ, այդ ազդեցությունը կախված է կազմակերպությունների նախկին փորձից[41]։
Միացյալ Թագավորությունում անցկացված հարցումների համաձայն՝ հարցվածների երկու երրորդն իր աջակցությունն է հայտնել ոչ բռնի էկոլոգիական ուղիղ գործողություններին, մինչդեռ հարցվածների նույն տոկոսը կարծում է, որ արվեստի գործերի կամ հանրային հուշարձանների նկատմամբ վանդալիզմը պետք է քրեորեն պատժելի լինի[42]։
Արմատական բողոքի ակցիաներին մասնակցելու հարցը հայտնի է որպես «ակտիվիստների երկընտրանք». «ակտիվիստները պետք է ընտրեն չափավոր գործողությունների միջև, որոնք հիմնականում անտեսվում են, և ավելի ծայրահեղ գործողությունների միջև, որոնք ուշադրություն են գրավում, բայց կարող են հակաարդյունավետ լինել իրենց նպատակներին հասնելու համար, քանի որ դրանք հակված են մարդկանց ստիպել քիչ մտածել ցուցարարների մասին»[43]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Y Gasset, José Ortega (2021 թ․ հուլիսի 2). The Self-Satisfied Age. London: Routledge. էջեր 74–81. ISBN 978-1-003-18812-4.
- ↑ «Seventy five years of British Standards». Radio and Electronic Engineer. 46 (10): 461. 1976. doi:10.1049/ree.1976.0069. ISSN 0033-7722.
- ↑ 3,0 3,1 Palczewski, Catherine Helen (2000-02). de Cleyre, Voltairine (1866-1912), teacher and anarchist lecturer and writer. American National Biography Online. Oxford University Press.
- ↑ «Parsons, Alfred William, (2 Dec. 1847–16 Jan. 1920), landscape painter». Who Was Who. Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ [-23. Hansen, Ann. Direct Action: Memoirs of an Urban Guerrilla. Toronto: Between the Lines, 2001. ISBN 978-1-902593-48-7, p. 335 «-23. Hansen, Ann. Direct Action: Memoirs of an Urban Guerrilla. Toronto: Between the Lines, 2001. ISBN 978-1-902593-48-7, p. 335»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); line feed character in|title=
at position 5 (օգնություն) - ↑ Fians, Guilherme (2022 թ․ մարտի 18). Stein, Felix; Robbins, Joel; Sanchez, Andrew; Candea, Matei; Stasch, Rupert; Lazar, Sian; Diemberger, Hildegard (eds.). «Prefigurative Politics». Cambridge Encyclopedia of Anthropology. doi:10.29164/22prefigpolitics.
- ↑ Kulhare, Ekta; Khati, Milind; Sarode, Mahesh; Mclare, David (2019 թ․ ապրիլի 8). «First Implementation of an Underbalanced Drilling Project for an Operator in India: Case Study». Day 1 Tue, April 09, 2019. SPE. doi:10.2118/194558-ms.
- ↑ Lohwater, Tiffany (2009-04). «Science in the Obama Administration». Museums & Social Issues. 4 (1): 15–20. doi:10.1179/msi.2009.4.1.15. ISSN 1559-6893.
- ↑ Gill, Lesley (2004). The School of the Americas: military training and political violence in the Americas. American encounters/global interactions. Durham: Duke University Press. ISBN 978-0-8223-3382-1.
- ↑ Richard, Mark (2008 թ․ ապրիլի 24). When Truth Gives Out. Oxford University Press. էջեր 42–71. ISBN 978-0-19-923995-5.
- ↑ Microfluidics Lab, Stanford; Biosystems, Purigen (2020 թ․ դեկտեմբերի 20). «Stanford and Purigen Biosystems Microfluidics Team protocol XPRIZE v1». dx.doi.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Complete Projects. Elsevier. 2009. էջեր 224–225. ISBN 978-0-240-52174-9.
- ↑ Hobbs (2013). «Unmodern Philosophy and Modern Philosophy John Dewey». Transactions of the Charles S. Peirce Society. 49 (1): 122. doi:10.2979/trancharpeirsoc.49.1.122. ISSN 0009-1774.
- ↑ Spicer, Michael W. (2014-12). «In Pursuit of Liberty, Equality, and Solidarity in Public Administration: Reflections on Pluralism and Anarchism». Administrative Theory & Praxis (անգլերեն). 36 (4): 539–544. doi:10.1080/10841806.2014.11029977. ISSN 1084-1806.
- ↑ blog, v. Oxford University Press. 2023 թ․ մարտի 2.
- ↑ Gwynne, Peter (2009-02). «US teenagers still discouraged from science». Physics World. 22 (02): 14–14. doi:10.1088/2058-7058/22/02/24. ISSN 0953-8585.
- ↑ Decker, Kris (2023). «Feldnotiz: Lützerath». KWI-Blog. doi:10.37189/kwi-blog/20230619-0830.
- ↑ «A big thank you to our reviewers in the past year!». Endoscopy International Open. 08 (01): E1–E2. 2020-01. doi:10.1055/a-1075-7135. ISSN 2364-3722.
- ↑ «Moscow Daily News 1935-08-14». Moscow News Archives. Վերցված է 2024 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Toewe, Simon (2017 թ․ մարտի 1). «Interview: Ende Gelände! hat es geschafft, handlungsfähige Akteure in einem internationalen Prozess zusammenzubinden». Forschungsjournal Soziale Bewegungen. 30 (1): 92–96. doi:10.1515/fjsb-2017-0012. ISSN 2365-9890.
- ↑ «Head Office Building - January 1963-January 1965 - View from 1st floor of Parliament House - 14 May 1964». 2023 թ․ մարտի 24.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 22,0 22,1 ARMSTEAD, FRANK (2023 թ․ նոյեմբերի 7). «SRMC-STI-2023-00586.pdf». Name: Waste Management Symposia, Location: Phoenix, Arizona, Date Range: 03/10/2024-03/14/2024. US DOE. doi:10.2172/2323549.
- ↑ ARMSTEAD, FRANK (2023 թ․ նոյեմբերի 7). «SRMC-STI-2023-00586.pdf». Name: Waste Management Symposia, Location: Phoenix, Arizona, Date Range: 03/10/2024-03/14/2024. US DOE. doi:10.2172/2323549.
- ↑ Bruce, Julie; Hossain, Anower; Ji, Chen; Lall, Ranjit; Arnold, Susanne; Padfield, Emma; Underwood, Martin; Lamb, Sarah E. (2023 թ․ հունվարի 23). «Falls and fracture risk screening in primary care: update and validation of a postal screening tool for community dwelling older adults recruited to UK Prevention of Falls Injury Trial (PreFIT)». BMC Geriatrics. 23 (1). doi:10.1186/s12877-022-03649-5. ISSN 1471-2318.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ ARMSTEAD, FRANK (2023 թ․ նոյեմբերի 7). «SRMC-STI-2023-00586.pdf». Name: Waste Management Symposia, Location: Phoenix, Arizona, Date Range: 03/10/2024-03/14/2024. US DOE. doi:10.2172/2323549.
- ↑ 26,0 26,1 Rucht, Dieter (2003). Violence and New Social Movements. Dordrecht: Springer Netherlands. էջեր 369–382. ISBN 978-1-4020-3980-5.
- ↑ Sharp, Gene (1980). Social power and political freedom. Extending horizons books. Boston, Mass: P. Sargent Publishers. ISBN 978-0-87558-091-3.
- ↑ 54 MARTIN LUTHER KING JR., "Letter from Birmingham Jail-April 16, 1963". Duke University Press. 2020 թ․ դեկտեմբերի 31. էջեր 519–535.
- ↑ Morales, José (2017 թ․ նոյեմբերի 22). «Arthur John ARBERRY, Sufism. An Account of the Mystics of Islam, Dover Publications, Mineola (New York) 2001, 141 pp., 13 x 21, ISBN 0-486-41958-4». Scripta Theologica. 35 (2): 626. doi:10.15581/006.35.13020. ISSN 2254-6227.
- ↑ South Africa: Satyagraha. I.B.Tauris. 2006. ISBN 978-1-84511-166-3.
- ↑ Gandhi and the satyagraha of cartoons: cultivating a taste. Cambridge University Press. 2014 թ․ հոկտեմբերի 2. էջեր 68–92.
- ↑ Majmudar, Uma (2005). Gandhi's pilgrimage of faith: from darkness to light. Albany, N.Y: State Univ. of New York Press. ISBN 978-0-7914-6405-2.
- ↑ Majmudar, Uma (2005). Gandhi's pilgrimage of faith: from darkness to light. Albany, N.Y: State University of New York Press. ISBN 978-0-7914-6405-2.
- ↑ Davis, Richard (2012-03). «Alexandre Christoyannopoulos, Christian Anarchism: A Political Commentary on the Gospel». Political Theology. 13 (4): 498–500. doi:10.1558/poth.v13i4.498. ISSN 1462-317X.
- ↑ Methods and Dynamics of Nonviolent Action. Routledge. 2013 թ․ հուլիսի 4. էջեր 525–625. ISBN 978-0-203-05439-0.
- ↑ Finnell, Joshua; Marcantel, Jerome (2010 թ․ մարտի 1). «Understanding resistance: An introduction to anarchism». College & Research Libraries News. 71 (3): 156–159. doi:10.5860/crln.71.3.8341. ISSN 2150-6698.
- ↑ [Loadenthal, Michael (2015). The Politics of the Attack: A Discourse of Insurrectionary Communiqués (PDF) (Ph.D.). George Mason University. ProQuest 1695806756. Archived from the original (PDF) on 2021-03-11. Retrieved 2020-10-07. «Loadenthal, Michael (2015). The Politics of the Attack: A Discourse of Insurrectionary Communiqués (PDF) (Ph.D.). George Mason University. ProQuest 1695806756. Archived from the original (PDF) on 2021-03-11. Retrieved 2020-10-07»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ [Payne, Stanley G. (1995). A history of fascism, 1914-1945. Madison: University of Wisconsin Press. p. 106. ISBN 0-585-25197-5. OCLC 45733847. «Payne, Stanley G. (1995). A history of fascism, 1914-1945. Madison: University of Wisconsin Press. p. 106. ISBN 0-585-25197-5. OCLC 45733847»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Breuilly, John (1993). Nationalism and the state (2nd ed ed.). Manchester: Manchester University Press. ISBN 978-0-7190-3799-3.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Haines, Herbert H. (1984-10). «Black Radicalization and the Funding of Civil Rights: 1957-1970». Social Problems. 32 (1): 31–43. doi:10.2307/800260.
- ↑ Farrer, Ben; Klein, Graig R. (2022 թ․ փետրվարի 17). «How Radical Environmental Sabotage Impacts US Elections». Terrorism and Political Violence (անգլերեն). 34 (2): 218–239. doi:10.1080/09546553.2019.1678468. ISSN 0954-6553.
- ↑ Zhu, Yatao (2023). «BBC Documentary "Green Planet" from the Perspective of Reception Aesthetics». Open Journal of Social Sciences. 11 (08): 211–217. doi:10.4236/jss.2023.118015. ISSN 2327-5952.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Huang, Chi-Cheng; Tseng, Ling-Ming (2023 թ․ մարտի 1). «Abstract P2-23-08: Concordance of Targeted Sequencing from Circulating Tumor DNA and Paired Tumor Tissue». Cancer Research. 83 (5_Supplement): P2–23-08-P2-23-08. doi:10.1158/1538-7445.sabcs22-p2-23-08. ISSN 1538-7445.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barry, Andrew (1999). «Demonstrations: sites and sights of direct action». Economy and Society. 28 (1): 75–94. doi:10.1080/03085149900000025.
- Carter, April (2005). Direct Action and Democracy Today. Polity. ISBN 0-7456-2936-9.
- Dupuis-Déri, Francis (2019). «From the Zapatistas to Seattle: The 'New Anarchists'». In Adams, Matthew S.; Levy, Carl (eds.). The Palgrave Handbook of Anarchism. London: Palgrave Macmillan. էջեր 471–488. doi:10.1007/978-3-319-75620-2_27. ISBN 978-3-319-75619-6. S2CID 158569370.
- Franks, Benjamin (2003). «The Direct Action Ethic». Anarchist Studies. 11 (1): 13–41. ISSN 0967-3393. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
- Graeber, David (2009). Direct Action: An Ethnography. AK Press. ISBN 978-1-904859-79-6. LCCN 2007939198.
- Graham, Robert (2019). «Anarchism and the First International». In Adams, Matthew S.; Levy, Carl (eds.). The Palgrave Handbook of Anarchism. London: Palgrave Macmillan. էջեր 325–342. doi:10.1007/978-3-319-75620-2_19. ISBN 978-3-319-75619-6. S2CID 158605651.
- Grant, Wyn (2001). «Pressure Politics: From 'Insider' Politics to Direct Action?». Parliamentary Affairs. 54 (2): 337–348. doi:10.1093/parlij/54.2.337.
- Jordan, Tim (2002). Activism!: Direct Action, Hacktivism and the Future of Society. Reaktion Books. ISBN 1-86189-122-9.
- Mattern, Mark (2019). «Anarchism and Art». In Adams, Matthew S.; Levy, Carl (eds.). The Palgrave Handbook of Anarchism. London: Palgrave Macmillan. էջեր 589–602. doi:10.1007/978-3-319-75620-2_33. ISBN 978-3-319-75619-6. S2CID 150145676.
- Ordóñez, Vicente (2018). «Direct Action». In Franks, Benjamin; Jun, Nathan; Williams, Leonard (eds.). Anarchism: A Conceptual Approach. էջեր 74–85. doi:10.4324/9781315683652. ISBN 9781315683652.
- Sitrin, Marina (2019). «Anarchism and the Newest Social Movements». In Adams, Matthew S.; Levy, Carl (eds.). The Palgrave Handbook of Anarchism. London: Palgrave Macmillan. էջեր 659–676. doi:10.1007/978-3-319-75620-2_37. ISBN 978-3-319-75619-6. S2CID 158345658.
- Tracy, James (1996). Direct Action: Radical Pacifism from the Union Eight to the Chicago Seven. University of Chicago Press. ISBN 0-226-81130-1. LCCN 96-12278. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
- Williams, Dana M. (2019). «Tactics: Conceptions of Social Change, Revolution, and Anarchist Organisation». In Adams, Matthew S.; Levy, Carl (eds.). The Palgrave Handbook of Anarchism. London: Palgrave Macmillan. էջեր 107–124. doi:10.1007/978-3-319-75620-2_6. ISBN 978-3-319-75619-6. S2CID 150249195.
- Wood, Lesley J. (2012). Direct Action, Deliberation, and Diffusion: Collective Action after the WTO Protests in Seattle. Cambridge University Press. ISBN 978-1-107-02071-9. LCCN 2012003301. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
- Zimmer, Kenyon (2019). «Haymarket and the Rise of Syndicalism». In Adams, Matthew S.; Levy, Carl (eds.). The Palgrave Handbook of Anarchism. London: Palgrave Macmillan. էջեր 353–370. doi:10.1007/978-3-319-75620-2_21. ISBN 978-3-319-75619-6. S2CID 158225785.
- Epstein, Barbara. Political protest and cultural revolution: Nonviolent direct action in the 1970s and 1980s. Univ of California Press, 1991.
- Graeber, David. Direct action: An ethnography. AK press, 2009.
- Kauffman, Leslie Anne. Direct action: Protest and the reinvention of American radicalism. Verso Books, 2017. 978-1-78478-409-6
- Hansen, Ann. Direct Action: Memoirs of an Urban Guerrilla. Toronto: Between the Lines, 2001.