Հաքթիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաքթիվիզմը ինտերնետ ակտիվիզմի տեսակ է, որն օգտագործում է տեքնոլոգիաները քաղաքական կամ սոցիալական փոփոխություններ կատարելու համար[1]։ Արմատները ձգվում են հաքեր մշակույթից եւ հաքեր էթիկայից մինչեւ խոսքի ազատություն, մարդու իրավունքներ եւ ինֆորմացիայի ազատություն։[2] Տերմինը հաճախ կապվում է Cult of the Dead Cow (cDc) անդամ “Օմեգայի” հետ, որն օգտագործել է այն 1996-ին ուղարկված էլ․ նամակում[3][4]։ Սակայն, գրող Ջէյսըն Սէքը տերմինն ավելի վաղ է օգտագործել՝ 1995-ին Նյու Մեդիայի արտիստ Շու Լի Չինգի հոդվածում[5][6]։ Հաքթիվիզմ տերմինը հաճախ անորոշությունների պատճառ է դառնում, եւ մեծ անհամաձայնություն կա, թե ինչ նպատակներ եւ գործողություններ է այն ներառում։ Որոշները կիբերտեռորիզմը ներառում են հաքթիվիզմի մեջ, մինչդեռ մյուսները սահմանափակվում են միայն տեքնոլոգիաները որպես սոցիալական փոփոխություններ կատարելու գործիք օգտագործելով[7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաքթիվիզմը ներառում է մի շարք քաղաքական գաղափարներ եւ խնդիրներ։ Ֆրինէթը, peer-to-peer պլատֆորմը՝ գրաքննությանը դիմակայելու հաղորդակարգ որպես, հիմնական օրինակներն են, թե ինչպես է քաղաքական միտքը վերափոխվում կոդի։ Ցանցահենությունը որպես ակտիվիզմի տեսակ, իրականացվում է ցանցի ակտիվիստների շնորհիվ՝ ինչպես խմբերի՝ Anonymous եւ ՎիքիԼիքս, այնպես էլ անհատների՝ Ասանժ, Սնոուդեն և այլք։

Տերմինը հակասական է, և սահմանումը հիմնականում կախված է համատեքստից․ այն կարող է ներառել անարխիստական անհնազանդության շարժումներից մինչեւ ազատ ծա շարժում(free software)[9]։

Հաքթիվիստներն աշխատում են թե՛ միայնակ, թե՛ խմբերով, հաճախ կարող են նույնիսկ ունենալ մի քանի կիբերկերպարներ, որոնք պատկանում են մեկ անձի։ Նաեւ, հաքթիվիզմը չի ներառում սահմանափակվում քաղաքականությամբ, հաքթիվիստները կարող են գործել նաև ապաքաղաքական գաղափարների ներքո և տարածել իրենց գաղափարները։

Իրենց գործողությունների համար նրանք օգտագործում են, ներառում և ստեղծում տարբեր գործիքներ եւ մեթոդներ։

  • Կոդ․ ծրագրերը եւ վէբկայքերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Օրինակ, PGP գաղտնագրումը կարող է օգտագործվել անվտանգ հեռահաղորդակարգերի համար, PGP հեղինակները Ֆիլ Զիմմերմանը ասում է, որ նա այն տարածել է առաջին հերթին խաղաղասիրական շարժման համար[10]։ Ջիմ Ուորէնը կարծում էր, որ PGP֊ի լայն տարածումը Սենատի 266 Օրինագծին դեմ քայլ էր, ըստ որի, «կառավարությունը կարող էր ձեռք բերել ձայնային, տեքստային եւ այլ հաղորդագրությունների պարզ տեքստային բովանդակությունը»[11]։ Քաղաքական մոտիվացիա ունեցող վէբկայքի օրինակ է ՎիքիԼիքսը, որի հրապարակումները նպատակ ունեն «դարձնել կառավարություններին թափանցիկ»[12]։
  • Կայքի հայելային արտացոլում․ օգտագործվում է կայքերի գրաքննության հետեւանքով արգելափակումը շրջանցելու համար։ Այս տեքնիկայի շնորհիվ այն կրկնօրինակում է գրաքննված կայքը եւ հրապարակումներն այլ՝ չգրաքննված դոմենի եւ ենթադոմեննի տակ։
  • Գեո֊ռմբակոծում․ տեքնիկա, որը նեթիզէններն օգտագործում են՝ ավելացնելով գեո֊թէգեր, ապա, ավելացված պիտակի հղումը ցուցադրվում է նաեւ Google Earth-ում։
  • Անանուն բլոգ․ մեթոդ, ըստ որի, հրապարակային հրապարակումների ժամանակ օգտագործվում են ազատ եւ/կամ միանգամյա էլ․ հաշիվներ, IP դիմակավորում, եւ այլ գործիքներ՝ բարձր մակարդակի անանունության հասնելու համար։
  • RECAP-ը ծրագիր է, որը գրուել է “ԱՄՆ նախադեպային օրենքները ազատագրելու”, առցանց և հասանելի դարձնելու համար։ Այս ծրագիրը վերցնում է փաստաթղթերի հավաքածուն եւ արխիվացնում։
  • Արտահոսք․ Ներքին կամ փակ աղբյուրներից հանրությանը հետաքրքիր կամ որևէ կազմակերպության դեմ ինֆորմացիայի հանրայնացումն է։
  • Դոքսինգ․ գործողություն, որի միջոցով գաղտնի եւ/կամ թաքցված փաստաթղթերը, արձանագրությունները ջարդվում են եւ հրապարակվում։ Չնայած նրան, որ փորձագետները գտնում են, որ դա ոտնձգություն է, բայց հաքթիվիստները սա դիտարկում են որպես թափանցիկության ձեւ։
  • DoS հարձակում․ օգտագործվում են մեծ թվով անձնական եւ հանրային կարգիչներ, ցանցահենները կարող են օգտագործել տարբեր գործիքներ, օրինակ, մեյլ կցումները կամ կայքերի հղումները փոփոխելու համար։
  • Կայքի խեղաթյուրում․ ցանցահենը հարձակվելով վէբ սերվերի վրա, կայքէջում տեղադրում է իրեն ցանկալի հաղորդագրությունը։
  • Կայքի հղում․ նման է կայքի հայելացմանը, որը ներառում է այդ կայքի հասցեն փոխելը, այդ կերպ, երբ օգտատերը մուտք գործի այդ կայք, իրականում վերահղվելու է ջարդված կայքին։
  • Վիրտուալ նստացույց․ մեծ թվով բողոքողներ միանգամից մուտք են գործում թիրախային կայք, այսպիսով, կայքի ծանրաբեռնվածության հետեւանքով այն այն դանդաղում է կամ առցանց ռեժիմից դուրս գալիս։

Հայտնի հաքթիվիստ խմբեր և մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

DkD[||[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆրանսիացի կիբերհաքթիվիստ, որը հայտնի դարձավ navy.mil(ԱՄՆ նավատորմի կայքը) եւ defensivethinking.com (Կեվին Միտնիկի կազմակերպությունը) և այլ 2000 վեբկայքերի դիմակազերծմամբ։ 2003֊ի մարտին նա ձերբակալվեց OCLCTIC֊ի կողմից։ DkD[||֊ի գործողությունների մոտիվը քաղաքական էր։ Ձերբակալումից հետո, մի խումբ՝ Ուրվական տղաներ(The Ghost Boys), կոտրեց մի քանի .niv.mil կայքեր, և կատարեց հրապարակումներ ‘Free DkD[||!!’ սլոգանով, որը վկայակոչում էր Միտնիկի ձերբակալությունից հետո տեղի ունեցածը[13][14]։

Anonymous[խմբագրել | խմբագրել կոդը]

Anonymous֊ը ամենահայտնի հաքթիվիստ խմբերից է, որը ներառված է եղել վերջին տասնամյակում կատարված ամենամեծ եւ տարածված օնլայն հարձակումներին։ Anonymous֊ը ստեղծվել է 2003-ին, 4chan ֆորումում, բայց հայտնի է դարձել 2008-ի Church of Scientology-ի DoS հարձակումից հետո։ Փարիզի 2015-ի ահաբեկչական հարձակումից հետո, Anonymous֊ը հրապարակեց տեսանյութ, որով պատերազմ յայտարարեց ISIS-ին, որն ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել[15]։ ISIS-ին պատերազմ հայտարարելուց հետո, Anonymous֊ը նույնականացրեց որոշ Թվիթթեր հաշիվներ, որոնք կապված էին այդ շարժման հետ՝ այդ կերպ կանգնեցնելով ISIS պրոպագանդան։ Ապա, թվիթթերը հայտարարեց, որ Anonymous֊ի հրապարակած ցուցակը ճշգրիտ չէ, եւ այն պարունակում է լրագրողների եւ գիտնականների անուններ, այլ ոչ ISIS-ի անդամների։

Բացի սրանից, 2017-ի փետրվարին նրանք Dark web֊ից ավելի քան 10հզր մանկական պոռնո տարածող կայքեր են հեռացրել։

WikiLeaks

ՎիքիԼիքսը հիմնադրվել է 2006-ին Ջուլիան Ասանժի կողմից՝ «բազմազգ մեդիա կազմակերպություն և գրադարան»[16]։ ՎիքիԼիքսը գործում է «արտահոսքի» սկզբունքով՝ նպատակ ունենալով պայքարել կոռուպցիայի դեմ։

Շահույթ չհետապնդող կազմակերպության նպատակը Իրազեկիչների համար հարթակ ապահովելն է, որտեղ նրանք կարող են արխիվացնել փաստաթղթեր։ ՎիքիԼիքսն աշխատում է Վիքիպեդիայի սկզբունքով, այսինքն յուրաքանչյուր օգտատեր կարող է հրապարակել փաստաթղթեր, խմբագրել այլոց հրապարակումները, եւ մասնակցել որոշումներին, թե որ նյութերն են հրապարակման ենթակա[17]։ ՎիքիԼիքսի առաջին կարեւորագույն հրապարակումը Աֆղանիստանի պատերազմի լոգերի հրապարակումն էր[18]։ 2010-ի հուլիսին, ՎիքիԼիքսը հրապարակեց նաև ավելի քան 90հզր փաստաթղթեր, կապված Աֆղանիստանի պատերազմի հետ։ ՎիքիԼիքսը չբացահայտեց փաստաթղթերի աղբյուրը, սակայն կային վարկածներ, որոնք այն կապում էին Chelsea Manning֊ի հետ՝ ԱՄՆ հետախուզական բանակի վերլուծաբան, որին ձերբակալել էին 2010-ի մայիսին` արտահոսքի համար։

Լոգերի շնորհիվ բացահայտվեց 144 պաշտոնապես չհրապարակված ԱՄՆ ԶՈՒ֊ի կողմից սպանված քաղաքացիական զոհերի դեպք։ Աֆղանիստանի պատերազմի մասին արտահոսքը ԱՄՆ պատմության ամենամեծ արտահոսքն է եղել։.[19] Ներկայումս, ՎիքիԼիքսի հիմնադիր Ասանժը ձերբակալված է։ Տարբեր վերլուծաբանների կարծիքով, սա ճնշում է մեդիայի նկատմամբ։

LulzSec

LulzSec֊ը ստեղծուել է 2011-ի մայիսին, Anonymous֊ի հինգ անդամների կողմից։

LulzSec֊ը հապավում է, կազմված Lulz(ինտերնետ սլենգով նշանակում է ծիծաղ), եւ Sec՝ security(անվտանգութիւն) բառերից։ IRC֊ում խմբի անդամները հայտնի էին "Sabu," "Kayla," "T-Flow," "Topiary," "AVUnit," և "Pwnsauce." անուններով։ Չնայած խմբի անդամները օրական 20ժամից ավել անցկացրել են միմյանց հետ շփվելով, սակայն մեկը մյուսին անձամբ չեն ճանաչել, եւ չեն փոխանակել անձնական ինֆորմացիա։ Երբ բացահայտվեց նրանց ինքնությունը, պարզվեց, որ "T-Flow"֊ն 15տարեկան է, մինչդեռ մյուսները նրա կոդ գրելու կարողություններից դատելով կարծել էին, որ նա 30֊ն անց է[20]։ LulzSec֊ի թիրախում էին մի շարք ընկերություններ, օրինակ, Fox Television, Tribune Company, PBS, Sony, Nintendo եւ Senate.gov կայքը։

Չնայած նրան, որ LulzSec֊ի հարձակումները զուտ քաղաքական չէին, ինչպես ՎիքիԼիքսինը կամ Anonymous֊ինը, սակայն նրանք ևս կիսում էին ինֆորմացիայի ազատության մասին նույն գաղափարները։ Խմբի առաջին հարձակումը կառավարության ուշադրությանն արժանացավ 2011-ին, երբ նրանք հարձակվեցին FBI֊ի վրա։

LulzSec֊ի լիդերը՝ “Sabu”֊ն նույնականացվեց որպէս Hector Xavier Monsegur՝ FBI-ի կողմից, եւ նա եղավ առաջինը, որ ձերբակալվեց այդ խմբից։

Առնչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաքթիվիզմի հիմնական նպատակն հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելն է։ Այս նպատակով կարող են օգտագործվել ինչպես տեքնիկական գիտելիքներ, այնպես էլ մշակութային, լրագրողական և այլն։ Օրինակ, մշակութային ցանցահենության օրինակ կարող է լինել արտիվիզմը(art՝ արվեստ և activism՝ ակտիվիզմ բառերից), որը ներառում է նաև մեմերի ստեղծումը։ Հեղինակ և մշակութաբան Մարկ Դերին կարծում է, որ միջնադարյան կարնավալը մշակութային ցանցահենության օրինակ է՝ ուղղած սոցիալական հիերարխիայի դեմ պայքարին։

Լրագրողներն օրինակ կարող են օգտագործել անանուն բլոգավարումն իրենց հասանելի ինֆորմացիան լայն հանրությանը հասցնելու համար։ Կարևոր է, որ այս դեպքում անհատը կամ անհատների խումբը գործեն անկախ և չունենան արտաքին ազդեցություն։

Տարբեր գեղարվեստական ստեղծագործություններում և խաղերում նույնպես հաքթիվիզմի գաղափարն օգտագործվել է։ Օրինակ, 1999 թվականին ստեղծված Մատրիքս գիտաֆանտաստիկ ֆիլմը հանրայնացրեց սիմուլացիայի գաղափարը, առաջ տանելով այն վարկածը, որ իրականություն գոյություն չունի, իսկ սիմուլանտներն այդ մասին պարզապես տեղյակ չեն։ Այս համատեքստում «իրականություն ջարդելը» արտահայտվում էր միջավայրն աշխատեցնող կոդի ընթերցմամբ(ինչպես օրինակ, թվային անձրևը) և փոփոխմամբ՝ ֆիզիկայի օրենքներին դեմ գնալու և սիմուլացված իրականության փոփոխման համար։ Իրականության փոփոխումը, որպես միստիկ փորձառություն ներկայացվել է նաեւ գոթական մշակույթից ազդված և Սպիտակ Գայլի կողմից ստեղծված Mage: The Ascension խաղում։

Այս խաղում, Իրականության Կոդագործները(հայտնի են որպես Իրականության Հաքերներ, կամ Իրականություն Ջարդողներ) գաղտնի կախարդական խումբ են կազմում, եւ նրանց կախարդությունները պտտվում են թվային տեքնոլոգիաների շուրջ։

Նրանց նպատակը կիբերտարածության բարիքներն իրական տարածություն տանելն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Hackers take down thousands of 'dark web' sites, post private data». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  3. Shantz, Jeff; Tomblin, Jordon (2014 թ․ նոյեմբերի 28). Cyber Disobedience: Re://Presenting Online Anarchy. John Hunt Publishing. ISBN 9781782795551. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. Mills, Elinor (2012 թ․ մարտի 30). «Old-time hacktivists: Anonymous, you've crossed the line». CNet. CNet. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  5. Logan, Jason (November 1995). «Take the Skinheads Bowling». InfoNation. Minneapolis: InfoNation Magazine, Inc. Արխիվացված է օրիգինալից 1997 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  6. Martin, Brian (2014 թ․ փետրվարի 17). «On the origins of the term 'Hacktivism'…». Jericho Attrition Blog. wordpress. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին. «Fresh Kill is described by Cheang herself as a work of eco-cybernoia. An environment in which the inability to access the media of change causes the uprising of low-fi activism and hacker mentality, or "hacktivism" if you will»
  7. Peter Ludlow "What is a 'Hacktivist'?" Արխիվացված 2013-05-21 Wayback Machine The New York Times. January 2013.
  8. Jordon, Tomblin (2015 թ․ հունվարի 1). «The Rehearsal and Performance of Lawful Access». curve.carleton.ca. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  9. Peter Krapp, "Noise Channels: Glitch and Error in Digital Culture" Արխիվացված 2013-05-23 Wayback Machine. University of Minnesota Press 2011.
  10. «PGP Marks 10th Anniversary». Phil Zimmermann. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «The Persecution of Phil Zimmermann, American». Jim Warren. 1996 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  12. «WikiLeaks homepage». WikiLeaks. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  13. «DKD[|| Officially stopped». www.zone-h.org. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  14. «Arrestation du " hacker " le plus recherché de France».
  15. «Anonymous has declared war on Isis after the Paris attacks». The Independent (բրիտանական անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  16. «What is WikiLeaks». wikileaks.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. «IFLA -- What is the effect of WikiLeaks for Freedom of Information?». www.ifla.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. Zittrain, Jonathan. «Everything You Need to Know About Wikileaks». MIT Technology Review. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. Davies, Nick; Leigh, David (2010 թ․ հուլիսի 25). «Afghanistan war logs: Massive leak of secret files exposes truth of occupation». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  20. Gilbert, David (2014 թ․ սեպտեմբերի 30). «LulzSec Reunited: Anonymous Hackers Meet for the First Time in Real Life». International Business Times UK. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.