Jump to content

Գանդիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահաթմա Գանդի

Գանդիականություն, սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք, որ դարձել է Հնդկաստանի ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսաթյունը։ Մշակել է ազատագրական պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին և նրա հետևորդները։

Ըստ Գանդիի Հնդկաստանի անկախության համար պայքարում անհրաժեշտ է գործադրել ոչ բռնի միջոցներ՝ բացառել իշխա­նությունների հետ ամեն տեսակի համա­գործակցությունը։ Գանդին քարոզում է կաստայական հավասարություն, ավանդույթների պահպանում, կրոնական հա­վատքի հարգում։ Անկախության հաղ­թանակի գրավականը Գանդին համարում էր ժողովրդական զանգվածներին։

  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва