Շոն Տոուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Տոուբ
Ծնվել էապրիլի 6, 1963(1963-04-06) (61 տարեկան)
ԾննդավայրԹեհրան
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1988-ից մինչ այժմ
shauntoub.com

Շոն Տոուբ (անգլ.՝ Shaun Toub, ապրիլի 6, 1963(1963-04-06), Թեհրան, Իրան), իրանա-ամերիկացի դերասան, հայտնի է այն ֆիլմերից, որոնց շարքին են «Բախում»՝ մարմնավորում է Ֆարհադա, «Երկաթե մարդը» և «Քամու հետևից վազողը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Տոուբը ծնվել է Թեհրանում, մեծացել Մանչեստրում, Մեծ Բրիտանիա (նրա ընտանիքը հեռացել է Իրանից 1979 թվականի հեղափոխության ժամանակ)։ Արմատները իրանական հրեաներից են։ 14 տարեկանում գնում է Շվեյցարիա, երկու տարի բնակվելով Ատլանտյան օվկիանոսին հարակից, տեղափոխվում է Նաշուա (Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ավարտելու համար իր միջնակարգ կրթությունը։ Նա գրել է. «Դպրոցի ամենածիծաղելի տղան, ունի ավելի մեծ շանսեր աշխարհում հաջողությունների հասնելու համար»։ Մասսաչուսեթսի քոլեջում երկու տարի սովորելուց հետո Շոն Տոուբը ընդունվում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Շոնը արդեն ակտիվորեն ներգրավված է լինում եվրոպական համայնքների գործունեության մեջ։ Ի շնորհիվ տարբեր բարեգործական ակցիաների և հրապարակավ ելույթների, նա ձգտում է ամրապնդել արվեստի դերը հասարակության և համայնքների կյանքում։ Տոուբը ստանում է Լոս-Անջելեսի Սեֆարդյան կինոփառատոնի Սեֆարդյան մրցանակը։ Ներկայումս Շոն Տոուբը ապրում է Լոս-Անջելեսում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի շնորհիվ խորաթափանց և տաղանդավոր գործակալի, նա իր բախտը գտնում է Հոլիվուդյան բեմում։ Շոունը բազում գովասանքների է արժանանում տարբեր էպիզոդներում (ավելի քան 100)և ֆիլմերում հայտնվելու համար։ Ամենահիշարժան գործը «Վատ տղաները» ֆիլմն է, Ուիլ Սմիթի և Մարտին Լոուրենսի հետ։ Նկարահանվե է ավելի քան 70 ֆիլմում։ Հայտնի է նաև «Տարերքների տիրակալը» ֆիլմից՝ Աիրոյի դերով, որը նկարվել է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտֆիլմի հիման վրա և «Երկաթե մարդը» ֆիլմից՝ Ինսենի կերպարով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1988 Որսորդ Ֆիլիպ դը Պոլ/Ստեֆան Ավակ
1994 Ամուսնացածները… երեխաների հետ Ակբար
1990—1998 Սաինֆելդ Պինտեր Ռանավատ
1993—1997 Լոյիս և Կլարկ։ Սուպերմենի նոր արկածները (սերիալ) | Լոյիս և Կլարկ:Սուպերմենի նոր արկածները Ասաբի
1994—2009 Շտապ օգնություն Սեղանապետ
1995—2000 Զուգահեռ աշխարհներ Հերի-Հեբ
1995 Վատ տղաները Կլերկ
2004 Բախում Ֆարհադ
2006 ՆՎՕ։ Առաջին հայացք Քամեո
2008 Երկաթե մարդը Ինսեն
2013 Երկաթե մարդը 3 Ինսեն
2014 Լիմուզին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Տոուբ» հոդվածին։