Տարերքների տիրակալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Տարերքների տիրակալը
The Last Airbender
The Last Airbender poster.jpg
Վերջինն իր տոհմից վտանգում է ամեն ինչով հանուն մարդկության
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր մարտաֆիլմ
արկածային
ընտանեկան
ֆանտազիա
Հիմք Ավատար. Լեգենդ Աանգի մասին
Թվական 2010
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մ․ Նայթ Շյամալան
Պրոդյուսեր Մ․ Նայթ Շյամալան
Ֆրենկ Մարշալ
Սեմ Մերսեր
Սցենարի հեղինակ Մ․ Նայթ Շյամալան
Դերակատարներ Նոա Ռինգեր
Նիկոլա Պելտց
Դև Պատել
Ջեքսոն Ռետբոուն
Շոն Տոուբ
Ահասիվ Մենդվի
Կլիֆ Կյորտիս
Օպերատոր Էնդրյու Լեսնի
Երաժշտություն Ջեյմս Նյուտոն Հովարդ
Մոնտաժ Քոնրադ Բաֆֆ IV
Նկարահանման վայր Ֆիլադելֆիա
Կինոընկերություն Paramount Pictures
Nickelodeon Movies
MTV Films
Տևողություն 103 րոպե
Բյուջե 150 միլիոն դոլլար
Շահույթ 319 118 391 դոլլար
ԿինոՊոիսկ ID 417855
Պաշտոնական կայքէջ

Տարերքների տիրակալը (անգլ.՝ The Last Airbender), Մ․ Նայթ Շյամալանի[1] ամերիկյան նկարչական ֆիլմ, որ նկարվել է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտֆիլմի առաջին եթերաշրջանի հիման վրա։ Մուլտֆիլմը, որում օգտագործվում են տարբեր տարրեր, վերցված ասիական մշակույթից, առասպելաբանությունից և մարտարվեստների տարբեր ոճերից՝ ստեղծված Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից։

Ֆիլմը թողարկվել է 2010 թվականի հուլիսի 8֊ին[2][3]՝ 3D ձևաչափով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձություններն տեղի են ունենում ֆանտազիաներով լեցուն աշխարհում, որն հիշեցնում է միջնադարյան Հեռավոր արվելքում։ Վաղ անցյալում չորս ազգեր՝ Օդային թափառականները, Ջրի տոհմը, Հողի թագավորությունը և Կրակի երկիրը, խաղաղ ապրում էին մեկը մյուսի հետ։ Յուրաքանչյուր տոհմի ներկայացուցիչ ունակ է ղեկավարել իր տոհմի տարերքը։ Ազգերի միջև ներդաշնակությունն պահպանում էր Ավատարը, ով ունակ է կառավարել չորս տարերքներն։

Բայց մի օր Կրակի երկիրն հայտարարեց պատերազմ։ Այդ ժամանակ անէացավ Ավատարի տիպիկ մարմնացումը։ Հարյուր տարի անց, երբ Կրակի երկիրն արդեն մոտ էր հաղթանակին, ջրի կախարդ Կատարան՝ իր Սոքա եղբոր հետ, գտնում է հարավային մասում Ավատարին՝ Օդի կախարդին՝ Աանգ անունով։

Լինելով եզակի, ով ունակ է վերջ դնել պատերազմին, Աանգը սկսում է ճանապարհորդել հյուսիսով, որպեսզի այնտեղ յուրացնի Օդի կախարդանքը։ Նրա հետ գնում են Կատարան և Սոքան։ Ճանապարհին նրանք ազատում են Հողի թագավորության մի քանի գյուղեր, որոնք վերցվել էին կրակի կախարդների և զինվորների կողմից։

Ժամանելով Հյուսիսային բևեռ՝ Ջրի տոհմի մայրաքաղաք, Աանգը բարելավում է ջրի կախարդանքի իր հմտություններն, որոնք ստացել էր Կատարայից իր արկածների ժամանակ։ Այդ ժամանակ Կրակի երկրի նավատորմը՝ Ծովակալ Ջաոյի հրամանատարությամբ, հարձակվում է Ջրի տոհմի քաղաքների վրա՝ Հյուսիսային բևեռում։ Ջաոն, փորձելով հաղթանակել, սպանում է Լուսնի հոգուն։ Բայց Լուսնի հոգին, իր կյանքի գնով, փրկում է հյուսիսային Ջրի տոհմի արքայադստերը՝ Յուին, ով սիրահարված էր Սոքային։ Վերջիվերջո Աանգը աքսորում է Կրակի կախարդներին Հյուսիսային բևեռից և իրեն կոչում է Ավատար, դրանով իսկ վերցնելով աշխարհը իր պատասխանատվության տակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոա Ռինգեր[4] ֊ Աանգ
  • Շոն Տոուբ[5] ֊ Այրո հորեղբայր
  • Ահասիվ Մանդվի[5] ֊ Ծովակալ Այրո
  • Դև Պատել[6] ֊ Արքայազն Զուկո
  • Նիկոլա Պելտց[4] ֊ Կատարա
  • Կլիֆ Կերտիս[5] ֊ Օզայ՝ կրակի տիրակալ
  • Ջեքսոն Ռետբոուն[4] ֊ Սոքա
  • Սեյշել Գեբրիել[4] ֊ Յուի

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման, տարածման և գովազդի հարցով զբաղվում են Paramount Pictures, MTV Films և Nickelodeon Movies ընկերությունները[7]: Սցենարի, ռեժիսուրայի և պրոդյուսերական գործով զբաղվում է Մ. Նայթ Շյամալանը։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2009 թվականի մարտին և ավարտվել են 2010 թվականին: Հենց այդ թվականին ֆիլմը սկսվել է ցուցադրվել։

Ի սկզբանե ֆիլմը ուներ բնօրինակ սերիալի անվանում (անգլ.՝ Avatar: The Last Airbender), բայց ծրագիրը սկսելուց առաջ, Ջեյմս Կեմերոնը և «20th Century Fox» կինոընկերությունը ֆիլմը կոչեցին «Ավատար»: Ուստի որոշվեց վերցնել բառը անվանումից, որպեսզի չառաջանար խառնաշփոթություն[8]:

Աանգի դերակատար Նոա Ռինգերը ստացել է իր դերը՝ ինտերնետ-քասթինգի միջոցով։ Նա ուղարկել էր իր մասնակցությամբ տեսահոլովակ և հայտարարվել հաղթող։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է բացասական արձագանքներ՝ քննադատների և դիտորդների կողմից[9]: Rotten Tomatoes-ում գրախոսության միայն 6 տոկոսն է դրական։ IMDb-ում ֆիլմն ունի 4,4 ռեյթինգ ամբողջ 75,737 ձայներից[10]: Ֆիլմը ստացել է հինգ անտիմրցանակ, ինչպես նաև որպես «Վատագույն ֆիլմ»[11]: Հիմնական քննադատության առիթ են դարձել վատ դերասանական խաղը և կախարդանքների ադապտացիան։ Ինչպես նաև դերասանների վատ ընտրությունը, ավելի ճիշտ նրանց էթնիկ կազմը։ Ջրի տոհմը ունի լավ արտահայտված ինուիթական կերպարանք, իսկ կրակի ազգը նման է չինական ազգայինին։

Սիկվել[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն փաստին, որ եղել էին մեծ թվով չարաշահումներ ֆիլմի շարունակության թողարկման վերաբերյալ, ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր արվել եռերգության մասին Մ. Նայթ Շյամալանի, Paramount Pictures և Nickelodeon Movies-ի կողմից[12]:

Ֆիլմի նկարահանումների ժամանակ Շյամալանը մտածել էր երկրորդ՝ ավելի մռայլ ֆիլմի մասին, որում որպես հակառակորդ հանդես էր գալու Ազուլան՝ Սամեր Բիշիլի դերակատարմամբ։

2010 թվականի հուլիսին «New York Magazine»-ի հարցազրույցում Շյամալանը սիկվելի նկարահանումների մասին պատասխանեց. «Մոտակա մի քանի ամիսներին մենք կիմանանք կունենանք այդպիսի հնարավորություն թե ոչ»[13]: Սակայն հետո ոչ մի հայտարարություն դրա մասին չեղավ։ 2010 թվականի սեպտեմբերին, երբ նրան հաջորդ հարցազրույցում հարցրին, թե արդյոք գիտի նա շարունակության թողարկվելու ամսաթիվը, ռեժիսորը պատասխանեց. «Ոչ, քանի որ գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել»՝ ավելացնելով «Մտածում եմ, որ դա պետք է քննարկման դրվի՝ ինչպես առավելությունների, այնպես էլ թերությունների համար».[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Variety - Shyamalan’s 'Avatar' also to bigscreen(անգլ.)
  2. СomingSoon.net(անգլ.)
  3. slashfilm.com - M. Night Shyamalan’s The Last Airbender Gets Release Date, Director Update, «Avatar» Dropped From Title(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Entertainment Weekly - Shyamalan lines up his cast for 'The Last Airbender'(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 Sci Fi Wire - More are cast in M. Night Shyamalan’s Last Airbender(անգլ.)
  6. Variety - Shyamalan cast floats on 'Air'(անգլ.)
  7. Mania Entertainment - Paramount and M.Night Shyamalan Previews LAST AIRBENDER(անգլ.)
  8. The Last Airbender (2010) - Trivia - IMDb(անգլ.)
  9. The Rotten Tomatoes: The Last Airbender(անգլ.)
  10. «Рейтинг на IMDb»։ 5 Января 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-30-ին (անգլ.)
  11. Золотая малина 2011: Победители
  12. Warmoth Brian (2010-07-06)։ «Last Airbender 2 Will Be Darker, M. Night Shyamalan Says - Movie News Story | MTV Movie News»։ Mtv.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-30-ին։ Վերցված է 2012-01-21 (անգլ.)
  13. Lane Brown (հուլիսի 1, 2010)։ «Vulture Breaks the News to M. Night Shyamalan About The Last Airbender's Reviews»։ New York Magazine։ Վերցված է 2012-01-21 (անգլ.)
  14. Rick Marshall (սեպտեմբերի 3, 2010)։ «Will 'The Last Airbender' Get A Sequel? M. Night Shyamalan Ponders Potential 'Book 2' Adaptation»։ MTV։ Վերցված է 2012-01-21 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]