Նոա Ռինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոա Ռինգեր
Նոա Ռինգերը «Տարերքների տիրակալը» ֆիլմի առաջնախաղին
Ծնվել է1996 թվական նոյեմբերի 18
ԾննդավայրԴալլաս, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհնդկացի
Այլ անուն(ներ)Նոա Էնդրյու Ռինգեր
Noah Andrew Ringer
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2010-այժմ
Ժանրերմարտաֆիլմ, ֆանտաստիկա
Ընտրանի«Տարերքների տիրակալը»
IMDbID 3226241

Նոա Ռինգեր (անգլ.՝ Noah Ringer, նոյեմբերի 18, 1996(1996-11-18)[1], Դալաս[2]), ամերիկացի դերասան։ Հայտնի է Աանգի դերով «Տարերքների տիրակալը» ֆիլմում։ Նա ունի հնդկացիական արմատներ[3]։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոան մեծանում էր ամոթխած երեխա[4][5]։ Երբ նա տասը տարեկան էր, մայրը նրան գրանցում է «ATA Martial Arts» բաժանմունք Կարոլթոնում, որը հանդիսանում էր Թաեքվոնդոյի Ամերիկյան Ասոցիացիայի (անգլ.՝ «American Taekwondo Association», կրճատ՝ ATA) մասը։ Սկզբնապես նա այն այցելում էր չափազանց դժկամորեն, սակայն շուտով ներգրավվում է և սիրում է մարզումները[4][5]։ Ռինգերը արագ սկսում է հասնել հաջողությունների և շուտով սկսում է մասնակցել մրցույթների։ 2008 թվականի դեկտեմբերին նա արժանանում է առաջին «Սև գոտի» աստիճանին[4]։

Այն բանի համար, որ նա միշտ գտնվում էր սափրված գլխով, համադասարանցիները նրան անվանում են «Ավատար» (Աանգի հետ նմանության պատճառով, «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտսերիալի կերպարի)[6]։ Վարպետ Էրիկ Պեչասեկը (անգլ.՝ Eric Pechacek), Ռինգերի թաեքվոնդոյի հրահանգիչը, սկսելով դիտել մուլտսերիալը, նույնպես ուշադրություն է դարձնում Աանգի և Ռինգերի արտաքին և բնավորության նմանություններին։ Նա տղային առաջարկում է դիտել մուլտսերիալը, ով անմիջապես դառնում է «Ավատար» մուլտսերիալի երկրպագուն[7]։

2008 թվականի հուլիսին Էրիկ Պեչասեկը ATA-ից նամակ է ստանում «Paramount Pictures»-ի հրավերով՝ «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» (սկզբնական անվանումը «Տարերքների տիրակալը») ֆիլմում Աանգի դերի սովորողների կինոփորձերին։ Մարզիչը համոզում է տղային մասնակցելու և նա և ծնողները համաձայնվում են[4]։ Տեսագրության նկարահանման համար, որը պետք էր ուղարկել, Ռինգերը օգտագործում է Աանգի հանդերձանքը, որը կարվել էր նախորդ տարվա Հելոուինի համար[8]։ Նա ցուցադրում է Jahng Bong վարժությունը և կարդում է մի քանի տող։ Տեսագրությունն ուղարկելուց մեկ ամիս անց Ռինգերին կանչում են Ֆիլադելֆիա՝ ռեժիսոր Նայթ Շյամալանի հետ հանդիպման։ Դրանից ևս մեկ ամիս անց նրան պաշտոնապես առաջարկում են Աանգի դերը[5]։ Ռինգերն ուներ մեկ ամիս, որպեսզի պատրաստվի ֆիլմին։ Նա ակտիվորեն ուսանում է տնօրեն Լինդա Սետոյի (անգլ.՝ Linda Seto) հետ «Դալլասի երիտասարդ դերասանների բաժանմունքում», որի դասերին նա մինչ այժմ էլ հաճախում է։ Բացի այդ, նա սկսում է ուսումնասիրել տարբեր տեսակի մարտական արվեստներ, որոնց ուսուցանումը նա շարունակում է նաև նկարահանումների ժամանակ[9]։

«Տարերքների տիրակալը» ֆիլմում մասնակցություն ունենալու պայմանագիրը ստորագրելուց հետո նա միանում է «Creative Artists Agency»-ին[10]։

Նոան «Տարերքների տիրակալը» ֆիլմի իր խաղընկերներ Նիկոլա Պելտցի (անգլ.՝ Nicola Peltz), Դև Պատելի (անգլ.՝ Dev Patel) և Ջեքսոն Ռետբոունի (անգլ.՝ Jackson Rathbone) հետ միասին մասնակցություն են ունենում շոուում, նվիրված «Nickelodeon Kids Choice Awards»-ի 2010 թվականի մրցանակների հանձնմանը։ Այնտեղ Նոան հարցազրույց է տալիս ֆիլմի մասին «Los Angeles Times» թերթին։

1999 թվականից, երբ Ջեյք Լլոյդը անվանակարգվում է «Երկրորդ պլանի վատագույն տղամարդու դեր» և «Վատագույն էկրանային զույգ» անվանակարգերում «Աստղային պատերազմներ» ֆիլմում դերակատարման համար, Ռինգերը հանդիսանում է առաջին երեխան, ով անվանակարգվում է «Ոսկե ազնվամորի» մրցանակին (ֆիլմի ամբողջ դերասանական կազմի հետ միասին, «Վատագույն էկրանային զույգ» անվանակարգում)[11]։

2011 թվականի մարտին Ռինգերը անվանակարգվում է «Լավագույն գլխավոր դեր գեղարվեստական ֆիլմում երիտասարդ դերասանի կատարմամբ» անվանակարգում «Երիտասարդ դերասան» (անգլ.՝ Young Artist Awards) 32-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում[12]։

Մարտարվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինգերի համար ATA-ի առաջին մրցաշարը դառնում է Աշխարհի առաջնությունը Արկանզասում։ Նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը յուրաքանչյուր դասակարգում, որոնցում մասնակցություն էր ունենում[4]։ Այն բանից հետո, երբ նա դիտում է այդ մրցաշարում «էքստրեմալ» ելույթները, Ռինգերը որոշում է սկսել մարզումները «Extreme Martial Arts» (էքստրեմալ մարտարվեստներ, կրճատ՝ XMA) դպրոցում, որը նրան հրապուրում է սեփական շարժումներով և ելույթների համար ընտրված երաժշտությունով[4][13]։ Բացի այդ, նա տիրապետում է տարբեր տեսակի արևելյան զենքերի[14], այդ թվում bō, որը օգտագործում էր Աանգը, ֆիլմում նրա կերպարը[7][10]։ ATA-ում մարզումների երկու տարվա ընթացքում Նոան մասնակցություն է ունենում 25 մրցաշարերի, տիրանալով 100 մեդալներպի, որոնցից 80-ը՝ ոսկե[4]։ Արժանանում է «Տարվա մրցակից» տիտղոսին՝ 2008 թվականի փետրվարին, Տեխասում[13]։ Նաև, Ռինգերն արժանանում է 2008-2009 մրցաշրջանի «Տեխասի չեմպիոն» տիտղոսին, հինգ դասակարգում՝ մրցումների դասական տեսակներ, դասական զենք, սպարինգ, մրցումների էքստրեմալ ճևեր և զենքի էքստրեմալ տեսակներ[15]։

«Տարերքների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար Ռինգերը ուսուցանել է բագուաչժան, թայցզիցյուան և ուշու[5][16]։ Ի տարբերություն «կոշտ» թաեքվոնդոյի, այդ ոճերը կարելի է համարել «փափուկ»[16][17]։ Նոան շարունակում է մարզվել ամերիկյան թաեքվոնդո։ 2010 թվականի հոկտեմբերին նա արժանանում է երկրորդ աստիճանի «Սև գոտու»[17]։ նա մարզում է ATA-ի այլ մասնակիցների, որը հանդիսանում է առաջատարի զարգացման ծրագրի մասը[17]։ Բացի այդ, մարզիկը զբաղվում է մարմնամարզությամբ և սկսել է ուսումնասիրել ցայլիֆո[18]։

Կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինգերը ուսուցանում է տանը[4]։ Նա հազվադեպ է դիտում հեռուստացույց, սակայն նա ունի «Կոսբի շոուն» և «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» սիրելի սերիալների սկավառակների հավաքածու, ինչպես նաև սիրելի ֆիլմեր՝ «Հիշելով Տիտաններին», «Տրիումֆ» և «Անտեսանելի կողմ»։ Նրա սիրելի դերասանը Դենզել Վաշինգտոնն է[19][20][21][22]։ Նրա տանն ապրում են երկու շուն և երկու առնետ[13]։

Բացի դերասանական վարպետությունից և մարտարվեստից, Նոան ունի հետաքրքրությունների բավականին լայն շրջանակ։ Նա սիրում է սպորտը, հրապուրվում է ըմբշամարտով, գոլֆով, թենիսով, բասկետբոլով, սեղանի թենիսով և լեռնադահուկային սպորտով։ Նա ունի էջ «Facebook» սոցիալական ցանցում[19], որտեղ նա բավականին հաճախ գրում է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2010 Տարերքների տիրակալը The Last Airbender Աանգ
2011 Կովբոյները ընդդեմ եկվորների Cowboys & Aliens Էմմեթ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.familysearch.org/ark:/61903/1:1:V69M-1GW
  2. Профиль Noah Ringer на IMDB.com(անգլ.)
  3. Noah Ringer: American Indian Արխիվացված 2012-04-07 Wayback Machine(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Roth, James. «Local boy is 'Last Airbender'»(անգլ.) Star Local News. July 14, 2010. Web.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «First News interviews The Last Airbender star Noah Ringer.» Արխիվացված 2011-09-28 Wayback Machine First News. December 14, 2010.(անգլ.)
  6. USA Today: «First Look: Actors put up a real fight in „Airbender“»(անգլ.)
  7. 7,0 7,1 Formichelli, Linda. «Noah Ringer’s Big Break.» ATA World Summer 2010: 18-24. Print. (անգլ.)
  8. Valby, Karen. «The Kids' Table.» Entertainment Weekly November 5, 2010: 46-49. Print. (անգլ.)
  9. «Hyper Exclusive Interview with Noah Ringer Star of The Last Airbender» Hyper. Scribd, 2010.(անգլ.)
  10. 10,0 10,1 D’Alessandro, Anthony. «Noah Ringer heeds Shyamalan’s call.» Variety. December 3, 2009.(անգլ.)
  11. «Razzie Awards: Awards for 2011». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  12. «32nd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.(անգլ.)
  13. 13,0 13,1 13,2 Paramount Pictures. «Noah Ringer.» Արխիվացված 2012-01-16 Wayback Machine The Last Airbender. Paramount Pictures, 2010. Web. February 1, 2011.(անգլ.)
  14. Youtube: Noah Ringer Live Staff Weapon Demo
  15. American Taekwondo Association. «Texas 2008—2009 Championship Totals.» ATA. American Taekwondo Association, 2010 Արխիվացված 2011-07-07 Wayback Machine (անգլ.)
  16. 16,0 16,1 Bennett, Tara. «The Fourth Element.» Sci Fi August 2010: 25-29. Print. (անգլ.)
  17. 17,0 17,1 17,2 «American Taekwondo Association and Noah Ringer Kick off The Last Airbender DVD release.» Արխիվացված 2012-10-18 Wayback Machine Webcast. Ustream.com. November 16, 2010.(անգլ.)
  18. «Hyper Exclusive Interview with Noah Ringer Star of The Last Airbender» Hyper. Scribd, 2010. Web. February 1, 2011. (անգլ.)
  19. 19,0 19,1 Ringer, Noah. Facebook.com.(անգլ.)
  20. Ringer, Noah. «Noah Ringer plays 'The Last Airbender' in New Film.» Interview by Tamsen Fadal. Pix Morning News. CW. WPIX, New York. July 1, 2010. Television.(անգլ.)
  21. «American Taekwondo Association and Noah Ringer Kick off The Last Airbender DVD release.» Արխիվացված 2012-10-18 Wayback Machine Webcast. Ustream.com. November 16, 2010. February 1, 2011.(անգլ.)
  22. Ringer, Noah. «The Last Airbender.» Արխիվացված 2011-12-23 Wayback Machine Interview by Karen Valby. EW.com. Entertainment Weekly, November 3, 2010. Web. February 1, 2010.(անգլ.)