Դև Պատել
![]() անգլ.՝ Dev Patel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1990 (32 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Whitmore High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասան, թեքվանդոյի մարզիկ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Առյուծ, Տարերքների տիրակալը, Դեյվիդ Կոպպերֆիլդի կյանքը, Միլիոնատերը ետնախորշից, The Best Exotic Marigold Hotel?, Հյուրանոց «Մերիգոլդ»․ Բնակեցումը շարունակվում է, The Man Who Knew Infinity և Դեռ երեկ |
Դև Պատել (անգլ.՝ Dev Patel, դեկտեմբերի 5, 1990, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդկական արմատներով բրիտանացի դերասան, որը հայտնի դարձավ Ջամալի դերով «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի շնորհիվ և Անվարի դերով «Ծծկերները» սերիալից։ 2008 թվականին BAFTA մրցույթին ստացել է տղամարդու լավագույն դերասան անվանակարգը՝ «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի համար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանը ծնվել է Անգլիայում՝ Հարրոուում, Լոնդոն։ Նա ոչ միայն դերասան է, այլև մարտական արվեստի վարպետ։ Նրա ծնողները Քենիայից եկվորներ են, սակայն արմատներով Հնդկաստանից։
Դևը իր կարիերան սկսել է 2006 թվի վերջին, երբ նկարահանվեց «Ծծկերները» հեռուստասերալում (2007—2008)։ Սակայն առավել հայտնիություն ձեռք բերեց Դենի Բոյլի «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմում Ջամալ Մալիկի դերով (2008)։ Այս դերի համար Դև Պատելը ստացել է ներքոհիշյալ պարգևները՝ «BAFTA», «Black Reel», «Image Award»: Ինչպես նաև պարգևատրվել է «British Independent Film Award», «Critics Choice Award», «CFCA Award», «NBR Award» և «PFCS Award» հեղինակավոր պարգևներով։
Դերասանն ինքը խոստովանում է, որ մայրն իրեն մարտական արվեստի դասերին է տվել, որպեսզի նրանից դուրս գա բուռն էներգիան՝ առավել բարի դառնալու համար։ Դև Պատելը պրոֆեսիոնալ մարզիկ է, որը շատ մրցանակային տեղեր է զբաղեցրել բազմաթիվ միջազգային մրցույթներում և ունի թեյքվանդոյից սև գոտի։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-ից 2014 թվականներին հանդիպել է «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմից իր կոլեգա դերասանուհի Ֆրիդա Պինտոյի հետ[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
2007 | «Ծծկերները. Գաղտնի երեկույթ» | Skins: Secret Party | Անվար Կխարալ |
2007 | «Ծծկերները (հեռուստասերիալ)» | Skins | Անվար Կխարալ |
2008 | «Միլիոնատերը հետնախորշերից» | Slumdog millionare | Ջամալ |
2009 | «Պարոն Տասնմեկերորդը» | Mister Eleven | Հյուրանոցի մատուցողը |
2010 | «The Last Airbender (համակարգչային խաղ)» | The Last Airbender | Արքայազն Զուկոյի ձայնը |
2010 | «Տարերքի տիրակալը» | The Last Airbender | Արքայազն Զուկո |
2010 | «Ուղևորը» | The Commuter | Ուղևոր |
2012 | «Հյուրանոց «Մերիգոլդ». լավագույնը տարաշխարհիկներից» | The Best Exotic Marigold Hotel | Սոննի Կապուր |
2012 | «Չերրի» | About Cherry | Էնդրյու |
2012 | «Նորություններ (հեռուստասերիալ)» | The Newsroom | Նիլ Սեմպետ |
2014 | «Ներքին ճանապարհ» | The Road Within | Ալեքս |
2015 | «Հյուրանոց «Մերիգոլդ». բնակեցումը շարունակվում է» | The Second Best Exotic Marigold Hote | Սոննի Կապուր |
2015 | « Չապի անունով ռոբոտը» | Chappie | Դեոն Ուիլսոն |
2015 | «Մարդը, որը ճանաչում է անսահմանությունը» | The Man Who Knew Infinity | Սրինիվասա Ռամանույան |
2015 | «Առյուծը» | Lion | Սարու Բրայերլի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դև Պատել (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դև Պատել կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Հնդիկ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ