Jump to content

Ջեքսոն Ռետբոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքսոն Ռետբոուն
Ծնվել էդեկտեմբերի 14, 1984
ԾննդավայրՍինգապուր
ԿրթությունInterlochen արվեստի կենտրոն
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երաժիշտ
jacksonrathbone.com

Մոնրո Ջեքսոն Ռետբոուն V (անգլ.՝ Monroe Jackson Rathbone V, դեկտեմբերի 14, 1984(1984-12-14), Սինգապուր), ամերիկացի դերասան և «100 Monkeys» երաժշտական խմբի անդամ։ Ավելի հայտնի է դարձել Ջասպեր Հեյլի դերում Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վեպի էկրանավորումից հետո։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 14-ին Սինգապուրում Ռենդիի և Ջեքսոն Ռետբոուն IV-ի ընտանիքում։ Հոր աշխատանքի պատճառով նրա մանկությունը անցել է մի վայրից մյուսը տեղափոխվելով։ Նա ապրել է տարբեր վայրերում՝ սկսած Ինդոնեզիայից մինչև Միդլենդ շրջանը։

Դերասանական խաղը նա սովորել է Միդլենդի թատրոնում։ Միդլենդում նա նաև սովորել է խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ, բեյսբոլ և ամերիկյան ֆուտբոլ։ Ջեքսոնը սովորել է Միչիգանի միջնակարգ դպրոցում, այնտեղից էլ սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով։ Այնուհետև ավարտելով դպրոցը Ջեքսոնը որոշել էր ընդունվել Շոտլանդական թագավորական ակադեմիա, սակայն նա մեկնել է Լոս Անջելես, որպեսզի նկարահանվի լիամետրաժ ֆիլմերում։ Այստեղ նա դիմել է The Walt Disney Company կինոընկերությանը, որտեղ դեր է ստացել Beautiful People հեռուստասերիալում։

Ջեքսոնը նաև նկարահանվել է «Միայնակ սրտեր» և «Տան կողքին» սերիալներում։ 2008 թվականին Ռետբոունը ստացել է Ջասպեր Հեյլի (Ուոտլիկ) դերը Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Նույն տարում Ռետբոունը հիմնել է «100 Monkeys» խումբը։

2012 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Ջեքսոն Ռետբոունը և իր ընկերուհի Շեյլա Խաֆսադին երախայի են սպասում։ Երեխան ծնվել է 2012 թվականի հուլիսի 5-ին։ Նրան անվանել են Մոնրո Ջեքսոն Ռետբոուն VI։

Նույն թվականին Ջեքսոնը թողել է «100 Monkeys» խումբը։ Այդ խումբը այժմ կրում է «Pink Fuzzy Animals» անվանումը։ Կարելի է ասել, որ խմբից հեռանալու պատճառը որդու ծնունդն է եղել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերԾանոթագրություն
2013Սպիտակ մանյակWhite CollarՆեյթ Օսբորնդրվագ 1
2012Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 2The Twilight Saga։ Breaking Dawn — Part 2Ջասպեր Հեյլ
2011Մթնշաղ. Լուսաբաց՝Մաս 1The Twilight Saga։ Breaking Dawn — Part 1Ջասպեր Հեյլ
Բեռնատարի կանգառըTruckstopՉարլզնախապատրաստում նկարահանումների համար
Մեծ ծրագրերAim HighՆիկ Գրինսերիալ
2010Տարերքների տիրակալըThe Last AirbenderՍոկկա
Ոչ սովորական ընտանիքNo Ordinary FamilyՏրենտսերիալ (6-րդ սերիա)
Մթնշաղ. ԽավարումEclipseՋասպեր ՀեյլՖիլմ
ԸնկերուհինGirlfriendՌաս
DaZe։ Vol. Too (sic) — NonSeNseՋեզոֆետ
2009Ս. ԴարկոS. DarkoՋերեմի
ՍարսափDreadՍթիվեն Գրեյս
Մթնշաղ. ՆորալուսինNew MoonՋասպեր Հեյլ
Քրեական մտքերCriminal MindsԱդամ Ջեքսոնսերիալ (4-րդ մաս; 20 սերիա)
ՑավHurtԿոնրադ Քոլթրեյնֆիլմ
2008Կյանքեր փրկողըThe CleanerՋոուիսերիալ (1 սեզոն; 11-րդ սերիա)
Մթնշաղ. ՆորալուսինTwilight Ջասպեր Հեյլ
Ինքնակարավառման օրըSenior Skip DayՍնիպի
Young AgainԻտան
2007Մծ ՍթենըBig StanՌոբի-հիպպի
Այնտեղ, որտեղ վերջանում է գետըRiver’s EndՋիմի
Լույսի հովիտըValley of LightԹրևիս
Պատերազմ տանըThe War at HomeԴիլանսերիալ (2-րդ մաս; 16,17 սերիաներ)
2006Առավոտյան աղոթքPray for MorningԿոնոր
Միայնակ սրտերThe O.CՋասթինսերիալ
Հիասքանչ մարդիկBeautiful PeopleՆիկոլաս Ֆիսկեսերիալ
2005Տան կողքինClose to HomeՍքոթ Ֆիլդսսերիալ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջեքսոնը դալտոնիկ է։
  • Ջեքսոնը ունի 3 քույր։
  • Նա 5 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ բեյսբոլով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Ռետբոուն» հոդվածին։