Սամեր Բիշիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամեր Բիշիլ
Ծննդյան թիվ՝հուլիսի 17, 1988(1988-07-17) (34 տարեկան)
Ծննդավայր՝Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 1974397

Սամեր Յասմին Բիշիլ[1] (անգլ.՝ Summer Bishil, հուլիսի 17, 1988(1988-07-17), Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Ինչպես ափի մեջ» ֆիլմում կատարած Ջազիրայի դերով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 17-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում[1][4], ամերիկուհու և հնդիկի ընտանիքում[5][6]։ Երբ Սամերը երեք տարեկան էր, նրա ընտանիքը նախ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, իսկ հետո Բահրեյն[4][6]։ 11 տարի անց նրանք վերադարձել են Կալիֆոռնիա։ Սամերն ունի ավագ քույր և եղբայր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամերը հեռուստատեսությունում իր առաջնաելույթը կատարել է 2005 թվականին՝ «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում կատարելով էպիզոդիկ դեր։ 2009 թվականին նա առաջադրվել է «Անկախ հոգի» մրցանակի «Լավագույն կանացի դեր» անվանակարգում «Ինչպես ափի մեջ» ֆիլմում կատարած դերի համար[7]։ 2013 թվականին ստացել է գլխավոր դեր ABC«Հաջողակ յոթնյակը» դրամայում[8][9]։ 2010 թվականին կատարել է Ազուլայի դերը Նայթ Շյամալանի Տարքերքիների տիրակալը ֆիլմում, ինչպես նաև ծրագրվել էր, որ նա նկարահանվելու է այդ ֆիլմի սիքվելում, բայց այն այդպես էլ չի թողակվել[10]։ 2015 թվականին սկսել է նկարահանվել «Կախարդները» հեռուստասերիալում[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Just For Kicks Ստեյսի
Մեր կյանքի օրերը Days Of Our Lives Ստեյսի
Հանա Մոնտանա Hannah Montana Ռեյչել
2006 Դրեյք և Ջոշ Drake & Josh Թաբիթա
2007 Վերադարձ Հելոուինթաուն Return To Halloweentown Անիզա
2008 Ինչպես ափի մեջ Towelhead Ջազիրա Մարուն
2008 Անցատեղ Crossing Over Թասլիմա
2010 Տարերքների տիրակալը The Last Airbender Ազուլա
2011 90210: Նոր սերունդ 90210 Լեյլա Շիրազի
2013 Հաջողակ յոթնյակը Lucky 7 Սամիրա Լաշարի
2015—2020 Կախարդները The Magicians Մարգո Հենսոն
2018 Սիլվեր Լեյքի տակ Under the Silver Lake Էքս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք Հղում
2008 Young Hollywood Awards Դիտել միայնակ Ինչպես ափի մեջ Հաղթանակ [12]
2008 Independent Spirit Awards Լավագույն դերասանուհի Ինչպես ափի մեջ Առաջադրված [13][14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Summer Bishil»։ TV Guide։ Վերցված է February 23, 2017 
  2. «Summer Bishil»։ Hollywood.com։ Վերցված է February 23, 2017 
  3. «In suburbia, a world of woes»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2019-09-13 
  4. 4,0 4,1 Jones Michael (October 19, 2007)։ Summer Bishil – 'Nothing is Private' starlet living the dream։ Variety։ Վերցված է June 1, 2016 
  5. O'Sullivan Michael (March 13, 2009)։ «Summer Bishil Aims to Play Against Type»։ The Washington Post։ Վերցված է June 1, 2016 
  6. 6,0 6,1 «Summer Bishil - Biography»։ Yahoo! Movies Canada։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2015-ին 
  7. 31 Years of Nominees and Winners
  8. Andreeva Nellie (March 1, 2013)։ «ABC Pilot 'Lucky 7' Casts Four Co-Leads, Fox's 'Enisted' Enlists Two Co-Leads»։ Deadline Hollywood։ Վերցված է June 1, 2016 
  9. Andreeva Nellie (May 10, 2013)։ «UPDATE: ABC Picks Up 'Once Upon A Time' Spinoff, 'Mixology', 'The Returned', 'Killer Women', 'Lucky 7', 'Betrayal', 'Trophy Wife', Cullen Bros, 'Influence', 'The Goldbergs', 'Super Fun Night', 'S.H.I.E.L.D.' To Series»։ Deadline Hollywood։ Վերցված է June 1, 2016 
  10. Warmoth Brian (July 6, 2010)։ «'Last Airbender 2' Will Be 'Darker,' M. Night Shyamalan Says»։ MTV News։ Վերցված է June 1, 2016։ «His description of the story implies that Summer Bishil's character from the film currently in theaters has plenty left to do onscreen as Aang (Noah Ringer) continues his fight against the Fire Nation.» 
  11. Noonan Kevin (December 8, 2014)։ SyFy's 'The Magicians' Adds 'Towelhead' Star Summer Bishil։ Variety։ Վերցված է June 1, 2016 
  12. Hollywood Life, Volume XIX, No. 1. Spring 2008. Retrieved July 21, 2008.
  13. O'Hehir Andrew (December 4, 2008)։ «Oscar season's bewildering kickoff»։ Salon։ Վերցված է June 1, 2016։ «This year's prize went to Melissa Leo for "Frozen River." She was also nominated in the Spirits' female lead category, along with Summer Bishil for "Towelhead," Anne Hathaway for "Rachel Getting Married," Tarra Riggs for "Ballast" and Michelle Williams for "Wendy and Lucy."» 
  14. Indie Spirit Awards actor/actress nominees։ Variety։ December 30, 2008։ Արխիվացված է օրիգինալից June 30, 2016-ին։ Վերցված է June 1, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]