Կախարդները (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կախարդները
TheMagicians2015.jpg
Ժանրֆենթեզի
ՍտեղծողՍերա Գեմբլ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքThe Magicians?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Jason Ralph?, Stella Maeve?, Olivia Dudley?, Arjun Gupta?, Սամմեր Բիշիլ, Brittany Curran?, Hale Appleman?, Rick Worthy? և Trevor Einhorn?
Գործադիր պրոդյուսերMike Cahill?
Նկարահանման վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ39
Էկրաններին էդեկտեմբերի 16, 2015-ից չկա
ՀեռուստաալիքSyfy
ԸնկերությունUniversal Television
ԴիստրիբյուտորNBCUniversal Television Distribution
Պաշտոնական կայքէջ

«Կախարդները»՝ (անգլ.՝ The Magicians), ամերիկյան ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Syfy հեռուստաալիքով (որպես առանձնահատուկ անոնս): Հեռուստասերիալի պաշտոնական պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 25-ին (միանգամից ցուցադրվել է առաջին երկու էպիզոդները)[1][2][3]: Շոուն հիմնված է Լև Գրոսմանի համանուն վեպի հիման վրա: Մայքլ Լոնդոնը, Ջանիս Ուիլյամսը, Ջոն Մաքնամարան և Սերա Գեմբլը դարձել են պրոդյուսերները:

2018 թվականի փետրվարի 28-ին հեռուստասերիալը երկարացվել է մինչև 4-րդ եթերաշրջանը՝ բաղկացած 13 էպիզոդից[4]:

2019 թվականի հունվարին SyFy-ը հայտնել է, որ հեռուստասերիալը երկարացվել է մինչև 5-րդ եթերաշրջան, որի հեռարձակումը նախատեսվում է 2020 թվականին[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պատմում է Քվենտին Քուլդուոթերի և նրա ընկերների ապագայի մասին, որոնք միասին սովորում են Կախարդության Բրեյքբիլս դպրոցում: 4 եթերաշրջանների ընթացքում ընկերները բախվում են մի շարք խոչընդոտների հետ, լուծում են քվեսթներ, փրկում են կախարդանքը և միմյանց: Առաջին եթերաշրջանի գործողությունները կատարվում են դպրոցում, երկրորդ եթերաշրջանում հերոսները բացահայտում են կախարդական աշխարհը՝ Ֆիլլորին և գործողությունները տեղափոխվում են այնտեղ: Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում դպրոցը տեղափոխվում է երկրորդ պլան:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

     = Եթերաշրջանի գլխավոր դերակատար
     = Երկրորդական դերակատար եթերաշրջանում
     = Հյուր դերակատար եթերաշրջանում
     = Չի հայտնվում
Դերասան Կերպար Եթերաշրջաններում հայտնվելը
1 2 3 4 Էպիզոդներ
Ջեյսոն Ռալֆ Քվենտին Քոլդուոթեր 13 13 13 13 52
Ստելա Մայիվ Ջուլիա Ուիքեր 13 13 13 13 52
Օլիվիա Թեյլոր Դադլի Էլիս Քուին 13 12 13 13 51
Հեյլ Էփլմեն Էլիոտ Վոգ 13 13 13 13 52
Արջուն Գուպտա Ուիլյամ (Փեննի) Ադիյոդի 13 13 13 13 52
Սամեր Բիշիլ Մարգո Հենսոն 13 13 13 13 52
Ջեյդ Թեյլոր Քեյդի Օրլոֆ Դիաս 11 10 10 10 41
Ռիք Ուորթի Հենրի Ֆոգ 7 7 7 10 21
Բրիտանի Քարեն Ֆեն 12 10 10 22
Թրևոր Էյնհորն Ջոշ Հոբերման 2 6 7 10 25
Քեյսի Ռոլ Մարինա Անդրեսկի 7 3 1 4 15
Քիգան Քոնոր Թրեյսի պրոֆեսոր Լիպսոն 3 5 3 2 13
Բոլոր էպիզոդներ 13 13 13 13 52

Մշակում և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Մայքլ Լոնդոնը ստացել է էկրանավորման թույլտվություն[6] և ծրագրել էր նկարահանել շոու Fox հեռուստաալիքի համար[7]: «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմի համասցենարիստ Էշլի Միլերը և Զաք Սթենցը գրել են սցենար պիլոտային էպիզոդի համար, սակայն նրան չթույլատրեցին: Այդ ժամանակ Լոնդոնը վերամշակեց պիլոտային էպիզոդը Մաքնամարայի և Գեմբլի հետ, որոնք իրենց վրա վերցրեցին սցենարիստների աշխատանքը և Syfդը նարահանել է Մայք Քեհիլը Նոր Օռլեանում 2014 թվականի վերջին[8][9]: Syfy հեռուստաալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանը բաղկացած 13 էպիզոդից 2015 թվականի մայիսին[10], որպեսզի այն հեռարձակի 2016 թվականի հունվարին: Մաքնամարան և Գեմբլը դարձան շոուի գլխավոր պրոդյուսերները[10]:

Հեռոստասերիալի արտադրությունը սկսվել է 2015 թվականի օգոստոսի 4-ին Վանկուվերում, նաև հայտարարվել է, որ Օլիվիա Թեյլոև Դադլին փոխարինել է Սոզի Բեյքոնին Էլիս Քունի դերի համաչ: Բացի այդ նաև հայտնի դարձավ, որ Ռիք Ուորթին ստացել է դեկան Ֆոգի դերը, իսկ Էն Դուդեկը՝ Փերլ Սանդերլենդի դերը, նաև այն որ Էսմե Բյանկոն նույնպես միացել է դերասաական կազմին[2]:

«Կախարդները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը Syfy հեռուստաալիքը հեռարձակեց 2015 թվականի դեկտեմբերի 16-ին որպես գովազդային քայլ: Առաջին սերիայի կրկնությունը և երկրորդւ պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 25-ին[3]:

2016 թվականի փետրվարի 8-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[11], 12 апреля 2017 года на третий[12] (որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 10-ին) և 2018 թվականի փետրվարի 28-ին չորրորդ եթերաշրջանով՝ բաղկացած 13 էպիզոդից, որի պրեմիերևան կայացել է 2019 թվականի հունվարի 23-ին[13]:

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը ունի 74 % «թարմություն» 46 արձագանքների հիման վրա 6,47/10 վարկանիշով[14], բայց ամեն նոր եթերաշրջանի հետ հեռուստասերիալի վարկանիշները և հանրաճանաչությունը մեծանում էր և արդեն երրորդ եթերաշրջանում այն ունի 100% «թարմություն» ընդհանուր համերաշխությամբ՝ «զարմանալի և շատ հետաքրքիր երրորդ եթերաշրջանը ներկայացնում է, որ հեղինակները դեռ շատ միջոցներ ունեն հեռուստադիտողներին հմայելու համար»: Քննադատների կարծիքով չորրորդ եթերաշրջանը հստակ պահել է 100% «թարմության» նշաձողը, ունենալով ավելի պաշտամունքային կարգավիճակ: Քննադատների միությունը ասում է, որ չորրորդ եթերաշրջանը «Կախարդներին կվրդովվեցնի երևակայությունը, սյուժեն վերակենդանացնելով ավելի անսպասելի և դյութիչ իրադարձություններով և այդ ամենը խառնված է ֆիրմային սուր հումորով»[15]: Ռուսաստանում դրական արձագանքներ հեռուստասերիալի մասին տվել է «Мир фантастики» ամսագիրը[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Magicians on Syfy»։ Syfy (անգլերեն)։ Վերցված է 24 May 2015 
  2. 2,0 2,1 Bibel Sara (4 August 2015)։ «Olivia Taylor Dudley, Rick Worthy, & More join cast of Syfy's The Magicians» (անգլերեն)։ TV by the Numbers։ Վերցված է 5 August 2015 
  3. 3,0 3,1 «Syfy airing special early showing of The Magicians pilot»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 9 December 2015 
  4. Otterson Joe (2018-02-28)։ «'The Magicians' Renewed for Season 4 at Syfy»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2018-03-15 
  5. Vlada Gelman, Vlada Gelman (2019-01-22)։ «The Magicians Renewed for Season 5» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2019-03-27 
  6. Andreeva Nellie (October 5, 2011)։ «Fox To Adapt Fantasy Novel 'The Magicians' To Series With 'X-Men: First Class' Scribes»։ Deadline.com (անգլերեն) 
  7. Andreeva Nellie (May 4, 2015)։ «The Magicians Picked Up To Series By Syfy»։ Deadline.com (անգլերեն) 
  8. «Lev Grossman's 'The Magicians' Trilogy Coming To Syfy Channel This Spring With Pilot Episode»։ Design & Trend (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-12-18-ին։ Վերցված է 2016-01-27 
  9. «A visit to the New Orleans pilot shoot for Syfy's 'The Magicians'»։ NOLA.com (անգլերեն) 
  10. 10,0 10,1 «New Syfy and Universal Cable Productions Drama "The Magicians" Premieres on Monday, January 25»։ The Futon Critic (անգլերեն)։ November 24, 2015 
  11. «Сериал «Волшебники» продлён на 2 сезон» (ռուսերեն)։ «КиноБукварь»։ 2016-02-09։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-11-ին։ Վերցված է 2016-02-08 
  12. Liptak Andrew (April 12, 2017)։ «Syfy has renewed The Magicians for a third season»։ The Verge (անգլերեն)։ Վերցված է April 12, 2017 
  13. ‘The Magicians’ Renewed For Season 4 Ast Syfy | Deadline
  14. «The Magicians: Season 1 (2016)»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  15. «The Magicians: Season 4» (անգլերեն)։ Վերցված է 2019-02-28 
  16. «Волшебники»: Хогвартс для взрослых

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]