Jump to content

Նոնա Գափրինդաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնա Գափրինդաշվիլի
վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი
Նոնա Գափրինդաշվիլին 1975 թվականին
Պետություն(ներ) Վրաստան և  ԽՍՀՄ
Անունը ծնվելիսվրաց.՝ ნონა გაფრინდაშვილი
Ծննդյան ամսաթիվմայիսի 3, 1941(1941-05-03)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԶուգդիդ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿոչումԳրոսմայստեր (1978)
Ներկայիս վարկանիշ2243
ՖԻԴԵ համար13600125
365chessNona_Gaprindashvili
Chesstempo համար68532
ICCF համար68532
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1963[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1966[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1969[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1972[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1974[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1978[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1980[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1984[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1986[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 1982[2]
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Օլիմպիական արծաթե շքանշան[3] Թամար թագուհու շքանշան
Փայլատակման պրեզիդենտական օրդեն
Վախթանգ Գորգասալի շքանշան Պատվո շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Nona Gaprindashvili Վիքիպահեստում

Նոնա Տերենտիի Գափրինդաշվիլի (վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი, մայիսի 3, 1941(1941-05-03)[1], Զուգդիդ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և վրացի շախմատիստուհի, աշխարհի հինգերորդ չեմպիոնուհին (1962-1978)։ Առաջին կինը, որին շնորհվել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում (1976)[4] և առաջին կինը, որին շնորհվել է տղամարդկանց գրոսմայստերի կոչում (1978)։ ԽՍՀՄ հնգակի չեմպիոն։ ՖԻԴԵ-ի կանանց հանձնաժողովի նախագահ (1980-1986)։ «Շախմատային Օսկար» մրցանակի առաջին կին դափնեկիրը (1982)։ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 1989-1996 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ Նոնային 5 տարեկանում սովորեցրել են ավագ եղբայրները։ 12 տարեկանից նա շախմատ է պարապել Թբիլիսիի պիոներների պալատում փորձառու մարզիչ Վախթանգ Քարսելաձեի (1919-1966) ղեկավարությամբ[5], որին Վրաստանում անվանում են վրացական կանանց շախմատի դպրոցի հիմնադիր։ 15 տարեկանում Նոնան դարձավ Թբիլիսիի և Վրաստանի չեմպիոն (16 հնարավորից վաստակելով 15½ միավոր)[5]։

Նոնա Գափրինդաշվիլին 1963 թվականին

19 տարեկանում Նոնան նվաճեց Վռնյաչկա Բանյայի հավակնորդների մրցաշարին (1961, Հարավսլավիա) մասնակցելու իրավունք, որտեղ նա, 16 հնարավորից վաստակելով 13 միավոր, զբաղեցրեց առաջին տեղը` երկրորդ մրցանակակրից առաջ անցնելով երկու միավորով[6]։

1962 թվականին Նոնան աշխարհի չեմպիոնուհու կոչման համար մրցախաղում 9:2 հաշվով հաղթեց չեմպիոնուհի Ելիզավետա Բիկովային և դարձավ շախմատի պատմության մեջ հինգերորդ չեմպիոնուհին[5]։ Հետագա տարիներին պաշտպանելով կոչումը` անցկացրեց 5 մրցախաղ. երեքը շահեց Ալլա Կուշնիրից (1965, Ռիգա` 8,5:4,5, 1969, Թբիլիսի` 8,5:4,5, 1972, Ռիգա` 8,5:7,5), մեկը` Նանա Ալեքսանդրիայից (1975, Պիցունդա, Թբիլիսի` 8,5:3,5)[5] և մեկը տանուլ տվեց Մայա Չիբուրդանիձեին (1978, Պիցունդա` 6,5:8,5)։ Հինգ անգամ հաղթել է կանանց ԽՍՀՄ առաջնություններում (1964, 1973-1974, 1981, 1983, 1985), 11 անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (1963, 1966, 1969, 1972, 1974, 1978, 1980, 1982, 1984, 1986, 1990), ևս մեկ անգամ նման նվաճման հասել է Վրաստանի հավաքականի կազմում (1992)[7]։

Ունիվերսալ խաղաոճի շնորհիվ Նոնան միջազգային մրցաշարերում կարողացել է հավասար պայքար մղել տղամարդկանց հետ` հաղթելով Հաստինգսի մրցաշարում (1963-1964), ԱՄՆ-ի բաց առաջնությունում (Լոն Փայն, 1977), Ռեջո Էմիլիայի (1983, Իտալիա), Վեկ ան Զեյի (1987, Նիդերլանդներ) մրցաշարերում[5]։ ԱՄՆ-ում տարած հաղթանակից հետո Գափրինդաշվիլին կանանց մեջ առաջինն արժանացավ տղամարդկանց գրոսմայստերի կոչմանը։ Մայա Չիբուրդանիձեին աշխարհի չեմպիոնուհու կոչումը զիջելուց հետո դեռ երկար տարիներ մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը։ 1979-1990 թվականներին հաջողությամբ խաղացել է աշխարհի առաջնության տարբեր մրցաշարերում, մասնավորապես, հաղթել է Բադ Կիսինգենի (1982, Գերմանիա) և Կուալա Լումպուրի միջփնջային մրցաշարերում (1990, Մալայզիա), եղել է Սմեդերևսկա Պալանկայի միջփնջային մրցաշարի (1987, Հարավսլավիա) երկրորդ մրցանակակիր[6]։

1989—1996 թվականներին Գափրինդաշվիլին եղել է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՎԱՕԿ) նախագահը։ 1996 թվականից ՎԱՕԿ-ի պատվավոր նախագահն է։

2002 թվականին ընտրվել է Թբիլիսիի Սաքրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավոր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Նոնան ամուսնացել է դոկտոր Լարի Ճիճինաձեի հետ։ 1971 թվականին ծնվել է նրանց որդին` Դավիթը։

Շախմատում ունեցած նվաճումների համար պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966), «Պատվո նշան» շքանշանով (1985), «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1965)[6]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971 2390 2390 2390
1973 2420 2420 2420
1974 2405 2405 2405
1975 2425 2425 2425
1976 2440 2440 2440
1977 2445 2445 2445
1978 2425 2425 2425 2425
1979 2460 2460 2460 2460
1980 2375 2375 2375 2375
1981 2300 2300 2300 2300
1982 2300 2325 2325 2300
1983 2355 2325 2355 2325
1984 2330 2335 2335 2330
1985 2325 2350 2350 2325
1986 2350 2350 2350 2350
1987 2475 2495 2495 2475
1988 2485 2435 2485 2435
1989 2435 2435 2435 2435
1990 2435 2435 2435 2435
1991 2450 2425 2450 2425
1992 2450 2435 2450 2435
1993 2375 2375 2375 2375
1994 2365 2390 2390 2365
1995 2390 2390 2390 2390
1996 2380 2385 2385 2380
1997 2350 2355 2355 2350
1998 2340 2350 2350 2340
1999 2365 2366 2366 2365
2000 2383 2390 2390 2390 2383
2001 2376 2381 2349 2349 2381 2349
2002 2336 2336 2318 2318 2336 2318
2003 2318 2318 2309 2309 2318 2309
2004 2309 2309 2309 2309 2309 2309
2005 2309 2318 2318 2326 2326 2309
2006 2360 2375 2375 2375 2375 2360
2007 2364 2364 2364 2376 2376 2364
2008 2376 2376 2376 2376 2376 2376
2009 2376 2349 2349 2349 2349 2376 2349
2010 2360 2360 2348 2348 2363 2363 2363 2348
2011 2362 2362 2360 2360 2360 2360 2362 2360
2012 2356 2356 2356 2356 2356 2350 2350 2350 2329 2356 2329
2013 2329 2329 2329 2312 2312 2312 2312 2312 2312 2312 2312 2304 2329 2304
2014 2304 2304 2304 2299 2299 2299 2300 2299 2299 2299 2299 2302 2304 2299
2015 2302 2302 2302 2302 2302 2299 2299 2299 2299 2299 2299 2299 2302 2299
2016 2299 2299 2299 2299 2299 2299 2311 2311 2311 2311 2311 2311 2311 2299
2017 2316 2316 2316 2316 2316 2316 2316 2316 2316 2306 2306 2305 2316 2305
2018 2305 2305 2305 2305 2305 2305 2305 2305 2301 2301 2301 2301 2305 2301
2019 2294 2294 2294 2294 2275 2275 2275 2275 2275 2275 2275 2270 2294 2270
2020 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270 2270
2021 2270 2270 2270 2270 2270
2022 2270 2268 2274 2274 2268
2023 2267 2243 2267 2243


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гаприндашвили Нона Терентьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 6.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 OlimpBase
  3. Olympedia — 2006.
  4. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 15
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Նոնա Գափրինդաշվիլի
  6. 6,0 6,1 6,2 Нона Гаприндашвили. Спортивная биография
  7. OlimpBase: Women's Chess Olympiads, Nona Gaprindashvili
  8. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Предпочитаю риск / Нона Гаприндашвили ; Лит. запись В. Васильева. — Москва : Мол. гвардия, 1977. — 191 с., 8 л. ил. ; 16 см. — (Спорт и личность ; Кн. 32)
  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 220. — 120 000 экз.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 77. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնա Գափրինդաշվիլի» հոդվածին։