Մեգի Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգի Ռոջերս
Ի ծնե անունանգլ.՝ Margaret Debay Rogers
Ծնվել էապրիլի 25, 1994(1994-04-25) (30 տարեկան)
Easton, Մերիլենդ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, արթ փոփ, փոփ֊ֆոլք, այլընտրանքային երաժշտություն և Ինդի ֆոլք[1]
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Գործիքներկիթառ
ԼեյբլCapitol Records
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Հարվարդի աստվածաբանական դպրոց և St. Andrew's School?
Կայքmaggierogers.com
 Maggie Rogers Վիքիպահեստում

Մարգարեթ Դեբայ Ռոջերս[2] (ապրիլի 25, 1994(1994-04-25), Easton, Մերիլենդ, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Մեգի Ռոջերս, ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր Մերիլենդ նահանգի Իսթոն քաղաքից։ Նա հայտնի է դարձել, երբ նրա «Alaska» երգը կատարվել է Ֆարել Վիլյամսի համար մաստեր կլասսի ընթացքում Նյու Յորքի համալսարանի Քլայվ Դեյվիսի անվան Երաժշտության ձայնագրման ինստիտուտում[3]։ Նա առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագուն նոր արտիստ» անվանակարգում[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը մեծացել է Մերիլենդ նահանգի Իսթոն քաղաքի Մայլզ գետի ափերին։ Նրա հայրը Ֆորդի դիլեր է, ով արդեն թոշակի է անցել, իսկ մայրը՝ բուժքույր[5]։ Նա սկսել է տավիղ նվագել յոթ տարեկանում և սիրում էր Գուստավ Հոլստի և Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը։ Այն ժամանակ, երբ Ռոջերսը սովորում էր միջնակարգ դպրոցում, նա իր ռեպերտուարին է ավելացրել դաշնամուրը և կիթառը, և սկսել երգեր գրել ութերորդ դասարանում[6]։ Ավագ դասարաններում նա հաճախում էր բարձր հեղինակություն վայելող Սենթ Էնդրյու դպրոց-ինտերնատը Դելավերում, և նաև Մերիլենդի Գանսթոն դպրոցը[7]։

Նյու Յորքի համալսարանում Ռոջերսը երաժշտական լրագրող Լիզի Գուդմանի մոտ էր ստաժավորվում, որի համար նա հավաքել և մշակել է տարբեր երաժիշտների և լրագրողների հետ մի շարք հարցազրույցներ, որոնք հետագայում ընդգրկվել են Գուդմանի «Արի հադնիպենք բաղնիքում» գրքում[8][9]։

Մեգին պրակտիկա է անցել Ֆրանսիայում, որտեղ ընկերները համոզել են նրան ակումբ հաճախել։ Նա իր համար նոր ժանր է բացահայտել։ Վերադառնալով տուն, նա պատրաստ էր նոր պարային երաժշտություն ստեղծել և միացնել էլեկտրոնային և ժողովրդական ոճերը[10]։

2016 թվականին Ռոջերսը գրել է «Alaska» երգը[9], որը գրված էր ընդամենը 15 րոպեների ընթացքում։ Այն «National Outdoor Leadership School»-ի մասին էր։ Նա կատարել է երգը Ֆարել Վիլյամսի համար իր դպրոցում կազմակերպված մաստեր կլասսի ժամանակ և, որպես արդյունք, երգը լսելուց հետո հուզված Վիլյամսի հետ հոլովակը վիրուսային է դարձել հունիսին և հավաքել է մի քանի միլիոն դիտում[11][12]։

Նա ավարտել է Նյու Յորքի համալսարանը 2016 թվականի մայիսին[7] երաժշտության ինժեներինգի ու արտադրության և անգլերենի աստիճանով[13][14]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Ֆարելի հետ հոլովակը վիրուսային է դարձել, մի քանի տարբեր ձայնագրման լեյբլներ փորձել են պայմանագիր ստորագրել Ռոջերսի հետ[5]։ Նա համաձայնվել է պայմանագիր կնքել Capitol Records լեյբլի հետ, որտեղ նա «լիցենզավորում է իր երաժշտությունը սեփական հետքով»։ Եվ արդյունքում նա ունի ավելի շատ իրավունքներ իր ձայնի և կերպարի նկատմամբ, քան շատ արտիստներ այդ նույն տեղում[9]։

Ռոջերսի ելույթը 2019 թվականին

Ռոջերսի մինի ալբոմը՝ «Now That the Light Is Fading»-ը, թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին։ Նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Heard It In a Past Life»-ը 2019 թվականի հունվարին։ Ալբոմը դեբյուտել է US Billboard 200-ի երկրորդ հորիզոնականում[15][16]։

Նա իր հեռուստատեսային դեբյուտն է ունեցել Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ 2017 թվականի փետրվարի 15-ին, Saturday Night Live-ում՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին և Today Show-ում՝ 2019 թվականի հուլիսի 12-ին[17]։

Նա համարում է Քերի Բրաունսթեյնին, Պաթի Սմիթին[3], Քիմ Գորդոնին և Բյորկին իր երաժշտական ներշնչման աղբյուրներ[18]։ Ֆարել Վիլյամսի հետ իր զրույցի ժամանակ Մեգին նշել է, որ սինեսթեզիա ունի։ Իր դեպքում նա կարող է գույներն ընդունել որպես ռեակցիա իր երաժշտության վրա[19]։

Նա առաջադրված էր «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում 62-րդ Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն

  • Heard It in a Past Life World Tour (2019) (Ջեյքոբ Բենքս, Մելանի Ֆայ և Now, Now արտիստների աջակցությամբ)
    • Ներառում է ընդմիջումներ Կոաչելլա, Shaky Knees Music Festival, Forecastle Festival և Newport Folk Festival փառատոնների համար[20]։

Բացում էր շրջագայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը ելույթներ է ունեցել Կոաչելլա, Governors Ball, Lollapalooza, SXSW, Boston Calling, Outside Lands, Firefly և Shaky Knees փառատոնների ժամանակ[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը նաև զբաղվում է ակտիվիզմով։ Նրա «Give a Little» երգը ձայնագրվել է այն օրը, երբ Ազգային Դպրոցական Դեմոնստրացիան պահանջել է Կոնգրեսից զենքի կառավարման համար գործողություններ կազմակերպել։ Նա ոգեշնչվել է ուսանողների ակտիվությամբ ամբողջ երկրով և գրել է միության մասին[22]։

Ռոջերն աջակցում է այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են ACLU-ն և այլ նմանատիպ կազմակերպություններ[23]։

Ռոջերսին գովում էին տարբեր ԶԼՄ-ները, քանի որ նա հանդես է եկել սեքսիստական մեկնաբանությունների դեմ ելույթով[24]։ Ռոջերսը միացել է սոցիալական մեդիային, որպեսզի արտահայտի իր ջղայնությունը։ Նրան աջակցում էին հետևորդները, հասարակությունը և ԶԼՄ-ը[25][26]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասնություններ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ
US[27] AUS[28] CAN[29] BEL(FL)[30] IRE[31] NL[32] SCO[33] SWI[34] UK[35]
Heard It in a Past Life
  • Թողարկվել է՝ հունվարի 18, 2019
  • Լեյբլ՝ Debay Sounds, Capitol
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում, CD, LP, սթրիմինգ, կասետա
2 8 10 92 30 95 18 49 25

Անկախ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասնություններ
The Echo
  • Թողարկվել է՝ մայիսի 18, 2012[37]
  • Լեյբլ՝ ինքնուրույն
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
Blood Ballet
  • Թողարկվել է՝ հուլիսի 2, 2014[38]
  • Լեյբլ՝ ինքնուրույն
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ Ամենաբարձր հորիզոնական
USRock[39] USHeat[40]
Now That the Light Is Fading
  • Թողարկվել է՝ փետրվարի 17, 2017[16]
  • Լեյբլ՝ Debay Sounds, Capitol Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD, vinyl
39 4

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Հավաստագրումներ Ալբոմ
USAAA[41] USAdultPop[42] USAlt.Dig.[43] USDance[44] USRock[45] USRockAirplay[46] BEL(FL)Tip[30] NZHot[47]
Alaska 2016 13 15 18 13 Now That the Light Is Fading
Dog Years
On and Off 2017 20 44
Split Stones style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Non-album single
Fallingwater 2018 11 Heard It in a Past Life
Give a Little
Light On 1 31 9 26 35 40
Burning 2019 6 50 32
Love You for a Long Time[50] 3 7 46 44 27
— denotes a recording that did not chart or was not released in that territory.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Նշում
2020 Գրեմմի Լավագույն նոր արտիստ ինքը առաջադրված [51]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreux Jazz Festival Database
  2. Rogers, Margaret Debay. «BMI Repertoire Search». Broadcast Music, Inc. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  3. 3,0 3,1 Mark Guiducci (2016 թ․ սեպտեմբերի 29). «Meet Maggie Rogers, The Pharrell Williams-Approved Producer - Vogue». Vogue. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  4. «2020 GRAMMY Awards: Complete Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 Pappademas, Alex (2019 թ․ հունվարի 17). «Maggie Rogers Went Viral. Then She Had to Become Herself Again». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  6. «INTERVIEW: Maggie Rogers». ThrdCoast (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  7. 7,0 7,1 Seabrook, John (2019 թ․ ապրիլի 29). «Maggie Rogers Wants to Keep It Real». The New Yorker (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  8. Goodman, Lizzy (2017). Meet Me in the Bathroom. New York: Dey Street/HarperCollins. էջ 595.
  9. 9,0 9,1 9,2 Romero, Cait Munro,Ramona Rosales,Shalev Lavan,Sienree at Celestine Agency,Amy Chance at Celestine Agency,Kaitlyn Darby at Lalaland,Vero. «Maggie Rogers Didn't Plan On Becoming Famous—Really». www.refinery29.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «The Shapeshifting Singer-songwriter». Interview Magazine (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Maggie Rogers - Biography - Billboard». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  12. «From college to a sold-out tour in one year: Maggie Rogers performs in The Current studio». Thecurrent.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Rogers, Maggie (2017 թ․ մայիսի 18). «A photo from my graduation, a yr ago today. Thank you to every1 who's supported me since - what a ride it's been. Here's to the future. xxpic.twitter.com/1jvMee5imj». @maggierogers (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  14. Weir, Keziah (2017 թ․ օգոստոսի 22). «How Maggie Rogers Went From ELLE Intern to Viral Pop Sensation». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. Katherine St. Asaph (2017 թ․ փետրվարի 16). «Maggie Rogers: Now That the Light Is Fading Album Review - Pitchfork». Pitchfork. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  16. 16,0 16,1 «Now That the Light Is Fading - EP by Maggie Rogers on Apple Music». iTunes Store (US). Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  17. Guilbault, Kristy. «For Her 'SNL' Debut, Maggie Rogers Performs 'Light On' And 'Fallingwater'». Npr.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  18. Nast, Condé. «This Time Around, Maggie Rogers Wants Grooves, Not Tears». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  19. «Pharrell Williams Masterclass with Students at NYU Clive Davis Institute». YouTube. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  20. Reed, Ryan (2019 թ․ մարտի 20). «Maggie Rogers Extends 2019 North American Tour». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  21. «Maggie Rogers's Concert & Tour History | Concert Archives». www.concertarchives.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  22. «Listen to "Give a Little" by Maggie Rogers». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին – via pitchfork.com.
  23. «Travis Scott, Maggie Rogers Pledge Merch Proceeds to Planned Parenthood & Yellowhammer Fund After Alabama Abortion Ban». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  24. «Singer Maggie Rogers stands up to heckler who told her to take her top off». CNN Entertainment. Amanda Jackson. 2019 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  25. McCarthy, Tyler (2019 թ․ հոկտեմբերի 21). «Maggie Rogers sexually harassed onstage while she was performing». Fox News. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  26. Rogers, Maggie (2019 թ․ հոկտեմբերի 20). «"take your top off"pic.twitter.com/pqTmWlYIQ6». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  27. «Maggie Rogers - Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  28. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2019 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  29. «Maggie Rogers - Chart History: Billboard Canadian Albums». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  30. 30,0 30,1 «Discografie Maggie Rogers». Ultratop. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  31. «Official Irish Albums Chart Top 50: 25 January 2019». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  32. «Discografie Maggie Rogers». MegaCharts. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  33. «Official Scottish Albums Chart Top 100: 25 January 2019». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  34. «Discographie Maggie Rogers». hitparade.ch. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  35. «Maggie Rogers | full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  36. «Future Earns Sixth No. 1 Album on Billboard 200 Chart With 'WIZRD'». Billboard. 2019 թ․ հունվարի 27. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  37. «The Echo - Maggie Rogers». 2012 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին – via Bandcamp.
  38. «Blood Ballet - Maggie Rogers». 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին – via Bandcamp.
  39. «Maggie Rogers - Chart history (Top Rock Albums)». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  40. «Maggie Rogers - Chart history (Heatseeker Albums)». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  41. «Maggie Rogers - Chart history (Adult Alternative Songs)». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  42. «Maggie Rogers – Chart history (Adult Pop Songs)». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  43. «Maggie Rogers – Chart History (Alternative Digital Songs)». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  44. «Maggie Rogers - Chart history (Dance Club Songs)». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  45. «Maggie Rogers - Chart history (Hot Rock Songs)». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  46. «Maggie Rogers – Chart History (Rock Airplay)». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  47. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
    • "Love You for a Long Time": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  48. «Canadian single certifications – Maggie Roggers – Alaska». Music Canada. Վերցված է November 8, 2017-ին.
  49. «Canadian single certifications – Maggie Roggers – Light On». Music Canada. Վերցված է September 13, 2019-ին.
  50. @maggierogers (November 19, 2019). «love you for a long time. thursday 🌹» (Թվիթ). Վերցված է November 20, 2019-ին – via Թվիթթեր.
  51. «2020 GRAMMY Awards: Complete Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Ռոջերս» հոդվածին։