Մեգի Ռոջերս
Մեգի Ռոջերս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Margaret Debay Rogers |
Ծնվել է | ապրիլի 25, 1994 (28 տարեկան) Easton, Մերիլենդ, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, արթ փոփ, փոփ֊ֆոլք, alternative music? և Ինդի ֆոլք[1] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Լեյբլ | Capitol Records |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Հարվարդի աստվածաբանական դպրոց և St. Andrew's School? |
Կայք | maggierogers.com |
![]() |
Մարգարեթ Դեբայ Ռոջերս[2] (ապրիլի 25, 1994, Easton, Մերիլենդ, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Մեգի Ռոջերս, ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր Մերիլենդ նահանգի Իսթոն քաղաքից։ Նա հայտնի է դարձել, երբ նրա «Alaska» երգը կատարվել է Ֆարել Վիլյամսի համար մաստեր կլասսի ընթացքում Նյու Յորքի համալսարանի Քլայվ Դեյվիսի անվան Երաժշտության ձայնագրման ինստիտուտում[3]։ Նա առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագուն նոր արտիստ» անվանակարգում[4]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջերսը մեծացել է Մերիլենդ նահանգի Իսթոն քաղաքի Մայլզ գետի ափերին։ Նրա հայրը Ֆորդի դիլեր է, ով արդեն թոշակի է անցել, իսկ մայրը՝ բուժքույր[5]։ Նա սկսել է տավիղ նվագել յոթ տարեկանում և սիրում էր Գուստավ Հոլստի և Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը։ Այն ժամանակ, երբ Ռոջերսը սովորում էր միջնակարգ դպրոցում, նա իր ռեպերտուարին է ավելացրել դաշնամուրը և կիթառը, և սկսել երգեր գրել ութերորդ դասարանում[6]։ Ավագ դասարաններում նա հաճախում էր բարձր հեղինակություն վայելող Սենթ Էնդրյու դպրոց-ինտերնատը Դելավերում, և նաև Մերիլենդի Գանսթոն դպրոցը[7]։
Նյու Յորքի համալսարանում Ռոջերսը երաժշտական լրագրող Լիզի Գուդմանի մոտ էր ստաժավորվում, որի համար նա հավաքել և մշակել է տարբեր երաժիշտների և լրագրողների հետ մի շարք հարցազրույցներ, որոնք հետագայում ընդգրկվել են Գուդմանի «Արի հադնիպենք բաղնիքում» գրքում[8][9]։
Մեգին պրակտիկա է անցել Ֆրանսիայում, որտեղ ընկերները համոզել են նրան ակումբ հաճախել։ Նա իր համար նոր ժանր է բացահայտել։ Վերադառնալով տուն, նա պատրաստ էր նոր պարային երաժշտություն ստեղծել և միացնել էլեկտրոնային և ժողովրդական ոճերը[10]։
2016 թվականին Ռոջերսը գրել է «Alaska» երգը[9], որը գրված էր ընդամենը 15 րոպեների ընթացքում։ Այն «National Outdoor Leadership School»-ի մասին էր։ Նա կատարել է երգը Ֆարել Վիլյամսի համար իր դպրոցում կազմակերպված մաստեր կլասսի ժամանակ և, որպես արդյունք, երգը լսելուց հետո հուզված Վիլյամսի հետ հոլովակը վիրուսային է դարձել հունիսին և հավաքել է մի քանի միլիոն դիտում[11][12]։
Նա ավարտել է Նյու Յորքի համալսարանը 2016 թվականի մայիսին[7] երաժշտության ինժեներինգի ու արտադրության և անգլերենի աստիճանով[13][14]։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ Ֆարելի հետ հոլովակը վիրուսային է դարձել, մի քանի տարբեր ձայնագրման լեյբլներ փորձել են պայմանագիր ստորագրել Ռոջերսի հետ[5]։ Նա համաձայնվել է պայմանագիր կնքել Capitol Records լեյբլի հետ, որտեղ նա «լիցենզավորում է իր երաժշտությունը սեփական հետքով»։ Եվ արդյունքում նա ունի ավելի շատ իրավունքներ իր ձայնի և կերպարի նկատմամբ, քան շատ արտիստներ այդ նույն տեղում[9]։
Ռոջերսի մինի ալբոմը՝ «Now That the Light Is Fading»-ը, թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին։ Նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Heard It In a Past Life»-ը 2019 թվականի հունվարին։ Ալբոմը դեբյուտել է US Billboard 200-ի երկրորդ հորիզոնականում[15][16]։
Նա իր հեռուստատեսային դեբյուտն է ունեցել Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ 2017 թվականի փետրվարի 15-ին, Saturday Night Live-ում՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին և Today Show-ում՝ 2019 թվականի հուլիսի 12-ին[17]։
Նա համարում է Քերի Բրաունսթեյնին, Պաթի Սմիթին[3], Քիմ Գորդոնին և Բյորկին իր երաժշտական ներշնչման աղբյուրներ[18]։ Ֆարել Վիլյամսի հետ իր զրույցի ժամանակ Մեգին նշել է, որ սինեսթեզիա ունի։ Իր դեպքում նա կարող է գույներն ընդունել որպես ռեակցիա իր երաժշտության վրա[19]։
Նա առաջադրված էր «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում 62-րդ Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ։
Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեդլայն
- Heard It in a Past Life World Tour (2019) (Ջեյքոբ Բենքս, Մելանի Ֆայ և Now, Now արտիստների աջակցությամբ)
Բացում էր շրջագայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- HAIM՝ Sister Sister Sister Tour (2018)
- Mumford & Sons՝ Delta Tour (2018)
- Leg 1 Եվրոպայում և Leg 2 Հյուսիսային Ամերիկայում
Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջերսը ելույթներ է ունեցել Կոաչելլա, Governors Ball, Lollapalooza, SXSW, Boston Calling, Outside Lands, Firefly և Shaky Knees փառատոնների ժամանակ[21]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջերսը նաև զբաղվում է ակտիվիզմով։ Նրա «Give a Little» երգը ձայնագրվել է այն օրը, երբ Ազգային Դպրոցական Դեմոնստրացիան պահանջել է Կոնգրեսից զենքի կառավարման համար գործողություններ կազմակերպել։ Նա ոգեշնչվել է ուսանողների ակտիվությամբ ամբողջ երկրով և գրել է միության մասին[22]։
Ռոջերն աջակցում է այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են ACLU-ն և այլ նմանատիպ կազմակերպություններ[23]։
Ռոջերսին գովում էին տարբեր ԶԼՄ-ները, քանի որ նա հանդես է եկել սեքսիստական մեկնաբանությունների դեմ ելույթով[24]։ Ռոջերսը միացել է սոցիալական մեդիային, որպեսզի արտահայտի իր ջղայնությունը։ Նրան աջակցում էին հետևորդները, հասարակությունը և ԶԼՄ-ը[25][26]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնական | Վաճառքներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US[27] | AUS[28] | CAN[29] | BEL(FL)[30] | IRE[31] | NL[32] | SCO[33] | SWI[34] | UK[35] | |||
Heard It in a Past Life |
|
2 | 8 | 10 | 92 | 30 | 95 | 18 | 49 | 25 |
|
Անկախ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ |
---|---|
The Echo |
|
Blood Ballet |
|
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնական | |
---|---|---|---|
USRock[39] | USHeat[40] | ||
Now That the Light Is Fading |
|
39 | 4 |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Ամենաբարձր հորիզոնական | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
USAAA[41] | USAdultPop[42] | USAlt.Dig.[43] | USDance[44] | USRock[45] | USRockAirplay[46] | BEL(FL)Tip[30] | NZHot[47] | ||||||
Alaska | 2016 | 13 | — | 15 | — | 18 | — | 13 | — | Now That the Light Is Fading | |||
Dog Years | — | — | — | — | — | — | — | — | |||||
On and Off | 2017 | 20 | — | — | — | 44 | — | — | — | ||||
Split Stones | — | — | — | — | — | — | — | — | style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Non-album single | ||||
Fallingwater | 2018 | — | — | 11 | — | — | — | — | — | Heard It in a Past Life | |||
Give a Little | — | — | — | — | — | — | — | — | |||||
Light On | 1 | 31 | 9 | 26 | — | 35 | — | 40 |
| ||||
Burning | 2019 | 6 | — | — | — | — | 50 | — | 32 | ||||
Love You for a Long Time[50] | 3 | — | 7 | — | — | 46 | 44 | 27 | |||||
— denotes a recording that did not chart or was not released in that territory. |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Նշում |
---|---|---|---|---|---|
2020 | Գրեմմի | Լավագույն նոր արտիստ | ինքը | առաջադրված | [51] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Rogers Margaret Debay։ «BMI Repertoire Search»։ Broadcast Music, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին։ Վերցված է ապրիլի 18, 2017
- ↑ 3,0 3,1 Mark Guiducci (սեպտեմբերի 29, 2016)։ «Meet Maggie Rogers, The Pharrell Williams-Approved Producer - Vogue»։ Vogue։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ «2020 GRAMMY Awards: Complete Nominees List»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2019-11-18։ Վերցված է 2019-11-20
- ↑ 5,0 5,1 Pappademas Alex (2019-01-17)։ «Maggie Rogers Went Viral. Then She Had to Become Herself Again.»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-07-29
- ↑ «INTERVIEW: Maggie Rogers»։ ThrdCoast (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2019-07-29
- ↑ 7,0 7,1 Seabrook John (2019-04-29)։ «Maggie Rogers Wants to Keep It Real»։ The New Yorker (անգլերեն)։ ISSN 0028-792X։ Վերցված է 2019-07-29
- ↑ Goodman Lizzy (2017)։ Meet Me in the Bathroom։ New York: Dey Street/HarperCollins։ էջ 595
- ↑ 9,0 9,1 9,2 Romero Cait Munro,Ramona Rosales,Shalev Lavan,Sienree at Celestine Agency,Amy Chance at Celestine Agency,Kaitlyn Darby at Lalaland,Vero։ «Maggie Rogers Didn't Plan On Becoming Famous—Really.»։ www.refinery29.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-29
- ↑ «The Shapeshifting Singer-songwriter»։ Interview Magazine (en-US)։ 2016-12-16։ Վերցված է 2019-07-29
- ↑ «Maggie Rogers - Biography - Billboard»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-21-ին։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ «From college to a sold-out tour in one year: Maggie Rogers performs in The Current studio»։ Thecurrent.org։ Վերցված է 2018-11-01
- ↑ Rogers Maggie (2017-05-18)։ «A photo from my graduation, a yr ago today. Thank you to every1 who's supported me since - what a ride it's been. Here's to the future. xxpic.twitter.com/1jvMee5imj»։ @maggierogers (անգլերեն)։ Վերցված է 2019-07-29
- ↑ Weir Keziah (2017-08-22)։ «How Maggie Rogers Went From ELLE Intern to Viral Pop Sensation»։ ELLE (en-US)։ Վերցված է 2019-11-20
- ↑ Katherine St. Asaph (փետրվարի 16, 2017)։ «Maggie Rogers: Now That the Light Is Fading Album Review - Pitchfork»։ Pitchfork։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ 16,0 16,1 «Now That the Light Is Fading - EP by Maggie Rogers on Apple Music»։ iTunes Store (US)։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ Guilbault Kristy։ «For Her 'SNL' Debut, Maggie Rogers Performs 'Light On' And 'Fallingwater'»։ Npr.org (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 9, 2018
- ↑ Nast Condé։ «This Time Around, Maggie Rogers Wants Grooves, Not Tears»։ Vanity Fair (անգլերեն)։ Վերցված է 2019-07-29
- ↑ «Pharrell Williams Masterclass with Students at NYU Clive Davis Institute»։ YouTube։ Վերցված է հունվարի 19, 2019
- ↑ Reed Ryan (2019-03-20)։ «Maggie Rogers Extends 2019 North American Tour»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-07-29
- ↑ «Maggie Rogers's Concert & Tour History | Concert Archives»։ www.concertarchives.org։ Վերցված է 2019-07-29
- ↑ «Listen to "Give a Little" by Maggie Rogers»։ Վերցված է նոյեմբերի 12, 2019 – via pitchfork.com
- ↑ «Travis Scott, Maggie Rogers Pledge Merch Proceeds to Planned Parenthood & Yellowhammer Fund After Alabama Abortion Ban»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 12, 2019
- ↑ «Singer Maggie Rogers stands up to heckler who told her to take her top off»։ CNN Entertainment։ Amanda Jackson։ հոկտեմբերի 22, 2019։ Վերցված է նոյեմբերի 5, 2019
- ↑ McCarthy Tyler (հոկտեմբերի 21, 2019)։ «Maggie Rogers sexually harassed onstage while she was performing»։ Fox News։ Վերցված է նոյեմբերի 12, 2019
- ↑ Rogers Maggie (հոկտեմբերի 20, 2019)։ «"take your top off"pic.twitter.com/pqTmWlYIQ6»։ Վերցված է նոյեմբերի 12, 2019
- ↑ «Maggie Rogers - Chart History: Billboard 200»։ Billboard։ Վերցված է հունվարի 28, 2019
- ↑ «ARIA Australian Top 50 Albums»։ Australian Recording Industry Association։ հունվարի 28, 2019։ Վերցված է հունվարի 26, 2019
- ↑ «Maggie Rogers - Chart History: Billboard Canadian Albums»։ Billboard։ Վերցված է հունվարի 28, 2019
- ↑ 30,0 30,1 «Discografie Maggie Rogers»։ Ultratop։ Վերցված է հունվարի 25, 2019
- ↑ «Official Irish Albums Chart Top 50: 25 January 2019»։ Official Charts Company։ Վերցված է հունվարի 25, 2018
- ↑ «Discografie Maggie Rogers»։ MegaCharts։ Վերցված է հունվարի 25, 2019
- ↑ «Official Scottish Albums Chart Top 100: 25 January 2019»։ Official Charts Company։ Վերցված է հունվարի 25, 2018
- ↑ «Discographie Maggie Rogers»։ hitparade.ch։ Վերցված է հունվարի 30, 2019
- ↑ «Maggie Rogers | full Official Chart History»։ Official Charts Company։ Վերցված է հունվարի 25, 2018
- ↑ «Future Earns Sixth No. 1 Album on Billboard 200 Chart With 'WIZRD'»։ Billboard։ հունվարի 27, 2019։ Վերցված է հունվարի 31, 2019
- ↑ «The Echo - Maggie Rogers»։ մայիսի 18, 2012։ Վերցված է փետրվարի 18, 2017 – via Bandcamp
- ↑ «Blood Ballet - Maggie Rogers»։ հուլիսի 2, 2014։ Վերցված է փետրվարի 18, 2017 – via Bandcamp
- ↑ «Maggie Rogers - Chart history (Top Rock Albums)»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 9, 2017
- ↑ «Maggie Rogers - Chart history (Heatseeker Albums)»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 9, 2017
- ↑ «Maggie Rogers - Chart history (Adult Alternative Songs)»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 20, 2018
- ↑ «Maggie Rogers – Chart history (Adult Pop Songs)»։ Billboard։ Վերցված է փետրվարի 26, 2019
- ↑ «Maggie Rogers – Chart History (Alternative Digital Songs)»։ Billboard։ Վերցված է սեպտեմբերի 13, 2019
- ↑ «Maggie Rogers - Chart history (Dance Club Songs)»։ Billboard։ Վերցված է փետրվարի 12, 2019
- ↑ «Maggie Rogers - Chart history (Hot Rock Songs)»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 9, 2017
- ↑ «Maggie Rogers – Chart History (Rock Airplay)»։ Billboard։ Վերցված է սեպտեմբերի 13, 2019
- ↑ «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ հոկտեմբերի 22, 2018։ Վերցված է հոկտեմբերի 19, 2018
- "Love You for a Long Time": «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ դեկտեմբերի 2, 2019։ Վերցված է նոյեմբերի 30, 2019
- ↑ «Canadian single certifications – Maggie Roggers – Alaska»։ Music Canada։ Վերցված է November 8, 2017
- ↑ «Canadian single certifications – Maggie Roggers – Light On»։ Music Canada։ Վերցված է September 13, 2019
- ↑ maggierogers (November 19, 2019)։ «love you for a long time. thursday 🌹» (Թվիթ)։ Վերցված է November 20, 2019
- ↑ «2020 GRAMMY Awards: Complete Nominees List»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2019-11-18։ Վերցված է 2019-11-20
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Բեմական կեղծանուններ