Հունահռոմեական ըմբշամարտ
Հունահռոմեական ըմբշամարտ | |
---|---|
Տեսակ | սպորտային ըմբշամարտ |
Ծագման երկիր | Հին Հունաստան |
Greco-Roman wrestling Վիքիպահեստում |
Հունահռոմեական ըմբշամարտ (դասական ըմբշամարտ, ֆրանսիական ըմբշամարտ, հունահռոմեական ոճ) — Մարտական արվեստի եվրոպական ձև,որտեղ մարզիկը տեխնիկայի օգնությամբ հակառակորդին պետք է հավասարակշռությունից դուրս բերի և ուսը սեղմի գորգին։
Հունահռոմեական ոճում ի տարբերություն Ազատ ոճի ըմբշամարտի արգելված են տեխնիկական գործողությունները ոտքերով (зацепы, подножки, подсечки).
Դասական ըմբշամարտը ծնվել է Հին Հունաստանում և զարգացել է Հռոմեական կայսրությունում ժամանակակից տեսքը ձեւավորվել է Ֆրանսիայում XIX դարի առաջին կիսամյակում։
1896 թվականից սկսած հունահռոմեական ըմբշամարտը ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում, 1898 թվականից՝ Եվրոպայի առաջնությունում, 1904 թվականից՝ Աշխարհի առաջնությունում։ Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան, որը հիմնադրվել է 1912 թվականին, բաղկացած է ավելի քան 120 երկրներից (1997 թ.)։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունահռոմեական ըմբշամարտը երկու մարզիկների մարտարվեստն է։ Պայքարը իրականացվում է տարբեր տեխնիկայի օգնությամբ, որոնք կիրառվում են ոչ գոտուց ցածր։ Պայքարի հիմնական նպատակը հակառակորդին սեղմելն է գորգին։ Ըմբիշը կարող է հաղթել նաև 1-ին կամ 2-րդ փուլերում։ Եթե 8 միավորով առավելություն ստացած ըմբիշը հաղթում է, հանդիպումը ավարտվում է, երբ հաշիվը հավասար է, դատավորը լրացուցիչ ժամանակ է տալիս, որոշելու համար, թե ով էր ավելի ակտիվ և ընտրություն կատարում։ Հանդիպումը անցկացվում է 2 փուլով, որոնք տևում են 3 րոպե, ընդմիջումը լինում է 30 վայրկյան։
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունահռոմեական ըմբշամարտ» հոդվածին։ |
|