Հին Թբիլիսի
Հին Թբիլիսի (վրաց.՝ ძველი თბილისი՝ Ձվելի Թբիլիսի), վարչական շրջան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնը։ Գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Տարբեր աղբյուրներում շրջանի սահմանները նշվում են տարբեր կերպ՝ Թիֆլիսի տարածքը 12-րդ դարում, քաղաքի տարածքը հին պարսպի սահմաններում, Կուրից մինչև Սոլոլակի հյուսիսում գտնվող Պուշկին-Բարաթաշվիլի փողոցների երկայնքով ձգվող տարածքը, ներառյալ գորշ բաղնիքները (Աբանոթուբանի) և հարավում տեղակայված Հարբուխի, քաղաքի տարածքը մինչև Ռուսաստանին Վրաստանի միացումը (1801)։
Փողոցներն այս շրջանում կոն, նեղ, շենքերը պաշտպանել են միջնադարյան կառուցապատման հատկանիշները։
Հին Թբիլիսիում կենտրոնացած են նույնիսկ 5-րդ դարին թվագրվող ճարտարապետական հուշարձաններ, սակայն այս հատվածում գերակշռում է 19-րդ դարի կառուցապատումը։ Շրջանի տարածքում կարելի է տեսնել Նարիղալա միջնաբերդի ավերակները․ ամրոցը կառուցվել է 16-17-րդ դարերում ստորին ամրոցի պատերի մնացորդներից, Անչիսխաթի եկեղեցին (6-րդ դար), Մետեխի վանքը (ենթադրաբար 5-րդ դար), Սիոնի մայր տաճարը (6-րդ դար) և Ռոստոմ արքայի բաղնիքները (17-րդ դար)։ Ճարտարապետական հուշարձաններից որոշները ներառված են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պատհապանության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած «Հին Թբիլիսի» տերմինը վաղուց օգտագործվում է քաղաքի պատմական մասը նշելու համար, նույն անվամբ վարչական շրջանը ձևավորվել է միայն 2007 թվականին[1] մայրաքաղաքի չորս վարչատարածքային շրջանների՝ Մթածմինդա-Կրծանիսի, Իսանի-Սամգորիի, Դիդուբե-Չուղուրթեիի և Վակե-Սաբութալոյի փողոցներից և թաղամասերից․ վարչատարածքային այս շրջանները նախկինում ընդգրկված էին այլ շրջանների մեջ[2]։
Հին քաղաքը հնագույն ժամանակներից պարսպապատված է եղել Կուր գետից մինչև Սոլոլակի լեռնաշթղայի ստորոտը։ Առաջին պատերը կառուցվել են դեռևս Դաչի թագավորի օրոք (499-514)։ Ոչ մեկ անգամ ավերված ամրությունները կառուցապատվել են նորից[3]։ Հզոր պատերը կառուցել է Ռոստոմ արքան (17-րդ դար), դրանց բարձրությունը հասնում էր 4-5 սաժենի, իսկ հաստությունը՝ մոտ 2,5 արշին։ Պատն ուներ ութ դարպաս՝ Սեիդաբադի, Գանժայի (Էրիվանի), Ամրոցի, Սոլոլակիի, Կոջորիի, Քարթլիի, Դիգոմիի և Կուրի։ Պատը քանդվել է 1820-1840 թվականներին։
Ամբողջ քաղաքը սարսափելի ավերվել է Աղա Մոհամմադ խան Ղաջար շահի՝ 1795 թվականի ներխուժման ժամանակ․ այդ իրադարձությունների վկա Աթանաս Արարատցին գրել է․
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հավլաբար թաղամասի տեսարանը 1900-ականների սկզբին
-
Հին Թբիլիսին 1968 թվականին, հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Старый Тбилиси» будет выделен в отдельный административно-территориальный район столицы Информационный портал Соотечественник
- ↑ Вице-мэр Тбилиси представил глав администраций новых районов столицы(չաշխատող հղում)
- ↑ Иосселиани П. Описание древностей города Тифлиса. — 1866
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Թբիլիսի թաղամասի պաշտոնական կայք Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
- Թաղամասը Թբիլիսիի քաղաքապետարանի կայքում(չաշխատող հղում)
- Հին Թբիլիսին travelgeorgia.ru կայքում
- Թբիլիսիի բնակիչների հագուստը XIX դարում
- Տեսահոլովակ թաղամասի պատկերներով
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին Թբիլիսի կատեգորիայում։ |