Jump to content

Հերմայոնի Գրեյնջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերմիոնա Գրեյնջերից)
Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Հերմայոնի Գրեյնջեր
Սեռ իգական
Մազերի գույն շագանակագույն
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն Մագլածին
Կողմ Փյունիկյան միաբանություն, Դամբլդորի ջոկատ
Պատրոնուս ջրասամույր
Առաջին հայտնվելը Փիլիսոփայական քար
Դեր ֆիլմերում Էմմա Ուոթսոն


Հերմայոնի Ջին Գրեյնջեր (անգլ.՝ Hermióne Jéan Gránger[1], ծն. 1979 սեպտեմբեր 19[2]), հաճախ անվանվում է նաև Հերմիոնա Գրեյնջեր, Հարրի Փոթեր վիպաշարի գլխավոր հերոսուհիներից մեկն է, Հարրի Փոթերի ընկերուհին, Ռոն Ուիզլիի ապագա կինը։

Տասնմեկ տարեկանում աղջիկը պարզեց, որ վհուկ է ու գրանցված է Հոգվորթսում։ Դպրոցում Տեսակավորող գլխարկը ուղարկում է նրան Գրիֆֆինդոր հոսք, որտեղ սովորում էին նաև Հարրի Փոթերը և Ռոն Ուիզլին՝ նրա ամենալավ ընկերները։

Կախարդական փայտիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմայոնիի փայտիկը խաղողի փայտից է, միջուկը՝ վիշապի սրտալար, 12 դյույմ, 24 գրամ։ Այս փայտիկը ծառայել է Հերմայոնիին մինչև 1998 թվականի մարտի վերջը։ Երբ Հերմայոնին, Հարրին և Ռոնը հայտնվում են Մալֆոյների տանը, Բելլատրիսա Լետրեյնջը նրանց իրերի նեջ նկատում է Գրիֆֆինդորի սուրը և սկսում է տանջել Հերմայոնիին, փորձելով պարզել, թե ինչպես է սուրը նրանց մոտ հայտնվել։ Այդ ժամանակ նա տղաներին ուղարկում է նկուղ։ Նրանց հաջողվում է դուրս գալ այդտեղից և խլել Բելլատրիսա Լեստրեյնջի և Դրակո Մալֆոյի փայտիկները։ Հերմայոնին վերցնում է Բելլատրիսայի փայտիկը, քանի որ իր փայտիկը կոտրել էին։ Երկրորդ կախարդական պատերազմից հետո Հերմայոնին վերցնում է ուրիշ փայտիկ, որի մասին գրքում ոչինչ չի ասվում։

Ընդհանուր նկարագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմայոնին ունի շագանակագույն աչքեր և մազեր։ Տեսքը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքում նկարագրված է այսպես. «աղջիկ հաստ շագանակագույն մազերով... նրա առջևի ատամները քիչ երկար էին»։ Ունի կատու, որին գնել է ծննդյան օրը ծնողներից ստացած գումարով։

Հերմայոնին շատ է սիրում սովորել և ուսմանը հատկացնում է շատ ժամանակ։ Երբեմն շատ բարձր կարծիքի է իր մասին և հպարտանում է ուսման մեջ հաջողություններով։ Դասերի ընթացքում միշտ փորձում է պատասխանել առաջինը և կիսվել գիտելիքներով։ Շատերը նրան համարում են ամենագետ։

Առաջին տպավորությունը նրա մասին սխալ է. ճիշտ է, ուսումը նրա համար շատ բան է նշանակում, բայց նա ունի ավելի կարևոր հատկություններ։

Հերմայոնին ուսման մեջ շատ է օգնում Հարրիին և Ռոնին, բայց երբեք թույլ չէր տալիս արտագրել իրենից, ասելով, թե ինչ պետք է սովորեն եթե արտագրեն, բայց դրա փոխարեն Հարրիի և Ռոնի համար բարձրաձայն կարդում էր տնայինը, և նրանք միշտ ճիշտ էին կատարում դրանք։ Նրանք հաճախ են խոստովանում, որ առանց Հերմայոնիի շատ դժվար կլիներ սովորելը, և նրա օգնությունը շատ կարևոր է նրանց համար։

«Հարրի Փոթերը և փյունիկյան միաբանությունը» գրքում Հերմայոնին խոստովանում է, որ Տեսակավորող գլխարկը առաջարկել է նրան ընտրել Րևենքլո հոսքը, որտեղ սովորում են ամենախելացիները։

Հերմայոնին խիզախ և խելացի աղջիկ է, ով միշտ պատրաստ է օգնության հասնել ընկերներին։ Հերմայոնիի ծնողները մագլեր են, և Հարմայոնին մագլածին կախարդուհի է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք (1979-1991)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմայոնին ծնվել է պարոն և տիկին Գրեյնջերների ընտանիքում 1979 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նա ընտանիքի միակ զավակն էր և, չնայած աղջկա հաճախակի տարօրինակություններին, նրանք հպարտանում էին Հերմայոնիով։ Տասնմեկ տարեկան դառնալուց հետո Հերմայոնին զարմանքով իմանում է, որ ինքը վհուկ է և հրավիրված է Հոգվորթս։ Նա արագորեն ընդունում է հրավերը և սեպտեմբերին մեկնում Հոգվորթս, սովորում է մի շարք կախարդանքին վերաբերվող դասագրքեր և անգամ կարողանում է մի քանի հմայախոսքերով կախարդել։ Բացի Հոգվորթս հրավերի մասին նամակում նշված գրքերից, Հերմայոնին գնում է նաև մի քանի այլ գրքեր, որպեսզի կարողանա ավելի լավ հասկանալ կախարդական աշխարհը։

Հոգվորթսյան տարիներ (1991-1997)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմայոնին շատ խելացի և հետաքրքրասեր էր և հաճախ անվանվում էր «ամենախելացի կախարդը իր տարիքում»[3]։ Նրա սիրած առարկան Հմայությունների դասն էր։ Հաշվի առնելով նրա խելքը, շատ աշակերտներ՝ ինչպիսիք էին Թերի Բուտը, զարմացած էին, թե ինչու է Հերմայոնին ընտրվել որպես Գրիֆֆինդորի աշակերտ, այլ ոչ թե Րևենքլոյի։ Հերմայոնին նշել էր, որ Տեսակովորող գլխարկը մտածում էր նրան ուղարկել Րևենքլոլ, սակայն վերջիվերջո ընտրեց Գրիֆֆինդորը։

Հետագայում նա ապացուցեց իր ուրույն տեղը Գրիֆֆինդոր հոսքում՝ ցուցաբերելով հավատարմություն և խիզախություն Դամբլդորի ջոկատի և Հոգվորթսի հանդեպ։ Նա սիրում էր նաև պահպանել դպրոցի կանոնները։

Հերմայոնին 1991 թվականին Հոգվորթսի Ճեպընթացով Հոգվորթս մեկնելիս ծանոթանում է Հարրիի, Ռոնի և Նևիլի հետ, վերջինս կորցրել էր իր դոդոշին՝ Թրևորին։ Տեսակավորող գլխարկը մտածում էր նրան ուղարկել Գրիֆֆինդոր, թե՞ Րևենքլո։ Վերջիվերջո նա ընտրում է Գրիֆֆինդորը, իսկ հետագայում Հերմայոնին ապացուցում է, որ արժանի էր գրիֆֆինդորցի դառնալու։

Շատ խելացի լինելով՝ Հերմայոնին հաճախ էր օգնում իր դասընկերներին՝ Ռոնին, Նևիլին, Հարրիին և մյուսներին։ Հերմայոնին և՛ պահպանում էր դպրոցի օրենքները, և՛ հետևում, որ մյուսները չխախտեն այն։ Մի անգամ Ռոնը և Հարրին գիշերը փորձում էին լքել Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակը, որպեսզի մենամարտեն Դրակոյի հետ, սակայն հայտնվում են երրորդ հարկի արգելված միջանցքում և դեմ-դիմաց հայտնվում երեքգլխանի շանը՝ Խատուտիկին։

Հերմայոնիի, Ռոնի և Հարրիի միջև ընկերությունը ավելի է ամրանում, երբ 1991 թվականի Հելոուինին տղաները փրկում են Հերմայոնիին լեռնային տրոլից, ում դպրոցում բաց էր թողել պրոֆեսոր Քուիրելը։ Տղաներին պատժից ազատելու համար Հերմայոնին ասում է, որ ինքը եկել էր տրոլին մոտ, քանի որ կարծում էր թե ամեն ինչ գիտի նրանց մասին և կկարողանա հաղթել այդ հսկա լեռնային տրոլին։

Հետագայում ոսկե եռյակը բացահայտում է Փիլիսոփայական քարի գաղտնիքը և հասկանում, որ երեքգլխանի շունը պահպանում է հենց այն։ Իմանալով շան մոտով անցնելու ձևը՝ նրանք որոշում են փրկել փիլիսոփայական քարը։ Անցնելով շան մոտով նրանք ընկնում են «Սատանայի թակարդը» կոչվող բույսի մեջ, ինչը փաթաթվում էր մարդկանց։ Հերմայոնին կարդացել էր այս բուսատեսակի մասին և կարողանում է լույսի միջոցով փրկել իրեն և ընկերներին։ Ապա նրանք կարողանում են հաղթել շախմատը և ճանապարհ բացել Հարրիի համար դեպի առաջ։ Ի վերջո Հարրին փրկում է Փիլիսոփայական քարը Վոլդեմորի ձեռքը ընկնելուց։

Տարեվերջին Հարրին, Հերմայոնին, Ռոնը և Նևիլը ստանում են միավորներ քաջություն ցուցաբերելու համար և Գրիֆֆինդորը նվաճում է հոսքային գավաթը[4]։

Երկրորդ տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը Հերմայոնին մի քանի նամակներ է գրում Հարրիին, սակայն բոլոր նամակները Դոբբի անունով էլֆը վերցնում է, որպեսզի Հարրին հիսաթափվի և այլևս չվերադառնա Հոգվորթս։ Տարվա սկզբում Դրակո Մալֆոյը վիրավորում է Հերմայոնիյին՝ անվանելով նրան «տղմարյուն»։ Հետագայում դպրոցում սկսվում են տարօրինակ դեպքեր կատարվել։ Միսիս Նորիսը՝ Ֆլիչի կատուն քարացել էր և արյունով պատին գրվել էր, որ Գաղտնի սենյակը նորից բացվել է։

Ոսկե տրիոն կարծում էր, որ գաղտնի սենյակը կարող էր բացել միայն Սալազար Սլիդերինի ժառանգը և հնարավոր է, որ դա Դրակո Մալֆոյն է։ Այդ պատճառով նրանք մեկ ամիս շարունակ պատրաստում են Խառնահյութ թուրմ և ձևափոխվելով սլիդերինի երկու աշակերտի՝ Քրեբի և Գոյլի, Հարրին և Ռոնը կարողանում են իմանալ, որ Դրակոն Սալազար Սլիդերինի ժառանգը չէ և Գաղտնի սենյակը բացվել է ուրիշի կողմից։ Իսկ Հերմայոնին պատահաբար կատվի մազ էր գցել իր դեղթուրմի մեջ և նրա մարմնի վրա սկսել էր բուրդ դուս գալ, նա մնում էր հիվանդասենյակում, որպեսզի բուժվի։

Բուժվելուց հետո Հերմայոնին կարողանում է բացահայտել Գաղտնի սենյակի գաղտնիքը սակայն չի կարողանում դա հայտնել Հարրիին և Ռոնին, քանի որ Բասիլիսկը՝ Գաղտնի սենյակի օձը, քարացնում է նրան։ Բայց Հերմայոնիի ձեռքի մեջ մնացել էր գրքի մի էջ, որտեղ բասիլիսկի մասին ամեն ինչ բացատրվում էր։ Հարրին և Ռոնը գտնելով թուղթը կարողանում են գտնել սենյակի մուտքը և, փրկելով Ջինիին, ոչնչացնում են նաև Վոլդեմորի հորքրուքսներից մեկը։

Այդ ամառ Հերմայոնին արձակուրդները անցկացնում է ծնողների հետ՝ Ֆրանսիայում[5]։

Արձակուրդներին Հերմայոնին ծնողների հետ մեկնում է Ֆրանսիա և Հարրիին ծննդյան օրվա կապակցությամբ նվեր է ուղարկում։

Շեղաձիգ նրբանցքում դպրոցական իրերը գնելիս՝ Հերմայոնին գնում է իր կատվին՝ Քրուքշենքսին։ Հերմայոնին տարվա սկզբում ՄաքԳոնագոլից ստանում է ժամանակ-շրջող, որի միջոցով ներկայանում է իր բոլոր սիրած դասերին։ Երբ Հարրի Փոթերը նվեր է ստանում իր նոր Կայծակ ավելը, Հերմայոնին Միներվա ՄաքԳոնագոլին մտահոգություն է հայտնում, որ ցախավելը կարող է ուղարկված լինել Սիրիուս Բլեքի կողմից, ով այդ ժամանակ համարվում էր ամենաչար կախարդներից մեկը։ Ռոնը և Հերմայոնին հաճախ էին կռվում միմյանց հետ իրենց տնային կենդանիների պատճառով։ Ոսկե Տրիոն փորձում էր Լյուցիուս Մալֆոյի ձեռքից փրկել Հագրիդի հիպոգրիֆին՝ Բաքբիքին, ով սկզբում սպանվում է, սակայն ժամանակ-շրջողի միջոցով վերադառնալով անցյալ՝ կարողանում են փրկել նրան։

Հերմայոնին Ռիմուս Լյուփինին համարում էր լավագույն Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ, և խելացի կերպով հասկանում է նրա մարդագայլ լինելը, երբ տեսնում է Լյուփինի բոգարթը՝ լիալուսինը։

Հարրին և Հերմայոնին տեղափոխվելով անցյալ, հասկանալով, որ Սիրիուսին կշնորհեն դեմենթորի համբույր առանց լսելու և հավատալու իրենց՝ փրկում են նրան, սակայն չեն կարողանում արդարացնել, իսկ Փիթեր Փեթիգրյուն կարողանում է փախչել[6]։

Չորրորդ տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչև ուսումնական տարվա սկիզբը՝ Հերմայոնին իր արձակուրդներն է անցկացնում Ուզիլիների տանը Հարրիի և Ռոնի հետ միասին՝ քնելով Ջինիի սենյակում։ 1994 թվականի օգոստոսին բոլոր Ուզիլիների հետ միասին գնում է նայելու Քվիդիչի Աշխարհի առաջնությունը, որի խաղից հետո մահակերները հարձակում են գործում և ահաբեկում հանդիսատեսին։

Ուսումնական տարվա սկզբին Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ է դառնում Ալաստոր Խոժոռը՝ ով իրականում Բարթի Կրաուչ կրտսերն էր և օգտագործել էր փոխակերպող դեղաթուրմ։ Առաջին դասին նա օգտագործում է բոլոր 3 աններելի նզովքները երեխաների աչքի առաջ։

Ռոնը և Հարրին կռվում են. Ռոնը կարծում էր, որ Հարրին է գցել իր անունը Հրե գավաթի մեջ, իսկ Հերմայոնին առան մի հարց տալու հավատում էր Հարրիին։ Հերմայոնիյով հետաքրքրվում էր Դուրմսթրենգ դպրոցի հայտնի աշակերտ, բուլղարիայի քվիդիչի հավաքականի որսորդ Վիկտոր Քրամը, ում հետ էլ Հերմայոնին գնում է Երեք հրաշագործների պարահանդեսին։ Ռիտա Սկիտերը իմանալով Հերմայոնիի և Քրամի հարաբերությունների մասին, ապա տեսնելով Հարրիի հետ գրկախառնությունը՝ Դեյլի Փրոֆիթում հոդված է գրում նրա մասին։ Նա չգրանցված անիմագուս էր, ինչը և իմանում է Հերմայոնին։ Նա կարողանում էր ձևափոխվել կապույտ բզեզի։ Հերմայոնին նրան գցում է բանկայի մեջ և լուծում իր վրեժը[7]։

Հինգերորդ տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրին, Հերմայոնին և Ռոնը ցանականում էին դառնալ Փյունիկյան միաբանության անդամ, սակայն որոշ անդամներ դեմ էին պատանիներին միաբանության գործերի մեջ ներգրավելուն։ Մոգության նախարաությունը չէր ընդունում Վոլդեմորի վերադարձի մասին լուրը, այդ պատճառով դպրոցում տնօրեն է նշանակվում Դոլորես Ամբրիջը։ Դպրոցում սև ուժերից պաշտպանություն չի դասավանդվում, այդ պատճառով ոսկե տրիոն ստեղծում է Դամբլդորի Ջոկատը։ Դպրոցում ստեղծվում է Ինկվիզիցիոն ջոկատ, որը փորձում էր բացահայտել Դամբլդորի Ջոկատի գործունեությունը։ Երբ Կարիքների սենյակում գտնում են Դամբլդորի ջոկատը, Ալբուս Դամբլդորի դեմ մեղադրանք են հարուցում, իսկ նա փախչում է։

Հարրին, փորձելով հեռահայտնվելու համար օգտվել Ամբրիջի վառարանից, բռնվում է հանցանքի վայրում։ Ամբրիջը ցանկանում է Cruciatus նզովք գործադրել Հարրիի վրա, սակայն Հերմայոնին պնդում է, որ կասի Դամբլդորի գաղտնի զենքի մասին։ Տանում է նրան Արգելված անտառ, որտեղ կենտավրոսների և Ամբրիջի միջև կոնֆլիկտ է ծագում և Ամբրիջին առևանգում են։

Դամբլդորի Ջոկատը նստելով թեստրալների վրա թռչում է միչև Լոնդոն, որտեղ մտնում է Մոգության նախարարությւան Առեղծվածների բաժին և մենամարտում մահակերների խմբի դեմ։ Ժամանում է Փյունիկյան միաբանությունը և Դամբլդորը ովքեր պարտության են մատնում մահակերներին, իսկ Վոլդեմորըփախչում է[8]։

Վեցերորդ տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմայոնին հիասքանչ է հանձնում իր ՄՈԳ քննությունները, և ստանում 10 գերազանց՝ Համայություններ, Սև ուժերից պատպանություն, Կերպարանափոխություն, Կախարդական արարածների խնամք, Կախարդական թվեր, Մոգության պատմություն, Բուսաբանություն, Աստղագիտություն, Դեղաթուրմեր և Հնագույն Ռուներ առարկաներից։ Միայն Սև ուժերից պաշտպանություն առարկան էր, որ գերազանց ստանալով հանդերձ, ստանում է նաև «գերազանցում է ակնկալիքները», որից հետո ինքը իրենից հիասթափվում է։ Քննությունների արդյունքները նրան մեծ հեղինակություն են բերում մոգական համայնքում։

Դպրոց վերադառնալուց հետո Հերմայոնիի ռոմանտիկ զգացմունքները Ռոնի հանդեպ ավելի նկատելի դարձան։ Ռոնը շփվում էր Լևենդեր Բրաունի հետ։ Հերմայոնին դարձնում է ‹‹Սլաք›› ակումբի անդամ։ Երբ Ռոնը ընկնում է հիվանդանոց, նրա մոտ էր և՛ Հերմայոնին, և՛ Լավանդերը։ Ռոնը սկսում է զառանցել և տալիս է Հերմայոնիյի անունը, որից Լավանդան նեղանում է և բաժանվում Ռոնից։

Ալբուս Դամբլդորի մահից հետո Հարրին Հերմայոնիին և Ռոնին տեղեկացնում է, որ հաջորդ տարի չի վերադառնալու Հոգվորթս և սկսելու է փնտրել հորքրուքսները։ Դամբլդորի թաղման ժամանակ Հերմայոնին լացելով իր գլուխը դնում է Ռոնի ուսին[9]։

Հորքրուքսների որսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմայոնին մեծ դեր է ունենում հորքրուքսների գտնման և ոչնչացման գործում։ Նա տարեսկզբին մասնակցում է Փյունիկյան Միաբանության գաղտնի գործողությանը՝ Հարրիին անվտանգ տեղափոխությունը Ձիթենիների փողոցից, որի ընթացքում բոլոր մասնակիցները ձևափոխող դեղաթուրմ են օգտագործում և նմանվում Փոթերին։ Այստեղից է առաջացել է ընդհարման անվանումը՝ Յոթ Փոթերների ճակատամարտը, որի ժամանակ զոհվում է Ալաստոր Խոժոռը և վիրավորվում է Ջորջ Ուիզլին։

Երբ ոսկե տրիոն մասնակցում էր Ուզլիների տանը տեղի ունեցող հարսանիքի ժամանակ, տեղեկանում են, որ Լորդ Վոլդեմորը գրավել է Մոգության Նախարարությունը և գալիս է։ Հերմայոնին ընկերների հետ հեռահայտնվում է Տոտենհեմյան փողոցո և մտնում սրճարաներից մեկը, որտեղ Անտոնի Դոլոհովը և Թորֆին Ռոուլը հարձակվում են նրանց վրա, սակայն պարտություն են կրում[10]։

Ոսկե եռյակը պարզում է, որ հորքրուքսներից մեկը գտնվում է Դոլորես Ամբրիջի մոտ։ Այդ պատճառով, օգտագործելով ձևափոխող դեղաթուրմ, ներթափանցում են Մոգությոան Նախարարություն և բռնագրավում կախազարդը։ Կախազարդը բռնագրավելուց հետո նրանք անցնում են մյուս հորքրուքսների որոնմանը, սակայն Ռոնը վիճում և հեռանում է Հարրիից և Հերմայոնիյից, բայց շուտով վերադառնում է Գրիֆֆինդորի սուրը ձեռքին, որի միջոցով էլ ոչնչացնում են կախազարդը։ Միչև Ռոնի գալը Հարրին և Հերմայոնին այցելում են Գոդրիքի հովիտ, որտեղ ընդհարվում են Նագինի օձի հետ։ Ռոնի վերադարձից հետո նրանք երեքով այցելում են Լավգուդների տուն և տեղեկություն ստանում Մահվան Պարգևների մասին։

1998 թվականի մարտին, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը կալանավորվեցին Սնաթչերսների կողմից և Գրիֆինդորի սրի հետ միասին նրանց բերում են Մալֆոյների կալվածք, Բելլատրիսան խուճապի է մատնվում։ Պատճառը Գրիֆինդորի սրի անհետանալն էր իր պահախցից և հայտնվելը Հարրի Փոթթերի մոտ։ Սա հասկանալով Բելլատրիսան վախեցավ, որ նրանք կարող էին նաև իր պահախցից վերցրած լինել շատ կարևոր մի բան՝ Վոոլդեմորի հորքրուքսներից մեկը՝ Հելգա Հաֆլփաֆի գավաթը։ Հետագայում Բելլատրիսան որոշում է սպանել Սնիտչերներին, քանի որ Դրակոն չի կարողանում անել դա։ Նա փորձում է նաև օգտագործել Դրակոյին հասկանալու համար արդյոք դա Փոթերն է, թ՞ե ոչ։ Հարրիի դեմքը անճանաչելի էր դարձել Հերմայոնիի Խայթող կախարդանքից հետո, որը իրենց անճանաչելի դարձնելու համար էր արված։ Դրակոն տատանվում էր և չէր կարողանում ապացուցել, որ նրանք իր դասընկերներն են։ Հետագայում Ռոնը և Հարրին բաժանվեցին Հերմայոնիյից։

Բելլատրիսան մանրամասն հարցաքննեց Հերմայոնիյին և Cruciatus նզովքով խոշտանգեց։ Հերմայոնին պնդում էր, որ սուրը միայն պատճենն է[11], բայց Բելլատրիսան կարծում էր, որ Հարրին և իր ընկերները մտել են իր պահախուց, այդ պատճառով Փիթեր Փեթիգրյուին հրամայեց նկուղից իր մոտ բերել Գրիփհուկ գոբլինին, պարզելու համար` արդյոք սուրը կեղծ է։ Գրիփհուկը հավատարիմ լինելով Հարրիի խնդրանքին` նույնպես ստեց և պահպանեց եռյակի գաղտնիքը` ասելով, որ սուրը կեղծ է։ Երբ Փեթիգրյուն իր իսկ արծաթյա ձեռքով խեղդվում է Ռոնի և Հարրիի կողմից, Հարրին և Ռոնը դուրս են գալիս նկուղից և սպասում աստիճանների վերևում` փորձելով օգնության հասնել Հերմայոնիին։

Բելլատրիսան դանակը դնում է ուշաթափված Հերմայոնիյի կոկորդին և պահաջում, որ գերիները վայր դնեն փայտիկները։ Դանակը պահելով Հերմայոնիի կոկորդին` Բելլատրիսան արձակում է իր Սև Նշանը և կանչում Լորդ Վոլդեմորին։ Այդ պահին Դոբբին հայտնվում է նրանց գլխավերևում գտնվող ջահի վրա և սկսում թուլացնել ջահը, վերջիվերջո այն ընկնում է և Հերմայոնին կարողանում է փախչել։ Բելլատրիսան Դոբբիին վիրավորում է և ասում, որ նա համարձակվում է ապստամբել իր տերերի դեմ։ Դոբբին պատասխանում է, որ ինքը ազատ էլֆ է և փորձում է հեռահայտնվել ու փախչել իր ընկերների հետ միասին։ Այդ ժամանակ Բելլատրիսան նետում է իր արծաթյա դանակը, որը նրանց հետ միասին հեռահայտնվում է։ Դանակը դիպչում է Դոբբիին և նա մահանում է։

Բելլատրիսան և Մալֆոյի կալվածքում գտնվող մնացած մահակերները` Հարրիին կալվածքում պահել չկարողանալու համար, խստորեն պատժվում են։ Ընդհարման ժամանակ Բելլատրիսան կորցնում է նաև իր փայտիկը։

Միջադեպից հետո Հերմայոնին օգտագործում է Բելլատրիսայի մազը, որը իր վրա էր մնացել ընդհարմումից հետո, որպեսզի մուտք գործի Բելլատրիսայի Գրինգորթսի պահախուց, քանի որ այդ ժամանակ Շեղաձիգ Նրբանցքը լիքն էր մահաբերներով։

Հոգվորթսի ճակատամարտի ժամանակ Հերմայոնին մասնակցում և մենամարտում է մի շարք մահակերների հետ, մասնավորապես Բելլատրիսա Լեսթրեյնջի՝ կարևոր դեր խաղալով ճակատամարտի ելքի մեջ։

Հետագա կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հերմայոնին ամուսնացած է Ռոն Ուիզլիի հետ, ունի երկու երեխա՝ Հյուգոն և Ռոզը և աշխատում է որպես Մոգության Նախարար։

Հերմայոնի անունը կապված է հունական աստված Հերմեսի անվան հետ։ Ռոուլինգը այս անունը վերցրել է հունական առասպելից, որտեղ Հերմայոնիի անունը թագուհի էր։ Ռոուլինգը հատուկ է վերցրել այս քիչ հանդիպող անունը, որպեսզի դպրոցներում գրքի հերոսի անունը կրող մարդկանց չծաղրեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 7 (The Will of Albus Dumbledore). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  2. «Hermione Granger - Pottermore». Pottermore (անգլերեն). Hermione has to be born in August 1980 in order to attend Hogwarts at the age of 11 on 1 September 1991. Had she been born in September 1980, she would only be 10 on 1 September 1991. Արխիվացված է օրիգինալից 2 October 2019-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  3. «"J.K. Rowling's Books That Made a Difference." O, The Oprah Magazine January 2001 (Accio Quote!, the Largest Archive of J.K. Rowling quotes on the web)». www.accio-quote.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Harry Potter and the Prisoner of Azkaban». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմայոնի Գրեյնջեր» հոդվածին։