Հարուկի Մուրակամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարուկի Մուրակամի
ճապ.՝ 村上 春樹
Ծնվել էհունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, գրող, թարգմանիչ, ակնարկագիր, թեթևատլետ, համալսարանի դասախոս, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և վիպասան
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Ստեղծագործական շրջան1979 - այժմ
Ժանրերվեպ, էսսե, գեղարվեստական գրականություն և հուշագրություն
Գրական ուղղություններսյուրռեալիզմ և magic realism?
Ուշագրավ աշխատանքներՈչխարների որս, Նորվեգական անտառ, Լարովի թռչնի ժամանակագրությունը, Կաֆկան լողափին, 1Q84, Սպանել գանձապետին, Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին և Անգույն Ցուկուրու Տաձակին և Հարուկի Մուրակամիի վեպի տարիները
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Թաֆթսի համալսարան
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[7]

Նոմայի գրական նոր դեմքի մրցանակ

Տանիզակիի պարգև

Յոմիուրիի գրական մրցանակ

Q11537457?

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Համաշխարհային ֆենտեզի մրցանակ՝ լավագույն վեպի համար

Ֆրանկ Օ'կոնոր կարճ պատմվածքների միջազգային մրցանակ

Ասահի մրցանակ

Order of Arts and Letters?

Երուսաղեմի մրցանակ

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[4]

Իգնոտուս մրցանակ

[5]

Hideo Kobayashi Sho?

Թայմ 100

Հանս Քրիստիան Անդերսենի պարգև

[6]

Չինո դել Դուկա մրցանակ

[8]

Աստուրիայի արքայազնի պարգև

[9][10]
և

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

[11]
Изображение автографа
Կայքharukimurakami.com
 Murakami Haruki Վիքիպահեստում

Հարուկի Մուրակամի (ճապ.՝ 村上 春樹, հունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուկի Մուրակամին ծնվել է 1949 թվականին Կիոտոյում, դասական բանասիրության դասախոսի ընտանիքում։ Սովորել է Վասեդայի համալսարանի թատերական արվեստների բաժնում «դասական դրամա» մասնագիտությամբ։

1950 թվականին գրողի ընտանիքը տեղափոխվել է Ասիա քաղաքը։ 1971 թվականին ամուսնացել է իր համադասարանցի Յոկոյի հետ, որի հետ ապրում է մինչ օրս։ Երեխաներ չունի։ 1974 թվականին Տոկիոյի Կոկունունդզի թաղամասում բացել է իր «Փիթեր Քեփ» ջազ-բարը։ 1977 թվականին բարը տեղափոխել է քաղաքի ավելի հանգիստ թաղամաս՝ Սենդագայա։

1978 թվականի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ նա հասկացավ, որ կարող է գիրք գրել։ Մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու։ Մուրակամիի խոսքերով. «Ես ուղղակի հասկացա դա և վերջ»։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գիշերը բարում մնում փակվելուց հետո ու գրում թանաքագրիչով հասարակ թղթի վրա։

1979 թվականին լույս տեսավ «Լսիր քամու երգը»՝ «Առնետի եռագրության» առաջին մասը, որի համար հեղինակն արժանացավ «Գունդզո սինդզին-սյո» գրական հեղինակավոր մրցանակի, որն ամեն տարի հանձնում է «Գունձո» ամսագիրը ճապոնացի սկսնակ գրողներին։ Քիչ անց արժանանում է նաև «Նոմայի անվան մրցանակի» «Բունգեյ» առաջավոր գրականագիտական հանդեսի կողմից։ Արդեն տարեվերջին գիրքը վաճառված էր դեբյուտի համար անհավանական տպաքանակով՝ ավելի քան 150 հազար օրինակ կոշտ կազմով։ 1980 թվականին հրատարակում է «Առնետի եռագրության» երկրորդ մասը՝ «Պինբոլ 1973»։ 1981 թվականին Մուրակամին վաճառում է բարի կառավարման արտոնագիրը և դառնում պրոֆեսիոնալ գրող։

1982 թվականին ավարտում է իր առաջին վեպը՝ «Ոչխարների որս»՝ «Առնետի եռագրության» երրորդ մասը, որի համար նույն թվականին ստանում է հերթական «Նոմա» մրցանակը։

1983 թվականին լույս են տեսնում պատմվածքների երկու ժողովածուները՝ «Դանդաղ նավակով դեպի Չինաստան» և «Լավ օր կենգուրուի համար», իսկ 1984 թվականին «Lուսատուտիկը, այրել մարագը և ուրիշ պատմություններ» պատմվածքների ժողովածուն։

1985 թվականին լույս է տեսնում «Հրաշքների Աշխարհը առանց արգելակների և Աշխարհի Վերջը» վեպը, որի համար նույն թվականին ստանում է «Տանիձակի» մրցանակը։ Այդ տարին լույս է տեսնում նաև «Սուրբ ծնունդ. Ոչխարները» մանկական հեքիաթների գիրքը Սասակի Մակիի նկարազարդմամբ և «Ձիուկներով կարուսելի մահացու ջերմությունը» պատմվածքների ժողովածուն։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

թվական Անվանում Բնագիր անվանում Անգլերեն անվանում Ծանոթագրություններ
1 1979 Լսիր քամու ձայնը
風の歌を聴け Hear the Wind Sing Առաջին մաս «Առնետների եռերգություն»
2 1980 Փինբոլ 1973
1973年のピンボール
Pinball, 1973 Երկրորդ մաս «Առնետների եռերգություն»
3 1982 Ոչխարների որս 羊をめぐる冒険
A Wild Sheep Chase Երրորդ մաս «Առնետների եռերգություն»
4 1985 Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ 世界の終わりとハードボイルド・ワンダーランド Hard-Boiled Wonderland and the End of the World
5 1987 Նորվեգական անտառ ノルウェイの森
Norwegian Wood
6 1988 Դենս, Դենս, Դենս ダンス・ダンス・ダンス Dance, Dance, Dance Շարունակություն «Առնետների եռերգություն»
7 1992 Սահմանից հարավ, արևից արևելք 国境の南、太陽の西 South of the Border, West of the Sun
8 1994, 1995 Լարովի թռչնի ժամանակագրությունը ねじまき鳥クロニクル The Wind-Up Bird Chronicle 3 գրքերում վեպ
9 1999 Իմ սիրելի արբանյակը スプートニクの恋人 Sputnik Sweetheart
10 2002 Կաֆկան լողափին 海辺のカフカ Kafka on the Shore
11 2004 Հետմահու アフターダーク After Dark
12 2009, 2010 1Q84 1Q84 1Q84 3 գրքերում վեպ
13 2013 Անգույն Ցուկուրու Տաձակի և նրա ճամփորդությունների տարիները 色彩を持たない多崎つくると、彼の巡礼の年 Colorless Tsukuru Tazaki and His Years of Pilgrimage
14 2017 Կոմանդորի սպանությունը 騎士団長殺し Killing Commendatore 2 գրքերում վեպ

Վավերագրական արձակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնագիր անվանում Անգլերեն անվանում Ծանոթագրություններ
1997, 1998 Մետրո アンダーグラウンド Underground
1998 Ավետյաց երկիր 約束された場所で

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնագիր անվանում Անգլերեն աանվանում Ծանոթագրություններ
1985 Ոչխարների ծնունդը Хицудзи-отоко но Курисумасу The Sheep Man’s Christmas Մանկական հեքիաթների գիրք
1997, 2001 Ջազային դիմանկարներ Portraits in Jazz 1 and 2 Ջազի 55 կատարողների մասին էսսեների ժողովածու՝ 2 հատորներում։
2007 Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին 走ることについて語るときに僕の語ること
What I Talk About When I Talk About Running «Վազքի մասին էսքիզների ժողով, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքներ»։
2010 Ռադիո Մուրակամի Ժամանակակից ճապոնական գրականության ամենահայտնի վարպետի նոր գիրքը՝ գրված կանանց "ան-ան" նորաձևության ամսագրի համար։ Ֆիրմային անկաշկանդությամբ, Մուրակամին խոսում է ռեստորանների և հագուստի, վինիլային սկավառակների և Վիմ Վենդերսի «Բուենա-Վիստա Ակումբ» ֆիլմի հավաքման, կատուների և ֆեմինիզմի, պոնչիկների և երեկոյան սափրման, վազքի և գոլֆի հանդեպ անպատասխանատու չսիրման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարուկի Մուրակամի» հոդվածին։