Հարոլդ Բլում
Հարոլդ Բլում Harold Bloom | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[3] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2019[4][5][6] (89 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Հեյվեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[3] |
Կրթություն | Եյլի համալսարան, Կոռնելի համալսարան, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Պեմբրոկ քոլեջ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[7] |
Ազդվել է | Ռալֆ Ուոլդո Էմերսոն և Սեմյուել Ջոնսոն |
Մասնագիտություն | գրականության պատմաբան, գրող, պրոֆեսոր, գրական քննադատ, լրագրող, գրական տեսաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10] |
Կայք | english.yale.edu/people/tenured-and-tenure-track-faculty-professors/harold-bloom |
Harold Bloom Վիքիպահեստում |
Հարոլդ Բլում[11] (անգլ.՝ Harold Bloom, հուլիսի 11, 1930[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[3] - հոկտեմբերի 14, 2019[4][5][6], Նյու Հեյվեն), ամերիկացի հայտնի պատմաբան և մշակույթի տեսաբան, գրականագետ, աստվածաշնչագետ, կրոնական գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ռուսաստանում` հրեա ընտանիքում, ընտանիքի անդամները խոսել են իդիշ լեզվով։ Նա անգլերեն սովորելուց առաջ իմացել է իդիշ և եբրայերեն։ Նա ինքն իր համար պոեզիան հայտնաբերել է 10 տարեկանում՝ Բրոնքսի գրադարանում Հարթ Քրեյնի «Սպիտակ շենքեր» բանաստեղծությունների գիրքը կարդալով (հաջորդ հեղինակը, որ կարդացել է, եղել է Բլեյքը, ապա Մելվիլն ու Շեքսպիրը)։
1947 թվականին ընդունվել է Քորնելի համալսարան, սովորել ռոմանտիզմի պոետիկայի հետազոտող Մեյեր Հովարդ Աբրամսի մոտ։ Նա առանձնանում էր ֆանտաստիկ հիշողությամբ և աշխատանքի գերբնական արդյունավետությամբ։ Դասընթացն ավարտել է 1952 թվականին, ևս մեկ տարի անցկացրել է Քեմբրիջում։
Դիսերտացիան պաշտպանել է Յեյլի համալսարանում (1955 թվական), որտեղ աշխատել է մինչ կյանքի վերջ։ 1970-ականներին Պոլ դե Մանի ղեկավարությամբ նա այնտեղ բանասիրական շրջանակի անդամ է եղել։ Դասավանդել է նաև Նյու Յորքի համալսարանում։
Բլումը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է[12]։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր անմիջական նախորդին համարել է Նորթրոպ Ֆրայի գրականության և դիցաբանական պատկերների հետազոտող։ Նրա վրա ազդել են Քեննեթ Բըրքի գաղափարները։ Բլումի շահերը կենտրոնացած են եղել ժամանակակից աշխարհում սուրբ երևույթների վրա։ Այստեղից էլ գալիս են նրա գրքերը պոեզիայի, և ամենից առաջ ռոմանտիկ և կրոնական պոեզիայի մասին։ Նա աշխատել է սրբազան տեքստերի վրա (առաջին հերթին` Աստվածաշունչ), քաղաքացիական կրոնի ուսումնասիրություններ կատարել Միացյալ Նահանգներում։
Բլումի բազմաթիվ աշխատանքներից հասարակության և քննադատների ամենամեծ ուշադրությունը գրավել են «վախի ազդեցության» մասին գրքերը՝ որպես գրական դինամիկայի մեխանիզմ, «ընթերցման սխալների» մասին գրածքները՝ որպես տեքստի ընկալման ռազմավարություն և արևմտյան` մասնավորապես ամերիկյան գրականության «կանոն»-ի ձևավորումը և այլն։ Հազիվ թե լինի որևէ նշանակալից անգլախոս հեղինակ, որի մասին Բլումը չի գրել, բայց գրքերը, որոնց մասին նա չի գրել, համեմատաբար ավելի շատ են։ Այս իմաստով նա ոչ միայն ուսումնասիրել է կանոնը, այլև ակտիվորեն ձևավորել է այն։
Նշանակություն և հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականներին եղել է ապակառուցվածքայնության հետևորդ, Յեյլի դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը, գրականության հետազոտության ամերիկյան ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։ Հետագայում նա դեմ է եղել ապակառուցվածքայնությանը, մարքսիզմին, ֆեմինիզմին, նշանագիտությանը, պոստմոդեռնիզմին, նոր պատմականությանը և այլ մտավոր երևույթներին` Միացյալ Նահանգների 20-րդ դարի վերջի հումանիտար և սոցիալական գիտություններում։
Նրա գիտական համբավը հիմնականում կապված է Բլեյքի ու ռոմանտիկների մասին նրա վաղ ուսումնասիրությունների և 1970-ական թվականներին հրատարակված երեք գրքերի հետ («Վախի ազդեցություն»` 1973 թվական, «Քարտեզի վերաիմաստավորում»` 1975 թվական, «Պոեզիա և բռնաճնշում»` 1976 թվական), որոնցում նա ձևակերպել է գրականության ազդեցության իր տեսությունը[13]։
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա եղել է Շեքսպիրի ակադեմիայի արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ։ Բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է եղել, այդ թվում` 2005 թվականին ստացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shelley’s Mythmaking (1959)
- The Visionary Company: A Reading of English Romantic Poetry (1961)
- Blake’s Apocalypse: A Study in Poetic Argument (1963)
- Yeats (1970)
- The Ringers in the Tower: Studies in Romantic Tradition (1971)
- The Anxiety of Influence: A Theory of Poetry (1973)
- A Map of Misreading (1975)
- Kabbalah and Criticism (1975)
- Poetry and Repression: Revisionism from Blake to Stevens (1976)
- Figures of Capable Imagination (1976)
- Wallace Stevens: The Poems of our Climate (1977)
- The Flight to Lucifer: Gnostic Fantasy (1979)
- Deconstruction and Criticism (1980)
- Agon: Towards a Theory of Revisionism (1982)
- The Breaking of the Vessels (1982)
- Ruin the Sacred Truths: Poetry and Belief from the Bible to the Present (1989)
- The Book of J: Translated from the Hebrew by David Rosenberg; Interpreted by Harold Bloom (1990)
- The American Religion: The Emergence of the Post-Christian Nation (1992)
- The Western Canon: The Books and School of the Ages (1994, [1])
- Omens of Millennium: The Gnosis of Angels, Dreams, and Resurrection (1996)
- Shakespeare: The Invention of the Human (1998)
- How to Read and Why (2000)
- Stories and Poems for Extremely Intelligent Children of All Ages (2001)
- Genius: A Mosaic of One Hundred Exemplary Creative Minds (2003)
- Hamlet: Poem Unlimited (2003)
- The Best Poems of the English Language: From Chaucer Through Frost (2004)
- Where Shall Wisdom Be Found? (2004)
- Jesus and Yahweh: The Names Divine (2005)
- The Anatomy of Influence: Literature as a Way of Life (2011)
Հրատարակություններ ռուսերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլում Հ., «Վախի ազդեցություն», Պոեզիայի տեսություն, Վերընթերցող քարտ / Թարգամանություն անգլերենից Ս. Ա. Նիկիտինա, Եկատերինբուրգ, Ուրալի համալսարանի հրատարակչություն, 1998 թվական, 351 էջ
- Բլում Հ., «Արևմտյան կանոն»։ Բոլոր ժամանակների գրքեր և դպրոց / Թարգմանություն անգլերենից Դ. Խարիտոնովա, Նոր գրական ակնարկ, 2017 թվական, 672 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mormon Literature & Creative Arts
- ↑ 4,0 4,1 4,2 Harold Bloom, Critic Who Championed Western Canon, Dies at 89
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119176602 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Блум / Е. А. Цурганова // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 612—613. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ «Harold Bloom Biography - eNotes.com» (անգլերեն). eNotes. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Журнальный зал | Иностранная литература, 1998 N12 | Михаил Ямпольский. Литературный канон и теория «сильного» автора
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fite D. Harold Bloom: The Rhetoric of Romantic Vision. Amherst: University of Massachusetts Press, 1985.
- Moynihan R. A Recent imagining: interviews with Harold Bloom, Geoffrey Hartman, J. Hillis Miller, Paul De Man. Hamden: Archon Books, 1986
- De Bolla P. Harold Bloom: Toward Historical Rhetorics. New York: Routledge, 1988.
- Allen G. Harold Bloom: Poetics of Conflict. New York: Harvester Wheatsheaf, 1994.
- Saurberg L.O. Versions of the Past--Visions of the Future: The Canonical in the Criticism of T. S. Eliot, F. R. Leavis, Northrop Frye, and Harold Bloom. New York: St. Martin’s Press, 1997.
- The Salt Companion to Harold Bloom/ Roy Sellars, Graham Allen (eds.). Cambridge: Salt, 2007
- Цветков, Алексей Петрович Огонь на себя
- Ямпольский, Михаил Ямпольский М. Литературный канон и теория «сильного» автора
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница в Журнальном зале
- Современники о Борхесе
- Генис: Взгляд из Нью-Йорка. Кому нужны гуманитарии, հեռարձակված Ալեքսանդր Գենիսի կողմից. Հայացք Նյու Յորքից դեպի Ազատություն ռադիոկայան, դրվագ (18 նոյեմբերի, 2019 թվական) նվիրված Հարոլդ Բլումի կյանքին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Բլում» հոդվածին։ |
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 14 մահեր
- 2019 մահեր
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գրականագետներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ