Jump to content

Հանրության գերակա շահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրության գերակա շահ կամ Ընդհանուր բարօրություն տերմին է, որը կարող է վերաբերել մի քանի տարբեր հասկացությունների։ Իր ամենատարածված իմաստով ընդհանուր բարօրությունն այն առանձնահատուկ «բարօրությունն» է, որը հասանելի և շահեկան է որևէ կոնկրետ համայնքի բոլոր անդամներին կամ նրանց մեծ մասին։ Այսպես է լայն իմաստով սահմանվում ընդհանուր բարօրությունը նաև փիլիսոփայության, էթիկայի և քաղաքագիտության մեջ։

Այդուհանդերձ, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար ընդհանուր բարօրության խիստ սահմանում չկա։ Բարօրությունը, որն առկա է Ա և Բ անձանց միջև, կարող է նույնը չլինել Ա և Գ անձանց միջև։ Այսպիսով, ընդհանուր բարօրությունը կարող է հաճախ փոփոխվել, թեև կան որոշակի բաներ, որոնք կենսական են ողջ մնալու համար՝ սնունդը, ջուրը և կացարանը, որոնք միշտ բարիք են բոլոր մարդկանց համար։

Ընդհանուր բարօրությունը հաճախ դիտվում է որպես օգտապաշտական (utilitarian) իդեալ՝ հանդես գալով որպես «ամենամեծ հնարավոր բարօրությունը ամենամեծ հնարավոր թվով անհատների համար»։ Լավագույն դեպքում «ամենամեծ հնարավոր թվով անհատներ» արտահայտությունը կարող է նշանակել բոլոր զգացող արարածները։ Ընդհանուր բարօրության այս սահմանումը ներկայանում է որպես մի որակ, որը կարող է փոխարկվել կամ հանգել հասարակության անհատ անդամների բոլոր մասնավոր շահերի ընդհանուր գումարին և հավասարարժեք է նրանց։

Մեկ այլ սահմանում՝ որպես պետության գերագույն նպատակ, պահանջում է ընդունել հասարակությունում անհատի հիմնական իրավունքը, այն է՝ սեփական կյանքն ազատորեն, պատասխանատու գործողություններով, առաքինության ձգտումով և բարոյականության նորմերին համապատասխան ձևավորելու յուրաքանչյուրի իրավունքը։ Այդ դեպքում ընդհանուր բարօրությունը հասարակական կյանքի պայմանների այն ընդհանուր գումարն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց ավելի հեշտ ու անմիջականորեն հասնելու դրանց։ Պետության ինքնիշխանության նպատակը նման պայմաններ ստեղծելու միջոցների ազատ ընտրությունն է։ Ոմանք էլ, մասնավորապես՝ Ջոն Ռոլսը, տարբերակում է Բարօրությունը, որն ակտիվորեն ստեղծում է ավելի լավ աշխարհ՝ անկախ նրանից, թե ինչպես է այն սահմանվում, և Արդարությունը, որը ստեղծում է արդար, ազատական հասարակական ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս ձգտել առաքինության, սակայն չի սահմանում, թե իրականում է ինչ է ընդհանուր բարօրությունը։

Հանրային բարիքի իմաստով, ի հակադրություն մասնավոր սեփականության, որը հասանելի է միայն սեփականատիրոջը, դրանից օգտվելը հանրության կողմից գրեթե անհնար է, քանի որ պատկանում է մասնավոր։

Պետության գոյությունը խարսխված է հանրային շահի վրա, և այն դեպքերում երբ հանրային շահը գերակայում է մասնավոր սեփականատիրոջ շահին, անհրաժեշտություն է առաջանում հարկարաբար վերցնելու մասնավոր սեփականությունը։

Մանսավոր սեփականությունը հասարակության և պետության շահերի համար հարկադրաբար վերցնելը իրավական գործընթաց է, որի հիմքը բացառիկ՝ գերակա հանրային շահն է։

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝

  1. օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով
  2. օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում[1]։

Կաթոլիկական հասարակական ուսմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բարօրությունը Կաթոլիկական հասարակական ուսմունքի կենտրոնական հասկացությունն է։ Այդ ուսմունքը սկզբնավորվել է հիմնադիր փաստաթղթով՝ Rerum Novarum-ով, որը Լեո XIII Հռոմի պապի կոնդակն է՝ արձակված 1891 թվականին ընդդեմ, մի կողմից՝ չմիջամտող կապիտալիզմի, մյուս կողմից՝ կոմունիզմի։ Իր այդ նամակում Լեո XIII պապը երաշխավորում է մասնավոր սեփականության իրավունքը՝ միաժամանակ պնդելով պետության դերը կենսական եկամուտ ապահովելու գործում։ Արտադրության միջոցները պապը համարում է մասնավոր սեփականություն, որը կարիք ունի պետության պաշտպանության, և միաժամանակ ընդհանուր բարօրության չափում, որը կարիք է ունի պետական կարգավորման։

Մեկ այլ կարևոր փաստաթուղթ է Veritatis Splendor-ը, որը Հովհաննես Պողոս Բ պապի կոնդակն է՝ արձակված 1993 թվականին ընդդեմ բարոյական նորմերի անկման ու քաղաքական կոռուպցիայի (տես 98-րդ պարբերությունը), որոնք անդրադառնում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Իր նամակում Հովհաննես Պողոս պապը ներկայացնում է այն հատկություններն ու առաքինությունները, որ պետք է ունենան քաղաքական առաջնորդները՝ ճշմարտացիություն, ազնվություն, արդարություն, չափավորություն և համերաշխություն (ինչպես ներկայացված է 98-100-րդ պարբերություններում)՝ հաշվի առնելով, որ ճշմարտությունը ներառում է ազնվությունը, բարի հավատն ու անկեղծությունը, ընդհանրապես, և համաձայնությունը փաստերի կամ իրականության հետ՝ մասնավորապես։ Նա պնդում է, որ բարոյական ճշմարտությունը ճանաչելի է, որ բարու կամ չարի ընտրությունն էապես անդրադառնում է Աստծո հետ մարդու հարաբերությունների վրա, և որ ազատությանն ու բարուն հետևելու միջև իրականում հակասություն չկա։

Ընդհանուր բարօրության հասկացությունն ամերիկյան քաղաքագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանաբար ավելի շատ առաջադեմ ամերիկացիներ են կիրառում ընդհանուր բարօրության լեզուն՝ առադեմ արժեքները բնութագրելու համար։ Որպես էթիկական ու բարոյական հրամայական՝ ընդհանուր բարօրությունը կենտրոնական տեղ է գրավում շատ կրոնական հավատքների սկզբունքներում և կարող է հակիրճ ներկայացվել աստվածաշնչյան ասույթով՝ «Վերաբերվեք ուրիշներին այնպես, ինչպես կուզենայիք, որ վերաբերվեին ձեզ»։ Ընդհանուր բարօրության էթիկական սահմանումն առաջինը տվել է Արիստոտելը, որին հաջորդել են Ավգուստին Հիպոնացին և Թովմա Աքվինացին, որոնք մշակել են այդ հասկացությունը ստանդարտ բարոյական աստվածաբանության շրջանակներում։

Արդի ամերիկյան քաղաքականության մեջ ընդհանուր բարօրության լեզուն ավելի ու ավելի շատ է կիրառվում առաջադեմ ձախ քաղաքական գործիչների կողմից։ Առաջինն այն բնութագրել են Մայքլ Թոմասկին «The American Prospect» ամսագրում և Ջոն Հալփինը (Ամերիկյան առաջադիմության կենտրոն)՝ նպաստելով ընդհանուր բարօրության քաղաքական ըմբռնման աճին։ «Take Back America Conference» կազմակերպությունը, «The Nation» ամսագիրը և Ռոքրիջի ինստիտուտը սահմանել են ընդհանուր բարօրությունը որպես առաջադեմ թեկնածուների հիմնական քաղաքական ուղերձ։ Վերջին շրջանում ընդհանուր բարօրության լեզուն օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից բացահայտ կրոնական համատեքստում, ինչպես, օրինակ՝ «Kansans for Faithful Citizenship» կազմակերպության պարագայում։ Բացի այդ, ոչ կուսակցական ջատագովական խմբերը, ինչպիսին է, օրինակ՝ «Common Good»-ը, պայքարում են հանուն ընդհանուր բարօրությանն աջակցող բարեփոխումների։

Համառոտ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրության 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվեց, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ[2]։

Չնայած սահմանադրական պահանջին, տևական ժամանակ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ օրենք չէր ընդունվում։

2005 թվականին ընդունվեց փոփոխություններով Սահմանադրությունը, որի 31-րդ հոդվածի 3-րդ մասը հասարակության ու պետության կարիքների համար սեփականության օտարման հարցում սահմանադրական կարգավորումը թողեց անփոփոխ[3]։

2002 թվականին օգոստոսի 1-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1151-Ն որոշումը։ Դրանով Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ շարքում դասվեցին Գլխավոր պողոտայի, 33-րդ թաղամասի, Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հարող տարածքի, Կոնդ թաղամասի և Երևանի գինու գործարանի հարակից տարածքները[4]։

Հայաստանի կառավարության 1151-Ն որոշումը սահմանադրական վերահսկողության առարկա դարձավ և Սահմանադրական դատարանն իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ 1151-Ն որոշումը ճանաչեց Սահմանադրությանը հակասող, սակայն դրա գործողությունը թույլատրեց շարունակել մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը[5]։

Սահմանադրական դատարանի որոշումը գործնականում չպաշտպանեց այն անձանց իրավունքները, ում սեփականությունը մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ապօրինաբար վերցվել է պետության ու հասարակության գերակա շահերի անվան ներքո։ Խախտումները համատարած ու մասսայական էին։ Ավելին, ՍԴ-630 որոշումը գործնականում հետահայաց օրինականցրեց հակասահմանադրական ճանաչված 1151-Ն որոշման ուժով կատարվաժ բոլոր օտարումները։

Սակայն դա հիմք ու պատճառ հանդիսացավ, որ Հայաստանի Ազգային Ժողովը 2006 թվականի նոյեմբերի 27-ին ընդունի «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի օրենքը, որն ուժի մեջ մտավ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին։ Օրենքը փոփոխություններով շարունակում է գործել առ այսօր[6]։

Օրենքը, թեև վերջնականորեն չլուծեց հասարակության ու պետության կարիքների անվան ներքո անձանց սեփականազրկման ու սեփականության իրավունքի պաշտպանության հարցը, քանի որ խախտումները շարունակվեցին, սակայն որոշակի չափով «մեղմացրեց» դրանք։

Կարգավորող իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփականության իրավունքը Հայաստանում հռչակվում է և պաշտպանվում է Սահմանադրությամբ և օրենքներով։ Նույն իրավունքով էլ կարգավորվում են սեփականության իրավունքի սահմանափակումների հետ կապված հարաբերությունները։ Ընդհանուր կարգավորումները սահմանված են Սահմանադրությում և Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում, որոնք սահմանում են գերակա հանրային շահի համար սեփականության իրավունքի սահմանափակման կամ օտարման հիմնական սկզբունքները։

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Նույն հովածի 3-րդ մասով նախատեսվում է անձի սեփականության իրավունքի սահմանափակման հիմքերը, պայմանները և կարգը։ Այդպիսի հիմքերից է գերակա հանրային շահը և 3-րդ մասով սահմանված է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով[7]։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմաված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ[8]։

Հատուկ կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքը հատուկ կարգավորող նորմատիվ ակտ է, քանի որ համապարփակ կերպով սահմանում է գերակա հանրային շահի համար սեփականության օտարման կիրառական ընթացակարգերը։

Հանրության գերակա շահի որոշման սկզբունքներն են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. հանրության շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
  2. հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
  3. nհանրության գերակա շահերից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.
  4. հանրության շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.
  5. հանրության գերակա շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով[1]։

Հանրության գերակա շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. պետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովում
  2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը.
  3. միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանթյան ապահովումը.
  4. շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
  5. կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը.
  6. էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջրամատակարարման քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը.
  7. անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը.
  8. արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակն ինքնին չի հանդիսանում հանրության գերակա շահ[9]։

Ժամկետային վերապահում

Ընդ որում, օրենքը ժամկետային վերապահում է նախատեսում և հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում

Գերակա հանրային շահի համար օտարվող սեփականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եթե օտարվում է հողամասը, ապա հողամասի հետ միասին օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումներ։ Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա շենքի կամ շինության հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկան համար անհրաժեշտ հողամասերը։
  2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու նաև սեփականության չտարված մասի օտարումը հետևյալ դեպքերում՝
    1. գույքի չգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև օտարվող մասի առանձնացվելը՝ անկախ սեփականության օտարվող և չօտարվող մասերի համամասնությունից
    2. գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է

Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու հետ՝ երկամսյա ժամկետում[1]։

Գերակա հանրային շահի համար հօգուտ ում կարող է օտարվել սեփականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության։

Կառավարության որոշումը

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում։

Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են

  1. հանրության գերակա շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.
  2. օտարվող սեփականության ձեռքբերողը.
  3. օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից).
  4. սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը։ Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել՝ սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
  5. տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող, իսկ եթե ձեռքբերողը պետությունն է, ապա նաև սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին).
  6. այլ անհրաժեշտ տվյալներ։

Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց[1]։

Կառավարության որոշման բողոքարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կարող է բողոքարկվել Հայաստանի վարչական դատարան՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Սեփականության օտարումը պայմանագրի համաձայն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը։

Օտարվող սեփականության սեփականատերն օտարման պայմանագրի նախագիծն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պարտավոր է պատշաճ ձևով հայտնել ձեռքբերողին օտարման սեփականության նկատմամբ այն գույքային իրավունքներ ունեցողների մասին, որոնք օրենքով սահմանված կարգով պետական մարմնում չեն գրանցվել կամ ենթակա չեն եղել պետական գրանցման։ Եթե սույն մասում նշված ժամկետում օտարվող սեփականության սեփականատերն իրեն հայտնի օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում չունեցող գույքային իրավունքներ ունեցողների մասին չի հայտնում ձեռքբերողին, ապա առանց այդ գույքային իրավունքներ ունեցողների մասնակցության սեփականության օտարման հետևանքով նրանց պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է օտարվող սեփականության սեփականատերը։

Օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն պատշաճ ձևով գրավոր առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելու օտարման պայմանագրի նախագծի վերաբերյալ։

Ձեռքբերողն իրավունք ունի պայմանագիրը կնքելու նպատակով բանակցություններ վարելու օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հետ։

Սեփականությունը կարող է օտարվել՝ ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն։ Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը։ Եթե օտարվող սեփականության նկատմամբ կան ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները[1]։

Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում

Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում։ Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը։

Օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է։ Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը։

Օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որևէ նվազեցում կամ ավելացում, որը պայմանավորված է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝

  1. այն նպատակով, որի համար օտարվում է սեփականությունը.
  2. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հանգամանքով.
  3. ձեռքբերողի ցանկացած նախնական գործողությամբ, որը կապված է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հետ (այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունը).
  4. սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքներով։

Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռքբերողը։ Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից[1]։

Գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարման որոշ ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտի պղնձմոլիբդենային հանքավայր

Հայաստանի Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշումով Լոռու մարզի Թեղուտի պղնձբոլիբդենային հանքավայրը շահագործելու, հանքահարստացուցիչ համալիր կառուցելու համար Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ[10]։

Հյուսիս հարավ ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պահանջները (այսուհետ՝ ծրագիր)՝ Հայաստանի կառավարությունը որոշում է.

Իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի համար սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շաh[11]:

Ֆիրդուսի՝ Երևանի 33-րդ թաղամասի ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Կառավարության որոշմամբ պետության կարիքների համար հանրային գերակա շահ ճանաչված տարածքը, այնուհետև 2018 թվականի մարտի 22-ի՝ նույն տարածքի վերաբերյալ երկրորդ անգամ կայացված որոշմամբ տարածքի նկատմամբ ճանաչվել էր գերակա շահ։ Տարածքը բաժանվել էր 18 մասի՝ 18 ընկերությունների միջև, որից 17-ը Արևմտյան Հայաստանի տեղանունները պարունակող ընկերություններ են իսկ մեկը՝ ՍԻԹԻ ՍԵՆԹՐ դիվելըփմենթ ՍՊԸ-ն։ Օտարման գործընթացի վերջնաժամկետ էր սահմանվել 2023թ. հունվարի 1-ը[12]։

Գլխավոր պողոտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարվելով Հայաստանի հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գլխավոր պողոտայի պողոտայի Մ. Սարյան, Արամի, Ե. Կողբացու և Փ. Բուզանդի փողոցների, Նալբանդյան, Արամի, Խանջյան և Փ. Բուզանդի փողոցների միջակայքում գտնվող տարածքի վրա ճանաչել է գերակա հանրաին շահ[13]։

Հյուսիսային պողոտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Կառավարության N-774 որոշման համաձայն հաստատվեց Երևան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրը, որով այդ տարածքը պետք է օտարվեր պետության կողմից պետության կարիքների համար[14]։

  • Հանրային քննարկումներ և շարժումներ
    • Ֆիրդուսի ծրագրի հետ կապված[15][16]
    • Թեղուտի պղնձմոլիբդենային հանքավայրի հետ կապված[17]
    • Հյուսիս-հարավ ծրագրի հետ կապված[18][19][20]
    • Հյուսիսային պողոտայի հետ կապված[21]

Մամուլի հոդվածներ, ֆիլմեր, հարցազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ֆիրդուսի. վերացող թաղամասի թաքուն անկյունները- https://www.youtube.com/watch?v=ICXukbHC54I
  2. Ֆիրդուսի թաղամաս․ Երևանի ջնջվող պատմությունը- https://www.youtube.com/watch?v=cxSAqf-_AOE&t=9s
  3. «Առնետների» խրախճանք՝ փլատակների վրա․ Ֆիրդուսի թաղամասի ներկան ու անորոշ ապագան- https://www.youtube.com/watch?v=66AEPPDDIeY
  4. Թեղուտ՝ 10 տարի անց․ դբա լա՞վը | Teghut, 10 Years On- https://www.youtube.com/watch?v=URc9Pswbn4w&t=6s
  5. Թեղուտ․ բնապահպանական, տնտեսական և իրավական կոլապս- https://www.youtube.com/watch?v=I9d6-yiYiGY&t=145s
  6. Թեղուտ. գետը պոչամբարի ճիրաններում. մաս 1- https://www.youtube.com/watch?v=FHlpMEGH1rM
  7. Թեղուտ. գետը պոչամբարի ճիրաններում. մաս 2- https://www.youtube.com/watch?v=tUUj6mu4f14
  8. "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր"` /10 րոպե/- https://www.youtube.com/watch?v=SyKZbjmzsas
  9. Հյուսիսային պողոտան՝ «Հանրային գերակա շահ»- https://www.youtube.com/watch?v=mgK6jNUzmDo&t=145s
  10. Հյուսիսային պողոտայի գործով հերթական դատը- https://www.youtube.com/watch?v=dEvJvJvG5jc&t=50s

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • В защиту общественных интересов : руководство для юристов и правозащитников / Под ред. Э. Рекоша, К. Бучко, В. Терзиевой, Д. Шабельникова; Пер. с англ. Д. Б. Шабельников ; Науч. ред. пер. Н. М. Кипнис. — М.: Юристъ, 2004. — 506 с. — ISBN 5-7975-0704-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի գերակա հանրային շահի մասով բողոքարկման վճիռներ

  1. Թուլյանը և այլք ընդդեմ Հայաստանի- http://moj.am/storage/files/legal_acts/legal_acts_7759346269731_case_of_tunyan_and_others_v_armenia-finalFINAL.pdf
  2. Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի- http://moj.am/storage/files/legal_acts/legal_acts_570179341571_AMIRKHANYAN_v_ARMENIA.pdf
  3. Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի- http://moj.am/storage/files/legal_acts/legal_acts_8029979973461_CASE_HAKOBYAN_AMIRKHANYAN_v_ARMENIA_ARM.pdf

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=51869. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  6. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  7. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. iravaban.net https://iravaban.net/19694.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=40302. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=89685. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. hetq.am https://hetq.am/hy/article/113224. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=50004. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  15. «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը - 26 Հունիսի 2020 - 4rd.am». 4rd.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը». infocom.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում Վանաձորում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  18. ««Հյուսիս-հարավ»-ի հանրային քննարկումների թեժ մթնոլորտը». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  19. ««Հյուսիս-հարավ»-ի հանրային քննարկման մասնակիցները խոստանում են վերահսկել շինարարության ընթացքը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  20. «Քննարկում «Հյուսիս-հարավ» Տրանշ-5-ի մեկնարկի ու իրականացվելիք աշխատանքների շուրջ - Շիրակի մարզպետարան». shirak.mtad.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  21. https://www.youtube.com/watch?v=LVkjdc2zeHE