Jump to content

Հայ-ռուսական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ռուսական համալսարան
ռուս.՝ Российско-армянский государственный университет
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումRussian-Armenian University, Российско-армянский университет
Հիմնադրված է1997
Տիպպետական
ՌեկտորԷդվարդ Սանդոյան
Ուսանողներ2 500
Ընդհանուր անձնակազմ700 մարդ
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, Երևան, 0051, Հովսեփ Էմինի փ., 123
Կայքrau.am
 Russian-Armenian (Slavonic) University Վիքիպահեստում

Հայ-ռուսական համալսարանը (ռուս.՝ Российско-армянский университет, հապ.՝ ՀՌՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ռուսաստանի և Հայաստանի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է Հայաստանում։ Հաղորդակցման հիմնական լեզուները հայերենը և ռուսերենն են։

Ռուս-հայկական համալսարանը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական ​​համաձայնագրի շրջանակներում 1997 թվականին[2][3][4]։

Համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի պետական բուհի կարգավիճակ։ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին և 2004 թվականի օգոստոսի 5-ին, Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից՝ 2004 թվականի մարտի 15-ին։ 2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից։ 2010 թվականին համալսարանն ստացել է նոր արտոնագիր և հավատարմագիր, իսկ 2011 թվականին ստացել է անժամկետ արտոնագիր։

Համալսարանի հիմնադիրների իրավասություններն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունները։

Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի սահմանադրություններով, Ռուսաստանի Դաշնության օրենքներով՝ Ռուսաստանի Դաշնության «Կրթության մասին» օրենքի 1996 թվականի հունվարի 13-ի N 12-ՖԶ Դաշնային օրենքի խմբագրությամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 1996 թվականի օգոստոսի 22-ի N 125-ՖԶ Դաշնային օրենքով, «Գիտության և պետական գիտատեխնիկական քաղաքականության մասին» 1996 թվականի 23-ի N 127-Փ3 Դաշնային օրենքով, 1999 թվականի ապրիլի 14-ի «Կրթության մասին» Հայաստանի օրենքով, Հայաստանի օրենսդրական ակտերով, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատության (բարձրագույն ուսումնական հաստատության) մասին տիպային կանոնադրությամբ, Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության և Հայաստանի կրթության և գիտության նախարարության նորմատիվ իրավական ակտերով, Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությամբ։ Կրթական գործունեությունից զատ այլ տեսակի գործունեություն իրականացնելիս համալսարանը ղեկավարվում է Հայաստանի օրենսդրական ակտերով և Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությամբ։ ՀՌՀ Կանոնադրության նախնական տարբերակը հաստատվել է 2000 թվականի մարտի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կրթական գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Հետագայում` 2006 թվականի նոյեմբերի 14-ին, Կանոնադրությունը նոր խմբագրումներով հաստատվեց Ռուսաստանի Դաշնության կրթության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Բոգդան Բալիխինի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից։

Համալսարանում ուսուցումն իրականացվում է ռուսական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված ծրագրերով` միաժամանակ պարտադիր կերպով ներառելով ազգային բաղադրիչը։ Համալսարանի հետ համագործակցում են Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Ս. Համբարձումյանը, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Էդուարդ Ղազարյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Արամ Գրիգորյանը, Ալեքսանդր Թալալյանը, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Զասլավսկին և այլ անձինք, որոնցից շատերը հանդիսանում են համալսարանի Գիտական խորհրդի անդամներ են։ 2003 թվականից ի վեր իրականացվում է ծրագիր, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջատար մասնագետները՝ ռուսական բուհերի պրոֆեսորները, դասախոսելու նպատակով հրավիրվում են ՀՌՀ։ Այս ծրագրի շրջանակներում 2003-2004 թվականներին ՀՌՀ են այցելել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն[5], Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռոման Ստրոնգինը, նույն համալսարանի հեռահար ուսուցման գծով պրոռեկտոր Ալեքսանդր Կոլդանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մերձավոր արտերկրի բաժնի ղեկավար Ալեքսանդև Սկակովը, ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկան Ա. Գոլիչենովը, նույն ֆակուլտետի պրոֆեսոր Սերգեյ Ավագյանը և դոցենտ Գարեգին Դավթյանը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսորներ Յու. Կոբալաձեն և Վ. Դեգոևը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համաբանակային ակադեմիայի պրոֆեսոր Ա. Գերասիմովը, Ն. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Վ. Պուսկոն, ՄՊՀ-ի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի պրոֆեսորներ Ս. Կուզնեցովը, Գ. Կոբելկովը, Ռ. Պոդլովչենկոն, Վ. Լեոնտևը, ՄՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Մ. Կուլակովը և Մ. Օսմովան, ՄՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Լ. Զլատոուստովան, ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի պրոֆեսորներ Ա. Տերտիչնին և Գ. Լազուտինը, «ՆԻԳ» անկախ հրատարակչական տան գլխավոր տնօրեն, «Ռոսիյսկայա գազետայի» քաղաքական մեկնաբան, «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Ալեքսանդր Կնյազևը և ուրիշներ[6]։

Առաջին երկու տարիների ընթացքում համալսարանում գործել է մեկ հանրակրթական ֆակուլտետ։ Տվյալ պահին համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների ձևավորման գործընթացն ավարտված է։

2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող։ Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)[7]։ Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ։

Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսն է, իսկ հայկական կողմից՝ Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանը[8]։

Հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների, ձեռնարկատիրական, ֆինանսական, գիտական և մշակութային շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների (անկախ սեփականության ձևերից) մի շարք այլ ներկայացուցիչներ։

2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա։

2002-2004 թվականների ընթացքում հիմք է դրվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մի շարք առաջատար ուսումնական և գիտական կառույցների համագործակցությանը։ Դրանցից կարելի է առանձնացնել Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի հետ կնքված «Համագործակցության մասին» համաձայնագիրը, Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ կնքված «Համագործակցության մասին» պայմանագիրը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային սահմանապահ ծառայության հետ կնքված «Համագործակցության» համաձայնագիրը, Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ կնքված «Համագործակցության» պայմանագիրը, Սանկտ-Պետերբուրգի «Մշակույթի և կրթության հիմնադրամի» հետ կնքված «Կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը և մի շարք այլ պայմանագրեր ու համաձայնագրեր։

Համալսարանին կից գործում է Ռուս բանասիրության ինստիտուտը, որի գիտական ղեկավարն է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ա. Գրիգորյանը։ Ինստիտուտի կազմից են «Ռուս-հայկական համատեքստ» գիտահետազոտական խումբը, գեղարվեստական թարգմանության կենտրոնը, բառարանագրության կենտրոնը, ռուսագետների վերապատրաստման կենտրոնը, ռուսական մշակույթի քարոզչության կենտրոնը, ինչպես նաև համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային նախաձեռնությունների կենտրոնը։

2004 թվականին հիմնովին ավարտվել է բուհական շենքի վերակառուցումը։ Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել համալսարանի Երախտագիտության պուրակի հանդիսավոր բացման արարողությունը։

2005 թվականի սկզբին շահագործման է հանձնվել համալսարանի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է համալսարանի բաց մարզահամալիրը։ 2022 թվականին բացվել է նաև համալսարանի նոր մասնաշենքը[9]։

Շքանշաններ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-Ռուսական համալսարանը շնորհում է հիշատակի ոսկե մեդալ՝ «Ադամանդակուռ ձիթենու ճյուղ»։ Մեդալի մասին կանոնադրության համաձայն այն շնորհվում է տարին մեկ անգամ, իսկ բացառիկ դեպքերում՝ երկու անգամ։

Անդրանիկ մեդալը 2001 թվականի ապրիլին շնորհվել է Վլադիմիր Սպիվակովին ռուսական մշակույթի զարգացման գործում նրա ունեցած ավանդի, ինչպես նաև ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին օգնության ձեռք մեկնելու և երաժշտական տաղանդով օժտված հայ պատանիներին ցուցաբերած երկարամյա հովանավորության համար։

Երկրորդ մեդալը շնորհվել է Լյուդմիլա Պուտինային 2002 թվականի ապրիլին՝ Հայ-ռուսական համալսարան նրա կատարած այցի ընթացքում։ Բացի դրանից ՀՌՀ Գիտական խորհրդի որոշմամբ հիշատակի ոսկե մեդալ է շնորհվել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գեորգիևին։

2002-2005 թվականներին ՀՌՀ Պատվո շքանշան է շնորհվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին, Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին, Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Ռուսաստան-Հայաստան» համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկիտա Ռիժկովին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Զորկինին, Մոսկվայի Կենտրոնական վարչական տարածքների ոստիկանապետեր Դենիս Դյոգտևին և Ալեքսեյ Բայդակովին, Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովին, Ռոստովի մարզի նահանգապետ Վահրամ Չուբին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն, Ղրղզա-ռուսական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նիֆադևին, Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի ռեկտոր Աբդուրաշիդ Մագոմեդովին, «Intermec Technologies» կորպորացիայի նախկին նախագահ, «Automatic Identification Technology Industry-ի» խորհրդական Մայքլ Օհանյանին (ԱՄՆ)։

Համալսարանի պատվավոր պրոֆեսորների թվում են Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Գիտությունների միջազգային ակադեմիայի բարձրագույն դպրոցի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Ս. Այվազյանը, «Անցումային շրջանի տնտեսագիտության ինստիտուտի» տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Եգոր Գայդարը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովը, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր, «ՏՎՑ» հեռուստաալիքի «Հետգրության» ծրագրի հեղինակ և վարող Ալեքսեյ Պուշկովը, Ուկրաինայի ԳԱԱ Գ. Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը։

Ռուս-հայկական համալսարանի ռեկտորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեկտոր Գործելաժամանակ Լուսանկար
1. Լևոն Մկրտչյան 1998-2001
2. Արմեն Դարբինյան 2001-2023
3. Էդվարդ Սանդոյան 2023-ներկա

ՀՌՀ հրատարակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կից գործում է հրատարակչություն։ Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն ՀՌՀ հրատարակչությունում լույս են տեսել ռուս դասականների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ` Ֆ. Դոստոևսկու «Դևեր» և «Գրառումներ մեռյալ տնից» գործերը, Մ. Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպը և այլն։

Շենքը վերակառուցվել է 2004 թվականին։ 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր[10]։

1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել Լևոն Մկրտչյանը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը։ 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել Արմեն Դարբինյանը։ Արմեն Դարբինյանին ռեկտորի պաշտոնում փոխարինել է Էդվարդ Սանդոյանը[11]

Անվանի շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տիգրան Ավինյան - Հայաստանի փոխվարչապետ
  • Գարիկ Պապոյան - հայ հաղորդավար, հումորիստ, երաժիշտ
  • Լուսինե Թովմասյան - «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթող (Միսս Հայաստան - 2003)
  • Սուրեն Գրիգորյան - իրավաբան, Հայաստանի ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
  • Լիլիթ Երեմյան - Հայաստանի կառավարության աշխատակազմի իրավաբանական խորհրդատու
  • Վահան Հովսեփյան - Armix ընկերության տնօրեն
  • Արտակ Գասպարյան - շոումեն, «32 ատամ» ակումբի ռեզիդենտ
  • Սոնա Թորոսյան - Արմենիա TV հեռուստաընկերության հաղորդավարուհի
  • Արամ Վարդեևանյան - իրավաբան

Ինստիտուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում գործում են 8 ինստիտուտներ՝

  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի
  • Ինժեներաֆիզիկական
  • Կենսաբժշկություն և դեղագործության
  • Էկոնոմիկայի և բիզնեսի
  • Իրավունքի և քաղաքականության
  • Հումանիտար գիտությունների
  • Մեդիայի, գովազդի և կինոյի
  • Արևելագիտության ինստիտուտ

Գիտական հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Optics & its Applications: Symposium Information & Book of Abstracts of the International Symposium (Armenia, 5—9 September, 2011). — Yerevan, 2011—150 p.
  • Аветисян Сержик Сергеевич. Проблемы разграничения преступного от непреступного поведения (теория и практика уголовно-правового обеспечения безопасности человека) . — Ер.: Изд-во РАУ, 2011. 814 с.
  • Вагаршакян Ашот Агасиевич. Математический анализ. Ер.: Изд-во РАУ, 2011.303 с.
  • Габриелян Розалия Аршаковна. Армения и Атропатена. Ер.: Изд-во РАУ, Изд-во НАН РА, 2002. 318 с.
  • Гамбарян Артур Сиреканович. Судебная политика в Республике Армения (общетеоретические и методологические проблемы). На арм.яз. Ер.: Изд-во РАУ, 2013. 364 с.
  • Григорян М.В. Научные основы квалификации преступлений. На арм.яз. Ер.: Изд-во РАУ. 356 с.
  • Егиазарян Азат К. Золотой век армянской поэзии. Очерки армянской поэзии начала XX века. На арм.яз. Ер.: Изд-во РАУ, 2019. 176 с.
  • Енгоян Ашот Пайлакович. Идеологические основы социально-политических трансформаций в постсоветской Армении / Отв. ред.: К.А. Мирумян. Ер.: Изд-во РАУ. 358 с.
  • Манасерян Татул Норайрович. Современные теории развития мировой экономики. Ер.: Изд-во РАУ, 2005. 347 с.
  • Международная конференция (25-26 апреля 2011 г.): Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе: Сборник научных статей. Ер.: Изд-во РАУ, 2011. 141 с.
  • Международная научная конференция "Русская литература в меняющемся мире". (30-31 октября 2006 г.). Сборник статей. Ер.: Изд-во РАУ, 2006. 412 с.
  • Мирумян Карлен Артаваздович. История политической науки. Часть 1. Эпоха античности. Ер.: Изд-во РАУ, 2004. 300 с.
  • Мирумян Карлен Артаваздович. История политической науки. Часть 2. Средневековье. Возрождение. Реформация. Ер.: Изд-во РАУ, 2005. 446 с.
  • Навасардян Арман Гарникович. Актуальные проблемы политической культуры в современной дипломатии. (Монография). Ер.: Изд-во РАУ, 2016. 172 с.
  • Вестник РАУ. Физико-математические и естественные науки. Ежегодно NN 1 - 3 с 2011 г. по 2023 г. — Ер.: Изд-во РАУ.
  • Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. Ежегодно NN 1 - 3 с 2011 г. по 2023 г. — Ер.: Изд-во РАУ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. «Двусторонние договоры - Министерство иностранных дел Российской Федерации». archive.mid.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  3. «Двусторонние договоры» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Соглашение между Россией и Арменией об условиях учреждения и деятельности в г.Ереване Российско-Армянского (Славянского) университета» (ռուսերեն). base.spinform.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում անցկացվեց «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. ծագում և հեռանկարներ» թեմայով գիտագործնական համաժողով». armenpress.am.
  6. «РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ». rau.am. Արխիվացված է օրիգինալից 2024-04-14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հայ-ռուսական համալսարանի գիտխորհրդի անդամներին ներկայացվել է նորընտիր ռեկտորը». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. Անդրեասյան, Ժաննա (2023). «Էդվարդ Սանդոյանը նշանակվել է Սլավոնական համալսարանի ռեկտոր». Aravot.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ-ռուսական համալսարան» հոդվածին։