Արամ Գրիգորյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Արամ Պարույրի Գրիգորյան
Ծնվել է սեպտեմբերի 28, 1930 (87 տարեկան)
Վրաստան Վրաստան Թիֆլիս
Ազգություն Հայ
Մասնագիտություն գրականագետ
Հաստատություն(ներ) Հայաստանի գրողների միություն, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Հայ-ռուսական համալսարան
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր (1970) և ակադեմիկոս (1996)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և ՀԽՍՀ պետական մրցանակ

Արամ Պարույրի Գրիգորյան (1930, սեպտեմբերի 28, Թիֆլիս), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ԽՍՀՄ ԳՄ անդամ (1967)։:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 28-ին Թիֆլիսում։1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1979-1988 թթ. եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, 1958-1963 թթ.՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1964-1971 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1971-1989 թթ.՝ բաժնի վարիչ, 1989-1994՝ փոխտնօրեն, 2000-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[1]: 1994 թվականից Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խմբի ղեկավար[2]: 2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար, «ՌՀՀ բանբերի» խմբագրական-հրատարակչական խորհրդի անդամ[3]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են գրականության տեսությանը, հայ գրականության պատմությանը և ազգային առանձնահատկություններին[4]: Նրա ավելի քան հարյուր հոդվածներ լույս են տեսել գիտական և գրական տարբեր պարբերականներում, այդ թվում նաև մոսկովյան այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են «Вопросы литературы», «Дружба народов», «Литературная газета», «Советская культура»: Առանձին մի խումբ են կազմում մոսկովյան ակադեմիական տարբեր հատորյակներում տպագրվածները, այդ թվում՝ «Խորհրդային բազմազգ գրականության պատմության» յոթհատորյակում, «Միասնություն», «ԽՍՀՄ գրողների համագումարները» և «Հայ գրականության պատմություն» հատորյակներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)
  • Պուշկինի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե Չարենց, 1959:
  • Եղիշե Չարենցի պոեզիան, 1961:
  • Գեղարվեստական ոճի պրոբլեմները, ռուսերեն, 1966:
  • Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը, ռուսերեն, 1974:
  • Գրականությունը և տեսությունը, ռուսերեն, 1976:
  • Քննադատությունը և գրական պրոցեսը, 1979:
  • Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը, ռուսերեն, 1984:
  • Ոճային որոնումները և գրական զարգացումը, ռուսերեն, 1987:
  • Գրական երկի ամբողջականությունը, ռուսերեն, 2004:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիկ Մարտիրոսյան, Վլադիմիր Բարխուդարյան, «Ազգ», 05.10.2010 թ.,«Ականավոր գրականագետը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 385-386