Ալեքսանդր Թալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թալալյան
Талалян Александр Андраникович.jpg
Ծնվել էսեպտեմբերի 17, 1928(1928-09-17)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 2016(2016-08-09) (87 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական ղեկավարԴմիտրի Մենշով
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան (սեպտեմբերի 17, 1928(1928-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2016(2016-08-09), Երևան, Հայաստան[1]), հայ մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1965), ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1965)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ, օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում (Հայկական ԽՍՀ)։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1952 թվականին, որպես ասպիրանտ ընդունվել է Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ։ 1956 թվականին հայտնի ռուս մաթեմատիկոս Դ. Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը։ 1956 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում։ 1991-1997 թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը, 1971 թվականից ղեկավարել է Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքը։ 1966-1968, 1970-1973 և 1988-1991 թվականներին եղել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանիա Շիրակացու մեդալ, 2003

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Представление измеримых функций рядами, 1960.
  • О системах, ряды по которым представляют функции классов, 1969.
  • Об аппроксимационных свойствах некоторых неполных систем, 1981.
  • О связи свойств полноты и безусловной сходимости для ортогональных систем , 1982.
  • О единственности кратных тригонометрических рядов, 1987.
  • О некоторых свойствах единственности кратных тригонометрических рядов и гармонических функций, 1988.
  • Некоторые вопросы единственности кратных рядов по системе Хаара и тригонометрической системе, 1989.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 168.am։ «Մահացել է ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը»։ 168 Ժամ։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12 
  2. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 27 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 124 CC BY-SA icon 80x15.png