Jump to content

Կաստել Ջուբելիոյի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստել Ջուբելիոյի կամուրջ
Ponte di Castel Giubileo
ԱնունովԿաստել Ջուբելիո
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակուղանցույց
Նյութերկաթբետոն
Հատում էՏիբեր
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Կաստել Ջուբելիոյի կամուրջ (իտալ.՝ Ponte di Castel Giubileo), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Այն անցնում է A90 (իտալ.՝ Grande Raccordo Anulare) մայրուղով, որը կապում է Վիա Ֆլամինիա ճանապարհը Վիա Կաստել Ջուբելիոյի ճանապարհին համանուն շրջանում և Գրոտտարոսսա և Լաբարո շրջաններում[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա առաջին կամուրջն է Տիբեր գետի վրա, որը կառուցված է հյուսիսային օղակաձև A90 ճանապարհի վրա։ Այն իրենից ներկայացնում է երկու խճուղով ուղանցույց։ Գետի ընթացքը կարգավորվում է մի պատնեշով, որը տեսանելի է ուղանցույցի երթևեկելի մասի արտաքին կողմից[2]։

1948 թվականին ճարտարապետ Գաետանո Մինուչչին ձեռնամուխ է լինում կառուցել ՀԷԿ, որի շինարարությունը ավարտվում է 1953։ Դա հետպատերազմյան վերակառուցման մի պարզ խորհրդանիշ էր՝ կառուցված ֆուտուրիստական նորարարական շինանյութերով, թափանցիկ ապակե պատերով և երկաթբետոնե հենակներով։

Այն հագեցած է օրնիթոլոգիական սարքավորումով, որը կառավարվում է Legambiente ասոցիացիայի կողմից։ Ի հավելլում էլեկտրական էներգիայի արտադրության, կամուրջը նաև հնարավորություն է տալիս մասնակցել նատուրալիստական էքսկուրսիաների, որոնք կազմակերպվում են այս «բնության արահետի վրա»։

Կաստել Ջուբելիոյի կամուրջը հասանելի է Հռոմի երկաթգծի Saxa Rubra, Labaro և Centro Rai կայարաններից։
Ինչպես նաև ռեգիոնալ FL1 երկաթգծի Fidene կայարանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. 2,0 2,1 Rendina, p. 257.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claudio Rendina, Enciclopedia di Roma, Roma, Newton Compton Editori, 2005, ISBN 88-541-0304-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]