Կաբիր Բեդի
Կաբիր Բեդի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Դելիի համալսարան և Շերվուդ քոլեջ |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և մոդել |
Ծնողներ | հայր՝ Baba Bedi XVI?, մայր՝ Freda Bedi? |
Ամուսին(ներ) | Նիկի Բեդի և Պրոտիմա Բեդի |
Երեխա(ներ) | Pooja Bedi? և Adam Bedi? |
Պարգևներ և մրցանակներ | |
kabirbedi.com | |
Կաբիր Բեդի (հինդի कबीर बेदी, հունվարի 16, 1946[1], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան և հեռուստահաղորդավար։ Բոլիվուդի առաջին դերասաններից է, ով աշխատել է Հոլիվուդում և հայտնի դարձել Եվրոպայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաբիր Բեդիի ծնողները եղել են քաղաքական պայքարի ակտիվ մասնակիցներ, ովքեր պայքարում էին անգլիական գաղութարարներից Հնդկաստանի անկախության համար։ Նրա հայրը Օքսֆորդի շրջանավարտ Բաբա Պյարելալ Բեդին էր, ով հայտնի էր Բաբա Բեդի 16-րդ անունով և հանդիսանում էր միջազգային ճանաչում ստացած հոգևոր ուսուցիչ։ Բեդիները անմիջապես սերում էին սիկհերի կրոնական հիմնադիր Գուրու Նանակից։ Մայրը Դերբիշիրում ծնված Ֆրեդա Բեդին՝ բուդդիզմի մոլի հետևորդ էր։
Կաբիր Բեդին սովորել է տեղի դպրոցներից մեկում, իսկ հետո ընդունվել Նայնիտալի Շերվուդյան քոլեջ։ Այնուհետև տեղափոխվել է Դելի և պատմություն ուսումնասիրելու նպատակով ընդունվել Սուրբ Ստեփանոսի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Բոմբեյում։ Այնտեղ նրան հրավիրել են նկարահանվել «Will» ծխախոտի գովազդային հոլովակում, որը ցուցադրվում էր կինոթատրոններում ` կինոցուցադրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ նրան նկատել է թատերական ռեժիսորներից մեկը և հրավիրել թատրոնում աշխատելու։ Թատրոնում Կաբիր Բեդին հանդես էր գալիս ամենաբազմազան դերերով։ Նկատելով թատրոնում նրա հաջողությունները, շուտով նրան հրավիրում են կինոնկարահանման հրապարակ։ Կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին՝ «Իրարանցում» ֆիլմում։
1976 թվականին Կաբիր Բեդին հրավիրվել է նկարահանվելու իտալացի ռեժիսոր Սերջո Սոլիմայի «Սանդոկան` յոթ ծովերի վագրը» ֆիլմում։ Ֆիլմի հաջողությունից հետո, 1977 թվականին նա նկարահանվել է «Վագրը դեռ կենդանի է, Սանդոկանը վերադառնում է», իսկ 1996 թվականին՝ «Սանդոկանի վերադարձը» ֆիլմերում։
1982 թվականին նկարահանվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպի մոտիվներով Ս. Մուրադյանի նկարահանած համանուն ֆիլմում ` կատարելով Գաբրիել Բագրատյանի դերը։ 1983 թվականին խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ութոտնուկը» ֆիլմում ` չարագործ Գոբինդի դերում։ Ֆիլմը նրան հայտնի դարձրեց Ամերիկայում։ Այնուհետև նկարահանվել է ամերիկյան հեռուստասերիալներում («Դինաստիա», «Նա գրել է սպանություն», «Մասնավոր խուզարկու Մագնումը», «Ճանապարհների ասպետը», «Լեռնցին», «Հանդուգն են և գեղեցիկ» և այլն)։ 1988 թվականին նկարահանվել է ավստրալիական «Վերադարձ Էդեմ» մինի-սերիալի ռեմեյքում ` «Վրեժի ծարավ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին հայտնի դերասանուհի Ռեքհան է։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաբիր Բեդին ամուսնացել է երեք անգամ և ունի երեք երեխա։ Երկար ժամանակ սիրավեպ է ունեցել դերասանուհի Փարվին Բաբիի հետ։
2010 թվականին Իտալիայի հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել է «Իտալիայի հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշանով։ 1982 թվականից հանդիսանում է ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ և արժանիներին ներկայացնում է «Օսկար» մրցանակի։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1971 | Իրարանցում | Hulchul | Մահեշ Ջաթլեյ |
1972 | Կավատը | Rakhi Aur Hathkadi | Սուրաջ |
1973 | Խորթ եղբայրները | Kuchhe Dhaage | Ռուպա, Պանդիտ Տուլսիրամ |
1974 | Սիրո մեղեդին | Ishq Ishq Ishq | Դիվանա, Ռավիկանտ Վյաս |
1976 | Սանդոկան` յոթ ծովերի վագրը | Sandokan | Սանդոկան |
1976 | Կոբրա | Nagin | Ուդայ |
1976 | Սև ծովահենը | Il corsaro nero | ծովահեն Ներո |
1976 | Գնդակը | Bullet | Դուրգա Պրասադ |
1977 | Վագրը դեռ կենդանի է. Սանդոկանը վերադառնում է | La tigre è ancora viva: Sandokan alla riscossa! | Սանդոկան |
1977 | Դավաճանություն | Vishwasghaat | Ուդայ |
1978 | Բաղդադի գողը | The Thief of Baghdad | արքայազն Թաջ |
1979 | Աշանտի | Ashanti | Մալիկ |
1979 | Վերջին երդումը | Aakhri Kasam | Կիշան, Բադալ |
1980 | Մասնավոր խուզարկու Մագնումը | Magnum, P.I. | Մալքոլմ |
1981 | Դինաստիա | Dynasty | Ֆարուք Ահմեդ |
1982 | Էլեոնորա. Աշխարհի առաջին լեդին | Eleanor, First Lady of the World | - |
1982 | Ճանապարհների ասպետը | Knight Rider | Վասկուն |
1982 | Սատանայի սիրեցյալը | Satan's Mistress | Սպիրիտ |
1982 | Մուսա լեռան քառասուն օրը | Forty Days of Musa Dagh | Գաբրիել Բագրատյան |
1983 | Ութոտնուկը | Octopussy | Գոբինդա |
1983 | Գլխավոր հոսպիտալը | General Hospital | լորդ Ռամա |
1984 | Վարպետը | The Master | Կրուգեր |
1984 | Որսորդը | Hunter | Լեո Զուկոֆ |
1984 | Նա գրել է սպանություն | Murder, She Wrote | Վիկրամ Սինգհ |
1985 | Պատանդների չվերթը | Hostage Flight | Խատիբ Նասիֆ |
1985 | Ստինգրեյ | Stingray | Դաուսաու |
1986 | Արծվի թևեր | On Wings of Eagles | Մոհամադ |
1986 | Մեկ կյանք` ապրելու համար | One Life to Live | Կառլոս Դեմիտրի |
1987 | Հանդուգն են և գեղեցիկ | The Bold and the Beautiful | արքայազն Օմար Ռաշիդ |
1987 | Մոլլի Դոդի օրերն ու գիշերները | The Days and Nights of Molly Dodd | Բիրմանի |
1988 | Վերջնակետ | Terminal Entry | հրամանատար |
1988 | Գազանը | The Beast of War | Աքբար |
1988 | Վրեժի ծարավ | Khoon Bhari Maang | Սանջայ Վերմա |
1991 | Մթին ջունգլիների գաղտնիքները | I misteri della giungla nera | Կամմամուրի |
1991 | Սիրելին | Kurbaan | տեսուչ Սուրաջ Սինգհ |
1991 | Արդարադատությունն անզոր է | Beyond Justice | Մաուլետ |
1991 | Անապատի արքայազնը | Il principe del deserto | Մաուլետ Բենի-Զաիր |
1992 | Լեռնցին | Highlander | Կամիր |
1992 | Սիրո մեծությունը | Yalgaar | Ռաջ Պրատապ Սինգհալ |
1992 | Կաբարեի պարուհին | Dil Aashna Hai (...The Heart Knows) | Ռայ Բահադուր Դիգիվիջայ Սինգհ |
1993 | Զինակիրը | Kshatriya | Թհակուր Գանգա Սինգհ |
1993 | Փրկարարը | Yugandhar | Կոլ Կանիր |
1994 | Սալամ | Salaami | կապիտան |
1994 | Գոտեմարտ առյուծների հետ | Lie Down with Lions | Կաբիր |
1994 | Մահառաջայի դուստրը | The Maharaja's Daughter | Չանդրագուպտա |
1995 | Թոմ Կլենսիի օպերատիվ կենտրոնը | OP Center | Աբդուլ |
1995 | Ամենուր խուճապ է | Aatank Hi Aatank | ոստիկանության տեսուչ |
1995 | Ճակատագիր | Kismat | Ռաջան |
1996 | Սանդոկանի վերադարձը | Il ritorno di Sandokan | Սանդոկան |
1997 | Մենք հրեշտակներ ենք | Noi siamo angeli | Նապոլեոն |
1997 | Արդարադատության ասպետները | Team Knight Rider | Արիստոտել Դրագո |
1997 | Արգելված տարածք | Forbidden Territory: Stanley's Search for Livingstone | Խամիս Բին Աբդուլա |
1998 | Ընտանեկան բժիշկ | Un medico in famiglia | Կաբիր |
1999 | Կյանքն իտալական ձևով | Vivere | Ամիր Իբրահիմ |
1999 | Դատաստան | Kohram | Բրիգ Բեդի |
2001 | Կապիկների թագավորը | The Lost Empire | Ֆրիար Սանդ |
2002 | Այրվող սիրտը | Kranti | Մահենդրա Պրատապ Ռանա |
2002 | Իմ սիրտը պատկանում է քեզ | Maine Dil Tujhko Diya | միսթր Վարմա |
2002 | Անիտան ու ես | Anita & Me | Յուտի |
2003 | Հատուցում փնտրելիս | Talaash: The Hunt Begins | Չհոտի Պատհան |
2003 | Հիշողություններից | The Hero: Love Story of a Spy | միսթր Զաքարիա |
2004 | Սրբազան համայիլ | Rudraksh | Վեդ Պուջան |
2004 | Բախտի կամոք | Kismat | Ռաջ Մալյա |
2004 | Ճանապարհ` ետդարձով | A/R: Andata+ritorno | Տոլստոջ |
2004 | Ես քեզ հետ եմ | Main Hoon Na | Ամարջիտ Բակշի |
2005 | Թաջ Մահալ. Սիրո հավերժական պատմություն | Taj Mahal: An Eternal Love Story | Շահ Ջահան |
2009 | Երկնագույն անդունդ | Blue | կապիտան Ջագատ Մալհոտրա |
2010 | Օդային օձեր | Kites | Բոբ Գրովեր |
2010 | Չգիտեմ ինչու | Dunno Y Na Jaane Kyun | - |
2011 | Սեր` ի հեճուկս | Yaara O Dildaara | Կարամ Սինգհ Սանդհա |
2011 | Հանդիպեցինք մենք... | Miley - Naa Miley - Hum | Սիդհարթհ Մեհրա |
2013 | Բուդդա | Buddha: Rajaon ka Raja | Ասիտա Մունի |
2015 | Անարկալի | Anarkali | Ջաֆար Իմամ |
2015 | Սիրահարվածները | Dilwale | Դև Մալիկ |
2016 | Ձեր ուրախությունները | Teraa Surroor | Խան |
2016 | Մոհենջո Դարո | Mohenjo Daro | Մահամ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբիր Բեդի» հոդվածին։ |
|