Jump to content

Լիոնել Ֆեյնինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիոնել Ֆեյնինգեր
ԿեղծանունFeininger, Lyonel Charles Adrian[1] և Feininger, Charles Léonell[1]
Ծնվել էհուլիսի 17, 1871(1871-07-17)[2][3][4][…] կամ հունիսի 17, 1871(1871-06-17)[5]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Վախճանվել էհունվարի 13, 1956(1956-01-13)[2][3][7][…] (84 տարեկան) կամ հուլիսի 31, 1956(1956-07-31)[8] (85 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, լուսանկարիչ, նկարազարդող, կոմիքսների արտիստ, ուսուցիչ, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն, երաժշտություն[9], լուսանկարչություն[9] և իլյուստրացիա[9]
ՈւսուցիչՌոբեր Դելոնե
ԱշակերտներErik Schmidt-Schaller?, Heinrich Brocksieper? և Eberhard Schrammen?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Die Blaue Vier, Կապույտ հեծյալ, ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[10] և Բեռլինի սեցեսիոն[11]
ԱմուսինJulia Feininger?
ԶավակներLore Feininger?, Laurence Feininger?, T. Lux Feininger?[12] և Andreas Feininger?[12]
 Lyonel Feininger Վիքիպահեստում

Լիոնել Ֆեյնինգեր (գերմ.՝ Lyonel Feininger, հուլիսի 17, 1871(1871-07-17)[2][3][4][…] կամ հունիսի 17, 1871(1871-06-17)[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - հունվարի 13, 1956(1956-01-13)[2][3][7][…] կամ հուլիսի 31, 1956(1956-07-31)[8], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), գերմանա-ամերիկացի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ։

Կյանք և ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գերմանական ծագում ունեցող երաժիշտների ընտանիքում[13]։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքում[14]։ 1887-1888 թվականներին ծնողների հետ Գերմանիա ետ վերադառնալուց հետո[15] սովորել է Համբուրգի գեղարվեստի դպրոցում, իսկ 1889-1892 թվականներին Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ Դեռ ուսումնառության ընթացքում դրսևորել է գեղանկարչի իր տաղանդը և աշխատել «Հումորային էջեր» թերթում։ 1892 թվականին Ֆեյնինգերը սովորել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում, 1893 թվականին վերադարձել է Բեռլին, որտեղ աշխատել է տարբեր թերթերում որպես ծաղրանկարիչ։

Տաճար Հալլեում, 1931: Կտավ, յուղաներկ 86.5 × 124.5 սմ.
Մորիցբորգ, Հալլե

1906 թվականին գեղարվեստական կրթությունը շարունակելու նպատակով նկարիչը կրկին վերադարձել է Փարիզ։ Այստեղ նա վերջնականապես որոշել է իրեն նվիրել նկարչությանը։ 1907 թվականինն Ֆեյնինգերն իր համար բացահայտել է Պիկասոյի և Բրաքի կողմից զարգացրած «վերլուծական կուբիզմը», որը օբյեկտները բաժանում է երկրաչափական հարթ և ստերեոմետրիկ խորանարդ տարրերի։ Իտալական ֆուտուրիստների ազդեցության ներքո, որոնք նույնպես օգտագործել են այդ գեղարվեստական ոճը, Ֆեյնինգերն ստեղծել է «Հեծանվորդ» կտավը (1912)։

1908-1919 թվականներին Ֆեյնինգերն ապրել է Բեռլինում[13][16]։ Նկարել է «ծովային» նկարների շարք՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ոգով։ 1913 թվականին, Ֆեյնինգերը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցող գերմանական Աշնանային սալոնի առաջին ցուցահանդեսին։ 1917 թվականին Բեռլինի «Շտուրմ» պատկերասրահում տեղի է ունեցել Ֆեյնինգերի առաջին անհատական ցուցահանդեսը[17], որը նրան ճանաչում է բերել։ Այդ ժամանակահատվածում նկարիչը համագործակցել է Էքսպրեսիոնիստների հետ, որոնք համախմբվել էին «Շտուրմ» պատկերասրահի շուրջ։ Նրանց ազդեցության տակ Ֆեյնինգերը ստեղծել է բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ։

Լիոնել Ֆեյնինգերի հուշատախտակը Պոտսդամի փողոցում Պոտսդամի փողոցում(գերմ.), Բեռլին

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆեյնինգերը 1919-1933 թվականներին սովորել է «Բաուհաուզում» (Վայմարում, 1925 թվականից՝ Դեսաուում), միաժամանակ կատարելով գրաֆիկական արհեստանոցների ղեկավարների պարտականությունները։ Այդ ժամանակ իր բազմաթիվ կտավների թեման եղել է եվրոպական քաղաքների տեսարանները։ 1924 թվականին Ֆեյնինգերը դարձել է «Կապույտ քառյակ» ցուցահանդեսային ընկերության հիմնադիրներից մեկը (գերմ.՝ Blaue Vier): 1933 թվականին, «Բաուհաուզի» փակմումից հետո, Ֆեյնինգերը վերադարձել է Բեռլին, որտեղ նացիստների կողմից հայտարարվել է որպես «դեգեներատիվ» նկարիչ։

1938 թվականին Ֆեյնինգերը մեկնել է Նյու Յորք, որտեղ շատ զբաղվել է որմնանկարչությամբ։ Նրա ոճը կրկին փոխվել է, կտավներում ավելի շատ գրաֆիկական տարրեր են ավելացել («Մանհեթենի տեսարանը։ Մայրամուտ»։ 1944թ. Քեմբրիջ, Մասսաչուսեթս

Լիոնել Ֆեյնինգերի որդին է լուսանկարիչ և լուսանկարչության տեսաբան Անդրեաս Ֆեյնինգերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115940254
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lyonel Feininger (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Lyonel FeiningerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Deutsche Nationalbibliothek Record #118532308 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  8. 8,0 8,1 8,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  9. 9,0 9,1 9,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. http://americanabstractartists.org/current-members/past/
  11. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
  12. 12,0 12,1 Union List of Artist Names — 2019.
  13. 13,0 13,1 «Alfred Vance Churchill papers regarding Lyonel Feininger, 1888-1944». Archive of American Art Finding Aids. Smithsonian Institution. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  14. [1]"Lyonel Feininger (Léonell Charles Feininger) is born in New York City on July 17th. He was the first child of the violinist Karl Feininger from Durlach in Baden (South West Germany) and the American singer Elizabeth Cecilia Feininger, born Lutz, who was also of German descent. "
  15. Cooper, Philip. Cubism. London: Phaidon, 1995, p. 90. 0714832502
  16. «Lyonel Feininger». Cartoons. Ohio State University. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  17. Muir, Laura and Nathan Timpano. Lyonel Feininger: Photographs 1928-1939.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Enzyklopädie des Wissens, Bd.4 Köln 1990.
  • Die Welt der Malerei, Gütersloh-Amstelveen 1997.
  • Blackbeard, Bill (1994). The Comic Strip Art of Lyonel Feininger. Kitchen Sink Press. ISBN 0-87816-293-3.
  • Feininger, T. Lux (1965). Lyonel Feininger: City at the Edge of the World. Frederick A. Praeger. LCCN 65-25280.
  • Haskell, Barbara. Lyonel Feininger: At The Edge of the World. Exhibition Catalogue. New York: Whitney Museum of American Art, 2011
  • Ness, June (1974). Lyonel Feininger. Frederick A. Praeger. LCCN 72-888673.
  • Hartley, Marsden (1944). Lyonel Feininger. Museum of Modern Art, New York.
  • Muir, Laura and Nathan Timpano. Lyonel Feininger: Photographs, 1928-1939. Cambridge: Harvard Art Museums and Hatje Cantz Verlag, 2011
  • Nisbet, Peter. Lyonel Feininger: Drawings and Watercolors. Cambridge: Harvard Art Museums and Hatje Cantz Verlag, 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնել Ֆեյնինգեր» հոդվածին։