Jump to content

Լինդա Լավլեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Լավլեյս
անգլ.՝ Linda Susan Boreman[1]
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10)[2]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 22, 2002(2002-04-22)[3][4][5] (53 տարեկան)
Մահվան վայրԴենվեր, ԱՄՆ
ԳերեզմանParker
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, կանանց իրավունքների պաշտպան և մարմնավաճառ
ԸնտրանիDeep Throat?
Ամուսին(ներ)Չակ Թրեյնոր

Լինդա Լավլեյս (անգլ.՝ Linda Lovelace, ծնյալ՝ Լինդա Սյուզան Բորմեն, հունվարի 10, 1949(1949-01-10)[2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 22, 2002(2002-04-22)[3][4][5], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի պոռնոդերասանուհի, որը հայտնի է դարձել 1972 թվականին նկարահանված «Deep Throat» ֆիլմում իր մասնակցությամբ։ Չնայած ֆիլմը ժամանակին հսկայական հաջողություն է ունեցել, Բորմենը հետագայում ասել է, որ իր բռնարար ամուսինը՝ Չակ Թրեյնորը, սպառնացել և ստիպել էր իրեն նկարահանվել այնտեղ։ «Ordeal» վերնագրված իր ինքնակենսագրականում նա նկարագրել է, թե ինչ է կատարվել կադրից դուրս։ Հետագայում դարձել է վերածնված քրիստոնյա ու հակապոռնոգրաֆիկ շարժման խոսնակ[6]։

Բորմենը ծնվել է 1949 թվականի հունվարի 10-ին[7] Նյու Յորք քաղաքի Բրոնքս շրջանում, աշխատավորի ընտանիքում[8]։ Ունեցել է դժբախտ մանկություն ոստիկանության սպա Ջոն Բորմենի ու մատուցողուհի Դորոթի Բորմենի ընտանիքում․ հայրը հազվադեպ է տանը եղել, իսկ մայրը կոպիտ էր ու բռնակալ[9]։ Հաճախել է մասնավոր կաթոլիկ դպրոցներ, այդ թվում՝ Հովհաննես Մկրտչի անվան դպրոցն ու Մարիա թագուհու անվան աղջիկների ավագ դպրոցը։ Ավագ դպրոցում Լինդային անվանել են «միսս սրբություն սրբոց», քանի որ նա ժամադրությունների ժամանակ որոշակի հեռավորություն էր պահում՝ սեռական հարձակումներից խուսափելու նպատակով[10]։ 16 տարեկանում, երբ հայրը հանգստի է անցել Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքից, ընտանիքը տեղափոխվել է Դեյվի, Ֆլորիդա[11]։

20 տարեկանում ունեցել է արտաամուսնական կապից ծնված իր առաջին երեխային, որին մոր պահանջով որդեգրման է հանձնել[9]։ Կարճ ժամանակ անց վերադարձել է Նյու Յորք ապրելու և համակարգչային դպրոց հաճախելու։ Այնտեղ ավտովթարի է ենթարկվել, որից ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ նրան արյան փոխներարկում են կատարել։ Փոխներարկված արյունը պատշաճ կերպով չի ստուգվել հեպատիտով վարակված լինելու դեմ, որի արդյունքում 18 տարի անց ստիպված է եղել լյարդի փոխպատվաստման ենթարկվել[10]։

Իր ծնողների տանն ապաքինվելիս ծանոթցել է Չակ Թրեյնորի հետ, որն ըստ Բորմենի, սկզբում գրավիչ ու ուշադիր է եղել, հետո դարձել դաժան ու բռնարար։ Նա ստիպել է իրեն տեղափոխվել Նյու Յորք, որտեղ դարձել է իր մենեջերը, կավատն ու ամուսինը[10]։

Ենթադրաբար Թրեյնորի կողմից պարտադրվելով[12] Բորմենն սկսել է նկարահանվել պոռնոգրաֆիկ համր կարճամետրաժ ֆիլմերում[13]։

1969 թվականին նկարահանվել է «Dogarama» դաժան ֆիլմում[14], որտեղ իր մասնակցությունը ժխտել է այնքան ժամանակ, մինչև չեն հայտնաբերվել մի քանի բնօրինակ կադրեր[10][15]։ 2013 թվականին կինոնկարի օպերատոր Լարրի Ռևենն առաջին անգամ խոսել է այդ ֆիլմի մասին ու պնդել, որ Բորմենը պատրաստակամորեն է մասնակցել նկարահանմանը և որ ոչ մի հարկադրանք չի եղել[13]։ Պոռնոդերասան Էրիկ Էդվարդսը, որը ներկա է եղել նկարահանումների ժամանակ, նույնպես պնդել է, որ որևէ ակնհայտ պարտադրանք տեղի չի ունեցել և որ Բորեմանը բարեխիղճ նկարահանվում էր[16]։

1971 թվականին նկարահանվել է նաև «Piss Orgy» վերնագրով միզարձակման կադրեր պարունակող կինոնկարում[17]։

1972 թվականին նկարահանվել է «Deep Throat» կինոնկարում ու մինետ իրականացրել։ Ֆիլմը հիմնական լսարանի շրջանում զարմանալի և աննախադեպ ժողովրդականություն է վայելել, «Նյու Յորք Թայմս» օրաթերթում նույնիսկ հոդված է տպագրվել դրա մասին[18][19]։ Այն ցուցադրվել է օրական մի քանի անգամ ավելի քան տաս տարվա ընթացքում Պասիկատ թատրոնի ցանցի թատրոններում, որտեղ Բորմենը նույնիսկ իր մատնահետքերն ու ոտնահետքերն է թողել բետոնե մայթերի վրա։ Ֆիլմը հետագայում դարձել է X-վարկանիշ ունեցող տեսաֆիլմերից առաջին ու ամենաշատ եկամուտ ստացողը, հավաքել ավելի քան 600 միլիոն դոլար, որից Բորմենին վճարվել է միայն $1250 դոլլար, որն էլ հետագայում առգրավվել է նրա ամուսնու՝ Թրեյնորի կողմից[20][21]։

Մեդիա կարիերա «Deep Throat» կինոնկարից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի դեկտեմբերին թատերական դեբյուտը կատարել է Ֆիլադելֆիայի Լոքուստ թատրոնում՝ «Pajama Tops» բեմականացման մեջ, որն անհաջողության է մատվել[22][23]։

1974 թվականին նկարահանվել է R-վարկանշված «Deep Throat II» կինոնկարում, որն այնքան լավ չի ընդունվել, ինչպես առաջինը[9]։

1975 թվականին Թրեյնորից հեռացել է 1976 թվականին նկարահանված «Linda Lovelace for President» ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Ուինթերսի մոտ, սակայն դերասանուհու իր կարիերան ծաղկում չի ապրել[9]։ 1973-1974 թվականներին նկարվել է «Փլեյբոյ», «Bachelor» և «Esquire», ամսագրերի համար[24]։

1970-ական թվականների կեսերին սկսել է ցավազրկողների հետ մեծ քանակով մարիխուանա օգտագործել, իսկ երկրորդ ամուսնությունից և երկու երեխաների լույս աշխարհ գալուց հետո լքել է պոռնոֆիլմերի բիզնեսը[9]։

1974 թվականին հրատարակել է երկու «պոռնոամետ» ինքնակենսագրությունները՝ «Inside Linda Lovelace» և «The Intimate Diary of Linda Lovelace»։

1976 թվականին նրան ընտրել են «Forever Emmanuelle» էրոտիկ կինոնկարի գլխավոր դերակատարման համար, սակայն ինչպես նշել է պրոդյուսեր Օվիդիո Գ․ Ասոնիտիսը՝ Լավլեյսն այդ ժամանակ «չափազանց շատ էր թմրադեղ օգտագործում» ու պայմանագիրն ստորագրելուց հետո խոստովանել է, որ «Աստված փոխել է իմ կյանքը», այդ պատճառով հրաժարվել է մերկանալ, նույնիսկ առարկել է նկարահանման հրապարակում Միլոսյան Վեներայի արձանի դեմ՝ վերջինիս մերկ կրծքերի պատճառով։ Նրան փոխարինել են ֆրանսիացի դերասանուհի Աննի Բելով[25]։

1977 թվականի հունվարին կարճ ժամանակով վերադարձել է թատրոն ու խաղացել «My Daughter's Rated X» լաս վեգասյան բեմադրության մեջ, սակայն ներկայացումը շուտ փակվել է, իսկ նրա դերասանական խաղը՝ քննադատվել[26]։

Մեղադրանքներ Չակ Թրեյնորի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյնորից ամուսնալուծվելու հայցի ընթացքում Լավլեյսն ասել է, որ ամուսինը զենքի սպառնալիքով իրեն ստիպել է պոռնոգրաֆիայով զբաղվել և որ «Deep Throat» կինոնկարում իր ոտքերի վրա ծեծելուց առաջացած կապտուկներ կարելի է տեսնել։ Ասել է նաև, որ ամուսինը «ստիպել է իրեն անել այդ բաները գլխին M16 հրացան պահելով»։ Բորմենն իր ինքնակենսագրականում նշել է, որ իր ամուսնությունը լի է եղել բռնությամբ, բռնաբարությամբ, բռնի մարմնավաճառությամբ և մասնավոր պոռնոգրաֆիկայով։

Բորմենի մեղադրանքները տարբեր արձագանքներ են ստացել։ Թրեյնորն ընդունել է, որ հարվածել է Լավլեյսին, սակայն դա եղել է սիրախաղի մի մաս[10]։ 2005 թվականին հրատարակված Լեգս Մաքնեիլի ու Ջենիֆեր Օզբորնի հեղինակած «The Other Hollywood» գրքում մի քանի վկաներ պնդել են, որ Թրեյնորը Բորմենին ծեծել է փակ դռների հետևում, բայց նաև կասկածով են վերաբերվել Լինդայի ասածներին։ Ոմանք Բորմենին համարել են պաթոլոգիկ ստախոս։ Դերասանուհի Գլորիա Լեոնարդը նրա մասին ասել է․ «Դա մի կին էր, որը երբեք պատասխանատվություն չէր ստանձնում իր կատարած ընտրությունների համար, այլ փոխարենը պոռնոյին էր մեղադրում իր կյանքում կատարված ամեն ինչի համար»։ Անդրեա Թրուն պնդել է, որ Թրեյնորը սադիստ էր և բոլորն ատում էին նրան։ Անդրեա Դվորկինը նշել է, որ Բորեմանին տրված ստի դետեկտորի թեստերի արդյունքները հաստատել են նրա պնդումները[27]։ Ավելին, հոգեբույժ Ջուդիթ Լյուիս Հերմանը նշել է, որ Լավլեյսի «Ordeal» հուշագրության շատ մանրամասներ համապատասխանում են հետվնասվածքային սթրեսի բարդ խանգարումներին[28]։

Բորմենը պնդել է, որ «Deep Throat» կինոնկարի համար իրեն վճարված $1,250 դոլլարն առգրավվել է ամուսնու կողմից[29]։

Ամուսնություն Մարչիանոյի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Բորմենն ամուսնացել է մալուխ տեղադրող Լարրի Մարչիանոյի հետ, որը հետագայում հիմնել է գիպսաստվարաթղթի բիզնես։ Ունեցել են երկու երեխա՝ 1977 թվականին ծնված Դոմինիկը և 1980 թվականին ծնված Լինդսին։ Ապրել են Լոնգ Այլնդում գտնվող Center Moriches փոքրիկ քաղաքում, որտեղ Բորմենը ենթարկվում էր լյարդի փոխպատվաստման։ Որոշ ժամանակ ամուսնությունը և մասնավորապես մայրությունը նրան որոշակի կայունություն և երջանկություն են բերել[9], սակայն 1990 թվականին Մարչիանոյի բիզնեսը սնանկացել է, ու ընտանիքը տեղափոխվել է Կոլորադո[11]։

«The Other Hollywood» գրքում Բորմենը Մարչիանոյին ներկայացրել է որպես չափից դուրս հարբեցողի, որը խոսքով բռնություն է գործադրել իր երեխաների վրա ու երբեմն դաժան վարվել իր հետ։ 1996 թվականին քաղաքակիրթ կերպով ամուսնալուծվել են ու մինչև Լինդայի մահը միմյանց հետ կապ պահպանել։

Հակապոռնոգրաֆիական ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին «Ordeal» վերնագրված ինքնակենսագրականի լույս ընծայումից հետո Բորմենն անդամագրվել է «Ընդդեմ պոռնոգրաֆիայի» շարժմանը։ Գրքի շնորհանդեսին առաջին անգամ հրապարակավ խոսել է Թրեյնորի դեմ մեղադրանքների մասին։ Նրան միացել ու աջակցել են Անդրեա Դվորկինը, Քեթրին Մաքքիննոնը, Գլորիա Սթայնեմը և «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» խմբի այլ անդամներ։ Բորմենը դեմ է արտահայտվել պոռնոգրաֆիային՝ ասելով, որ իրեն բռնության են ենթարկել ու պարտադրել։ Նա պոռնոգրաֆիայի վերաբերյալ ելույթներ է ունեցել ֆեմինիստական խմբերում, քոլեջներում ու կառավարական լսումների ժամանակ։

1986 թվականին հրատարակել է «Out of Bondage» հուշագրությունը, որը նվիրված էր 1974 թվականից հետո իր կյանքին։ 1986 թվականին ցուցմունք է տվել Գլխավոր դատախազի պոռնոգրաֆիայի հանձնաժողովի առաջ ու պնդել, որ «երբ դուք դիտում եք «Deep Throat» կինոնկարը, դուք տեսնում եք, թե ինձ ինչպես են բռնաբարում։ Հանցագործություն է այդ կինոնկարը ցուցադրելը․ ամբողջ նկարահանման ընթացքում իմ գլխին ատրճանակ են պահել»։ Այս ցուցմունքին հաջորդել են նրա դասախոսությունները համալսարանական քոլեջներոմ, որտեղ նա դատապարտել է իր նկարագրությամբ անվայել և շահագործող գործողությունները պոռնոգրաֆիայի արդյունաբերության մեջ[29]։

Վերջին տարիներ ու մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորմենը վարակվել էր հեպատիտով 1970 թվականին ավտովթարի ենթարկվելուց հետո կատարած արյան փոխներարկումից[30], որից հետո 1987 թվականին կատարել էր լյարդի փոխպատվաստում[31]։ 2001 թվականին նկարահանվել է հոլիվուդյան հայտնիների մասին պատմող «E! True Hollywood Story» ամերիկյան վավերագրական կինոսերիալում, որից հետո ներքնազգեստով հանդես եկել «Leg Show» ամսագրում[32]։

2002 թվականի ապրիլի 3-ին ենթարկվել է ևս մեկ ավտովթարի, որն ավելի լուրջ էր, քան 1970 թվականինը։ Ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ ու ներքին վերքեր։ Նույն թվականի ապրիլի 22-ին անջատվել են ինտենսիվ թերապիայի սարքավորումներն ու նա մահացել է 53 տարեկան հասակում Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում․ Մարչիանոն ու նրանց երկու զավակները ներկա են եղել[33]։ Հուղարկավորվել է Կոլորադոյի Պարկեր գերեզմանատանը[34][35]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լինդա» համակարգչային ծրագրավորման լեզուն անվանվել է ի պատիվ Լինդա Լավլեյսի։ Անվան ընտրության վրա ազդել է «Ադա» ծրագրավորման լեզուն, որն անվանակոչվել է համակարգչային ռահվիրա Ադա Լավլեյսի պատվին[36]։

Բորեմանի մասնակցությունը «Deep Throat» ֆիլմում այն թեմաների թվում էր, որոնց անդրադարձել է 2005 թվականին նկարահանված «Inside Deep Throat» վավերագրական ֆիլմը։

Ինդի փոփ երգիչ ու երգահան Մարկ Սիրդորեուսը 2008 թվականին «Linda Lovelace for President» վերնագրով ալբոմ է թողարկել, որտեղ ընդգրկված է նույն վերնագրով մի երգ[37]։

Քանթրի երգիչ ու երգահան Դեյվիդ Ալան Քուն «Լինդա Լավլեյս» վերնագրով երգ է գրել[38], որն ընդգրկվել է 1978 թվականին թողարկված նրա «Nothing Sacred» ալբոմում։ Նույն երգն ընդգրկվել է 1990 թվականի «18 X-Rated Hits» ալբոմում այլ անվան տակ[39]։

2008 թվականին Բորմենի չորս ինքնակենսագրականներից երկուսի հիման վրա բեմադրված «Lovelace: A Rock Musical» ռոք մյուզիքլը ներկայացվել է Լոս Անջելեսի Հեյվորթ թատրոնում[40]։

Լավլեյսը 2010 թվականին Դեյվիդ Բերտոլինոյի բեմադրած «The Deep Throat Sex Scandal» պիեսի գլխավոր հերոսներից մեկն է։ Պիեսում պատմվում է Հարրի Ռիմզի կյանքի ու պոռնոգրաֆիայում սկզբնական կարիերայի մասին, ինչպես նաև «Deep Throat» ֆիլմի նկարահանման ու դրա արդյունքում Մեմֆիս քաղաքում իր խայտառակության ու անպարկեշտ դատավարության մասին․ Լավլեյսը գլխավոր կերպար է։ 2013 թվականի հուլիսին «Ինդիգոգո» քրաուդֆանդինգի արշավը ներկայացման կինոտարբերակն ստեղծելու համար հավաքել է $25,000 գումար[41]։

2011 թվականին նախատեսված էր սկսել Բորեմանի մասին երկու կենսագրական կինոնկարների թողարկումը[42][43]։ «Լավլեյս» վերնագրով առաջինը, որտեղ Լինդային մարմնավորել է Ամանդա Սեյֆրիդը, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 9-ին, սակայն հաջողություն չի ունեցել։ «Inferno: A Linda Lovelace Story» վերնագրված հաջորդ կինոնկարը[42][43][44], որտեղ Լինդային մարմնավորելու էր Մալին Ակերմանը, պետք է նկարահանվեր 2011 թվականի սկզբին[45][46], սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով այդպես էլ չի թողարկվել։

«Family Ties» սիթքոմի դրասանուհի Թինա Յոթերսը Լինդայի դերում նկարահանվել է «Lovelace: The Musical» մյուզիքլում[47]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dogarama (1969)
  • Piss Orgy (1971)
  • Deep Throat (1972)
  • The Confessions of Linda Lovelace (1974)
  • Deep Throat Part II (1974) as Nurse Lovelace
  • Linda Lovelace for President (1975)
  • Inside Linda Lovelace (1974), Linda Lovelace, later seen as a book saying by Chuck 0-902826-11-5
  • Ordeal (1980), Linda Lovelace and Mike McGrady, 0-517-42791-5
  • Out of Bondage (1986), Linda Lovelace and Mike McGrady, 0-425-10650-0

Այլ գրքեր՝

  • Jack Stevenson (ed): Fleshpot: Cinema's Sexual Myth Makers & Taboo Breakers (Headpress, England 2000). գրքում ընդգրկված է հարցազրույց Լինդայի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sarracino C. The Porning of America: The Rise of Porn Culture, What It Means, and Where We Go From Here — 2008. — P. 15. — ISBN 978-0-8070-6153-4
  2. 2,0 2,1 Adult Film Index — 2022.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118574620 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. Briggs, Joe. «Linda Lovelace dies in car crash - UPI.com». United Press International. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին. «By 1980 she had become a mother of two, a born-again Christian, and a feminist -- and was living on welfare as her husband tried to make ends meet as a cable installer on Long Island. She had already become the feminist poster child for the demeaning effects of pornography, turning up in Andrea Dworkin's 1979 book "Pornography: Men Possessing Women."»
  7. «UPI Almanac for Friday, Jan. 10, 2020». United Press International. 2020 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին. «… X-rated film actor Linda Lovelace in 1949»
  8. Standora, Leo (April 23, 2002). "Ex-Porn Star Lovelace Dies After Crash" Արխիվացված Հուլիս 15, 2013 Wayback Machine. Daily News. WebCitation archive.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 "Linda Lovelace" Արխիվացված Մայիս 24, 2018 Wayback Machine. The Daily Telegraph. April 24, 2002
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Briggs, Joe Bob (2002 թ․ ապրիլի 25). «Linda's Life». National Review. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 16-ին.
  11. 11,0 11,1 «Linda Lovelace». Arlindo-correia.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  12. Lovelace, Linda; McGrady, Mike (2000). Ordeal. Citadel Press. p. 110–114. 0-8065-0687-3.
  13. 13,0 13,1 Larry Revene: Loops and Organized Crime Արխիվացված Հուլիս 31, 2013 Wayback Machine, The Rialto Report Արխիվացված Հուլիս 27, 2013 Wayback Machine, May 12, 2013.
  14. Saraccino, Carmine; Scott, Kevin M. (2008). The Porning of America: The Rise of Porn Culture, What It Means, and Where We Go from Here. Boston, MA: Beacon Press. էջեր 15–16. ISBN 978-0807061534.
  15. Linda Lovelace, Ordeal, pages 105–113 and 194, cited by "PETA and a Pornographic Culture, II". by Carol Adams, Feminists for Animal Rights, April 1994. Retrieved July 17, 2007.
  16. «Eric Edwards: Twilight of a Shy Porn Star». 2013 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  17. Saraccino, Carmine; Scott, Kevin M. (2008). The Porning of America: The Rise of Porn Culture, What It Means, and Where We Go from Here. Boston, MA: Beacon Press. էջ 16. ISBN 978-0807061534.
  18. Canby, Vincent. The New York Times. January 21, 1973
  19. Bronstein, Carolyn. Battling Pornography: The American Feminist Anti-Pornography Movement, 1976–1986 Արխիվացված Հուլիս 29, 2014 Wayback Machine. 2011. Cambridge University Press. Page 75. Archived at Google Books. Retrieved May 6, 2012.
  20. «Linda Boreman, 53; Star of 'Deep Throat' Became Advocate Against Porn». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2002 թ․ ապրիլի 23. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  21. Segaloff, Nat (2017 թ․ հոկտեմբերի 8). Screen Saver Too: Hollywood Strikes Back (անգլերեն). BearManor Media.
  22. Collins, William B. (1973 թ․ դեկտեմբերի 29). «Critic Raps Linda's Latest Acting Effort». Willoughby News Herald. Knight Newspapers. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  23. «Play is Closing». Uniontown Evening Standard. Associated Press. 1974 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  24. Saraccino, Carmine; Scott, Kevin M. (2008). The Porning of America: The Rise of Porn Culture, What It Means, and Where We Go from Here. Boston, MA: Beacon Press. էջ 15. ISBN 978-0807061534.
  25. Statement by producer Ovidio Assonitis in the featurette "Emmanuelle Exposed" on the 2007 DVD release of Laure (1976), Universal Product Code 891635001230
  26. Kerrigan, Mike (1977 թ․ փետրվարի 2). «Linda in Vegas: Name's the Game». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  27. MacKinnon, Catharine; Dworkin, Andrea (1997). In Harm's Way: The Pornography Civil Rights Hearings. Cambridge, MA: Harvard University Press. էջեր 206–213. ISBN 0-674-44578-3.
  28. Herman, Judith (1992). «Complex PTSD: A Syndrome in Survivors of Prolonged and Repeated Trauma». Journal of Traumatic Stress. Hoboken, NJ: Wiley-Blackwell. 5 (3): 377–391. doi:10.1002/jts.2490050305.
  29. 29,0 29,1 "Linda Lovelace dies at 53 of injuries suffered in car accident" Արխիվացված Մայիս 17, 2017 Wayback Machine. Lodi News-Sentinel. April 24, 2002. Page 15. Archived at Google News.
  30. Lovelace, Linda; McGrady, Mike (2006). Ordeal. Citadel Press. էջ 7. ISBN 0-8065-2774-9.
  31. «New Liver for Linda Lovelace». The New York Times. Reuters. 1987 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 16-ին.
  32. Whitington, Paul (2013 թ․ սեպտեմբերի 1). «Porn-again Christian». Irish Independent. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  33. de Vries, Lloyd (2002 թ․ ապրիլի 23). «'Linda Lovelace' Dies». CBS News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  34. Smith, Lori (February 1, 2012). "People: 'Big' wants scene with Sarah Jessica Parker in 'Lovelace'" Արխիվացված Հոկտեմբեր 6, 2013 Wayback Machine. The Denver Post.
  35. Peterson, Eric. Ramble Colorado: A Wanderer's Guide to the Offbeat, Overlooked, and Outrageous Արխիվացված Մարտ 16, 2017 Wayback Machine. Archived at Google Books. Retrieved May 6, 2012.
  36. Markoff, John (1992 թ․ հունվարի 19). «David Gelernter's Romance With Linda». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  37. Marc with a C. «Linda Lovelace For President». Marc with a C Official Page. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  38. «The David Allan Coe Band* - Nothing Sacred». Discogs. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  39. «David Allan Coe - 18 X-Rated Hits - The Best of Both X-Rated Albums». Discogs. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  40. Verini, Bob (2008 թ․ հոկտեմբերի 27). «Review: 'Lovelace a Rock Opera'». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  41. "THE DEEP THROAT SEX SCANDAL MOVIE" Արխիվացված Օգոստոս 7, 2013 Wayback Machine Accessed December 15, 2013.
  42. 42,0 42,1 A Linda Lovelace movie (or two) fights on Արխիվացված Հունվար 31, 2012 Wayback Machine, 24 Frames (blog), Los Angeles Times, April 28, 2011.
  43. 43,0 43,1 The Race to Release the First Linda Lovelace Biopic Արխիվացված Փետրվար 8, 2012 Wayback Machine by Mark Kernes, AVN, May 2, 2011.
  44. "Malin Akerman Hoping Her Lovelace Film Is Finished Before Kate Hudson's", ContractMusic.com, April 25, 2011..
  45. Pham, Thailan (2010 թ․ նոյեմբերի 21). «Lindsay Lohan Loses Porn Biopic Role to Malin Akerman – Lindsay Lohan, Malin Akerman». People (magazine). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  46. Finke, Nikki (2010 թ․ նոյեմբերի 20). «Lindsay Lohan Dumped For Malin Akerman In Matthew Wilder's Linda Lovelace Biopic –». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  47. Martens, Todd (2003 թ․ մայիսի 17). «Musical traces life of Deep Throat star». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Լավլեյս» հոդվածին։