Խայտառակություն
Խայտառակություն, ամոթ՝ մարդկանց կամ մարդկանց խմբերի գործողությունների, արարքների և վարքի գնահատական, որոնց վերաբերյալ «խայտառակությունը» կամ «խայտառակ արարքը» համարվում է բոլորի կողմից ընդունված տեսակետի, վարքի ձևի կամ բարոյականության օրենքների խախտումը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառի ժամանակակից նշանակությունը առաջացել է հրապարակային պատժի մի տեսակից՝ համընդհանուր խայտառակության (տեսության) դնելուց։
Խայտառակելու հասարակամշակութային պրակտիկաներ և դրանց պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խայտառակող պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրեագետ Կախանը իր վաղ աշխատանքներում պնդում էր, որ «հասարակությունը ամրացնում է իր հիմնավոր արժեքները՝ պատժելով հանցագործներին։ Սակայն այն անում է դա հրապակայնորեն, երբ օգտագործում է խայտառակող պատժամիջոցներ․ այն, ով նվաստացվել է հրապակայնորեն, օրինակ է ծառայում մնացածների համար։ Բացի այդ, խայտառակող պատժամիջոցները ունեն ավելի ուժեղ վախեցնող էֆեկտ և ավելի են համապատասխանում հանցագործությանը»։ Իր վերջին աշխատանքներում Կախանը «վերանայում է իր դիրքը բանտարկության փոխարեն խայտառակող պատժամիջոցներ օգտագործելու վերաբերյալ, բացատրելով, թե ինչ է սխալ խայտառակող պատժամիջոցների մեջ։ Նա կարծում է, որ հասարակությունը միշտ ընտրում է նրանց կողմը, ովքեր ենթարկվում են նորմաներին։ Այդ նորմաները ավելի շուտ ապահովում են համայնքի և հասարակական շերտավորման կայունությունը, քան անհատականությունը և հավասարություն»[1]։
Գոյություն ունի երկու տեսակի խայտառակություն՝ օրենքի խայտառակություն (infamia juris) և փաստի խայտառակություն (infamia facti)[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ См.: Беттони, Антонелла. Fama, позорящие наказания и история правосудия (XVI—XVII вв.) / Вина и позор в контексте становления современных европейских государств (XVI—XX вв.): Сборник статей / Под ред. М. Г. Муравьевой. — СПб.: Европейский университет в Санкт-Петербурге, 2011. — С. 18.
- ↑ «Infamy». Catholic Encyclopedia.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեղք և խայտառակություն ժամանակից եվրոպական երկրների ստեղծման կոնտեքստում։. — Սանկտ Պետերբուրգ: Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարան, 2011. — 296 с. — ISBN 978-5-94380-118-1