Ադա Լավլեյս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա
Ադա Լավլեյս Ada Lovelace | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1815[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 27, 1852[5][2][3][…] (36 տարեկան) Մարլիբոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Սբ. Մարիամ Մագդաղենացու եկեղեցի, Հաքնալ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ծրագրավորող, բանաստեղծուհի, համակարգչային գիտնական, գյուտարար, թարգմանչուհի, գրող և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա[6] և հաշվարկում |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][7] |
Ազդվել է | Չարլզ Բեբիջ |
Ամուսին(ներ) | Ուիլյամ Քինգ-Նոել[8] |
Երեխա(ներ) | Էն Բլանթ[8], Ռալֆ Քինգ-Միլբանկ[8] և Բայրոն Քինգ-Նոել[9][8] |
Հայր | Ջորջ Բայրոն[8] |
Մայր | Աննե Իսաբելա Բայրոն[8] |
Ստորագրություն![]() | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |
Օգուստա Ադա Քինգ (ծնյալ՝ Բայրոն), կոմսուհի Լավլեյս (անգլ.՝ Augusta Ada King Byron, Countess of Lovelace, դեկտեմբերի 10, 1815[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 27, 1852[5][2][3][…], Մարլիբոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կին մաթեմատիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող։
Ադան անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի աղջիկն էր։ Ադայի մայրը նույնպես տարված էր մաթեմատիկայով։ Նա դստեր համար հրավիրեց իր նախկին ուսուցչին՝ շոտլանդիայի մաթեմատիկոս Օգաստես դե Մորգանին։
1833 թ. Ադան ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ։ Բեբիջն արդեն ավարտել էր հաշվիչ մեքենայի մշակումը և անցել կառուցման աշխատանքներին։
1835 թ. միսս Բայրոնն ամուսնացավ Վիլյամ Քինգի հետ, վերջինս շուտով ստացավ լորդ Լավլեյս տիտղոսը։ Նրանք դարձան 3 զավակների ծնողներ։ Սակայն ընտանիքը չխանգարեց Ադային զբաղվել իր նախասիրություններով։ Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը՝ իր մեկնաբանություններով։ Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը։ Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր», որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թվականներին։ Ադա Լավլեյսը առաջին անգամ կիրառության մեջ է մտցրել «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները։
Ադա Լավլեյսը մահացել է 1852 թ. նոյեմբերի 27-ին և հուղարկավորված է Բայրոնների ընտանեկան գերեզմանատանը։
1975 թ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ընդունեց որոշում նոր ունիվերսալ ծրագրավորման լեզվի մշակման վերաբերյալ, որը կոչվեց Ada։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Buckthorn G. Pioneers of Science and Technology — 2018. — P. 13. — 48 p. — ISBN 978-1-5263-0422-3
- ↑ 5,0 5,1 5,2 Байрон, Джордж-Ноэль-Гордон (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 726—730.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage

![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Լավլեյս» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Լավլեյս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1852 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Կին մաթեմատիկոսներ
- Ջորջ Բայրոն
- Քաղցկեղից մահացածներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի բանաստեղծուհիներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի գյուտարարներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի ճարտարագետներ
- Անգլիացի գրողներ
- Բրիտանացի կին մաթեմատիկոսներ
- Վիկտորյական դարաշրջանի կանայք
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք