Ada (ծրագրավորման լեզու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա
Տեսակ | լայն սպեկտրի ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու և ծրագրավորման լեզու |
---|---|
Կատարման ձև | կոմպիլացվում է |
Առաջացել է | 1980 |
Ստեղծող | Ժան Իչբիա և S. Tucker Taft?[1] |
Նախագծող | Ժան Իչբիա և S. Tucker Taft?[2][1] |
Տիպիզացիա | ստատիկ |
Ներշնչվել է | Ալգոլ 68, Պասկալ, Modula-2, C++, Smalltalk, Ջավա, Eiffel, ALGOL 60, Green? և Ada 95 |
Անվանված է | Ադա Լավլեյս |
Կայք | adaic.org(անգլ.) |
Ada (programming language) Վիքիպահեստում |
Ադա (անգլ.՝ Ada), ծրագրավորման լեզու, ստեղծվել է 1979 - 1980 թթ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախագծով։
Լեզվի ստեղծումը նպատակ է ունեցել ստեղծել միասնական ծրագրավորման լեզու նախարարության բոլոր համակարգերի համար։ Մասնավորապես Ադայի միջոցով պետք է կառավարվեին ռազմական հետևյալ օբյեկտները՝ նավեր, ինքնաթիռներ, տանկեր, հրթիռներ, արկեր և այլն։
Լեզուն կոչվել է Ադա՝ ի պատիվ անգլիացի կին մաթեմատիկոս Ադա Լավլեյսի, ով հռչակավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրն էր։
«Hello, world!» ծրագիրը ADA-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Hello, world!» ծրագրի զանազան տարբերակներ կարող եք տեսնել Վիքիգրքերում (անգլ․)։ Դրանց տարբերությունները հիմնավորված են Put_Line
գրադարանային ֆունկցիայի օգտագործմամբ․ այս լեզվում կա այդպիսի օգտագործման կազմակերպման երեք տարբեր եղանակներ։
with Ada.Text_IO;
procedure Hello is
use Ada.Text_IO;
begin
Put_Line("Hello, world!");
end Hello;
Այստեղ Put_Line
ֆունկցիայի կիրառման համար այն ներառող Ada.Text_IO
փաթեթը ներմուծվում է use կառուցվածքի օգտնությամբ, որն հնարավորություն է տալիս կանչել ֆունկցիան նրա անունի միջոցով առաց կվալիֆիկացիայի՝ անունի կանչման մեջ տվյալ ֆունկցիան ներառող փաթեթի նշման։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադան ենթարկվել մի քանի ճանաչված հեղինակության քննադատությանը՝ հիմնականում մեծ ծավալի և քերականության բարդության պատճառով։ Լեզուն մասնավորապես քննադատել են Չարլզ Հոարը և Նիկլաուս Վիրտը, ինչպես նաև Էդսգեր Դեյքստրան։ Դեյքստրան իր «Գիտական ֆանտաստիկան և գիտական իրականությունը[3]» հոդվածում կասկած է արտահայտել, որ Ադայի պես բարդ լեզուն կարող է կանխատեսելի և կառավարելի լինել․
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթե Ադա֊ն պետք է ունենա ստանդարտ, ավելի լավ է որ այդ ստանդարտը լինի աներկբա։ Առնվազն երկու նախաձեռնություն եղավ․ երկուսի արդնյունք էր մոտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզվելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նույն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնհայտ անկառավարելիության պատճառն երկու խմբից ոչ մեկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձևն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդյոք չներկայացնելով ֆորմալ ձևակերպում, լեզվի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրեշ։ Այն, որ Ադա֊ն կթեթևացնի ծրագրավորման խնդիրները և կավելացնի մեր ջանքերի արդյունավետությունը՝ այն հեքիաթներից է, որոնց հավատալու համար պետք է ունենալ զինվորական կրթություն։
ADA լեզվով գրված օպերացիոն համակարգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկառուցված համակարգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակման փուլում գտնվող ՕՀ-եր
[խմբագրել | խմբագրել կոդը]- AuroraUX (ADA լեզվով OpenSolaris-ի, այնուհետև՝ DragonFly BSD-ի միջուկի վերագրման նախագիծ)
- Lovelace (օպերացիոն համակարգ L4 միջուկի վրա)
Այլևս գոյություն չունեցող համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- BiiN™
- Pulse™
- AdaOS
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ada (ծրագրավորման լեզու)» հոդվածին։ |
|