Ժան Իշբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Իշբիա
ֆր.՝ Jean Ichbiah
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1940(1940-03-25)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էհունվարի 26, 2007(2007-01-26)[2][1] (66 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of France (lighter variant).svg Ֆրանսիա և Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՊոլիտեխնիկական դպրոց, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց
ԵրկերԱդա և FITALY
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ճարտարագետ
ԱշխատավայրCII և Alsys
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Commons-logo.svg Jean Ichbiah Վիքիպահեստում

Ժան Իշբիա (ֆր.՝ Jean David Ichbiah, մարտի 25, 1940(1940-03-25)[1], Փարիզ, Ֆրանսիա - հունվարի 26, 2007(2007-01-26)[2][1], Բոստոն, ԱՄՆ[3]), ֆրանսիացի գիտնական և ծրագրավորող, Ada միասնական ծրագրավորման լեզվի առաջին գլխավոր նախագծող (1977-1983), Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Ժան Իշբիան եղել է Բուլլ համակարգչային տեխնիկա արտադրող Atos ֆրանսիական ընկերության ծրագրավորման գիտահետազոտական ​​բաժնի անդամ Լուվեսյենում։ 1972-1974 թվականներին նախագծել է Պասկալ և Սիմուլա ծրագրավորման լեզուների վրա հիմնված LIS փորձարարական լեզուն։ Ինչպես նաև եղել է Տեղեկատվության մշակման միջազգային ֆեդերացիայի (IFIP) հիմնադիր անդամներից մեկը WG2.4 իմպլեմենտացիոն (կիրարկում) լեզուների բնագավառում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Իշբիան ծնվել է Փարիզում, հույն և թուրք ներգաղթյալների ընտանիքում։ Ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, նացիստական ​​հետապնդումներից խուսափելու համար էր Սալոնիկից գաղթել Ֆրանսիա[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Ժան Իշբիան ամուսնացել է Մարիանա Քլինի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա և վեց թոռ։ Նրա որդին ՝ Էմանուել Իչբիան, համակարգչային անկախ խորհրդատու է, նրա երկու դուստրերը ՝ Հելենան և Մարիամը, գրաֆիկական դիզայներներ և L'ORÉAL ընկերության համասեփականատեր են[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ ավարտելով Ֆրանսիայի Պոլիտեխնիկական դպրոցը՝ ճարտարագետ-շինարարի մասնագիտությամբ, և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոցի քաղաքաշինության բաժինը, 1964 թվականին Ժան Իչբիան ընդունվել է Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որտեղ պատրաստել է թեզ՝ ծրագրավորման լեզուների սինտակտային վերլուծության վերաբերյալ։ Երկու տարի անց ստացել է «Քաղաքաշինության և օպերատիվ հետազոտությունների» դոկտորի կոչում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Ժան Իչբիան վերադառնալով Ֆրանսիա, աշխատանքի է ընդունվել որպես համակարգչային գիտաշխատող գեներալ Շառլ դը Գոլի ստեղծված CII-Bull (հետագայում՝ Honeywell-Bull) ընկերությունում, որտեղ նա համակարգչային պլատֆորմների համար մշակել է Սիմուլա 67 ծրագրավորման լեզուն։

Ada ծարագրավորման լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին, ԱՄՆ պաշտպանության նախարարության հրամանով, նրան հանձնարարվել է մշակել նոր ծրագրավորման լեզու, որը հետագայում հայտնի է դարձել Ada անվամբ և ստանդարտացվել է 1983 թվականին՝ Ստանդարտների ամերիկյան ազգային ինստիտուտի (անգլ.՝ ANSI) կողմից։ Ada ծրագրավորման լեզուն ստեղծման օրվանից մեծ ուշադրության էր արժանացվել հանրության կողմից։ Շատերը կանխատեսում էին, որ այն կարող է դառնալ գերիշխող լեզու ոչ միայն ԱՄՆ Պաշտպանության Նախարարությանը վերաբերող աշխատանքների համար, այլև՝ ընդհանուր ծրագրավորման նպատակների։ Այդ ժամանակ Իչբիան հրապարակավ հայտարարել էր, որ տասը տարի շարունակ գլխավոր հորիզոնականում կմնան ծրագրավորման լեզուներից երկուսը՝ Ադա և Լիսպ ծրագրավորման լեզուները[6]։

Ադայի ստեղծման գործում Ժան Իչբիային հաջողվեց համատեղել երեք պահանջ՝ հուսալիություն, ընթեռնելիություն և արդյունավետություն։ Նրա գործընկերները նրան բնութագրել են որպես փայլուն, համառ ղեկավար, ով ի վիճակի էր նույնիսկ բարդ տեխնիկական խնդիրներին գտնել բազմաթիվ լուծումներ։ 1984 թվականին, հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Ada ծրագրավորման լեզուն տեսնում եմ որպես տաճար, որի բոլոր ճարտարապետական ​​գծերը ներդաշնակորեն միահյուսված են։ Ես նույն կերպ կանեի, եթե այսօր կրկին անելու լինեի»[5], «Ես ինձ իսկապես տեսնում եմ որպես ճարտարապետ։ ․․․ Իմ աշխատանքը նոր բաներ հորինելը չէր։ Դա հետազոտական աշխատանք չէր, դա ճարտարապետական աշխատանք էր։ Ես պետք է ինտեգրեի լավագույն մատչելի նյութերը` շենքը կառուցելու համար, որը լավագույնս կհամապատասխանի օգտագործողների պահանջներին»[7]։

1980 թվականին Ժան Իչբիանը հիմնադրել է Alsys( անգլ.՝ Ada Language Systems) ֆրանսիական ընկերությունը՝ շեշտը դնելով շուկայի պահանջների և ծրագրավորման նոր լեզվի հետագա զարգացման վրա։

1990-ական թվականներին Իչբիան նախագծել է օպտիմիզացված վիրտուալ ստեղնաշարի՝ Ֆիտալի դասավորվածությունը՝ կառուցված Ստիլոսի ոճով, որը նախատեսված էր Սենսորային էկրանների համար։

1993 թվականին նա ԱՄՆ-ում հիմնադրեց Textware Solutions ընկերությունը, որը զբաղվում էր PDA-ների անգլ.՝ Personal digital assistant և պլանշետների համար նախատեսված արագ տեքստի մուտքագրման համակարգերով, ինչպես նաև համակարգչային բժշկական փաստաթղթերի տերմինաբանությունը ապահովող ծրագրերով։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Իչբիան մահացել է 2007 թվականի հունվարի 26-ին Բոստոնում՝ իր տանը, գլխուղեղի ուռուցքից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Annuaire prosopographique : la France savante
  2. 2,0 2,1 2,2 http://www.computerworld.com/action/article.do?command=viewArticleBasic&articleId=9010058
  3. 3,0 3,1 3,2 https://www.ponts.org/fr/mobilites/1180
  4. Gerhard Goos։ «The Beginning of IFIP Working Group 2.4»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-16-ին։ Վերցված է 2007-02-13 
  5. 5,0 5,1 5,2 Jean Ichbiah (1940-2007) (անգլ.)
  6. Ada (programming language) Archived 2020-06-11 at the Wayback Machine. www.w3ki.com SALEX KORSAN Founder and CEO of W3 E-Academy
  7. 7,0 7,1 Jean Ichbiah, 66; designed landmark computer language © 2020 The New York Times Company

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]