R (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ R (այլ կիրառումներ)
R
R logo.svg
Տեսակ GNU package[1], multi-paradigm programming language, statistical package և open science tool
Սեմանտիկա պրոցեդուրային
Կատարման ձև ինտերպրետացվող
Առաջացել է օգոստոս 1993[2]
Նախագծող Ross Ihaka
ՕՀ Լինուքս, Վինդոուզ և ՕԷս Տաս
Տիպիզացիա Դինամիկ
Ներշնչվել է S
Արտոնագիր GPLv2[3]
Սխալնելի հայտման էջ bugs.r-project.org/bugzilla3/
Կայք r-project.org
Աղբյուր կոդ svn.r-project.org/R/trunk/
GNU R Վիքիպահեստում

R, տվյալների վիճակագրական մշակման և համապատասխան գծապատկերների կառուցման համար նախատեսված ծրագրավորման լեզու։ Բացի այդ, այն բաց ծրագրային համակարգ է GNU-ի շրջանակներում[4][5] մաթեմատիկական տարբեր հաշվարկների իրականացման համար։ Հարցումները, տվյալներ մշակողների քննարկումները և տվյալների բազաների գիտական գրականության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ R-ի հանրաճանաչությունը վերջին տարիների ընթացքում էականորեն աճել է։

R-ը S ծրագրավորման լեզվի ընդլայնումն է[6]։ S-ը ստեղծել է Ջոն Չեմբերսը (John Chambers)` Bell Labs-ում։

R-ը ստեղծել են Նոր Զելանդիայի Օկլանդ համալսարանի վիճակագրության ֆակուլտետի աշխատակիցներ Ռոս Այհեկը և Ռոբերտ Ջենտլմենը[7]։ R անվանումը ստացվել է նրանց անունների սկզբնատառերից։ Լեզվի մշակումով այժմ զբաղվում է R-ի մշակման հիմնական թիմը (անգլ.՝ R Development Core Team), որի անդամներից է նաև Չեմբերսը։ R-ը GNU պրոյեկտ է[4][5], և ելակետային կոդը գրվել է C, Fortran և R լեզուներով[8]։ Այն անվճար հասանելի է GNU ընդհանուր հանրային արտոնագրի (անգլ.՝ GNU General Public License) միջոցով, և տարբեր օպերացիոն համակարգերի համար ապահովվում են նախակոմպիլացված բինար տարբերակները։ R-ում օգտագործվում է հրամանային տողի միջավայր, չնայած որ գոյություն ունեն նաև մի քանի գրաֆիկական միջավայրեր, օրինակ R Commander, RKWard, RStudio, Weka, Rapid Miner, KNIME, ինչպես նաև Microsoft Office օֆիսային ծրագրերին ինտեգրվելու միջոցներ։ Բացի այդ, տարբեր տեքստային և կոդային խմբագրիչներում նախատեսված են հատուկ ռեժիմներ R-ի հետ աշխատելու համար։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

R-ն ունի վիճակագրական և թվային մեթոդների լայն սպեկտր և ունի փաթեթների օգնությամբ ընդլայնվելու լայն հնարավորություն։ Փաթեթները` հատուկ ֆունկցիաների կամ հատուկ ոլորտների իրականացման գրադարաններ են։ R-ի տեղադրվող ծրագրի հետ ներառված են հիմնական փաթեթները, իսկ ընդհանրապես 203-ի տվյալներով գոյություն ունեն ավելի քան 4000 փաթեթներ։ R-ի յուրահատկություններից է նաև գրաֆիկական հնարավորությունը, որը կայանում է բավականին արդ և որակյալ գրաֆիկների ստեղծման մեջ, որոնք պարունակում են նաև մաթեմատիկական սիմվոլներ։

Առավելություններ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R ազատ տարածվող ծրագրային համակարգ է։ Յուրաքանչյուր մարդ կարող է այն ներբեռնել http://www.rproject.org կայքից։
  • Բավականին հեշտ է տեղադրվում Windows, MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա։
  • R-ի բազային փաթեթը շատ քիչ տեղ է զբաղեցնում կոշտ սկավառակի վրա և ներառում է վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները։
  • Ավելի լուրջ աշխատանքի համար միշտ հնարավոր է ավելացնել լրացուցիչ օգտակար փաթեթներ։
  • Ներկայումս մշակված են բազմաթիվ փաթեթներ, որոնք կիրառվում են գիտության գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ օգտագործվում է վիճակագրություն։
  • Հնարավոր է աշխատել մեծ զանգվածային տվյալների հետ (մի քանի հարյուր հազար ուսումնասիրություններ)։
  • Օգնության և հուշումների ներդրված համակարգ։
  • Լավ գրաֆիկական հնարավորություններ հետազոտությունների արդյունքները ցուցադրելու համար։
  • Անհրաժեշտ ֆունկցիաների ինքնուրույն ստեղծման հնարավորություն։
  • R-ի վերաբերյալ կա բավականին շատ անվճար գրականություն։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի տարբերություն այլ կոմերցիոն լեզուների, R-ը չունի գրաֆիկական աշխատանքային միջավայր։ Նրա միջավայրը հրամանային տողի միջավայրն է, այսինքն պետք է իմանալ անհրաժեշտ ֆունկցիաները և լեզվի ծրագրային շարահյուսությունը։
  • Չկա կոմերցիոն ապահովում (բայց գոյություն ունի միջազգային համակարգ՝ նորությունները տարածելու համար)։
  • Հայերեն լեզվով գրականություն չկա։

Առևտրայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ.-ին հիմնված Revolution Analitics ընկերությունը իր գործունեությունը լրիվությամբ նվիրում է R լեզվի առևտրայնացմանը։ Նրա Revolution R փաթեթում ներառված են այնպիսի բաղադրիչներ (որոնք R –ի անվճար տարբերակի հետ չեն լինում), որոնք հնարավորություն են տալիս կատարել զուգահեռ ծրագրավորում, ինտեգրվել Web տեխնոլոգիաներին։ 2011 թ.-ի հոկտեմբերին Oracle ընկերությունը թողարկել է Big Data Appliance ապարատա-ծրագրային համալիր NoSql կլաստեր-սերվերների վրա զանգվածա-ծրագրային մշակումներ իրականացնելու համար[9][10], իսկ 2012-ին R-ը ներդրվել է Oracle Database-ում[11]։ R-ի միջոցներով զանգվածային-զուգահեռ ճարտարագիտական վերլուծություններ են արվել IBM ընկերության Netezza համալիրներում[12][13]։

CRAN[խմբագրել | խմբագրել կոդը]

R-ը և նրա լրացուցիչ փաթեթները տարածված են CRAN-ի (Comprehensive R Archive Network) միջոցով։ Ներկայումս աշխարհում հասանելի է CRAN 60 հայելի։ Գլխավոր հայելին գտնվում է Վիեննայում։

R ինֆորմացիոն տեղեկագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան երկու երեք անգամ լույս է տեսնում և ազատ տարածվում է R Journal տեղեկատվական տեղեկագիրը[14]։ Այն տեղեկություններ է պարունակում տվյալների վիճակագրական վերլուծության և մշակման մասին։ 2001 թվականի հունվարից 2008 թվականի հոկտեմբերը լույս է տեսել որպես R News տեղեկագիր[15]։

Կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2004 թվականից R-ին նվիրված ամենահայտնի կոնֆերանսներից մեկը՝ useR!-ը (The R User Conference) անցկացվում է ամեն տարի։ 2009 թ.-ից սկսած յուրաքանչյուր գարնանը Չիկագոյում անցկացվում է կոնֆերանս նվիրված R-ի կիրառմանը ֆինանսական համակարգերում (R/Finance: Applied Finance with R)։ Իսկ 2013 թ.-ին տեղի ունեցավ առաջին կոնֆերանսը նվիրված R-ի կիրառմանը ապահովագրության ոլորտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://directory.fsf.org/wiki/R
  2. https://www.stat.auckland.ac.nz/~ihaka/downloads/Interface98.pdf
  3. https://www.r-project.org/about.html
  4. 4,0 4,1 «GNU R»։ Free Software Foundation (FSF) Free Software Directory։ հուլիսի 19, 2010։ Վերցված է նոյեմբերի 13, 2012 
  5. 5,0 5,1 R Project (n.d.)։ «What is R?»։ Վերցված է 2009-04-28 
  6. Morandat Frances, Hill Brandon (2012)։ «Evaluating the design of the R language: objects and functions for data analysis»։ ECOOP'12 Proceedings of the 26th European conference on Object-Oriented Programming 
  7. Gentleman Robert (դեկտեմբերի 9, 2006)։ «Individual Expertise profile of Robert Gentleman»։ Արխիվացված օրիգինալից-ից հուլիսի 23, 2011-ին։ Վերցված է 2009-07-20 
  8. "Wrathematics" (օգոստոսի 27, 2011)։ «How Much of R Is Written in R»։ librestats։ Վերցված է 2011-12-01 
  9. Oracle Unveils the Oracle Big Data Appliance
  10. Oracle rolls its own NoSQL and Hadoop
  11. Prickett Morgan Timothy (2012-02-10)։ «Oracle tucks R stats language into database» (անգլերեն)։ The Register։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-02-10 
  12. Harris Derrick (2011-03-141)։ «IBM Creates Big Data Frankenstein With Netezza-R Fusion» (անգլերեն)։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2011-11-19 
  13. Rosenberg Dave։ «Open-source 'R' gets Hadoop integration»։ CNet (անգլերեն)։ CBS։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-11-19 
  14. R Journal
  15. CRAN: R News