Limbo
Limbo ([ˈlɪm.bəʊ]; անգլ. թարգմանաբար՝ «Լիմբոս»), Playdead կազմակերպության կողմից ստեղծված մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ, survival horror-ի էլեկմենտներով։ Խաղի նախնական տարբերակը Xbox 360-ի համար փորձարկվեց 2010 թվականին և նույն թվականի հուլիսի 21-ին։ Հաջորդ 3 տարիների ընթացքում թողարկվեց խաղի տարբերակները նաև Mac OS X, Microsoft Windows, PlayStation 3, Linux, Vita, iOS և Android և այլն օպերացիոն համակարգերի համար [6]։
Տեխնիկապես սա համարվում է 2D կողի պտտվող խաղ, որտեղ օգտագործվել է Box2D ֆիզիկական շարժիչ, ինչն էլ հնարավորություն է տալիս ղեկավարել շրջակա միջավայրերը և հերոսին։ Պրոտագոնիստը մի տղա է, ով փնտրում է իր քրոջը։ Խաղային աշխարհը, որը շատերի համոզմամբ կաթոլիկական լիմբոսն է, լի է բազմաթիվ թակարդներով։ Ստուդիան խաղի գեյմփլեյը անվանել է «փորձ և մահ» քանի որ, ողջ խաղի ընթացքում խաղի հերոսը սխալ որոշումների պատճառով անընդհատ մահանում է։ Limbo -ն ստեղծված է մոնոխրոմատիկ սև-սպիտակ երանգներով, մինիմալ շրջակայքով և էմբիենտային ձայնային ուղեկցությամբ։
Խաղը բազմաթիվ մրցանականեր է ստացել (լավագույն տեսողական ոճ, տեխնիկական կատարարում, ձայն) խաղային փառատոններում և կոնֆերենցիաններում, ինչպես նաև առաջադրվել է որպես «Տարվա խաղ»։ Նախագիծը բարձր գնահատականի է արժանացել լրագրողների կողմից։ Բազմաթիվ գրախոսների դուր է եկել խաղի գրաֆիկական կատարումը, հեշտ ղեկավարումը և նրանում թաքնված գլուխկոտրուկները։ Նույն ժամանակ, սյուժեն միաիմաստ չի ընդունվել․ որոշ քննադատներ գտել էին նրա մեջ թաքնված իմաստ, մյուսները այն համարում էին չափից դուրս շաղված և խաղի մասին ընդհանուր իմաստ չարտահայտող։ Շատ խաղացողներ բացասական ընդունեցին խաղի կարճ տևողությունը։ Ընդհանուր առմամբ վաճառվեց ավելի քան մեկ միլիոն Limbo խաղի օրինակ, ինչն էլ ստեղծողներին բերեց 8 մլն դոլլար շահույթ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի պրոտագոնիստը մի անանուն տղա է, ով մոլորվում է անտառում՝ «դժոխքի ծայրին» [7]։ Հերոս փնտրում է իր կորած քրոջը և իր ճանապարհին հանդիպում է մարդկանց, ովքեր հարձակվում են իր վրա, կամ անհետանում են [8][9][10]։ Իր ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է փոքրիկ աղջկա, ով շողշողում էր, և անհետնում է, մինչ հերոսի նրան հասնելը [11]։ Անտառին հաջորդում են քաղաքային կառույցները [10]։ Ջարդելով ապակե պատը և հեռանալով լքված գործարանից, գլխավոր հերոսը ընկնում է հողի վրա։ Անցելով արահետով, նա մոտենում է նստած աղջկան, որը վախեցած վեր է կենում։ Հենց այս տեսարանով էլ խաղը ավարտվում է [12][13]։
Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի բաց ավարտը չէր կարող մնալ առանց մեկնաբանությունների [14]։ Որոշ մեկնաբաններ կարծում էին, որ խաղը ներկայացնում է կաթոլիկական լիմբոսի տեսիլքը, որտեղ գտնվում են հոգիները, որոնք չեն ընկել ոչ դրախտ, ոչ քավարան և ոչ էլ դժոխք։ Լիմբոս ուղարկվում են բարեսիրտ մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն ընդունել քրիստոնեությունը։ Կան հորնված թեորիաներ, որ խաղում հերոսի հետ պատահած բոլոր թակարդները իրենցից ներկայացնում էին փորձություն, և որոնք անցնելով նա որպես վարձատրություն կստանար քրոջը միանալու հնարավորություն։ Հնարավոր է, որ տղան, ինչպես և աղջիկ մահացած լինեին հենց խաղի սկսզբից, և միայն նրանց վերջին հանդիպումը հնարավորություն կտա նրանց նորից վերադառնալ կյանք։ Ջարդված ապակին խորհրդանշում է, որ պրոտագոնիստը փախել է աշխարհից, որը համարվում է իր վերջին կանգառը երկնքի բարձրանալուց կամ վայրէջքից առաջ։
Համաձայն այլ մեկնաբանությունների, խաղային աշխարհը կազմում է մեր սեփական աշխարհի մասը։ Ջարդված աստիճանը խաղի վերջին հատվածում, որի շուրջ բոլորը թռչում էին ճանճերը հանդիասնում է ճանապարհ դեպի վերջնական մահ։ Մյուսները համարում էին, որ խաղը երազ է, որը հանկարծակի ընդհատվել է։ Հնարվոր է, որ տղան մահացել է խաղի սկզբնամասում, և հաջորդող ողջ դեպքերը տեղի են ունենում կյանքի և մահվան միջև։ Ելնելով տարբեր տեսակետներից կարելի է ասել, որ աղջկա հանկարծակի հայտվելը ազդարարում է վերադարձ դեպի կյանք ref name="arstech ending" />։ Այն հարցին թե ինչու է տղան հայտնվել լիբոսում ամենաբսուրդ պատասխաններից մեկը հետևյալն է՝ «Նա շատխոս է եղել»։
Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի մի թեորիա ըստ, որի կազմակերպության կողմից ստեղծված Inside և Limbo խաղերը տեղի են ունենում նույն տիեզերքում։ Համաձայն մի տարբերակի Limbo-ն Inside-ի նախաբանն է։ Մասնավորապես, նրանում գլխավոր հերոսը, ով նույնպես գործ է ունենում մակաբույծ որդերի հետ, որոնք կարող են ղեկավարել միայն խոզերին, այն ժամանակ երբ Limbo-յում որդերը կարող են կառավարել մարդկանց։ Inside-ում կան պահեր երբ հնարավոր է օգտագործել ձգողական ուժը ջրի հետ փորձարկումների ժամանակ, այն դեպքում երբ Limbօ խաղում այս փորձակումները կարելի է անել միայն օդի հետ։
Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձային ժանրային պատկանելիությանը խաղը 2D պլատֆորմեր է։ Ինչպես բազմաիվ նմանաժանր նախագծերում այստեղ էլ, խաղի ընթացքը հիմնված է հերոսի և շրջակա միջավայրի փոխգործունեության վրա։ Խաղացողը կարող է գնալ աջ, ձախ, կարող է ցատկել, կախվել պարանից և բարձրանալ աստիճաններով, ինչպես նաև հրել առարկաներ։ Խաղը ստեղծված է մինիմալիզմի ոճով՝ ողջ շրջակա միջավայրը սև-սպիտակ է, հաճախ հայտնվում են մոխրագույն երանգ, իսկ երաժշտությունը ստեղծում է հետապնդման և վտանգի զգացողություն [15][16]։ Limbo խաղի միջին տևողությունը կազմում է 4 ժամ, սակայն կան դիտորդներ խաղի վրա ծախսել են 3-ից 6 ժամ, կախված նրանից թե ինչ արագությամբ են նրանք լուծում գլուխկոտրուկները [17]։
Մթությունը թաքցնում է շատ վտանգներ, նրանցում կարող են լինել արջերի համար նախատեսված թակարդներ, հրեշներ և անգամ մեծ սարդ։ Թշնամիներ համարվում են որդերը, որոնք նստում են գլխավոր հերոսի գլխին և այդ պահից սկսած նա սկսում է գնալ նույն ուղղությամբ մինչև դուրս չի գալիս լուսավորված տարածք կամ որդը չի սատկում [18]։ Բացի դա, հանդիպում են արգեսսիվ երեխաներ, ովքեր կարող են նետել քարեր և վառվող անիվներ [19]։
Նախագծի երկրորդ մասում գոյություն ունեն մեխանիական ծուղակներ, ինչպիսիք են գլուխկոտրուկներ կապված հոսանքի հետ, գրավիտացիոն և այլ մեխանիզմների։ Շատ թակարդներ չեն երևում մինչև այն պահը, երբ չեն աշխատում և սպանում պրոտագոնիստին։ Մահանալ կարելի է ընկնելով բարձր տեղից, առարկաի հարվածից, խեղտվելուց, հոսանքից, կրակոցից և այլն։ Խաղի այսպիսի մեթոդը կոչվում է «փորձ և մահ» (անգլ.՝ Trial and death) [20].։ Մահվան ամեն տարբերակ ուղղեկցվում է իրական անիմացիայով՝ կտրվող վերջույթներով, արյան ժայթքով և այլն [21][22]։ Ինքնապահպանման ժամանակ պրոտագոնիստը վերադառնում է մոտակա անվտանգ գոտի[23]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվածք և ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղը ստեղծվել է Playdead ստուդիաի կողմից, աշխատակիցների հիմանական թիմը կազմված էր երեք հոգուց՝ Դինո Պատտիը (դան․՝ Dino Patti), Յեպպե Կարլսենը (դան․՝ Jeppe Carlsen) և Արնտ Ջենսենը (դան․՝ Arnt Jensen)։ Limbo-ի նախագիծը պատրաստ էր արդեն 2004 թվականին։ Այդ ժամանակ Յեպպե Կարլսեննաշխատում էր IO Interactive-ում։ Անկախ նրանից, որն այնտեղ նա լավ էր վաստակում սակայն նա գոհ չէր թիմից, ինչն էլ վատ է անդրադրձել իր գործունեության վրա։
Իր խոսքերով, առաջնային խնդիր որպես այդպիսին եղել է տրամադրության փոխանցումը։ Արնտը նկարել է առաջին ուրվագիծ, որում բացակայում էր գլխավոր հերոսը։ Յենսենը շարունակեց ստեղծագործելը ևս մի քանի տարի ստեղծելով էսքիզը և փորձելով այն ծրագրավորել խաղի նախնական տարբերակը Visual Basic-ով։ Վիրտուալ միջավայրի վրա աշխատելուց հետո նա հասկացավ, որ նրան անհրաժեշտ է հավելյալ օգնություն։ Եվ նա ձեռնամուխ է լինում, գեղարվեստական թրեյլեր ստեղծմանը, որի հիմնական նպատակը ծրագրավորողներին դեպի իր նախագիծ կանչելն էր [24]։ Տեսանյութը մեծ հետաքրքրություն առաջացրեց համացանցում։ Եվ սրա արդյունքով Յենսենին միացան Դինոն և Պատտին։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում Պատտին զբաղվեց ծրագրավորմամբ, մինչև այն պահը երբ հասկացավ, որ սա բարդ նախագիծ է երկուսի համար։ Եվ նրանք սկսեցին թիմին ավելացնել ևս մի քանի մասնգետներ։ Ծրագրավորողների հիմնական թիմը, որը կազմված էր 8 հոգուց, ֆրիլանսերների միջոցով ընդլայնվեց և հասավ 16-ի [25]։
Ի սկզբանե նախագիծը ֆինանսավորում էին անձամբ Յենսենը և Պատտին, հետագայում խաղի բյուջեն ավելացրեց «Հյուսիսային խաղեր» անգլ.՝ Nordic Game Program) կազմակերպության կողմից, իսկ արդեն հետագայում նախագծի ավարտին գումար ներդրեցին հզոր ներդրողներ։
Playdead-ը անտեսեց ներդրողների և քննադատների խորհուրդները, առ այն, որ անհարաժեշտ է նախագծին ավելացնել մուլտիփլեեր, որ ավելացնեն փուլերի հաջորդաբար բարդացումը և խաղի ընթացքի երկարացնումը։ Պատտիի խոսքերով, նա զգում էր, որ այս փոփոխությունները կավերի Յենսենի օրիգինալ պատկերացումը [26]։ Դինոն ծիծաղով է հիշում, թե ինչպես էր ներդրողներից մեկը առաջարկել, մեծացնել գլխավոր հերոսի տարիքը ավելացնելով նրան բեղեր [27]։ Նախագիծը 30 ամսյա փորձարկումների շրջան է անցել [26][28], և որոշ բաներ ավելացել են խաղի թողարկումից 2 ամիս առաջ։ Playdead-ը Limbo խաղը ստեղծել է Microsoft Visual Studio-ի միջոցով։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Limbo-ն թողարկվեց 2010 թվականի հուլիսի 21-ին, Xbox Live-ի համար [29]։ Այդ ժամանակ արդեն Entertainment Software Rating Board-ը դասակարգել էր խաղը այնպիսի պլատֆորմների համար, ինչպիսիք են՝ PlayStation 3-ը և Microsoft Windows-ը։ Ինչին ի պատասխանը Playdead-ը հայտնեց, որ չի պատրաստվում թողարկել խաղը այս համակարգերի համար։ Հետո Պատտին պարզաբանեց, որ ստուդիայում քննարկվել է խաղի հարմարացումը Sony-ի խաղային համակարգերի և անձնական համակարգիչների համար, սակայն երկար քննարկումներից հետո եկան այն եզրակցության, որ խաղը կդառնա Xbox-ի համար բացառիկ։ Ծրագրավորողները նշեցին, որ կազմակերպությունը նրանց «առաջնակարգ օգնություն» է ցուցաբերել [30]։
2011 թվականի հուլիսին օգտատերերը հայտնաբերեցին, որ Limbo-ի թրեյլեր հայտնվել է Steam-ում։ Դա թույլ տվեց լրագրողներին ենթադրել, որ խաղը կթողարկվի Microsoft Windows-ի համար [31]։ Բացի սա 2011 թվականի դեկտեմբերին թողարկվեց խաղի տարբերակը նաև Mac OS X-ի համար, և տարածվեց Mac App Store-ի միջոցով։ Իսկ արդեն 2012 թվականի մայիսին խաղը հասանելիություն ստացավ նաև Linux-ի համար ref name="mac version">Nunneley Stephanny (2011-11-10)։ «Limbo sells over 1 million, Mac version before year’s end»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2011-11-10</ref>[32]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
- ↑ GOG.com — 2008.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Steam — 2003.
- ↑ Humble Store
- ↑ All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
- ↑ Антон Датий, Денис Майоров. (2016-07-07)։ «Внутри лимба. Анализ концовки Inside» (ռուսերեն)։ Игромания։ Վերցված է 2017-07-23
- ↑ Alexander Leigh (2010-02-18)։ «Road To The IGF: Limbo's Dino Patti»։ Gamasutra։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին
- ↑ Hatfield Daemon (2010-03-02)։ «IGF-Nominated Limbo Headed to XBLA»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2010-07-21
- ↑ Gillon Kieron (2010-02-22)։ «IGF Factor 2010: Limbo»։ Rock, Paper, Shotgun։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին
- ↑ 10,0 10,1 Teti John (2010-07-19)։ «Limbo»։ Eurogamer։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2010-07-21
- ↑ Williams Christian (2010-07-26)։ «Limbo»։ A.V. Club։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2010-07-29
- ↑ Kuchera Ben (2010-07-29)։ «Limbo's ending: what does it all mean? The many theories»։ Ars Technica։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին
- ↑ Cowan Danny (2010-07-28)։ «Critical Reception: Playdead's Limbo»։ Gamasutra։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2010-07-29
- ↑ Sapieha Chad (2010-07-22)։ «Playing in Limbo»։ The Globe and Mail։ Վերցված է 2010-07-22
- ↑ Miller Greg (2010-03-12)։ «GDC 10: Limbo Hands-on»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2010-07-21
- ↑ Noble McKinley (2010-07-19)։ «Limbo»։ GamePro։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-21-ին։ Վերցված է 2010-08-30
- ↑ Kyle Orland. (2010-07-27)։ «Analysis: Limbo's Completion Time - What's in a Length?» (անգլերեն)։ Gamasutra։ Վերցված է 2014-07-12
- ↑ Thompsen Michael (2010-09-14)։ «How Limbo Came To Life»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին
- ↑ Линар Феткулов (2010-07-19)։ «Обзоры > Limbo» (ռուսերեն)։ Igromania.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2012-07-07
- ↑ Hatfield Daemon (2010-07-19)։ «Limbo Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին
- ↑ Sapieha Chad (2010-07-22)։ «Playing in Limbo»։ The Globe and Mail
- ↑ Gaskill Jake (2010-07-19)։ «Limbo»։ G4 TV։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2010-07-24
- ↑ «‘Limbo’ simply beautiful»։ Toronto Sun։ 2010-07-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին
- ↑ Ostroff Joshua (2010-09)։ «Arty For the Ages»։ Exclaim!։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2010-08-24
- ↑ Caoili Eric (2010-03-10)։ «IGF Finalist Limbo To Release On XBLA This Summer»։ Game Set Watch։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2010-07-22
- ↑ 26,0 26,1 Tilley Steve (2010-07-24)։ «‘Limbo’ fans want answers»։ Toronto Sun։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2010-07-24
- ↑ Edge Staff. (2012-09-26)։ «The Making Of: Limbo (page 2)» (անգլերեն)։ Edge։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-11
- ↑ Nutt Christian (2012-02-24)։ «Hanging in Limbo»։ Gamasutra։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-02-24
- ↑ Martin Garrett (2010-07-26)։ «Summer games: Dark ‘Limbo’ provides cool action»։ Boston Herald։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2010-07-26
- ↑ Yin-Poole Wesley (2011-07-12)։ «Limbo on PS3, Steam: why now?»։ Eurogamer։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2011-07-12
- ↑ Senior Tom (2011-06-06)։ «Limbo trailer on Steam hints at PC release»։ PC Gamer։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2011-06-06
- ↑ Groen Andrew (2011-12-21)։ «Limbo now available in Mac App Store, Steam will have to wait»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2011-12-21