Playstation Vita

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PlayStation Vita
PlayStation-Vita-1101-FL.jpg
Արտադրող Sony Computer Entertainment
Տիպ Խաղային դյուրակիր վահանակ
Միացում IEEE 802.11 b/g/n Wi-Fi և Bluetooth 4.0 + EDR, նաև ընտրովի 3G-մոդեմ
Մեդիա Հատուկ ֆորմատի հիշողության քարտ
CPU 4 միջուկային ARM Cortex™-A9, 2.0 ԳՀց[1]

PlayStation Vita, PS Vita (ճապ.՝ プレイステーション・ヴィータ Պուռեյսուտե՝ սյոն Վի՝ տա)Sony Computer Entertainment կողմից թողարկված դյուրակիր խաղային վահանակ, որը PlayStation Portable-ի նախորդն է։ Ճապոնիայում թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ 2012 թվականի փետրվարի 22-ին։

Համակարգը թողարկվել է 2011 թվականի հունվարի 27-ին՝ PlayStation Suite-ի հետ[2], PlayStation Meeting 2011-ի ժամանակ[3]։ Թողարկումից առաջ վահանակը հայտնի էր՝ որպես PSP2, որի մասին հայտնի էր (ինչպես և PlayStation Phone-ի) կողմնակի մշակողների կողմից[4]։ Մինչև 2011 թվականի E3 շնորհանդեսը, համակարգը հայտնի էր Next Generation Portable (NGP) ф\աշխատանքային անվանման տակ։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական բնութագիրը հայտնի է դարձել վահանակի թողարկման հետ[1]։ E3 2011-ից հետո տվյալները ճշտվել էին[5]։

  • Կենտրոնական պրոցեսոր՝ 4 միջուկային ARM Cortex™-A9 (մինչև 2.0 GHz հաճախականությամբ, մարտկոցի լիցքի խնայման համար կարող է իջեցվել Sony-յի կողմից)[6]։
  • Գրաֆիկական պրոցեսոր՝ OpenGL 2.0-ի (200 MHz, 133 MPolygon/s, 4 GPixel/s) աջակցմամբ և 128 մեգաբայթ ծավալով տեսահիշողությամբ PowerVR SGX543MP4+։
  • Օպերատիվ հիշողություն՝ 512 մեգաբայթ։
  • Էկրան՝ 5-դյույմանոց (127 մմ) OLED, 960 × 544 (16:9) 220 dpi, TrueColor։
  • Չափսեր (լայնություն × բարձրություն × հաստություն)՝ մոտավորապես՝ 182×83,55×18,6 մմ։
  • Ներմուծման միջոցներ՝ PlayStation-ի ստեղն, սնուցման ստեղն, խաչկապ (վեր / վար / աջ / ձախ), գործողությունների ստեղներ (եռանկյուն, շրջան, խաչ, քառանկյուն), կողմնային ստեղներ (L, R), 2 անալոգային ջոյսթիքներ, Start և Select ստեղներ, ձայնի բարձրության կարգավորման ստեղներ (+/-) և նաև բազմահատոր սենսորային էկրան և multi-touch-ով օժտված ետին սենսորային պանել (touchpad):
  • Հաղորդակցություն՝ IEEE 802.11 b/g/n Wi-Fi և Bluetooth 4.0 + EDR ադապտերներ, ինչպես նաև օպցիոնալ 3G-մոդեմ[7].
  • Տեսախցիկներ՝ առջևի և հետևի տեսահանում՝ 120 կադր/վայրկյան կադրերի հաճախականությամբ՝ 320x240-ի ժամանակ և 60 կադր/վայրկյան կադրերի հաճախականությամբ՝ 640x480-ի ժամանակ։
  • Լրացուցիչ՝ ստերեոբարձրախոսներ, խոսափող, եռառանցք էլեկտրոնային կողմնացույց, եռառանցք գիրոսկոպ և աքսելերոմետր (Sixaxis), նաև 3G-ի հետ մոդելում՝ GPS։
  • Remote Play-ի աջակցում (Վահանակի PlayStation 3-ի կառավարչի տեղ ցանցով օգտագործելու հնարավորություն)[8]։

Կրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayStation Vita card

PlayStation Vita-յի խաղերը տարածվում են նոր Playstation Vita Card սեփական ֆորմատի ֆլեշ-քարտերի վրա, որոնք փոխարինել են UMD[9]։ Բացի այդ, վահանակն ունի Memory Stick PRO DUO-ին փոխարինող և մինչև 64 ԳԲ տարողությամբ թողարկվող նոր հիշողության քարտերի միակցչի տեղ։ Եվրոպայում վաճառքների մեկնարկի ժամանակ մատչելի էին միայն 4-16 ԳԲ տարողությամբ քարտեր։ 5-10 %-ը վերապահված էր պահպանումների և պատչերի համար։ Ֆլեշ կուտակիչն օգտագործելով` Sony-ն պլանավորում էր թողարկել ավելի մեծ տարողություն ունեող ֆլեշ-քարտեր[10]։ Նաև օգտատիրոջ PSN հաշիվը կապված է հիշողության քարտի հետ, բայց ոչ վահանակի[11]։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayStation Vita-յում ավելացվել է նոր, XMB-յին փոխարինող ինտերֆեյս, որի առանձնահատկություններից մեկը Live Area[12] պատուհանն է, որը կա ամեն հավելվածում։ Իր մեջ տեղակայված են ձեր ընկերների ակտիվության մասին վերջին ինֆորմացիան, էլեկտրոնային հրահանգները և հավելվածի մեկնարկի ստեղնը։ Ամբողջությամբ ինտերֆեյսը իրենից ներկայացնում է խաղերի և հավելվածների պատկերակներով կենտրոնական ուղղահայաց թերթվող մենյու։

Վահանակում նախապես տեղադրված են near (ռուս.՝ «Рядом»), Party («Հավաքույթ»), Welcome Park («Ողջունման գոտի») հավելվածները և փոստային կլիենտը։ near-ը թույլ է տալիս փնտրել մոտակա տարածքի վահանակի սեփականատերերին, զննել նրանց խաղերը և նաև փոխանակել միմյանց վիրտուալ նվերները։ Party-ն հաղորդագրությունների և ձայնային կապի փոխադրման միջող է, որը անկախ է զուգահեռ օգտագործվող հավելվածից, ինչը՝ ըստ PlayStation.Blog Share-ի նախորդ՝ PlayStation վահանակների համար առավել պահանջված ֆունկցիա է[13]։

2011 թվականի օգոստոսին Sony ընկերությունը որոշ անկախ մշակողների համար անվճար ներկայացրել է dev kit-ը, իսկ նույն թվականի օգոստոսի կեսին PS Vita-յի խաղերի մշակման համար նախատեսված dev kit-ի պաշտոնական գինը 1 900 եվրո էր, երբ Playstation 2-ի և Playstation 3-ի համար նմանատիպ փաթեթները արժեին 20 000 եվրո, իսկ PSP-ի համար՝ 15 000 եվրո[14]։

2011 թվականի նոյեմբերին կայացած GDC 2011 աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են PlayStation Suite-ի մասին PS Vita-յի, Xperia Play-ի, Tablet-ի, Tablet P-յի և այլ ապագա վահանակների համար խաղեր և հավելվածներ մշակելու միջոցների հավաքածուի մասին մանրամասնությունները։ Այդ հավելվածների մշակումը անց է կացվում C# ծրագրավորման լեզվի օգնությամբ, որն աշխատում է Mono ֆրեյմվորքի հիման վրա ստեղծված Sony-ի վիրտուալ մեքենայում։ Որպես մշակման միջավայր ծառայում է PssStudio-ն, որն իր հերթին նույնպես IDE MonoDevelop-ի ընդլայնված տարբերակ է[15]։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանակի թողարկմանն առընթեր ներկայացվել են խաղերի հետևյալ շարքեր[16][17]՝ Call of Duty, Dynasty Warriors Next, Everybody’s Golf, Killzone, LittleBigPlanet, Metal Gear Solid, Resistance, WipeOut, Uncharted, Yakuza։ Ցուցադրվել են նաև առանձին խաղեր[18]՝ Broken, Dungeon Defenders, Hustle Kings, Gravity Rush, Little Deviants, Reality Fighters, Smart As։ Վահանակի հնարավորությունների դեմոնստրացիայի համար ցուցադրվել է տեղափոխված Unreal Engine շարժիչի աշխատանքը և PlayStation 3-ից տեղափոխված Lost Planet 2-ից մի տեսարան։ PlaySation Portable-ի հետ հետադարձ համատեղելիության դեմոնստրացիայի համար ցուցադրվել է երկու ջոյսթիքներն աջակցող Monster Hunter Portable 3rd խաղի ներբեռնվող տարբերակը։

PlayStation Suite-ի համարհայտարարվել են առաջին PlayStation-ի խաղեր՝ Cool Boarders 2, MediEvil, Rally Cross, Syphon Filter և Wild Arms[19]։

2011 թվականի հունիսի 7-ի վրա Sony ընկերությունը համագործակցում էր PlayStation Vita-յի համար նախատեսված խաղեր ստեղծող 76 մշակողների և հրատարակիչների հետ Ճապոնիայից, 20-ի հետ Հյուսիսային Ամերիկայից և 57-ի հետ Եվրոպայից[20]:

Sony-յի ներկայացուցիչները պատմել են, որ վաճառքների սկզբին գնորդներին մատչելի էր 25 խաղ, որոնց մեջ էին՝ FIFA 12-ը, Ultimate Marvel vs. Capcom 3-ը, Uncharted: Golden Abyss-ը, F1 2011-ը և այլ խոշոր խաղեր։ Ամբողջովին Sony-ն պլանավորում էր PlayStation Vita-յի վաճառքի մեկնարկի առաջին օրերը թողարկել մոտ հարյուր խաղ։ PlayStatin Vita-յի խաղերը Եվրոպայում և Ամերիկայում չեն արժում ավելի քան 50 ԱՄՆ դոլար։

Նաև PlayStationVita-ն ունի Remote Play («հեռացույց խաղ») ֆունկցիան․ խաղային գործընթացը PlayStation 3-ից և PlayStation 4-ից ցուցադրվում է դյուրակիր վահանակի էկրանին․ այդ ֆունկցիաից օգտվելով կարելի է PlayStation Vita-ն օգտագործել՝ որպես կառավարիչ։ Ի տարբերություն PlayStation 3-ի, որի միայն մի քանի խաղն են աջակցում այդ ֆունկցիան՝ PlayStation 4-ի բոլոր խաղերը աջակցում են այդ ֆունկցիան։ Որոշ խաղերում կարրելի է PlayStation Vita-յի, PlayStation 3-ի, ինչպես նաև PlayStation 4-ի միջև կարելի է խաչապլատֆորմային խաղ կազմակերպել[21]։

Հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Gamescom 2011-ի ժամանակ Sony-ն թողարկել է հավելվածներ Facebook-ի, Skype-ի, Netflix-ի, Twitter-ի և foursquare-ի համար, որոնք մատչելի կլինեն PlayStation Store-ի օգնությամբ։ Նաև ներբեռնման համար մատչելի կդառնան լրացոիցիչ հավելվածներ, օրինակ՝ Qriocity, Flickr, YouTube (թողարկվել է 2012 թվականի մայիսին), Hulu և Crackle (վերջին երկուսը թողարկվել են E3 2012-ի ժամանակ)։

Խաղային վահանակի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayStation-Vita-2001-FL.jpg

E3 2011-ի ժամանակ Sony-ի շնորհանդեսում հայտարարվել է վհանակի գինը (RRP). Եվրոպայում՝ 249 եվրո առանց 3G, 299 եվրո՝ 3G-յով[5], Ամերիկայում՝ 249 դոլար առանց 3G, 299 դոլար՝ 3G-յով, AT&T-յից[22]։ Վահանակի պաշտոնական թողարկումը կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Ճապոնիայում, 2012 թվականի փետրվարի 22-ին վահանակը մատչելի է դարձել Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում[23]։

Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

CES 2012-ի ժամանակ Կադզուո Խիրայը հայտարարել է, որ արդեն վաճառվել է կես միլիոն վահանակ[24]։ 2013 թվականի փետրվարի 15-ի վրա վաճառված էր 4,1 միլին վահանակ։ Sony-ն չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածի վրա և տեղեկացնում է, որ նրանց պլանների մեջ է մտնում այս ֆինանսային տարվա մեջ բարձրանցել վաճառնքերի թիվը մինչև 16 միլիոն (2012-2013 թվականներ)[25][26]։

2012 թվականի նոյեմբերի 8-ին խաղային վահանակի պաշտոնական գների իջացման մասին ինֆորմացիա է հայտնվել։ PlayStation Vita-յի Wi-Fi-յով և 3G-յով տարբերակի ծորհուրդ տրվող գինը 12 990 ռուբլի կկազմի, իսկ PlayStation Vita-յի միայն Wi-Fi-յով մոդելը կարժենա 9 990 ռուբլի[27]։

GamesCom 2013 ցուցահանդեսի ժամանակ Sony-ն հայտարարել է վահանակի գնի իջացման մասին։ PlayStation Vita-յի Wi-Fi-յով և 3G-յով տարբերակի պաշտոնական գինը կազմեց 8 990 ռուբլի։

Մամուլի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ մամուլը դրական է դիմավորել PS Vita-յին, սակայն արդյունաբերության շատ գործիչներ ուշադրություն են դարձնում խաղերի փոքր գրադարանին և մարտկոցի աշխատանքի ոչ երկար ժամանակին (խաղի ռեժիմում վահանակը «ապրում է» 3-6 ժամ)[28]։

PS Vita 2000[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Ճապոնիայում թողարկվել է նոր տարբերակ՝ PCH-2000։ 2014 թվականի մարտի 21-ին այն սկսել է վաճառվել Եվրոպայում։ Slim-տարբերակը 20 %-ով ավելի բարակ է և 15 %-ով ավելի թեթև։ Էկրանը փոխարինվել է ավելի էժան IPS LCD դիսփլեյով, ինչը նկատելիորեն վատացրել է պատկերի որակը։ Սակայն Slim-տարբերակում ավելացրել են ինքնավար աշխատանքի մի քանի ժամ և ըստ Sony-ի հաստատման՝ վահանակը կարող է աշխատել մինչև 6 ժամ։ Նաև վահանակն ունի 1 ԳԲ ներկառուցված հիշողություն, բայց այն կարելի է օգտագոծել միայն հիշողության քարտի բացակայման դեպքում․ երկու ֆունկցիաները միաժամանակ օգտագործելն անհնար է։ Հիշողության քարտը վահանակում դնելու դեպքում համակարգը կառաջարկի վահանակից տվյալները տեղափոխել հիշողության քարտ։ Տեղադրված է micro-USB անցք այն թույլ է տալիս համապատասխան լարի օգնությամբ լիցքավորել վահանակը։ Ամբողջ աշխարհում այն թողարկվել է ստանդարտ գույնով (սև), մինչդեռ Ճապոնիայում մատչելի էին մի քանի տարատեսակություններ՝ սպիտակ, սև, բաց երկնագույն, կանաչ լայմ, վարդագույն և կանաչ-շագանակագույն։

Խաղային վահանակի ջարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 29-ին հայտնի է դարձել HENkaku ընդլայնման թողարկման մասին, որը iOSJailBreak-ին և AndroidRoot-ին նմանատիպ էր, որի օգնությամբ վահանակի սեփականատերերը կարողանում էին մեկնարկել ջարդված խաղեր և ոչ պաշտոնական հավելվածներ[29]։ Տվյալ ընդլայնման տեղադրման համար պահանջվում է 3․60 պաշտոնական ներկառուցված ծրագրային ապահովում, միացում համացանցին և ԱՀ-ի վրա FTP-կլիենտ։ Այսօրվա վրա ջարդված խաղերի գրադարանը կազմում է ավելի քան 200 խաղ, նաև կան PlayStation-ի, Sega Mega Drive-ի, Nintendo DS-ի և այլ վահանակների էմուլյատորներ[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Спецификации NGP | PlayStationВ®Meeting 2011(անգլ.)
  2. Знакомьтесь: PlayStation Suite
  3. PlayStation Meeting 2011(անգլ.)
  4. PSP2 Is Real, 'Pretty Powerful' And In Developers' Hands/ PSP2 in the hands of Mortal Kombat devs; 'It’s a pretty powerful machine' IndustryGamers, 16 сентября 2010
  5. 5,0 5,1 Новости PSN — Представляем систему PlayStation Vita
  6. «PS Vita vs Nintendo 3DS vs Nintendo 3DS XL Vs iPhone 4S: Specs Compared» (անգլերեն)։ Now Gamer։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-14 
  7. Andrew House talks Sony NGP price, 3G version, more — Page 2 Eurogamer
  8. Sony: Vita could be used as PS3 controller VG247
  9. NGP games will come on 2GB and 4GB cards, with room for save data, patches | Joystiq(անգլ.)
  10. SONY COMPUTER ENTERTAINMENT ANNOUNCES ITS NEXT GENERATION PORTABLE ENTERTAINMENT SYSTEM Archived 2011-01-28 at the Wayback Machine.(անգլ.)
  11. Vita Will Allow Multiple PSN Accounts, Sony Says | Game|Life | Wired.com
  12. NGP’s LiveArea Detailed IGN(անգլ.)
  13. PlayStation.Blog Share, PlayStation.Blog («Cross Game Voice Chat» — 25120 голосов, 12.06.2011)(անգլ.)
  14. Vita devkits cost much less than kits for PSP and PS3(անգլ.)
  15. «A look around the PlayStation Suite tools and SDK» (անգլերեն)։ gamefromscratch.com։ 22 апреля 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-12-ին։ Վերցված է 2012-05-13 
  16. Watch the reveal of NGP and PlayStation Suite in 1080p HD PlayStation.Blog, запись конференции(անգլ.)
  17. Uncharted Leads The PSP2’s First Game Lineup Kotaku
  18. NGP’s Killzone, Uncharted, Resistance and More in Action Kotaku
  19. PlayStation Games Coming To Android Phones Kotaku
  20. SONY COMPUTER ENTERTAINMENT ANNOUNCES «PLAYSTATION®VITA» AS THE OFFICIAL NAME FOR NEXT GENERATION PORTABLE ENTERTAINMENT SYSTEM(անգլ.)
  21. Голоса GamesDayUA. Александр Кириллов о PlayStation Vita. — Игровой портал Gamestar.ru
  22. NGP is now PlayStation Vita, Starting at $249(անգլ.)
  23. Hirai: Vita to get 2011 JP launch, early 2012 for US/EU(անգլ.)
  24. Gamasutra — News — PlayStation Vita sells over 500K to consumers
  25. Мировые продажи PSVita достигли 4,1 млн консолей
  26. Purchese Robert (2012-05-10)։ «Sony earnings call reveals worldwide PS Vita sales»։ Eurogamer (en-UK)։ Վերցված է 2017-11-04 
  27. «PS Vita подешевела в России»։ ВГТРК։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին։ Վերցված է 2013-01-19 
  28. GameStar: PlayStation Vita — миелофон имени Sony
  29. [{{Cite web|url=http://4pda.ru/2016/07/29/313959/ |title=PlayStation Vita полностью взломали|publisher=4PDA - 4PDA
  30. [[HENKaku Homebrew] The Listing of all VPKs «HENKaku Homebrew» (en-->]US)։ Վերցված է 2017-01- Заголовок добавлен ботом 20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]