Օբերոն (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օբերոն
Изображение логотипа
Տեսակծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու և իմպերատիվ ծրագրավորման լեզու
Ենթադասիմպերատիվ, ստրուկտուրավորված, մոդուլյար
Կատարման ձևկոմպիլյացվող
Առաջացել է1986
ՍտեղծողՆիկլաուս Վիրտ
ՆախագծողՆիկլաուս Վիրտ
Ընդլայնումներ.Oberon-2, Oberon-07
ՕՀOberon OS
Տիպիզացիաստատիկ
Հիմքի վրա էModula-2
Ներշնչվել էALGOL, Modula-2
Ներշնչել էOberon-2, Oberon-07, Go
ԱրտոնագիրBSD արտոնագիր
Կայքprojectoberon.net(անգլ.)

Օբերոնը ընդհանուր օգտագործման ծրագրավորման լեզու է։ Այն 1986 թ․֊ին ստեղծվել է պրոֆ․ Նիկլաուս Վիրտի կողմից և հանդիսանում է Ալգոլ֊ատիպ լեզուների Վիրտյան ընտանիքի վերջին ներկայացուցիչը (ի շարս Euler, Algol-W, Pascal, Modula և Modula-2 լեզուների)։ Օբերոնը հնարավորություն է տալիս գոյություն ունեցող տիպերի հիման վրա ստեղծել տվյալների նոր տիպեր, և այդ տիպերն իրար կապել ստատիկ տիպիզացիայի օրենքներով։ Օբերոնը Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանում մշակվել է որպես Օբերոն օպերացիոն համակարգի անբաժանելի մաս։ Անունը ստացվել է Ուրանի Օբերոն արբանյակից։

Այժմ էլ հեղինակը զարգացնում է Օբերոն լեզուն, որի վերջին տարբերակը թողարկվել է 2015 թ․ մարտ ամսին։

Բնութագիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հատկությունները ընդհանուր գծերով բնութագրում են Օբերոն լեզուն․

  • Ծառայողական բառերը զգայուն են ռեգիստրի նկատմամբ և գրվում են միայն մեծատառերով,
  • Ծրագրերը կազմված են մոդուլներից և հնարավոր է դրանց առանձնացված կոմպիլյացիան,
  • Լեզուն ունի ներդրված տողային գործողություններ,
  • Ներդրված «աղբի հավաքման» հնարավորություն,
  • Համակարգային ծրագրավորման աջակցում։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, աշխարհ[1]։
MODULE Hello;
  IMPORT Oberon, Texts;
  VAR W: Texts.Writer;
 
  PROCEDURE World*;
  BEGIN
    Texts.WriteString(W, "Ողջո՜ւյն, աշխարհ։");
    Texts.WriteLn(W);
    Texts.Append(Oberon.Log, W.buf);
  END World;

BEGIN
  Texts.OpenWriter(W);
END Hello.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ողջույն, աշխարհ»֊ը Oberon լեզվով։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օբերոն ― պրոֆ․ Նիկլաուս Վիրտի՝ Օբերոնի էջը։