Չարլզ Բեբիջ
Չարլզ Բեբիջ (դեկտեմբերի 26, 1791[1][2][3][4][5][6][7][8], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Թինմութ, Teignbridge, Devon, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 18, 1871[3][4][5][6][7][8], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի մաթեմատիկոս, մեխանիկ֊ինժեներ, փիլիսոփա։ Մի շարք հայտնագործությունների հեղինակ է։ Առաջինն է նախագծել լիարժեք ծրագրավորվող մեխանիկական հաշվիչ՝ «Վերլուծող մեքենան, որն էլեկտրական համակարգչի նախատիպն է համարվում։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլզ Բեբիջը ծնվել է 1791 թվականի դեկտեմբերի 26-ին Լոնդոնում`բանկիրի ընտանիքում: Նրա հայրը Բենջամին Բեբիջն էր,իսկ մայրը Ելիզաբեթ Տիպը: Մանկության տարիներին Չարլզը հաճախ էր հիվանդանում: 8 տարեկանում նրան ուղարկել են Ալֆինգտոն մասնավոր դպրոց, որպեսզի ստանա եկեղեցական դաստիարակություն: Այդ ժամանակ նրա հայրը բավականին ապահովված էր, և կարող էր թույլ տալ որպեսզի Չարլզը սովորեր մասնավոր դպրոցում: Բենջամին Բեբիջը խնդրել էր քահանային դասերով չծանրաբեռնել Չարլզին վատառողջ լինելու պատճառով: Ալֆինգտոնի դպրոցից հետո Չարլզին ուղարկեցին ակադեմիա,որը գտնվում էր Էնֆիլեյում,որտեղ էլ սկսվեցին նրա իրական պարապմունքները: Այնտեղ Բեբիջը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել մաթեմատիկայի նկատմամբ,ինչին նպաստեց ակադեմիայի մեծ գրադարանը:Ակադեմիայում սովորելուց հետո Բեբիջը սովուրում է 2 ուսուցիչների մոտ:Չարլզի խոսքերով `քահանան չէր կարող տալ նրան այն գիտելիքները, որը նա կարող էր ստանալ` սովորելով ավելի փորձառու ուսուցչի մոտ: Նա կարողացավ Բեբիջին տալ հիմնական գիտելիքներ,որը բավական էր որպեսզի նա ընդունվեր քոլեջ: 1810 թվականին Բեբիջը ընդունվեց Քեմբրիջի Տրինտի քոլեջ: Սակայն մաթեմատիկան նա ինքնուրույն սովորեց` ուսումնասիրելով Նյուտոնի, Լեյբնիցի, Լագրանժի, Լակուրայի, Էյլերի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Բեռլինի,Փարիզի ակադեմիայի մաթեմատիկոսների աշխատանքներ:Բեբիջը իր գիտելիքներով շատ արագ առաջ անցավ իր ուսուցիչներից:Նա նկատեց,որ զգալիորեն Բրիտանիան հետ է մնացել եվրոպական մյուս երկրներից մաթեմատիական զարգացվածության մակարդակից: Այս առումով նա որոշեց ստեղծել հասարակություն, որի հիմքն լինելու էր Քեմբրիջի համալսարանում մտցնել ժամանակակից եվրոպական մաթեմատիկան: 1812թվականին Չարլզ Բեբիջը, նրա ընկերներ Ջոն Գրեշելը, Ջորի Պիկոկը և մի քանի երիտասարդ մաթեմատիկոսներ հիմնեցին « Վերլուծական ընկերակցություն »: Նրանք սկսեցին կազմակերպել հանդիպումներ, որտեղ քննարկում էին մաթեմատիկական տարբեր հարցեր: Սկսեցին հրատարակել իրենց աշխատանքները: Օրինակ 1816 թվականին նրանք հրատարակեցին իրենց կողմից անգլերեն լեզվով թարգմանված ֆրանսիացի մաթեմատիկոս Լակուրայի տրակտատ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի: 1812 թվականին Բեբիջը տեղափոխվեց սուրբ Պյոտրի քոլեջ, իսկ 1814 թվականին ստացավ բակալավրի աստիճան: 1816 թվականին դարձավ Լոնդոնի թագավորական հասարակության անդամ: Այդ ժամանակ նրա կողմից գրվել են մաթեմատիկական առարկաներից մի քանի մեծ գիտական հոդվածներ: 1827 թվականին նա հուղարկավորեց հորը, կնոջը և երկու երեխաներին: 1827 թվականին Բեբիջը Քեմբրիջում դարձավ մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր և զբաղեցրեց այդ պաշտոնը 12 տարի: Պաշտոնը լքելուց հետո նա իր ժամանակի մեծ մասը նվիրեց իր կյանքի գործին հաշվիչ մեքենայի զարգացմանը: Կյանքի վերջի տարիներին Բեբիջը նվիրվեց փիլիսոփայությանն ու քաղաքատնտեսությանը:Չարլզ Բեբիջը մահացել է 1871 թվականի հոկտեմբերի 18-ին,79 տարեկան հասակում: Նա թաղված է Լոնդոնի Կենսալ Գրին գերեզմանոցում: Բեբիջի ուղեղն իր մահից հետո հեռացվել է և 36 տարի պահպանվելլ Գլազգոյի Հանտերա թանգարանում[10]: Բեբիջը համարվում է առաջին հաշվիչ մեքենայի հեղինակը, որը մեր ժամանակներում կոչվում է համակարգիչ:
Տարբերությունների մեքենան[խմբագրել | խմբագրել կոդը]
1821 թ․՝ մաթեմատիկական աղյուսակներ գեներացնելու համար նախագծել է «Տարբերությունների մեքենա» (The Difference Machine) մեխանիկական հաշվիչ սարքը։ Այս սարքը պետք է բաղկացած լիներ 25․000 մասնիկից, կշռեր 15 տոննա և ունենար 244 սմ բարձրություն։ Բրիտանական կառավարությունը Բեբիջին 15.000 ֆունտ ստեռլինգ էր տրամադրել սարքի ստեղծման համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել այն։
Վերլուծող մեքենան[խմբագրել | խմբագրել կոդը]
1834 թվականից մինչև մահը՝ 1871 թ․, աշխատել է ծրագրավորվող հաշվիչ մեքենայի՝ «Վերլուծող մեքենայի» (The Analytical Engine) նախագծման վրա։ Այս սարքի համար Ադա Լավլեյսը գրել է աշխարհում առաջին համակարգչային ծրագիրը։ Սակայն «Վերլուծող մեքենան» կառուցվեց միայն Բեբիջի մահից ավելի քան մեկ դար անց՝ 1940֊ականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Баббидж, Чарльз // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 592.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Indiana Philosophy Ontology Project
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Czech National Authority Database
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://venn.lib.cam.ac.uk/cgi-bin/search-2016.pl?sur=&suro=w&fir=&firo=c&cit=&cito=c&c=all&z=all&tex=BBG810C&sye=&eye=&col=all&maxcount=50
- ↑ A DESCRIPTION OF THE BRAIN OF MR. CHARLES BABBAGE (1909) — Описание мозга мистера Чарлза Бэббиджа, опубликовано 12 ноября 2012
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չարլզ Բեբիջ կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 26 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1871 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ