Լեդի Բայրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Լեդի Բայրոն
Annabella Byron (1792-1860).jpg
Ծնվել էմայիսի 17, 1792(1792-05-17)[1][2][3][4]
ԾննդավայրԴարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմայիսի 16, 1860(1860-05-16)[5][1][2][3][4] (67 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, մաթեմատիկոս և գրող
ԱմուսինՋորջ Բայրոն
Ծնողներհայր՝ Sir Ralph Milbanke, 6th Baronet?[6]
ԵրեխաներԱդա Լավլեյս
Anne Isabella Byron, Baroness Byron Վիքիպահեստում

Աննա Իզաբելլա Նոել Բայրոն, (17 Մայիսի 1792թ․16 Մայիսի 1860թ․) անգլիացի մաթեմատիկոս։ Բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի կինը։

Խիստ կրոնապաշտ և կիրթ կին, ով չէր կարող երկար հանդուրժել ագնոստիկ պոետին և նրանց ամուսնությունը շուտով ավարտվեց։ Հասունացող սկանդալը ստիպեց Բայրոնին հեռանալ Անգլիայից։ Նա վերադարձավ Միջերկրական ծով, որտեղ ապրեց մինչև 1810 թվականը։ Լեդի Բայրոնի հուշերը տպագրվեցին նրա մահից հետո՝ Հարիեթ Բիչըր Սթոուի կողմից։

Նրանց աղջիկը՝ Ադան, աշխատել է մաթեմատիկոս Չարլզ Բեբիջի հետ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելուց հետո, նրան անվանել են Աննա Իզաբելլա Միլբենկ, ով Ռալֆ Միլբենկի և Թոմաս Նոել Վիսկոնտ Ուէնթվորտի[7] քույր՝ Ջուդիթ Նոելի միակ ժառանգն էր։ Երբ Լորդ Ուէնթվորտը մահացավ, Լորդ Բայրոնի հետ ամուսնությունից մի քանի ամիս անց, Լեդի Միլբենկը և իր զարմուհին ժառանգեցին նրա կարողությունը։ Այդպիսով, ընտանիքը վերցրեց Նոել ազգանունը՝ Միլբենկի փոխարեն։ Լորդ Ուենթվորտն ուներ և՛ վիսկոնտի, և՛ բարոնի կոչում։ Նրա մահից հետո, վիսկոնտի կոչումը վերացավ, իսկ բարոնը ժառանգվեց Լեդի Միլբենկի և Լորդ Սքարսդալի կողմից։ Նրանց մահից հետո, բարոնի տիտղոսը ժառանգեց Լեդի Բայրոնը և դարձավ բարոնետ Ուենթվորտ, բայց նա չէր օգտագործում այդ տիտղոսը։ Նա իր նամակների վրա ստորագրում էր, որպես "A. I. Noel Byron" ("Ա. Ի. Նոել Բայրոն")։ Հասարակության մեջ հայտնի որպես Լեդի Բայրոն, իսկ նրա ընկերները և ընտանիքի անդամները նրան կոչում էին Աննաբելլա։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա շնորհալի երեխա էր։ Տեսնելով նրա ակնհայտ տաղանդը, նրա ծնողները, որպես ուսուցիչ, աշխատանքի ունդունեցին Քեմբրիջի համալսարանի նախկին պրոֆեսոր Ուիլյամ Ֆրենդին։ Պրոֆեսորի հսկողությամբ, նրա կրթական մակարդակը բարելավվեց։ Նա ուսումնասիրում էր դասական գրականություն, փիլիսոփայություն, գիտություն և մաթեմատիկա, որը նրան մեծ բավականություն էր տալիս։ Նրա՝ մաթեմատիկայով տարվելը, թույլ տվեց ամուսնուն, իրեն կոչել «Զուգահեռագծի արքայադուստր»։

Աննաբելլան հասունացավ, որպես խիստ կրոնական կին՝ խիստ բարոյական բարձր հատկանիշներով։ Նա քաջ գիտակցում էր իր արժեքները և չէր կաշկանդվում դրանք ցուցադրել հասարակության մեջ։ Հաճախ բնութագրվելով որպես սառնասիրտ և կոպիտ։ Բայրոնի հետ առաջին անգամ հանդիպել են 1812 թվականի Մարտին։ Ավելի ուշ, նա ասել էր իր մորը, որ կընդունի նրա առաջարկը, եթե նա փորձի։

Բայրոնի հռչակը գնալով մեծանում էր՝ շնորհիվ նրա Childe Harold's Pilgrimage («Մանուկ Հարոլդի ուխտագնացությունը») աշխատության։ Աննաբելլան նրան հանդիպելու շատ առիթներ ունեցավ, քանի որ Բայրոնն ընկերական հարաբերությունների մեջ էր նրա զարմիկ Ուիլյամ Լամբի կնոջ՝ Քերոլայն Լամբի հետ։ Շուտով Բայրոնը գերվեց նրա համեստությամբ և իմաստությամբ և 1812 թվականի Հոկտեմբերին իր հորաքույր Լեդի Մելբուրնի միջոցով ամուսնության առաջարկ արեց նրան։ Որպես պատասխան, նա իրեն բնութագրող մի ակնարկ գրեց և երեք օր հետո մերժեց նրան։ Այնուամենայնիվ, նրանք փոխադարձ համակրանք էին զգում։

Քաջ գիտակցելով Բայրոնի բացասական կողմերի մասին, նա իր առաքելությունն է համարում ամուսնանալով ուղղել նրա վարքագիծը[8]։ 1813 թվականի Օգոստոսին նա նամակագրական կապ հաստատեց նրա հետ։ Կապը շարունակվեցին մինչև հաջորդ տարի, երբ հասարակական կարծիքներ հնչեցին նրանց կապի մասին, նկարագրելով որպես «անիրականանալի հրապույր»՝ Աննաբելլայի կողմից։ Այդ օրերի ընթացքում, նա ընդունեց Ռալֆ Միլբանկի հրավերը՝ այցելելու Դարհեմի նրանց ընտանեկան ամառանոց։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1814 թվականի Սեպտեմբերին Բայրոնն ամուսնության առաջարկ արեց երկրորդ անգամ։ Զույգը գաղտնի պսակադրվեց 1815 թվականի Հունվարի 2-ին՝ Դարհեմի ամրոցում և բնակություն հստատեց Լոնդոնի Պիքադիլի Տերասայում։

Այդ ժամանակ Բայրոնը գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում։ Նա ստիպված էր վաճառել իր բնանկարները, որպեսզի կարողանա փակել պարտքերը։ 1815 թվականի ամռանը նա իր ամբողջ բարկությունը թափեց կնոջ վրա։ Նրա տրամադրությունը գնալով վատանում էր և սկսեց զբաղվել արբեցողությամբ։ Իր քրոջը՝ Ավգուստա Լիին գրված նամակում, նա մեղադրում է կնոջը՝ գաղտնարանի կողպեքը ջարդելու մեջ։ Մեկ տարի անց, նա հարաբերություններ սկսեց Սյուզան Բոյսի հետ՝ իր ղեկավարած թատրոնի դերասանուհիներից մեկի հետ։

Աննաբելլան շատ վհատված էր։ Հղիության վերջին շրջանում նա շատ էր անհանգստանում, որ Բայրոնի վիճակը գնալով։ 1815 թվականի Նոյեմբերին, նա գրեց Լիին Բայրոնի վատ տրամադրության և վարքագծի վատ դրսևորումների մասին։ Լին եկավ Բայրոնին այցելության։ Նրա այցելությունից հետո Բայրոնի վիճակն ավելի վատացավ, քույրը մտածեց, որ նա խելագար է։ Դեկտեմբերի 10-ին, Աննաբելլան լույս աշխարհ բերեց իրենց միակ երեխային, որին անվանեցին Ադա։ Թվում էր, Բայրոնի վհատությունն ավելի էր խորանում։

Ամուսնալուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1816 թվականի Հունվարին, Բայրոնը հայտարարեց Պիքադիլից իրենց տեղափոխվելու մասին։ Նա հայտնեց, որ իրենց աղջիկը կմնա Աննաբելլայի հայրական տանը, մինչև կկարգավորվի իրենց ֆինանսական վիճակը։ Աննան, տեսնելով ամուսնու վիճակը, դիմեց բժշկական միջամտության համար։ Նա բժիշկ հրավիրեց տուն, որպեսզի զննի նրան։ Բայրոնը տեղյակ չէր բժշկի այցելության իրական պատճառից։

Աննաբելլան սկսեց ուսումնասիրել ամուսնու վարքագծին, բնավորությանը և խոսքին վերաբերող նյութեր։ Նա վախենում էր Բայրոնի կյանքի համար։ Նրա կարծիքով Բայրոնը տառապում էր հիդրոցեֆալիայից։ Այս մտավախությունից հետո, նա վերցրեց Ադային և տեղափոխվեց իր հայրական տուն։ Նա այլևս չտեսավ իր ամուսնուն։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաստրկական Կոնվենցիա, 1840 թվական

Բաժանումից մեկ ամիս անց Աննաբելլան մի քնքուշ նամակ գրեց Բայրոնին, որը սկսվում էր «թանկագին Դիկ» բառերով։ Բայրոնի մայրն առաջարկեց որդուն տեղափոխվել իրենց մոտ։ Նրանց համար Բայրոնի վիճակն առաջնահերթ էր և փորձում էին հարցին օրինական լուծում գտնել։ Նրանց հավատարմագիրը խորհուրդ տվեց օրինականացնել բաժանումը, ինչի մասին գրավոր հայտնեցին Բայրոնին։ Ավգուստա Լին, ով այդ ժամանակ գտնվում էր Բայրոնի կողքին, թաքցրեց նամակը, կարծելով, որ Բայրոնը հնարավոր է ինքնասպանության դիմի։ Մեկ շաբաթ անց, ամուսնալուծության առաջարկով նամակը կրկին ուղղվեց Բայրոնին։ Բայրոնը չէր հավատում, որ դա նրա ցանկությունն է։ Որոշ ժամանակ անց, երբ Լեդի Բայրոնը ապացուցված համարեց Բայրոնի և իր քրոջ՝ Ավգուստա Լիի արյունապիղծ կապի մասին, ամուսնալուծության առաջարկով դիմեց Բայրոնին[9]։ Բայրոնը պատասխանեց, որ կհամաձայնի միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ դա Աննաբելլայի որոշումն է, այլ ոչ թե նրա ծնողների։ 1816 թվականի Մարտին նրանք ամուսնալուծվեցին։

Ամուսնալուծությունից հետո Բայրոնը տեղափոխվեց արտերկիր և այնտեղ անցկացրեց իր հետագա կյանքը։ Չնայած նա ցանկացավ բաժանվել ամուսնուց, բայց բաժանման թախիծը չլքեց նրան մինչև իր կյանքի վերջը։ Նա ցանկանում էր փրկել իր ամուսնու ոգին և նրա համար տեղ բացել դրախտում։ Նա պահում էր Բայրոնի հետ ունեցած բոլոր նամակները, կարծելով, որ Բայրոնը երբևէ կարող է դիմել իրենց աղջկա խնամակալության համար։

Բայրոնը մահացավ 1824 թվականի Ապրիլի 19-ին՝ Հունաստանում։ Նրա մահը խորապես ազդեց Աննաբելլային։ Բայրոնը մեծ ազդեցություն ունեցավ նրա կյանքում, չնայած, որ նա զբաղվում էր նաև հասարակական գործունեությամբ։ Նա մեծ գործունեություն ծավալեց ուղղված բանտային ռեժիմի բարեփոխմանը և ստրկության վերացմանը։ Որպես հետագա գործունեություն, նա այն եզակի կանանցից էր, ով մասնակցեց 1840 թվականի Համաշխարհային Հակաստրկական Կոնվենցիային[10][11]։

Դուստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննաբելլան վախենում էր, որ դուստրը կժառանգի հոր վարքագիծը և վատ բնավորությունը։ Նա չէր ցանկանում, որ Ադան զբաղվի գրականությամբ և նրա ուղարկեց դպրոց, որտեղ նա ուսումնասիրեց գիտություն և մաթեմատիկա։ Չնայած նրա ջանքերին, Ադան ժառանգել էր իր հոր ըմբոստ որակները։ Նա կարող էր դառնալ համակարգչային առաջին ծրագրավորողն աշխարհում։

Ադան ամուսնացավ տասնիննը տարեկան հասակում, ունեցավ երեք երեխա և դրամախաղից մեծ պարտքեր կուտակելով , մահացավ 1852 թվականի Նոյեմբերի 27 -ին։ Լեդի Բայրոնը այցելեց նրան մահվան մահճում և նրա միջամտությամբ Ադան ենթարկվեց կրոնական փոխակերպման։ Ադան մահացավ 36 տարեկան հասակում, այն նույն տարիքում երբ մահացավ նրա հայրը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխումների հուշարձան, որտեղ Աննա ներկայացված է, որպես Աննա Նոել Բայրոն

Լեդի Բայրոնը մահացավ 1860 թվականի Մայիսի 16-ին՝ կրծքի քաղցկեղից։ Նա գրեթե 68 տարեկան էր։ Նրան հուղարկավորեցին Լոնդոնի Քենսալ Գրին գերեզմանատանը։ Նա իր կյանքի պատմություններով կիսվեց Հարիեթ Բիչըր Սթոուի հետ, ով խեստացել էր չհրապարակել[8]։ Մի քանի տարի անց, 1869 թվականին, Սթոուին հանրությանը հայտնի դարձրեց Բայրոնի և նրա քրոջ՝ Ավգուստա Լիի հարաբերությունների մասին, հրապարակելով Լեդի Բայրոնի հուշերը։ Սթոուն քննադատվեց անպարկեշտ հոդվածի համար և կորցրեց իր երբեմնի հեղինակությունը[8]։ Կենսագրիչները մեղադրեցին Լեդի Բայրոնին՝ համարելով նրան տկարամիտ։ Նրա իրական ձեռքբերումների մասին խոսվեց ավելի ուշ[8]։

Լեդի Բայրոնի բարոնետի տիտղոսն անցավ նրա թոռ՝ Բայրոն Նոելին։

Նա իր ժառանգությունից մասնաբաժին է թողել նաև գրող Ջորջ Մակ Դոնալդին, ում հովանավորել է իր ողջ կյանքի ընթացքում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 The Peerage — ed. size: 717826
  4. 4,0 4,1 FemBio
  5. Байрон, Джордж-Ноэль-Гордон // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 726–730.
  6. 6,0 6,1 http://www.historyofparliamentonline.org/volume/1790-1820/member/milbanke-ralph-1747-1825
  7. Joan Pierson, 'Noel, Anne Isabella, suo jure Baroness Wentworth, and Lady Byron (1792–1860)', Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, Oct 2006 accessed 11 Aug 2011
  8. 8,0 8,1 8,2 8,3 Gordon, Charlotte (7 November 2015)։ «She Walked in Beaut»։ Wall Street Journal։ Վերցված է 6 November 2015 
  9. Bakewell Michael, Bakewell Melissa (2002)։ Augusta Leigh: Byron's Half Sister - A Biography։ Chatto & Windus։ ISBN 9780712665605 
  10. The Anti-Slavery Society Convention, 1840, Benjamin Robert Haydon, accessed 19 July 2008
  11. The others were Elizabeth Pease, Amelia Opie, Anne Knight, Mary Anne Rawson, Mrs John Beaumont, Elizabeth Tredgold, Thomas Clarkson's daughter Mary and right at the back Lucretia Mott.
  12. MacDonald Greville (1924)։ George MacDonald and his Wife։ New York: The Dial Press։ էջ 313 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]